Օրվա լրահոսը

Որոշ ժամանակ անց իրավապահներից տեղեկացել եմ, որ կատարվածը ահաբեկչություն է եղել եւ ուղղված է եղել իմ դեմ. Գագիկ Մելքոնյան. «Ժողովուրդ»

Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթյուն հնչեց: Եվ ահա, այս գործով հարցաքննվել է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի տված ցուցմունքը հայտնվել է «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում: «Հարեւանիս՝ Արթուր Բաղդասարյանի տանը տեղի ունեցած պայթյունը քննարկել եմ վերջինիս հետ, սակայն իմ մտքով չի անցել,

Ինչու Հայաստանում հնարավոր չէ «վրացական սցենար»

Հաճախ մեր՝ հայկական համացանցում կարդում եմ, թե ինչ լա՜վն է վրացական ընդդիմությունը, որը մանդատները չի վերցրել եւ փողոց է դուրս եկել, եւ որքա՜ն վատն է մեր ընդդիմությունը, որը 2021 թվականին դա չարեց եւ հիմա էլ չի անում: Իրականում այստեղ «լավի» կամ «վատի» խնդիր չկա՝ այդ կատեգորիաներով դատելը կամ համեմատություններ անելն արդյունավետ չէ: Հայաստանի եւ Վրաստանի

Հայաստանը կհյուրընկալի COP17-ը՝ կենսաբազմազանության միջազգային կլիմայական համաժողովը

65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր:

Խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «Ժողովուրդ»

Չգիտեմ՝ հարվածելո՞ւ նպատակով ձեռքերս բռնեցին, թե՞ սովորության համաձայն՝ այլ գործողություն էր Ալեն Սիմոնյանն ուզում անել, բայց մի պահ եղավ՝ նա փորձեց հարձակվել ինձ վրա, նրա թիկնապահներն էլ բռնեցին ձեռքերս, բայց Սիմոնյանը խոհեմություն ցուցաբերեց, ու հետեւանքների մասին մտածելով՝ այլ քայլերի չդիմեց. այդքանով ավարտվեց», – պատմեց Վահե Մակարյանը:

Մարդը կառավարության նիստում ռեստորանների մենյուները հարստացնելու հարց է բարձրացնում, որովհետև «նման մի քանի դեպք» է եղել, երբ ինքը ռեստորանում ցանկացել է ինչ-որ բան ուտել՝ չի ստացվել. «ՉԻ»

Ու դա մինչև ստամոքսի խորքը վիրավորել է մեր կերկոխ վարչապետին, որովհետև էլ ո՞ւմ է պետք նրա ստացած պողպատե մանդատը, եթե չի կարողանալու ցանկացած պահի ցանկացած ռեստորանում ցանկացած ուտելիք խփշտել։

Ոսկի եւ բրոնզ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության նույն քաշային կարգում

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը Լեհաստանում հանդես գալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության 23 տարեկանների պայքարում՝ երկամարտում արձանագրեց  350 կգ (157+193) եւ կանգնեց պատվո հարթակի հաղթողի աստիճանին: Նրա թիմակից Մնացական Աբրահամյանը երկամարտի 343 կգ (152+191) արդյունքով նույն քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՔՊ-ում քննարկման թեման ինքնաքննադատությունն է եղել

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարության կուսակցական անդամները։ Քննարկման թեման ինքնաքննադատությունն էր։

Ծանրորդ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի հաղթող , 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 218 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Պողոսյանն առանձին վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Պոկում վարժության արդյունքներով հայ մարզուհին ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունն ավարտել է

«Համոզված եմ, որ սրանք բռնապետին բնորոշ վախեր են: Բռնապետերը միշտ են վախենում ցանկացած տիպի գործողություններից». Ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված ինը քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակից

«Անունս Արտյոմ է: Այսօր ես այստեղ եմ, որովհետեւ իմ ընկերները ապօրինաբար ձերբակալվել են: Ուզում եմ ասել, որ եթե իշխանություններին թվում է՝ նման ստոր քայլերով կարող են որեւէ մեկին վախեցնել, ապա չարաչար սխալվում են: Ընդհակառակը, սա մեզ ցույց է տալիս, որ այս տղաները ճիշտ բանով են զբաղված եւ ճիշտ ճանապարհին են, քանի որ այլապես անհնար է,

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք: Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում

Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ-99-Ո-220 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հովհաննես ՍԱՖԱՐՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Oպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես օրենքով սահմանված նպատակներով՝ անշեղորեն պահպանելով օրինականության, մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության սկզբունքները. ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով 9 քաղաքական ակտիվիստների ազատությունից զրկելու վերաբերյալ։   Ս.թ. հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ։ Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կողմից «օպերատիվ տվյալների» հիմնավորմամբ ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել են քաղաքացիներ Հայկ Նիկողոսյանը,

