Օրվա լրահոսը
Լյուքսեմբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքի մշակույթի տանը բացվեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Բացման խոսքով հանդես եկան Պետանժի քաղաքապետ Ժան-Մարի Հալսդորֆը և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ Պարոն Հալսդորֆը նշեց, որ ցուցահանդեսը Հայաստանի նկատմամբ համերաշխության ևս մեկ դրսևորում է և Հայաստանի Դիլիջան քաղաքի հետ հաստատված համագործակցության գործնական օրինակ, որի կարևոր բաղադրիչներից
86 ընկերությունից 50%-ից ավելին 10 միլիոն նույնիսկ չի փոխանցել. Աննա Հակոբյան
«Ազգային ճակատ». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է «Իմ քայլը» հիմնադրամի անունից Հակոբյանի նամակին, որով նա խնդրել էր նվիրատվություններ իրականացնել հիմնադրամին: «Նման նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերությունների, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ եւ ոչ մի լումա չեն փոխանցել: Մենք պաշտոնապես ստացել ենք 4 մերժում տարբեր հիմնավորումներով եւ դրական արձագանք ստացել ենք 86
«Հիմա կոնկրետ դեղատոմս չեմ կարող ասել»․ Սրբուհի Գալյանը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին
«Կայցելեմ քրեակատարողական հիմնարկներ, որեւէ մեկը չի ասում, որ այնտեղ դրախտային պայմաններ են»։
Թուրքիան նպատակ ունի ավելի մեծ դեր ստանձնել միջազգային գործերում
«Ամերիկայի ձայն». Անցնող՝ 2024 թվականին Էրդողանն ընդլայնեց Թուրքիայի միջազգային ազդեցությունը՝ նախապատրաստվելով Թրամփի հետ բանակցություններին։ Ալ-Ասադի կառավարության տապալումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2024 թվականի արտաքին քաղաքական, թերևս, ամենից նշանակալի հաջողությունն էր: Անկարան Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ մարտնչող սիրիացի ապստամբների, ըստ ամենայնի, հիմնական աջակիցն էր, և դիտորդների խոսքով՝ այժմ, հաշվի առնելով նաև Անկարայի ազդեցությունը Սիրիայում, Թուրքիան
«Կարծում եմ՝ նորմալ է, որ վարչապետը կարող է որոշել՝ պաշտոնյային ազատեմ. ի՞նչ էական է՝ սմս-ով, գրավոր խոսքով, թե՞ բանավոր ծանուցմամբ»․ Սրբուհի Գալյան
Սրբուհի Գալյանն անդրադարձավ նաեւ իր կողմից կատարվող կադրային փոփոխություններին։
Դավիթ Առուշանյանի մանդատը տրվել է Ջուլիետա Ազարյանին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես ՀՀ շահաբաժին»
Փաշինյանը նշեց, որ այս թիվը չի ներառում կոմբինատի վճարած հարկերը։
Կոնգրեսական Քեն Քալվերթի հետ հանդիպմանը դեսպան Մակունցը հույս է հայտնել, որ առաջիկայում հանրավոր կլինի ամրագրել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը
Դեկտեմբերի 18-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Քեն Քալվերթի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովման հետ կապված հարցեր։ Դեսպանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը հետագայում ևս խորացնել հարաբերությունները ԱՄՆ հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հանրավոր կլինի ամրագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ ԱՄՆ-ում ՀՀ
Առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն. ՀայաՔվե
Պահանջում ենք առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն ՀՀ-ում գործող վարչախմբի հակաժողովրդական քաղաքականությունը շարունակվում է՝ ընդգրկելով սոցիալական նորանոր խմբեր և ոլորտներ։ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը փորձելու է էապես թանկացնել քաղաքային տրանսպորտի վարձավճարները, ինչն էլ վատթարացնելու է երևանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները։ Բացարձակ անհիմն, փորձաքննություն չանցած, թանկացման հակասոցիալական այս
Երկիրը հարկավոր է կառավարել ոչ թե իրավիճակի թելադրանքով, այլ ունենալով ռազմավարական ծրագիր
