Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահը «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակը

Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Միլենիում Փարթներս Քոնսալթինգի» կողմից իրականացվող «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Օկսաննա Աբրահամյանին և ծրագրի խորհրդական Ալեն Մկրտչյանին։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ քննարկելով հնարավոր համագործակցության շրջանակները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ

Անհուսալի վարկառուների աջակցության ծրագիր. պոպուլիստական քայլ, թե՞ տնտեսական անհրաժեշտություն. Աղասի Թավադյան

2024թ․ դեկտեմբերի 12-ին Կառավարությունը որոշում ընդունեց անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների մի մասի վարկերի ներման վերաբերյալ։ Սա առաջին հայացքից դրական միջոցառում է, սակայն խնդիրն ավելի խորքային է, քանի որ սպառողական վարկերի ծավալը 2018 թվականից սկսած եռապատկվել է, և այդ վարկերի 68 տոկոսը անհուսալի է։ Հայաստանը ներկայումս բախվել է եկամուտների հավաքագրման լուրջ խնդրի։ Թերի հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով

«ՀՀ-ն պետք է շատ արագ վերադառնա նոյեմբերի 9-ի եռակողմ բանակցությունների ձևաչափ». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ՀՀ-ն ԼՂ հարցը որևէ ատյանում չի բարձրաձայնում։

Ազգային մեծ բարերար Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական արկածներից. Լևոն Զուրաբյան

Եթե մի պահ ընդունենք Փաշինյանի տրամաբանությունը, ըստ որի կառավարության ծախսը բարեգործություն է մեր ընտանիքների կարիքների բավարարման նպատակով, միեւնույն է՝ իր ասածը տնտեսագիտությունից հեռու խաբեություն է

Համաշխարհային բանկի նոր զեկույցի համաձայն ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն Հայաստանի աճը

Դեկտեմբերի 17, Երևան. Ըստ Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր ուսումնասիրության ՝ ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում: Այս զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների

ԵԿՄ-ն կլուծարվի՞․ Գեղամ Մանուկյանի ակնարկը

«Հասկացա հարցի իմաստը, օրենքում անուններ չեն ֆիքսվելու»․ Անդրանիկ Քոչարյան

Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ

«Ո՞նց կարա էդ հսկայական աշխատանքը մնա ստվերում»․ Անդրանիկ Քոչարյանը` 44-օրյա պատերազմի զեկույցի մասին

44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 8-րդ նստաշրջանում

Արցախի նախկին ղեկավարների դեմ հարուցված գործերն ուղարկվել են դատարան. Բաքուն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ համագործակցել

Բայց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դրանով չի բավարարվել, այլ նաև Հայաստանի համապատասխան մարմիններին հրավիրել է համագործակցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի և այլ՝ բռնությամբ պահվող անձանց գործով։

Կառավարությունը լուծարում է աշխարհազորը․ դրան կփոխարինեն տեղական պաշտպանության ուժերը

Տարբեր հիվանդությունների պատճառով բանակից ազատվածները կարող են կամավորագրվել տեղական պաշտպանական ուժերին

«Կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր ՀՀ-ում». ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը. Գևորգ Պապոյան

Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։ Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության,

«Այս կառավարությունն ուղղակի սպանում է երիտասարդներին՝ իրենց անձնազոհության ու հերոսության վայրը թշնամական տարածք համարելով»․ Էդգար Ղազարյան

«Սա մի կառավարություն է, որի իրագործած երիտասարդական քաղաքականության հետեւանքով երկրում տարածված է արդեն անկառավարելի դարձած թմրամոլությունը»։

Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ՎԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Արսեն Թ.-ին, ինչից հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ինֆինիտիի» վարորդի կողմից: Արսեն Թ.-ն տեղում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

«Ես ընդամենը ուզում եմ իմ կենցաղն ապահովել»․ Վահե Դոլմազյանը մերժեց ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահին աշխատանքում վերականգնելու միջնորդությունը

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, փաստելով, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է միջնորդել վերականգնել Լարիսա Պարսեղյանին, ասաց․ «Երբ հիմնադրամի ռեկտորն է խնդրում թույլ տալ, որ Լարիսա Պարսեղյանը վերականգնվի, նշանակում է, որ այդ կազմակերպությունը որևէ կերպ վտանգավոր չի դիտարկում անձին»։

Ռուբինյան. Հաստատակամ ենք խորացնելու ԱՄԷ-ի հետ փոխգործակցությունն ինչպես ավանդական, այնպես էլ մի շարք նոր ոլորտներում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄԷ նախահագի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է

Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով

Թուրքական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայում քրդական ուժերի դիրքերին:

«Կուսակցությունների երիտթեւերը եւ ուսխորհուրդները քաղաքականացված են եւ հնարավորություն չեն ունենա ընդգրկվել երիտասարդության միացյալ մարմնում»․ Գրիգոր Երիցյան

Լիլիթ Գալստյանը հարցրեց․ «Արդյոք այս կանխակալ վերաբերմունքով չեք արգելափակո՞ւմ քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերի մասնակցությունն այդ միացյալ մարմնում»։

Ռուբեն ջան, քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին. Ավետիք Չալաբյան

Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում

Ֆրանսիայում հայկական ուղղվածությամբ միջոցառումների կազմակերպումը՝ Փարիզում կայացած համաժողովի օրակարգում

Ֆրանսահայ համայնքի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության թեմայով քննարկմանը Զարեհ Սինանյանը հանդես է եկել որպես գլխավոր բանախոս

Այգեշատում աներոջը դանակով հարվածած 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնավում, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում 15-20մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Երևան քաղաքում` Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։

Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և զարգացնել դրանք. Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 16-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և դասախոսությամբ հանդես եկել ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սաների համար: Իր խոսքում Պաշտպանը նախ կարևորել է դպրոցականների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ մարդու իրավունքների կրթությունը կատարելագործելու տեսանկյունից, ապա՝ ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել ոլորտում

Միրզոյանը և Գարգաշը քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման

ՀՀ որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում

❗❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗❗ Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 5-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

«Տեսնում եք՝ ինչպիսի անհեթեթ իդիոտիզմով են հարցաքննվում վկաները»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ տեսակետ ունի, որ Արմեն Աշոտյանը հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում ոչ թե որպես ամենաանհեթեթ քաղաքական հետապնդման ենթարկված ֆիգուր, այլև ամենաարհեստականորեն ձգձգված դատավարության զոհ, որտեղ յուրաքանչյուր վկայի հարցաքննությունը անհեթեթագույն հարցերով տևում է երեքից-չորս ամիս։

ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ. պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել` 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի

«Սկզբում պետք է ունենայիք ռազմավարություն, որից կբխեցվեր օրենքի նախագիծը, բայց դուք նախընտրել եք հակառակ կողմից գալ»․ Լիլիթ Գալստյան

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը բացարձակապես հեռու է իրավական որոշակիությունից եւ այն ավելի շատ հայեցակարգ է հիշեցնում»։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031