Օրվա լրահոսը

Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում. Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

«Թե երբ կլինի իշխանափոխությունը, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որքան Նիկոլին դրսից խաղացնող ուժերից»․ Արմեն Աշոտյան

Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին Արմեն Աշոտյանը նախընտրեց կանխատեսումներ չանել ու ասաց․ «Շատ դժվար է կանխատեսումներ անել մի գործընթացի մասին, որն ամբողջությամբ կախված է Ալիևի և Էրդողանի քմահաճույքից և դրան հնազանդվելու՝ Նիկոլի այդ պահի պատրաստակամության աստիճանից և ճկունությունից»։

Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամքի գրեթե բոլոր հաստատություններին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Հաստատություն): Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև

10 տարի ազատազրկում և շուրջ 326 միլիոն դրամի բռնագանձում. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն

«Սարիկ Մինասյանը ՔՊ-ի որդեգրած ճանապարհից, մեր քաղաքականությունից, մեր գաղափարախոսությունից հեռու մարդ չէր»․ Դավիթ Առուշանյանը՝ պնդում է՝ գյումրեցիներին հնարավոր չէ խաբել

Լրագրողների դիտարկմանը՝ ստացվում է, որ ՔՊ-ն խաբել է գյումրեցիներին, քանի որ ասվում էր, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը կուսակցական չէ, բայց հիմա նա ՔՊ-ին անդամակցելու որոշում է կայացրել, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Մենք ընդհանրապես ոչ մեկին չենք խաբում, իսկ գյումրեցիներին հնարավոր էլ չէ խաբել, որովհետեւ չէր ասված միայն կուսակցականներ եւ հասարակ քաղաքացիներ, ասված էր՝ կուսակցականներ, համակիրներ եւ համախոհներ։

Հայաստանը, որպես պետություն, պետք է հետամուտ լինի Բաքվում պահվող անձանց ազատ արձակմանը. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը COP29-ի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը դատարան է ուղարկում Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների դատական գործը։ Ադրբեջանի դատախազությունը հրապարակել է նրանց դեմ առաջ քաշված մեղադրանքները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «ՀՀ զինված ուժերի և ապօրինի զինված խմբավորումների կողմից

Առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում. Խուդաթյանը՝ դեսպան Կոպիրկինին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Խուդաթյանը կարևորել է առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ոլորտային առումով ամենաընդգրկունն է և

Արմեն Գրիգորյան. Հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել վերջին շրջանում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ակտիվացած փոխգործակցությունը, մասնավորապես՝ առանձնացնելով առևտրաշրջանառությունը և զբոսաշրջությունը։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը նշել է, որ

Ալեն Սիմոնյանի և Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը շրջել է նաեւ

ԿԸՀ նախագահը «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակը

Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Միլենիում Փարթներս Քոնսալթինգի» կողմից իրականացվող «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Օկսաննա Աբրահամյանին և ծրագրի խորհրդական Ալեն Մկրտչյանին։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ քննարկելով հնարավոր համագործակցության շրջանակները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ

Անհուսալի վարկառուների աջակցության ծրագիր. պոպուլիստական քայլ, թե՞ տնտեսական անհրաժեշտություն. Աղասի Թավադյան

2024թ․ դեկտեմբերի 12-ին Կառավարությունը որոշում ընդունեց անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների մի մասի վարկերի ներման վերաբերյալ։ Սա առաջին հայացքից դրական միջոցառում է, սակայն խնդիրն ավելի խորքային է, քանի որ սպառողական վարկերի ծավալը 2018 թվականից սկսած եռապատկվել է, և այդ վարկերի 68 տոկոսը անհուսալի է։ Հայաստանը ներկայումս բախվել է եկամուտների հավաքագրման լուրջ խնդրի։ Թերի հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով

«ՀՀ-ն պետք է շատ արագ վերադառնա նոյեմբերի 9-ի եռակողմ բանակցությունների ձևաչափ». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ՀՀ-ն ԼՂ հարցը որևէ ատյանում չի բարձրաձայնում։

Ազգային մեծ բարերար Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական արկածներից. Լևոն Զուրաբյան

