Օրվա լրահոսը

Էդուարդ Սպերցյանը պետք է աշխատի տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Մաքսիմ Դեմենկոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին խորհուրդ է տալիս տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», եթե իտալացիների հետաքրքրությունը նրա նկատմամբ իրական է: Բայց նաեւ նշում է, որ Հայաստանի ազգային հավաքականի անդամի կարիերան ավելի լավ կդասավորվի ՊՍԺ-ում: Դժվար է ասել, թե Սպերցյանն ինչպես կինտեգրվի «Յուվենտուսին»: Հաճելի է, որ Սաֆոնովը ՊՍԺ-ում ապացուցում է իր կարողությունները: Սպերցյանի

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ: Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված

Լոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավոր

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ե․, ծնված 1969 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 2002 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Toyota»

Սեդրիկ Պերրինը վերահաստատել է ՀՀ-ի հետ համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները

Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական

ԱՄՆ-ն, Ֆրանսիան առաջարկել են կնքել ռազմավարական գործընկերության պայմանագիր, ՀՀ իշխանությունները մերժել են. Դավիթ Շահնազարյան. «Ա1+»

«Թուրքիան հզորանում է` Ռուսաստանին հեծած… Թուրքիան ամրապնդեց դիրքերն այնքան, որ հիմա ինքն է որոշում՝ Ռուսաստանը պետք է մնա՞ տարածաշրջանում, թե՞ պիտի հեռանա», նշում է Շահնազարյանը:

Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը

Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով: Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները:

Թաթուլ Պետրոսյան. «Անդրանիկ Միհրանյանին եւ մյուսներին արգելում են Հայաստան մուտք գործել, որովհետեւ այս անձինք կաշկանդված չեն որեւէ բանով, որպեսզի օբյեկտիվ գնահատեն Հայաստանում այսօր տեղի ունեցող բոլոր դեպքերը»

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ռուսաստանաբնակ քաղաքագետ, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելուն՝ ասաց. «Միհրանյանով չէ, որ սկսվեց այս ամեն ինչը: Հայտնի է, որ այս ազգակործան պատուհասը, կարծես, Հայաստանը համարում է իր «դուքյանը», իր քնձռոտ բնակարանը, եւ ում ուզում՝ ներս է թողնում, ում ուզում՝ ներս չի թողնում: Մենք ունեցանք շատ դեպքեր,

Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը. Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը. ԱԺ լսումներ

«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի  փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է  «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն

Տուն ձեռք բերելու գործընթացը կիսատ էր մնացել, իսկ բռնատեղահանումից հետո վկայագիրը կորցրել է ուժը․ զոհվածի կինը չգիտի ում դիմի. «Ապառաժ»

«Ապառաժ». Մարինե Սարգսյանն Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է։ Ամուսինը՝ Վարուժան Առստամյանը, զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պաշտպանում էր հայրենի գյուղը։ Սղնախի անկումից հետո Առստամյանների ընտանիքը տեղահանվել ու բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Այժմ բնակվում են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում։ Որպես զոհվածի կին՝ Մարինեն, 2022-ի հոկտեմբերին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի

«Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, ուրախ ենք մշտապես համագործակցել». նախարար Ամիրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ

ՀԱՍԵ և Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդները դեսպան Խարազյանի հետ քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանն ու Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արհի. Տ. Գևորգ Եպս. Ասատուրյանը: Դեսպան Ռ.Խարազյանի հետ կայացած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիայում ստեղծված իրավիճակի և համագործակցության ընդհանուր եզրերի վերաբերյալ: Սիրիայում ՀՀ դեսպանություն  

ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստում ներկայացրեցի Հայաստանի մարտահրավերները, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ. Կարինե Աճեմյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը Դեկտեմբերի 12-14-ը մասնակցեցի Բրյուսելում կայացած ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստին Եվրոպառլամենտում, որին ներկա էին մոտ 60 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։ Ելույթիս ընթացքում հանգամանորեն ներկայացրի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների մասին։ Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ,

ՏՏ ենթակառուցվածք ստեղծող երկու ընկերությունների՝ OVIO-ի և Դալան տեխնոպարկի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Օրերս սկիզբ դրվեց կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ ՏՏ ոլորտի համար։ Տեխնո ոլորտը զարգացնելու և համաշխարհային հսկաների համար Հայաստանը գրավիչ դարձնելու գործում մեծ դեր են խաղում թե՛ պետության կողմից տրված արտոնությունները, և թե՛ տվյալների անվտանգ մշակումը, պահպանումն ու միջազգային ստանդարտներին համապատասխան շենքային

ԱՄՆ հայոց արևմտյան թեմում տեղի է ունեցել տարեկան 14-րդ էկումենիկ հավաքը

Սրբոց Ղևոնդյանց հայ առաքելական եկեղեցում հավաքվել են տեղի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականներ ու հավատացյալներ: Վազգեն քահանա Մովսեսյանը խոսել է վերջին տարիներին աշխարհում և հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցածի դժվարությունների մասին, խնդրել աղոթել Բաքվում պահվող հայ գերիների համար, հիշեցրել է` Միացյալ նահանգների հայ համայնքը ձևավորել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները: Նա ընգծել է, որ այսօր նույնպես՝

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը երկրի կառավարությանը կոչ է արել միջազգային համաժողով կազմակերպել՝ քննարկելու ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է արվում խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և հավաքական վերադարձի հարցը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևն ընդունվել է 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայներով: Համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը

Մաքսային զննության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է 25 հազար տուփ ծխախոտ

Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում, օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման

Հայաստանը և Իսպանիան քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին: Գործակալության պետը կարևորել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստան–Իսպանիա համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացման և զարգացման գործում Իսպանիայի ունեցած մեծ ձեռքբերումները: Գործակալության պետն այս առումով բարձր է գնահատել

Վարչապետը տիկնոջ հետ կայցելի Գյումրի․ ի՞նչ ծրագիր ունի այս քաղաքում Փաշինյանների ընտանիքը

Ակնհայտ է սակայն, որ բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումը ևս մեկ առիթ է նախընտրական շրջանում գյումրեցիների հետ շփվելու, «հետփրայմերիզյան» քաղաքի մտավորականների տրամադրությունները շոշափելու, իր ելույթով նրանց վրա ազդեցություն թողնելու:

Մայր Աթոռից Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ անունը կրող եկեղեցիներ և տոնական պատարագ մատուցվել

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը Մայր Աթոռից սրբի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ անունը կրող եկեղեցիներ և տոնական պատարագ մատուցվել: Սուրբ Հակոբ անունով 5 եկեղեցի կա Մասյացոտնի թեմում՝ Դվին, Արարատ, Մրգավան և Բուրաստան գյուղերում: Ամենահինը 17-րդ դարում կառուցված Բուրաստանի եկեղեցին է: Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը հավատացյալները և ուխտավորները կարողացել են

Հույս ունենք՝ Շվեյցարիայի կառավարությունը կողմ կքվեարկի բանաձեւին. Արմինե Ավագիմյան

«Ցավոք, ներկա պահին մենք տեսնում ենք Արցախի իշխանությունների կողմից պասիվություն, Հայաստանի իշխանությունը Արցախյան թեման փակել, օրակարգից հանել է, նաեւ, ցավոք սրտի, արցախցիների՝ որպես շահագրգիռ կողմ, պասիվություն ենք տեսնում, որը գուցե հիասթափության արդյունք է, համենայն դեպս մենք մի քանի հոգով փորձում ենք այս պասիվության մեջ դրականից կառչել, իսկապես ուզում ենք վերադառնալ Արցախ՝ առնվազն միջազգային ներկայության երաշխիքների ներքո»,-հավելեց Արմինե Ավագիմյանը

Լուսինե Գևորգյանը և Չեխիայի դեսպանը շեշտեցին չվերթների վերականգնման անհրաժեշտությունը զբոսաշրջային այցելությունների փոխադարձ ավելացման համար

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Պետր Պիրունչիկի միջև: Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրության, վիզային քաղաքականության, չվերթների վերաբերյալ, քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև զբոսաշրջության բնագավառում առկա զարգացումներն ու համագործակցության հնարավորությունները։ Կողմերը հատկապես շեշտեցին չվերթների վերականգնման անհրաժեշտությունը զբոսաշրջային այցելությունների փոխադարձ ավելացման համար

Դատարանը թույլ չտվեց, որ Արմեն Աշոտյանը հաղորդակցվի ՀՀԿ ԳՄ անդամների հետ

Դատախազ Արման Նշանյանը հայտարարեց՝ գտնում է, որ միջնորդությունը պետք է մերժվի․ «Սահմանափակումները հենց այնպես չեն իրականացվել, դրանք պայմանավորված են եղել առկա ռիսկի նվազեցմամբ, ապահովմամբ»։

Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում. Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

«Թե երբ կլինի իշխանափոխությունը, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որքան Նիկոլին դրսից խաղացնող ուժերից»․ Արմեն Աշոտյան

Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին Արմեն Աշոտյանը նախընտրեց կանխատեսումներ չանել ու ասաց․ «Շատ դժվար է կանխատեսումներ անել մի գործընթացի մասին, որն ամբողջությամբ կախված է Ալիևի և Էրդողանի քմահաճույքից և դրան հնազանդվելու՝ Նիկոլի այդ պահի պատրաստակամության աստիճանից և ճկունությունից»։

Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամքի գրեթե բոլոր հաստատություններին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Հաստատություն): Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև

10 տարի ազատազրկում և շուրջ 326 միլիոն դրամի բռնագանձում. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն

«Սարիկ Մինասյանը ՔՊ-ի որդեգրած ճանապարհից, մեր քաղաքականությունից, մեր գաղափարախոսությունից հեռու մարդ չէր»․ Դավիթ Առուշանյանը՝ պնդում է՝ գյումրեցիներին հնարավոր չէ խաբել

Լրագրողների դիտարկմանը՝ ստացվում է, որ ՔՊ-ն խաբել է գյումրեցիներին, քանի որ ասվում էր, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը կուսակցական չէ, բայց հիմա նա ՔՊ-ին անդամակցելու որոշում է կայացրել, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Մենք ընդհանրապես ոչ մեկին չենք խաբում, իսկ գյումրեցիներին հնարավոր էլ չէ խաբել, որովհետեւ չէր ասված միայն կուսակցականներ եւ հասարակ քաղաքացիներ, ասված էր՝ կուսակցականներ, համակիրներ եւ համախոհներ։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031