Վազգեն Սմբատյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․   «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ-99-Ո-221 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վազգեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:  

Ի՞նչ են հարցրել Բալասանյանների գործով քննչական կոմիտե հրավիրված Գյումրու ավագանու նախկին անդամներին

Բալասանյանների քրեական վարույթում շեշտվող «Սև Բերդ» ամրոցի հողակտորի առաջին մասնաբաժինը, որը Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը սեփականաշնորհել է 2016 թվականին, գնվել է հենց Պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունը իր սեփականությունը ուղղակի վաճառքի է հանել, Սուրեն Ջանոյանն էլ (Գյումրու՝ տնային կալանքի ենթարկված նախկին փոխքաղաքապետը) գնել է, հետագայում առուվաճառք է տեղի ունեցել նրա ու Խաչատուր Բալասանյանի միջև։

Երեկ երեկոյան ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողուհիներից մի քանի հոգու, նաև դպրոցահասակ. Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեկ երեկոյան ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողներից մի քանի հոգու նաև ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ անձնական զննություն են ենթարկել, այնուհետև նրանց տարել ոստիկանություն զենք ունենալու կասկածանքով: եթե այսօրվա իշխանությունը թռուցիկներից ա տենց վախենում ու սենց հակադեմոկրատական քայլերի գնում, ուրեմն իրոք ձեր վիճակը լավ չի…»:

Տաթևիկ Գրիգորյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ Գրիգորյանը։ Տեղեկանում ենք նախագահի կայքից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։ Նշենք,

Արման Եղոյանն արժեւորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը

Արման Եղոյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորին

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 30-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցությունը Լվովի հայ համայնքի հետ եղել

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը, X-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք աջակցում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ երկու կողմերի աշխատանքին՝ հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա։

Շիրակի նախկին փոխմարզպետի մեղադրանքներն ու Կարեն Սարուխանյանի արձագանքը

Հարցին՝ եթե դրանք հիմնավոր չեն, ուրեմն արատավորում են ձեր համբավը, ինչո՞ւ եք այսքան հանգիստ, կգնա՞նք որոշակի գործողությունների, Կարեն Սարուխանյանը պատասխանել է․ «Հնարավոր է, այդ մարդը հիմա այստեղ չէ, գնացել է Ամերիկա, լեզուն երկարել է  մի քիչ, այնտեղից խոսում է»։

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից: Ինչո՞ւ… Որովհետև ԵՄ դիտորդներն են խանգարում իրենց Հայաստանը իրար մեջ կիսել. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից: Ինչո՞ւ… Որովհետև ԵՄ դիտորդներն են խանգարում իրենց Հայաստանը իրար մեջ կիսել։ Եվ սա անառարկելի փաստ է: Եվ քանի որ ԵՄ ներկայությունն է այս իրավիճակում մեզ անվտանգություն ապահովում, տրամաբանական է, որ մենք էլ, հակառակ և ի հակադրություն ՌԴ-ի ու Ադրբեջանի, ՀՀ անվտանգությունը

Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին

Դիլիջան համայնքի բնակիչները, հողային վեճի հետ կապված, երկար տարիներ գտնվել են անբարյացկամ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56–ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:

Երևանում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվեցին և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին ներկայացվեցին 52 և 53 տարեկան երկու

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն» «Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները

Հայաստանը նոր դեսպաններ ունի Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում. նախագահը կրկին փոխատեղումներ է արել

Հայաստանը նոր դեսպաններ ունի Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում. նախագահը կրկին փոխատեղումներ է արել Իրանում ՀՀ–ն կներկայացնի Գրիգոր Հակոբյանը, Սիրիայում` Ռուբեն Խարազյանը, Թուրքմենստանում` Արսեն Ավագյանը։ Մինչ այդ Արսեն Ավագյանը Սիրիայում ՀՀ դեսպանն էր, Ռուբեն Խարազյանը` Թուրքմենստանում։

Պետության կողմից իրականացվող աշխատանքների հիմքում ոչ միայն ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, այլև նրանց կարողությունները բարելավելը. Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը

Արսեն Բաբայան. Ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Նկատի ունենալով ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը։ Քանի որ Հովհաննեսն այս պահին գտնվում է ՁՊՎ-ում տեսակցությանս համար անհրաժեշտ է կատարել որոշ փաստաթղթային ձևակերպումներ և հիմա այդ ընթացքում եմ։ Տեղեկացնեմ, որ Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված

Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930