Եթե մի պահ ընդունենք Փաշինյանի տրամաբանությունը, ըստ որի կառավարության ծախսը բարեգործություն է մեր ընտանիքների կարիքների բավարարման նպատակով, միեւնույն է՝ իր ասածը տնտեսագիտությունից հեռու խաբեություն է

Համաշխարհային բանկի նոր զեկույցի համաձայն ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն Հայաստանի աճը

Դեկտեմբերի 17, Երևան. Ըստ Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր ուսումնասիրության ՝ ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում: Այս զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների

ԵԿՄ-ն կլուծարվի՞․ Գեղամ Մանուկյանի ակնարկը

«Հասկացա հարցի իմաստը, օրենքում անուններ չեն ֆիքսվելու»․ Անդրանիկ Քոչարյան

Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ

«Ո՞նց կարա էդ հսկայական աշխատանքը մնա ստվերում»․ Անդրանիկ Քոչարյանը` 44-օրյա պատերազմի զեկույցի մասին

44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 8-րդ նստաշրջանում

Արցախի նախկին ղեկավարների դեմ հարուցված գործերն ուղարկվել են դատարան. Բաքուն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ համագործակցել

Բայց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դրանով չի բավարարվել, այլ նաև Հայաստանի համապատասխան մարմիններին հրավիրել է համագործակցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի և այլ՝ բռնությամբ պահվող անձանց գործով։

Կառավարությունը լուծարում է աշխարհազորը․ դրան կփոխարինեն տեղական պաշտպանության ուժերը

Տարբեր հիվանդությունների պատճառով բանակից ազատվածները կարող են կամավորագրվել տեղական պաշտպանական ուժերին

«Կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր ՀՀ-ում». ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը. Գևորգ Պապոյան

Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։ Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության,

«Այս կառավարությունն ուղղակի սպանում է երիտասարդներին՝ իրենց անձնազոհության ու հերոսության վայրը թշնամական տարածք համարելով»․ Էդգար Ղազարյան

«Սա մի կառավարություն է, որի իրագործած երիտասարդական քաղաքականության հետեւանքով երկրում տարածված է արդեն անկառավարելի դարձած թմրամոլությունը»։

Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ՎԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Արսեն Թ.-ին, ինչից հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ինֆինիտիի» վարորդի կողմից: Արսեն Թ.-ն տեղում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

«Ես ընդամենը ուզում եմ իմ կենցաղն ապահովել»․ Վահե Դոլմազյանը մերժեց ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահին աշխատանքում վերականգնելու միջնորդությունը

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, փաստելով, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է միջնորդել վերականգնել Լարիսա Պարսեղյանին, ասաց․ «Երբ հիմնադրամի ռեկտորն է խնդրում թույլ տալ, որ Լարիսա Պարսեղյանը վերականգնվի, նշանակում է, որ այդ կազմակերպությունը որևէ կերպ վտանգավոր չի դիտարկում անձին»։

Ռուբինյան. Հաստատակամ ենք խորացնելու ԱՄԷ-ի հետ փոխգործակցությունն ինչպես ավանդական, այնպես էլ մի շարք նոր ոլորտներում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄԷ նախահագի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է

Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով

Թուրքական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայում քրդական ուժերի դիրքերին:

«Կուսակցությունների երիտթեւերը եւ ուսխորհուրդները քաղաքականացված են եւ հնարավորություն չեն ունենա ընդգրկվել երիտասարդության միացյալ մարմնում»․ Գրիգոր Երիցյան

Լիլիթ Գալստյանը հարցրեց․ «Արդյոք այս կանխակալ վերաբերմունքով չեք արգելափակո՞ւմ քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերի մասնակցությունն այդ միացյալ մարմնում»։

Ռուբեն ջան, քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին. Ավետիք Չալաբյան

Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում

Ֆրանսիայում հայկական ուղղվածությամբ միջոցառումների կազմակերպումը՝ Փարիզում կայացած համաժողովի օրակարգում

Ֆրանսահայ համայնքի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության թեմայով քննարկմանը Զարեհ Սինանյանը հանդես է եկել որպես գլխավոր բանախոս

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031