Օրվա լրահոսը
Իսկ Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են վերաբերվում նման պահանջներին․ Մարիա Զախարովան՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին
«Երբեմն այնպիսի անհեթեթություններ են տարածում, եթե կարդաս, կարծում եմ, կարող ես հիվանդանալ»․ Մարիա Զախարովան Հայաստանի պրոիշխանական մամուլի մասին
Ալիև. Շուրջ 300 000 ադրբեջանցի դիմել է ՀՀ ղեկավարությանը, որ իրենց վերադարձի համար պայմաններ ստեղծվեն
«Ազգային ճակատ». «Շուրջ 300 000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որ իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Հայկական կողմից դեռ պատասխան չեն ստացել», – ВГТРК-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Մոսկվայում ռուս-իրանական խորհրդակցություններում քննարկվել է Հարավային Կովկասում իրավիճակը
Հաստատվել է «3+3» պլատֆորմի զարգացման կարևորությունը
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման և վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում: 2006թ.-ին հիմնադրված ընկերությունը Հայաստանում տեխնիկայի ամենախոշոր ներկրողներից մեկն է և տեղական շուկայում ներկայանում է լայն տեսականիով։ Ակբա Լիզինգի և «Մետատեկ» ընկերության համագործակցության արդյունքում ընկերության ներկայացրած տեխնիկաները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով ՝ տարեկան փաստացի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում 15-20մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Երևան քաղաքում` Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության
Huawei-ը նոր էջ է բացում ULTIMATE DESIGN կոնցեպտի պատմության մեջ
2024 թվականի սեպտեմբերի 10-ին Շենժենում տեղի ունեցավ գալա միջոցառում՝ նվիրված Huawei ULTIMATE DESIGN կոնցեպտին։ Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ շոու-ծրագրով և ռիթմիկ երաժշտությամբ, որ լավագույնս համապատասխանում է կոնցեպտի էությանը: Ցուցադրվեցին պարային շքեղ համարներ, որոնք մարմնի լեզվով արտահայտում են Huawei-ի տեսլականն ու վճռականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում նոր բարձունքներ գրավելու ճանապարհին: HUAWEI բրենդի «Dream it Possible» կոմպոզիցիան արտացոլում
«Ժողովրդի կամք» դարավոր առասպելն առայժմ կենսունակ է
Ինչպես են մարդկանց ուղեղները լվանում 3-4 դար առաջ ծնված ուտոպիաներով «Եթե Սիրիայի ժողովուրդը ցանկանար պաշտպանել Ասադի ռեժիմը, ապա նրան ոչ մի ուժ չէր հաղթի», – գրում է իմ հարգարժան ընթերցողներից մեկը: Նա ելնում է այն կանխավարկածից, որ գոյություն ունի այնպիսի հստակ միավոր, ինչպիսին է «Սիրիայի ժողովուրդը», որն ինչ-որ ձեւով արտահայտում էր իր «կամքը» ու որոշում
«Ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երեւանի կողմից»․ Մարիա Զախարովան՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին
«Դա չի զուգահեռվում երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հետ»
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել
Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ նրա ամենահայտնի մարդասերներից մեկը հետապնդվում է արդարության և արժանապատվության պայքարի համար. «Մենք ենք մեր սարերը»
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության վերջին հայտարարությունը, թե իրեն ցմահ ազատազրկում սպառնացող 45 կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, խորապես մտահոգիչ է։ Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է, որի նպատակն է ոչ միայն հեղինակազրկել Ռուբեն Վարդանյանին, այլև միջազգային ուշադրությունը
Կառավարության դեմ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերության գործով Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊ ընկերությունը 2023 թվականի փետրվարի 13-ին դիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Իսկ գործի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից: ՀՀ կառավարության 2018
Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ավելի քան 1000 օտարերկրացու անօրինական միգրացիան կազմակերպած խմբավորման 8 անդամ
Սպուտնիկ Արմենիա. Մոսկվայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման 8 անդամ, այն 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերը կազմակերպել է ավելի քան 1000 օտարերկրացիների անօրինական միգրացիա Ռուսաստան, հանցագործների եկամուտը կազմել է ավելի քան 30 միլիոն ռուբլի, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Ալիևը նշել է՝ խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ
Պետք է համաձայնեցնել վնասի փոխհատուցման փոխադարձ հայցերից և սահմանին օտարերկրյա ուժերի տեղակայման մասին հրաժարվելու հարցերը, ВГТРК-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը, հայտնում է Ria novosti-ն: Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցված են։ Ալիևը կարծում է, որ «Հայաստանին զինելու գործընթացը ընթանում է յոթ
Հայաստանը` սպառնալիքների խաչմերուկում
Թուրք-ադրբեջանական ինտենսիվ շփումներն ընթանում են վտանգավոր փուլում եւ մթնոլորտում Մինչ պաշտոնական Երեւանից շարունակ պնդում են, թե շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, Բաքվից անցյալ շաբաթ նախապայմանների ու պահանջների շարան ներկայացրեցին Հայաստանին: Բաքվի պահանջները` Հայաստանի սահմանից Եվրամիության դիտորդների դուրսբերումից մինչեւ Սահմանադրության փոփոխություն, գրեթե ամենօրյա ռեժիմով են հնչում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Սահմանադրական դատարանի որոշումը վկայաբերելով` վստահեցրել
Վա՜յ, անիծվես դու սմս հնարող. հատված Հովիկ Աղազարյանի «Երկրի իրական կողմը» գրքից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Հատված իմ «Երկրի իրական կողմը» գրքից. ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ Երբևէ ինձ ուղղված ամենահաճախ հնչեցրած հարցը․ -Պարոն Աղազարյան, Դուք մեղք չե՞ք գործել: -Ո՞նց կարելի է ապրել այս մեղավոր աշխարհում ու մեղք գործած չլինել: -Բա ինչո՞ւ չեք գնում եկեղեցի ապաշխարելու: -Որովհետև ես նախընտրում
Ալիև. Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի կարիք չկա, Շուշիի հռչակագիրը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն՝ սպառնալիքի դեպքում
Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել Ադրբեջանում, քաղաքական շահարկումներ են և հավելել, որ «դրա կարիքը չկա»: Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը պարունակում է հոդված, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի կամ հարձակման դեպքում, Ալիևը շարունակեց իր խոսքը
Ֆասթ բանկի աջակցությամբ անցկացվել է «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարը
Ֆասթ բանկի աջակցությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է «Երևան Օփեն» շախմատի 6-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվել է երկու վարկանիշային խմբերով՝ Ա և Բ: Ա մրցաշարին մասնակցել են 85 շախմատիստներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից և Շվեդիայից, այդ թվում՝ 12 գրոսմայստերներ և 5 միջազգային վարպետներ: Բ մրցաշարին մասնակցել են 193 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից,
Վիճակահանության տոմսերի արժեքները տարբեր են` 500 հազար դրամ, 1 մլն ՀՀ դրամ եւ 1,5 մլն ՀՀ դրամ, հասույթները պետք է ուղղվեն «Իմ քայլը» հիմնադրամի 2025 թ. ծրագրերին. Թալին Թոփալաքյան. «Հրապարակ»
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Ամանորից առաջ մեծ վիճակահանություն է կազմակերպում, ինչը, պարզ ասած` «ռեկետի» դասական օրինակ է: Ի՞նչ վիճակահանություն է սա, ո՞ր ոլորտներին են ուղղվելու այդ գումարները, ովքե՞ր են մասնակցելու, ի՞նչ խնդիրների համար են նորից փող հավաքում: «Հրապարակն» այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից: Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը նշեց. – Իսկությամբ, խոսքը
Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով. Տիգրան Աբրահամյան
Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:
Խաղաղության օրակարգ չկա, կա Հայաստանի կողմից հող տալու օրակարգ. Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»
Դա հակառեֆորմ է: Նպաստելու է ստվերային տնտեսության ավելացմանը
Աշխարհը չպետք է լռի։ Բաքվում գտնվող հայ գերիների տառապանքները միջազգային հանրության խղճին են. Դավիթ Մանուկյան
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ 2020 թվականին, Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Օգտվելով միջազգային հանրության լռությունից ադրբեջանական զինված ուժերը օկուպացրեցին ողջ Արցախը, իսկ բնակչությանը ենթարկելով անմարդկային հալածանքների ամբողջությամբ վտարեցին իրենց հայրենիքից։ Սա Ցեղասպանություն էր 21-րդ դարում, ողջ մարդկության աչքի առջև։ Բազմաթիվ հայորդիներ լծվեցին
Արդար ընտրություն ասելը կեղծիք է, երբ ընտրողի կամքի վրա բռնանալով՝ փոխում ես ընտրությունների արդյունքում ձեւավորված ուժերի դասավորությունը. «Հրապարակ»
Վեց տարի շարունակ իշխող քաղաքական ուժը հպարտորեն հայտարարում է, որ այլեւս փակ է ընտրակեղծիքների էջը, եւ Հայաստանում այլեւս երբեք ընտրություններ չեն կեղծվելու: Սակայն ի՞նչ տարբերություն` կեղծիքն անում են ընտրությունից առա՞ջ, թե՞ հետո: Ի՞նչ տարբերություն` 5-10 հազար դրամո՞վ են ձայն գնում եւ խեղաթյուրում ընտրության արդյունքները, թե՞ ընտրված քաղաքական ուժին ճզմում են, ընտրված քաղաքապետերին բանտ նստեցնում, քրեական
Ավտոբուսների վարորդներին սա դեռ քիչ է։ Ախր նրանց ո՞վ էր խնդրում բողոքել. «ՉԻ»
Ու ի՞նչ պիտի աներ Ավինյանն ավտոբուսների վարորդների բողոքներից հետո. կամ պիտի ապահովեր զուգարանների առկայությունը, կամ վերացներ դիսպետչերական կետերը. «ՉԻ»
11 մլն դրամ տարեկան եկամուտ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունի ՔՊ-ից «աքսորված» Հակոբ Ասլանյանը։ Նա հայտարարագրել է 1986 թվականին Երևանում ձեռք բերված բնակարան բազմաբնակարան շենքում։ 2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 576 հազար դրամ, որից 825 հազարը Ասլանյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 10 մլն 751 հազար դրամը ԱԺ աշխատակազմից աշխատանքի
Փայտե վառարանով դասասենյակը ջեռուցող քոլեջը խոստանում է ապագայում բավարարել «ուսանողների բոլոր պահանջներն ու քմահաճույքները»
Նոյեմբերյանի պետական քոլեջը նոր շենք կունենա՞
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման հետևանքով
Դեկտեմբերի 18-ին ժամը՝ 09։10 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ
Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 1 միլիարդ 723 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից և նրան փոխկապակցված անձանցից
Արթիկում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
ՀՀ իշխանություններն ու նիկոլականները միայն ուրախ են
Ադրբեջանական դատախազությունը եւս մի քանի տասնյակ մեղադրանք է առաջ քաշել հայ բարերար, ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ՝ այն հաշվարկով, որ նրան կարողանան ազատազրկել ցմահ: Մեղադրանքների անհեթեթությունն առանձնապես ապացույցների կարիք չունի՝ պարզ է, որ դա քաղաքական վրեժ է մի մարդուց, որը զբաղվում էր բացառապես բարեգործությամբ, եւ որը որոշել է իր կյանքը նվիրել Արցախին: Բայց Արցախին նվիրվելը,
Նրա նպատակն է՝ ցույց տալ, թե իբր մեր հասարակությանը ամենաշատը հենց դա՛ է հետաքրքրում, դրա համար էլ վկայակոչում է իր ֆեյսբուքյան «գնդակահարության պատի տակ» բարձրացված հարցադրումները. «ՉԻ»
Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան իր կենցաղն է կեղծում, որքան հանրային մտածողության առաջնահերթությունները։ Իբր՝ տեսեք, մարդկանց ոչ Ղարաբաղն է հետաքրքրում, ոչ Հայաստանի ամայի-անբնակ սարերը, ոչ անվտանգային սպառնալիքները, մարդիկ համարում են, որ Ղարաբաղի հարցը փակված է, Հայաստանի սահմաններն ապահով են, Ալմա-Աթայի հռչակագիրն ու Կիրանցի դպրոցի դիմաց տնկված ծառերն այդ հարցը լուծել են, հետևաբար՝ ինքն էլ, որպես ժողովրդավարության բաստիոնի առաջնորդ, կարիք չունի այդ հարցերով պարզաբանումներ տալ «սիրելի ժողովրդին»: