Օրվա լրահոսը

«Ինչի՞ց պիտի նեղանամ․ կյանքն առջևում է»․ Շիրակի հեռացող մարզպետն՝ իր պաշտոնանկության ու նոր աշխատանքի անցնելու մասին

Լրագրողները Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն էր պատճառը հեռանալու, կառավարության նիստից առաջ իրոք չգիտե՞ր, որ պաշտոնանկ է լինելու․ ինչո՞ւ հայտարարեց, որ ազատման դիմում չի ներկայացրել, սակայն վարչապետը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ Մուշեղ Մուրադյանն ազատվում է սեփական դիմում համաձայն։

Ստորագրվել են Հայաստան-Հունաստան և Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով

Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը զեկույցով անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին

Monumentwatch.  Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը (ECLJ) 2024 թվականի նոյեմբերին հրապարակել է «Մարդու իրավունքները Ադրբեջանում. հայ, ադրբեջանցի և ֆրանսիացի գերիների ողբերգական ճակատագիրը» խորագրով զեկույցը: Այն արձանագրում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ինչպես նաև բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման մասին։ Զեկույցը լուսաբանում է 120 հազար հայերի բռնի տեղահանությունը

Վիճաբանություն Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստում

Զոհված զինվորների ծնողները դժգոհում էին, որ ամեն անգամ մի պատճառով նիստերը ձգձգվում են: Նիստը նախագահողը պարզաբանեց, որ հանրային պաշտպան է Սարգսյանի փոխարեն ներգրավել: Այսօր պետք է շարունակվեր գործով վկա Ռադիկ Մարտիրոսյանի հարցաքննությունը, սակայն նա էլ այսօր չի ներկայացել:

Կոսմետոլոգիական կենտրոնի տնօրենը հարվածներ է հասցրել հաճախորդին շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 19-ին «Սյուզան լիպս» կոսմետոլոգիական կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լիլիա Ն․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Արդեն ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին հրավիրված Լիլիա Ն․-ն հայտնել է, որ

Թուրքիայի և Իրանի նախագահները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Ermenihaber. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Տնտեսական համագործակցության ութ երկրների (D-8) 11-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ բնույթի հարցեր: Էրդողանը նշել է, որ Թուրքիա-Իրան հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը։ Թուրքիայի նախագահը նաև նշել է,

Ապազգային եւ ապապետական մոտեցում սիրիահայության հանդեպ

Սիրիայում Ասադների ավելի քան կեսդարյա իշխանությունն այլեւս պատմություն է։ Մայրաքաղաք Դամասկոսից սիրիական իշխանության ղեկին է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որի առաջնորդ Ահմեդ ալ-Շարրամի (խմբ. – նա ավելի հայտնի է իր ջիհադի՝ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանի անվամբ) մասին տեղեկություններ հայտնելու դեպքում ԱՄՆ կառավարությունը խոստանում է մինչեւ 10 միլիոն դոլարի պարգեւատրում։ Բաշար ալ-Ասադի տապալումը թեեւ շատ սիրիացիների

Ամոթով ենք, Արցախը մեզ հետ չէ: Հիմա պայքար չկա, գրեթե պայքար չկա, կրկնակի ամոթ է․ Հրանտ Մարգարյան. «Ապառաժ»

Պարտությունը նոր մտածողության պատճառ է դարձել և հակասության մեջ են հայտնվել իրենց մոտ անցյալի հետ

Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիվիզմով. Վահե Հովհաննիսյան

Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք  նայել։ Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական

Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը

«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»:

Թվային խուզարկությունից «օգտվեցին» կուսակցական «խուզարկուները»

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան-ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյան գործով վարույթի շրջանակներում պատգամավորի հեռախոսը քննիչի մոտ էր եղել, ապա դրա մասնավոր, անձնական բովանդակությանը ծանոթացել էին ՔՊ-ական պատգամավորներից շատերը, ովքեր հրապարակային «հետաքննություն», «նախաքննություն» սկսեցին՝ հղում կատարելով իրենց կուսակցի հեռախոսային մասնավոր խոսակցություններին, որի իրավունքը չունեին: Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը կարող էր կատարվել մեզանից յուրաքանչյուրի հետ: Քննիչի

Թրամփ. Չափազանց շատ մարդ է սպանվել: Զելենսկին և Պուտինը պետք է գործարքի գնան

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները պետք է «պատրաստ լինեն գործարք կնքել»՝ վերջ դնելով արյունալի հակամարտությանը: Սպիտակ տան ապագա ղեկավարը նաև քննադատել է նախագահ Բայդենին, որը թույլ է տվել ամերիկյան զենքով խոցել Ռուսաստանի խորքը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր գալիք նախագահության սկզբում կփորձի հասնել Ռուսաստանի

Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով դեկտեմբերի 18-ին Ռիադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին: Միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է ինտերնետ կառավարման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարի նկատմամբ

«Ազատություն». ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պաշտոնյաները ներգրավված են լրագրողների, ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների մեջ։ «Վրաստանում ընտրություններից հետո Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները դաժան բռնաճնշումներ են իրականացրել սեփական ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ լրագրողների վրա

List. am, Facebook, Tik-Tok, Telegram հարթակներում ու առևտրի կետերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներներուվ բացահայտվել են խմիչքի և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր

Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջաառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով

Ստուգողական եզրափակիչ ուղերձներ Մոսկվայից` Երեւանին

Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Ադրբեջանի եւ Նախիջեւանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել, վստահեցրել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարեւոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար. Արզբեկ Կոժոշեւ Վերջին մի քանի շաբաթներին Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ ուշադրության ցուցադրության նկատելի աճ է նկատում: Տարբեր պաշտոնյաներ, նաեւ` կառույցների ներկայացուցիչներ,

Տնաշեն: Հորինում էիր, գոնե մի քիչ ավելի շքեղ հեքիաթ հորինեիր. «ՉԻ»

Այդ ժամանակ Փաշինյանը կարող է և հեռախոսդ կոնսենսուսով քրքրեր:

Եթէ ոչ մենք, ապա ովքե՞ր. Արդի Քասախեան. «Ասպարեզ»

Արցախի ղեկավարներին պատերազմական յանցագործութիւնների մեղադրանքով դատապարտելը, միաժամանակ անտեսելով Ադրբեջանի գործողութիւնները` ներառեալ քաղաքացիական տարածքների անխտիր գնդակոծումը, բացայայտ երկերեսանիութիւն է: Միջազգային մարդու իրաւունքների կազմակերպութիւնները փաստագրել են Ադրբեջանի խախտումները` ներառեալ մշակութային եւ կրօնական վայրերի թիրախաւորումը, որոնք պատերազմական յանցագործութիւններ են համարւում ըստ միջազգային իրաւունքի: Ադրբեջանի պատմական ձախողումները` Արցախի կարգավիճակի շուրջ կառուցողական մտադրութեամբ բանակցելու, ինչպէս նաեւ ռազմական ուժի կիրառումը` քաղաքական

Արմեն Մարտիրոսյանը հիմա էլ գիտական ատենախոսություն է գրում. «Էս հեծանիվը գիտնականները վաղուց են հորինել, պարզապես` Հայաստանի հեծանիվի ակը ծակ է, շղթան յուղած չէ, ղեկը ծուռ է…»

«Կան բազմաթիվ հետազոտություններ, ըստ որոնց՝ ինչքան մոտ է ու հասանելի իշխանությունը հանրությանը, այդքան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մեկ շնչին կտրվածքով ավելի բարձր է: Մյուսը` որքան հանրությունը ունակ է հեռու բաների մասին մտածել, ՀՆԱ-ի մեկ շնչին ցուցանիշը բարձր է: Երրորդը` որքան հանրությունն ազատ է անհատի խղճի ազատության հանդեպ (քաղաքական կողմնորոշում, կրոնի ընտրություն, սեռական կողմնորոշում և այլն), այնքան ՀՆԱ մեկ շնչին ցուցանիշը բարձր է…»:

Մեր հասկացողությամբ՝ դա ընտանիք չէ, եւ նրանք հետեւում են, հունարեն բառով ասենք, էրոսին. Գրիգորիս քահանա Ներսեսյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Թեհրանի ազգային առաջնորդարանի հոգեւոր խորհրդատու Գրիգորիս քահանա Ներսեսյանն է։ – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բացահայտեց, որ իր կնոջ հետ դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը` նկատի առնելով ավանդական ընտանիքի նշանակությունը հայ իրականության մեջ: – Այսօր եթե հայ ժողովուրդը գոյություն ունի, ի շնորհիվ մեր ավանդական արժեքների է։

Ֆասթ բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան

Ֆասթ բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգի պրեմիերան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչեցին առաջին անգամ։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։ Հայաստանի երգի պետական թատրոնի

ԱՄՆ-ում ընտրություններին որոշակի թեկնածու նախընտրելն ու հայկական համայնքին նրա պաշտպանության օգտին քարոզչություն ծավալելը խելամիտ որոշում չէր մեր դիվանագիտության կողմից. Սուրեն Սարգսյան. «Ազգ»

Հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչ ուղերձներ էր Հայաստանի կառավարությունը հղում ամերիկահայ համայնքներին ԱՄՆ-ում ընտրությունների ամբողջ ընթացքում, իր տեղեկատվության եւ քարոզչության մեխանիզմներից մեկի` Հանրային հեռուստատեսային ընկերության (Հ1) միջոցով: Հատուկ ուշադրության է արժանի դեսպան Լիլիթ Մակունցի ամենօրյա աշխատանքային գործունեությունը, որը պարունակում էր նախընտրական շրջանում ստույգ ուղերձներ հղել ամերիկահայերին: Սկսած 2022-ի նոյեմբերի 16-ից, երբ Թրամփը հայտարարեց իր թեկնածությունը

Միքայել Բադալյան. «Փաշինյանը ժուռնալիստ է, եւ ինքը շատ է վախենում մարդկանցից, ովքեր ունեն այդ նույն ինֆորմացիոն կշիռը». «Հրապարակ»

Ռուսաստանցի, ազգությամբ հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանից հետ ուղարկեցին՝ ասելով, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Միհրանյանը միակ մարդը չէ, որին արգելել են Հայաստան այցելել։ Զրկվել են Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը, հայամետ կեցվածքով հայտնի Կոնստանտին Զատուլինը եւ ուրիշներ։ Ժամանակ առաջ լուր կար, որ Փաշինյանը սահմանապահ ծառայություններին արգելել է երկիր թողնել մոտ 40 հոգու,

Քաղաքացին զոհված զինծառայողների ծնողից խոշոր չափերի գումար էր հափշտակել՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով

Ձեռնարկվում են գործողություններ Ա.Ն.-ի կողմից այլ հանցավոր դրսևորումներ կատարված լինելու հնարավոր վարկածը ստուգելու ուղղությամբ

«Կավկազսկի ուզել». «Փոքրիկ Արցախը չորս անգամ ավելի շատ դիմադրեց Էրդողանին, քան ամբողջ Սիրիան». «Ազգ»

Ասադը ննջեց դափնիների վրա: Ինչ-ինչ քաղաքական բարեփոխումներ չեղան, որեւէ տնտեսական բարելավում երկրում տեղի չունեցավ: Բանակը չուժեղացավ, չնախապատրաստվեց

Ադրբեջանի վրա արտաքին ճնշում նույնպես չի լինի, քանի դեռ արտաքին դերակատարների համար չկան անհրաժեշտ շարժառիթներ ու կոնկրետ նպատակներ. Գուրգեն Ներսիսյան. «Ժողովուրդ»

ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախկին գլխավոր դատախազ, այժմ որպես փաստաբան Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հարց – Ինչ եք կարծում, ինչո՞ւ են անընդհատ խստացվում Բաքվում պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները: Ըստ հրապարակված վերջին տեղեկությունների, օրինակ Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Պատասխան – Գիտե՞ք, իրականում առաջնայինը պատժաչափը չէ, այս գործընթացում Ադրբեջանի համար էական է մեղադրանքի փաստական

Իմ հայացքները մնում են նույնը, իսկ եթե մարդիկ եկել էին իմ համերգին եւ շնորհավորում էին ինձ, ես ի՞նչ պետք է անեի. Ռոբերտ Ամիրխանյան. «Հրապարակ»

Օրերս Աննա Հակոբյանը Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է եղել «Հովեր» կամերային երգչախմբի համերգին, որը նվիրված էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ու խմբավար Դավիթ Ղազարյանի հոբելյաններին: Պատվավոր հյուրերի թվում էին նաեւ հոբելյարները: «Ես այսպիսի ելույթ չեմ պատկերացնում»,- իր «Այնպես ուզում եմ» երգի նորովի կատարումը լսելուց հետո ասել է Ամիրխանյանը: Համացանցում տարածվեցին նրա եւ կոմպոզիտոր

Սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել. «Ժողովուրդ»

Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։ Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։ 2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի եւ տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի

Ալիեւը «շիրա էր տալիս»

«Ինչո՞ւ եք դուք կրկնում Ալիեւի ասածները»՝ լրագրողների հասցեին նման կշտամբանքով ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը: Իբր՝ հնչեցնում եք հակառակորդի թեզերը: Մասամբ համաձայն եմ. որեւէ քաղաքական գործչի եւ հատկապես Ալիեւի ասածները չի կարելի պարզապես՝ առանց քննադատական վերաբերմունքի վերարտադրել: Կրկնելու անհրաժեշտությունն ընդհանրապես չէր առաջանա, եթե հիմնական ասելիքը արձագանք գտներ Հայաստանի արտգործնախարարության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031