Օրվա լրահոսը
Տիեզերական Ավետ Տերտերյան. հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուի շնորհիվ կբացվի նրա տուն-թանգարանը
Ռուբեն Ասատրյանը հետաքրքիր զուգահեռ անցկացրեց մեր հանճարեղ Տերտերյանի և համաշխարհային դասական երաժշտության որոշ հանճարների, ու նրանց հենց 9-րդ սիմֆոնիաների նույն ճակատագրին արժանանալու մասով: «Տեսեք, իրենց 9-րդ սիմֆոնիաները ավարտին չեն հասցրել Բեթհովենը, Դվորժակը, Շուբերտը, Մալլերը, Բրուքները», – ասաց դիրիժորն ու մի հետաքրքիր եզակի փաստ արձանագրեց` աշխարհում երկու կոմպոզիտոր` Մոցարտն ու Տերտերյանն են, որ ստեղծագործելիս երբևէ սևագիր չեն արել:
Հայերեն խոսելն Արցախում սովորեցի. Նարինե Գրիգորյան. Արցախ ԹիՎի
Արցախ ԹիՎի. «Հայացքն Արցախին». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը ծնվել է Հրազդան քաղաքում, մանկությունը՝ անցկացրել Արցախում։ 1988թ.-ին, երբ սկսվել է Արցախյան շարժումը, ընտանիքով տեղափոխվել են Արցախ։ Նրա հայրն ակտիվ մասնակցել է արցախյան շարժմանը, գերեվարվել հակառակորդի կողմից։ Ընտանիքը նորից ստիպված էր վերադառնալ Հայաստան։ Արցախից հիշողությունները շատ-շատ են։ Ասում է՝ տարիքի
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի բանաձևը՝ արցախահայության վերադարձի իրավունքի համար միջազգային ֆորում ստեղծելու վերաբերյալ
Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձև՝ երկրի կառավարությանը կոչ անելով հրավիրել միջազգային ֆորում՝ նպաստելու և խթանելու Արցախից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացումը։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը կոչ է անում ուղիղ բաց երկխոսություն սկսել արցախահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև և վկայակոչում է
Յըլմազ. Չենք ցանկանում, որ որևէ արտաքին ուժ միջամտի Սիրիայում իրավիճակին
Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Թուրքիայի ազգային մեծ ժողովում հանդես է եկել Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով: Նա ընդգծել է, թե իրենք ակնկալում են, որ Սիրիայում մեկնարկած նոր ժամանակաշրջանում երկիրը կշարունակի գոյություն ունենալ կայուն քաղաքական կառույցով: «Մենք չենք ցանկանում, որ որևէ արտաքին ուժ միամտի Սիրիայում տիրող կայունությանը և դրական զարգացումներին: Մենք Գոլանի բարձունքներին հասնող և օկուպացված շրջաններում
Քո բարեկեցության համար եկար իշխանության եւ խժռեցիր մեր զավակների կյանքը. Խաչիկ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նիկոլին ո՞վ է բանի տեղ դնում, որ ինքն էլ անդրադառնա Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին, դրա համար էլ ինքը պետք է արդարացնի իր ոչինչ լինելը: Եթե նա փորձի գերիների հետ կապված ինչ-որ հարցով դիմել Ալիեւին, Ալիեւը պիտի ընդամենը քմծիծաղի…»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Զուրաբիշվիլին ԵՄ-ին խնդրում է՝ նոր ընտրությունների անցկացման հարցով ճնշում գործադրել Թբիլիսիի վրա
«Ազատություն». Վրաստանի հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ նոր ընտրություններ անցկացնելու համար: «Եվրոպան պետք է գործելու լծակներ գտնի: Եթե Եվրոպան չի կարող լծակներ գործադրել 3,7 միլիոնանոց երկրի վրա, ինչպե՞ս կարող է ակնկալել մրցակցել 21-րդ դարի հսկաների հետ», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։ Եվրամիության ղեկավարները
Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի և ապակայունացնել իրավիճակը Վրաստանում. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Սպուտնիկ Արմենիա. «Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի և ապակայունացնել իրավիճակը Վրաստանում», – օտարերկրյա ռազմական կցորդների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Ըստ նրա՝ Արևմուտքը, ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները, ձգտում է ապակայունացնել իրավիճակը։ Այդ փորձերի մեջ ակնհայտ է երկիրն ուկրաինական սցենարով ակտիվ հակառուսական գործողությունների մեջ ներքաշելու
«Նոր ագրեսիայի նախապատրաստվելու արդարացում». Ազգային ճակատը ներկայացնում է այսօր Ալիևի կողմից հնչեցված պահանջները
Ազգային ճակատ-ն ամփոփ ներկայացնում է այսօր Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքները և պահանջները 🔷1. Սահմանադրության փոփոխության պահանջ Իլհամ Ալիևը բացահայտորեն հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ՀՀ ինքնիշխանության խախտում։ 🔷2. «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի շարունակական սպառնալիքը Ալիևը պնդում է, որ շուրջ
Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը Հարգարժա՛ն նախարարներ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ պատվիրակներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի հետ կապված
Հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվարի վերջին
«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ։ Մենք այս անգամ ուզում ենք ոչ թե հրավիրենք միայն ազգային հավաքականի մարզիչ, այլև ՀՖՖ-ում գլոբալ ծրագիր իրականացնել, որը միտված է լինելու հայկական ֆուտբոլի որոշակի ռեստարտին։ Հույս ունեմ, որ հունվարի վերջին կներկայացնենք թե՛ նոր մարզչին, թե՛ այդ նոր ռազմավարությունը, որով աշխատելու է ֆուտբոլի ֆեդերացիան»,- ՀՖՖ
Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն
Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են նախարարությունից՝ նշելով, որ նա պաշտոնից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն։
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններին
«Ամերիկայի ձայն». Գործողություններն իրականացվել են այն շրջաններում, որոնք նախկինում վերահսկվում էին սիրիական ռեժիմի և ռուսական զորքերի կողմից ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երկուշաբթի ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների և Սիրիայում գտնվող ճամբարների դեմ։ Նույն օրը հրապարակված հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածների արդյունքում սպանվել է 12 ահաբեկիչ։ Զեկույցում ասվում է, որ հարվածները հրամանատարության առաքելության մաս
Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը
Դալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար: Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին: Մասնաճյուղը ֆիզիկական ու
«Ընթերցանության օլիմպիադան պետք է միտված լինի տեքստեր կարդալու և վերլուծելու հմտությունների զարգացմանը, այլ ոչ թե անգիր անելուն»
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Ընթերցանությունը՝ որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք ԿԶՆ հասանելիության համատեքստում» զեկույցի և «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրակարգի երկու հարցերն
«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։ Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից
Լարսը փակ է բեռնատարների համար, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է. «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է»։
Փորձագետները քննարկում են Թրամփի՝ ուկրաինական հակամարտությանն առնչվող նշանակումները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 80-ամյա Քիթ Քելլոգին ընտրել է որպես իր հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Հայտնի է նաև, որ Թրամփը խոստացել է արագ վերջ տալ ուկրաինական պատերազմին։ «Ամերիկայի ձայն»-ը ներկայացնում է, թե ինչ ուղի է անցել Քելլոգը, նրա տեսլականը՝ ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ, և այն մարտահրավերները, որոնց նա կարող է
«Իսկ ո՞նց եմ ասոցացվում նախկինների հետ»․ Մհեր Գրիգորյանը՝ լրագրողին
«Նման բան ուղղակի չի լինելու»․ Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելու մասին
Տեսագրությունների ուսումնասիրմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել
Դեկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում առևտրով զբաղվող երկրորդ կարգի հաշմանդամ որդուն ոստիկանները ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: Ահազանգին անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից սկսվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի
Ինչու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տոնական զարդարանքը հայտնվել մանկապարտեզի լքված տարածքում
Դրանք բավականին մաշված են, դրանց վերականգնելը, լույսերը փոխելը բավականին մեծ ծախս էր նստելու մեզ վրա. Ռոմիկ Մխիթարյան
Նախարար Խուդաթյանը և դեսպան Սվենսոնը անդրադարձել են թափոնների կառավարման ոլորտում Շվեդիայի հետ իրականացվող ծրագրերին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ բազմակողմ ձևաչափերում։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և զարգացնելու շվեդական կողմի հետ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Նախարարն
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է
Դեկտեմբերի 14-ի ժամը 18-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Բյուրեղավանի, մյուսը՝ Աբովյանի բնակիչ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Հնարավորություն իրավական համագործակցությանը նոր որակներ հաղորդելու. ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին
Անկախ պետութունների համագործակցության գերագույն դատարանների խորհրդի առաջին նիստն անցկացվել է Երևանում, որի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։ Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ այս հանդիպումը Հայաստանում անցկացնելը մեծ պատիվ է և հնարավորություն ԱՊՀ պետությունների միջև իրավական համագործակցությանը նոր որակներ հաղորդելու և նոր ձեռքբերումներ գրանցելու համար: «Այս հանդիպման ընձեռնած հնարավորությունից օգտվելով՝ ուզում եմ ընդգծել,
Համերգ-նվիրում Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին. ՀՀ վարչապետի կինը ներկա է եղել «Հովեր»-ի համերգին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին ներկա է գտնվել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին: Սա հերթական, բայց ոչ շարքային համերգ է` նշել է խմբավար Սոնա Հովհաննիսյանը, սա համերգ-նվիրում է հոբելյարներ Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին: Համերգին ներկա էին նաև հոբելյարները: «Հովեր»-ի հիմնադիր-ղեկավարի խոսքով, անվանի երաժիշտները երգչախմբի կողքին են եղել առաջին օրերից և մեծ ավանդ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվող հայերին, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային
Պապոյանը և Ամիրին քննարկել են Իրան-Հայաստան հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում գործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի
Քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի մեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել
2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել: Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են
ԱՄՆ կոնգրեսական Պատրիկ Ֆալոնը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին
Դեկտեմբերի 17-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Պատրիկ Ֆալոնի հետ (հանրապետական, Տեխաս)։ Քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ։ Երկուստեք կարևորվել է ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը։ Ի պատասխան դեսպանի առաջարկի՝ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին։ ԱՄՆ-ում
2 զոհ և մեկ վիրավոր կա Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վթարի հետևանքով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը՝ 55-ամյա Շուրիկ Ե.-ն, և ուղևորը՝ 34-ամյա Մուշեղ Գ.-ն, տեղում մահացել են, իսկ 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
«ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար շարունակում է ռազմավարական նպատակ մնալ». Էրդողան
ԵՄ-ն լրացուցիչ 1 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային փախստականներին սեփական տարածքում պահելու համար