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակագիտական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ հետ – Պարոն Սուվարյան, նախ կխնդրենք գնահատել գիտության դերն ու նշանակությունը այսօրվա հարափոփոխ աշխարհում։ – Գիտությունը կարեւոր դեր է ունեցել մարդկության պատմության, քաղաքակրթության ձեւավորման հենց սկզբից։ Մարդը, երբ հավաքչական գործունեությունից անցել է սեփական ուժերով բույսերի աճեցման, անասնապահության զարգացման, պահանջվել է գիտելիք, գիտական
«Բանակի ընկալումը պետք է կերպափոխվի, բանակը խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի»․ Փաշինյան
«Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլեւ հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ»։
Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետո վերլուծական հիմնական քննարկումներն այն հարցի շուրջ են, թե ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը: Եթե հաշվի առնենք, որ հիմնական մեխը կապված է Իրանի և տարբեր երկրներում գործող պրոիրանական ուժերի հետ, ապա մի
«Մասնագիտական հարթության քննարկման չեկան, և բանավեճը մնաց ավելի շատ քաղաքական հարթության մեջ»․ Բաբկեն Պիպոյանը՝ Մարության-Ավինյան բանավեճի մասին
Բաբկեն Պիպոյանի համար ավելի խնդրահարույց է այն, որ մեր քաղաքական օրակարգում չկա մի շատ ավելի կարևոր ու առանցքային հարցի պատասխան՝ եթե դուք չեք կառավարում պրոֆեսիոնալ, եթե դուք չունեք իրական ինքնարժեք, ո՞վ է ձեզ թողել՝ ձեր հոր դուքյա՞նն է՝ ինչքան ուզեք, սուբսիդավորեք։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադրումների 81%-ն իրականացվում է ցամաքային ճանապարհով
Ուրալօղլուն նաև նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը սկսել են կիրառել էլեկտրոնային անցագրեր։
Սահմանադրական դատարանը «Մարկոս Հոլդինգ» գործի վարույթը կարճելու որոշում է ընդունել
«Մարկոս Հոլդինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ՝ փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումը Սահմանադրական դատարանում էր 2024 թվականի հուլիսի 2-ից: Նա խնդրել էր. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման
«Սպաների զգալի հատվածը տարիքի բերումով ունենում են լեղապարկի խնդիրներ եւ ազատվում ծառայությունից, առաջարկում ենք սահմանափակումով ծառայել»․ Պապիկյան
«Այս փոփոխությունով վերականգնում ենք արդարությունը եւ հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով ու ձեւերով զինվորական ծառայությունից խուսափելը խրախուսել»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն դեկտմեբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով: Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 14.4°C (1962թ.) Օդի
Շուրջ 70 հայ վարպետի ձեռագործ աշխատանք՝ Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում
Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ: Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից
Ֆիդան. Աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և Գազայում տիրող իրավիճակին։ «Մենք պետք է համերաշխություն դրսևորենք տարածաշրջանի երկրների, հատկապես D-8-ի երկու անդամների՝ Եգիպտոսի և Իրանի նկատմամբ Իսրայելի ագրեսիվ վերաբերմունքի դեմ։ Որպես D-8, մենք դեռ հետ ենք մնում մեր իրական ներուժը բացահայտելու հարցում: Մեր երիտասարդ բնակչությունն այս
Կճանաչե՞ն «եւ» շաղկապը «հակասահմանադրական»
Շատ հետաքրքիր անհատական դիմում է դեկտեմբերի 4-ին մուտքագրվել Սահմանադրական դատարան: Դիմումատուն, մեր տեղեկություններով, կալանավոր է: Նրա բարձրաձայնած խնդիրն էլ առնչվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107 հոդվածի 1-ին մասին. «Մեր դատարանները օրենքի այդ հոդվածը մեկնաբանելիս, բավարարվում են դրանում առկա բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից, եզրահանգելով, որ օրենքում նշված «գույքային» եւ «ընտանեկան» բառերի միջեւ առկա «եւ» շաղկապը
Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն. Սաղաթելյան
Հայաստանի տարածքում տարբեր ժամանակներում բնակություն հաստատած ադրբեջանցիների վերադարձի հարցը չի կարող նույնացվել և համահավասարեցվել Արցախից՝ ցեղասպանության անմիջական վտանգի տակ բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման խնդրի հետ։
Դատարանը անօրինական է համարել վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշումը. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը։
Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության
Գոռոզություն
«Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից Գերմանացի ընկերոջս՝ Ալոյիս Բաուերի՝ Ֆրանսիայում գտնվող ամառանոցի, հրաշագեղ փայտե տնակի կառուցումն երկու օր առաջ արդեն ավարտել էինք եւ երեկոյան, նրա տանը, Կառլսբերգ գարեջրի հերթական շշերն էինք դատարկում, «հայեցի» խմելով տնակի, նրան շրջապատող ծառերի, ամառանոցի դարպասի, ցանկապատի եւ նման այլ կենացներ։ Տան մուտքի դռան զանգը հնչելուն պես, Ալոյիսն
Օպերայի շենքը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով
2025թ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Նախագիծն արդեն դրված է մրցույթի: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով: Երևանի քաղաքապետարան
ԵՄ-ն հետաքննում է TikTok-ի մասնակցությունը Ռումինիայի ընտրություններին ՌԴ-ի հավանական միջամտությանը
Եվրամիության գործադիր իշխանությունը պաշտոնական հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ՝ Ռումինիայի նախագահական վերջին ընտրություններում TikTok-ի միջոցով օտարերկրյա միջամտության «լուրջ նշանների» լինելու հետևանքով, հայտնում է BBC-ն: ԵՄ-ն հայտարարել է, որ հետաքննությունը կիրականացնի «առաջնահերթության կարգով»: ԵՄ-ն կասկածում է, որ TikTok-ը խախտում է Եվրամիության թվային օրենսդրությունը, քանի որ իբր, անհիմն ազդեցություն է գործում անդամ երկրների ընտրողների վրա։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի
2 միլիարդ 900 միլիոն դոլար` Բաքվի շահերն առաջ մղելու, «վերաբերմունք ցույց տալու» համար
Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մութ էջերի հայտնի դեմքերը կկանգնեն դատարանի առջեւ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված՝ «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը, օրերս այս մասին գրել էր Deutsche Welle-ն: «Ադրբեջանական գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերը եւ Էդուարդ Լինտները։
Անկարայի դիրքերը տարածաշրջանում ավելի են ամրապնդվում, իսկ Թեհրանինն ու Մոսկվայինը՝ թուլանում. «Փաստ»
Այն ժամանակ, երբ Հայաստանից ահազանգում էին Թուրքիայի ներգրավվածության և վարձկան ահաբեկիչների վտանգավորության մասին, Ռուսաստանն ու Իրանը լուռ հետևում էին իրադարձություններին և չփորձեցին անգամ միջամտել իրադարձություններին՝ հօգուտ Հայաստանի։ Արդյունքում ունեցանք նոր իրավիճակ, երբ Անկարայի դիրքերը տարածաշրջանում ժամանակի ընթացքում ավելի են ամրապնդվում, իսկ Թեհրանի ու Մոսկվայի ունեցած դիրքերը՝ թուլանում։ Այս համատեքստում ակնհայտ է, որ այն հիմնական ուժը,
«Տուգանքն իր արդյունավետությունն ունի». «Հրապարակ»
2024 թ․ հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը մոտ 500 հազար արձանագրություն է կազմվել, որից 171 հազար 302 վարորդ տուգանվել է չամրակապվելու պատճառով։ 2024թ․ դեկտեմբերի դրությամբ Հայաստանում տեղի է ունեցել 4 հազար 94 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 311 մարդ, մարմնական վնասվածք է ստացել 5 հազար 792 մարդ։ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝
Կարինե Աճեմյան. Մեզ մի բան էր պետք՝ ընդդիմությունը պետք է այնպիսի ծրագիր մշակեր, որի հետևից ինքն էլ գնար. «168 ժամ»
ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ մասնակցում էր ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստին Եվրոպառլամենտում, որին ներկա էին մոտ 60 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ: Նրանք ներկայացրել են Հայաստանի մարտահրավերները և ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ բռնաճնշումները: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Կարինե Աճեմյանը նշեց, որ Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները շատ էին տարբերվում մյուս երկրների մարտահրավերներից: