Օրվա լրահոսը

Ժամը 17:00-ի դրությամբ Փարաքարում մասնակցել է ընտրողների 46.90%-ը, Գյումրիում՝ 35.22%-ը

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է: Երկու

Արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում․ ՀայաՔվե

Գյումրիի և Փարաքարի մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։ Ընտրողների մուտքից հետո նրանք կատարում են նշում: Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում։ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցավոր արարք է։ ՀԱՅԱՔՎԵ

Ժամը 16։00-ի դրությամբ Ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ

Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի

Շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ․ Մարտուն Գրիգորյան

Հարգելի գյումրեցիներ, վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ առևանգել են մեր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ բռնի ուժով։ Ընտրատեղամասերից մասսայական բողոքներ է ստանում մեր

«Մեր քաղաքը» դաշինքից Անահիտ Խալաթյանին ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Անահիտ Խալաթյանին եւ մյուս կնոջը ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները:

Իշխող կուսակցությունը և նրա քարոզիչները անտեսել են քարոզչության արգելքը․ ՀայաՔվե

Իշխող կուսակցությունը և նրա քարոզիչները երեկ և այսօր, ամբողջ օրվա ընթացքում, անտեսելով Ընտրական օրենսգրքի կարգավորումները և որևէ թեկնածուի օգտին քարոզչության օրենսդրական արգելքը, նման նյութեր են տարածում սոցցանցերի իրենց պաշտոնական էջերում: ՀԱՅԱՔՎԵ

Անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին

Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին։ «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԴԱՇԻՆՔ

Նարեկ Մկրտչյանը Լյուդվիգ Գյուլնազարյանի տանն էր

Փարաքարի 14/12 ընտրատեղամասում հաղորդել էինք կուտակումների եւ ՔՊ-ի կողմից ուղղորդումների ահազանգի մասին։ Նկատեցինք, որ ընտրատեղամասի դիմաց գտնվող տնից դուրս եկավ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Պարզվեց՝ դա համայնքի ղեկավարի պաշտոնակատար եւ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի տունն է։ Լրագրողների հետ կարճատեւ զրույցում նախարար Մկրտչյանը հիշեցրեց, որ Փարաքար համայնքի բնակիչ է։ «Եկել էի, տեսնեի՝ ինչպե՞ս է

Քվեաթերթիկի հափշտակություն, ընտրողներին օգնության առաջարկ, մեկ կուսակցության քվեաթերթիկի չտրամադրում. ի՞նչ են արձանագրել դիտորդները

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն. Իոաննիսյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 30-ի երեկոյան, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների

Ուղղորդումներ Փարաքարում. «Մեքենաներով բերում են քվեարկության»

«Ուղղորդում են, մեքենաներով բերում են քվեարկության, հիմնականում մեծահասակներին»։ Այս մասին ահազանգեց Փարաքարի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքի վստահված անձանցից մեկը, որը տեսախցիկի առջեւ չցանկացավ խոսել։ Նրա խոսքով՝ պետական համարանիշերով մեքենաների կուտակումներ են նկատվում 14/12 ընտրատեղամասի առջեւ։ «Նայեք աջ, նայեք ձախ. կուտակումներ են։ Դրսում ուղղորդում, ներս են ուղարկում։ Ներսում ամեն ինչ նորմալ է։ Ընտրատեղամասի ներկայացուցիչները շատ պրոֆեսիոնալ

14:00-ի դրությամբ Գյումրի և Փարաքար համայնքներում քվեարկությանը մասնակցել է 32322 ընտրող

Ժամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է: Երկու

Բաց քվեարկության դեպքեր, ուղղորդումներ․ «ՀայաՔվեի» դիտորդների արձանագրած իրավախախտումները Գյումրիում

Բաց քվեարկություն Գյումրիի 31/70 ընտրատեղամասում։ Գյումրիի 31/39 տեղամասի դիմաց դարձյալ խախտված է քարոզչության արգելքի դրույթը, և դարձյալ` ՔՊ-ի թեկնածուի կողմից: Գյումրիի 31/69 տեղամասի հարևանությամբ` Ընտրական օրենսգրքով արգելված հեռավորությամբ, տեղակայված է ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբը: Հանձնաժողովների՝ քվեաթերթիկներ տրամադրող անդամները դրանք շարում են այնպես, որ վրայից միշտ լինի իշխանական ուժի քվեաթերթիկը: 31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է,

«ՀայաՔվեի» դիտորդների արձանագրած իրավախախտումները Փարաքարում

Միջադեպ Փարաքարի 14/4 տեղամասում. «զանգում եմ Նիկոլին, վարչություն»։ Փարաքարի 14/03 տեղամասում ընտրողը քվեարկության է եկել ՔՊ-ի քարոզչանյութերով։ Կուտակումներ Փարաքարի 14/03 տեղամասում։ Ուղղորդված քվեարկություն Փարաքարի 14/03 տեղամասում: Կուտակումներ Փարաքար համայնքի Պտղունքի ընտրատեղամասում: Փարաքարի 14/15 տեղամասում ագրեսիվ տրամադրված մի կին բացեիբաց ուղղորդում է ընտրողներին: Դուք ստեղ իրավունք չունեք մտնեք. Սարիկ Մինասյանի թաղամասում գաղտնի գործունեություն է իրականացվում: Փարաքարի

Դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է ընտրողներին օգնող չառաջարկել․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։ Դրանով կատարվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (դիտորդի գործունեության խոչնդոտում), և, հավանաբար, 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիության խախտում)

Քաղաքացին գալիս է ընտրատեղամաս հեռախոսով, նկարում և դուրս գալիս․ ահազանգ

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք Քաղաքացին գալիս է ընտրատեղամաս հեռախոսով, նկարում և դուրս գալիս, որը խիստ չի թույլատրվում։

«Վրացական համարներով ավտոբուսներ են եկել Գյումրի»․ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն իր ընտրությունը կատարեց Շիրակի պետական համալսարանում տեղակայված ընտրատեղամասերից մեկում։ Նա քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկեց հանուն Գյումրիում իշխանափոխության ու այս քաղաքի երիտասարդների լավ ապրելակերպի։ Նա ասաց, որ կոչ են արել ընդդիմադիր ուժերին առանց պաշտոնակռվի աջակցել առավելագույն

«Կարո՞ղ է՝ մտնում են երշիկ վերցնելու, բայց իրենց ձեռքին երշիկ չկա, ոչ էլ՝ հաց». Վարդան Ղուկասյանը՝ տեղամասից առաջ ընտրողների՝ խանութ մտնելու մասին

Մի հոգի չէ, երկու հոգի չէ, հիսուն հոգի չէ, սիրուն մտնում են այդ խանութ ու գնում տեղամաս. Վարդան Ղուկասյան

Փոքր միջադեպ Փարաքարի 14/12 տեղամասում. առաջին անգամ քվեարկող աղջիկն ուշաթափվել է

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի 14/12 ընտրատեղամասի նախագահ Քրիստինե Ամիրյանը Aravot.am-ին պատմեց, որ քվեարկության ժամանակ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել։ Առաջին անգամ քվեարկող աղջիկը լարվածությունից ուշաթափվել է։ Մանրամասները՝ տեսանյութում. Հիշեցնենք. Գյումրի եւ Փարաքար համայնքներում այսօր ընտրություններ են։ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Հասկացավ, որ կա, մտավ, ընտրեց, դուրս եկավ». ընտրատեղամասի նախագահը պարզաբանում է ընտրախախտման մասին լուրը

«Ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս եկավ, ասաց՝ քվեաթերթիկներից մեկը չկա։ Նորից ուշադիր նայեց, հասկացավ, որ կա, մտավ, ընտրեց, դուրս եկավ»։ Մերձավանի 14/07 ընտրատեղամասի նախագահ Պատվական Մարգարյանն այսպես արձագանքեց «Միասնություն» դաշինքի ահազանգին, ըստ որի՝ 14/07 ընտրատեղամասում ընտրողներից մեկին 2 համարի քվեաթերթիկը չեն տրամադրել, ինչպես ավելի վաղ էինք հայտնել։   Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Հավաքվել ենք, որ ներկայացնենք Արցախ վերադառնալու խնդիրը, իսկ մինչ այդ մեր աջակցությունը պետք է շարունակվի». արցախցի մայրերն ու երեխաները ցույց են անում

«Ասում են՝ արցախցիները չեն ուզում աշխատել կամ ուտելու կռիվ են տալիս, ոչ, մենք մեր իրավունքների հարցերն ենք բարձրացնում»։

«Զակազ տվողներին գնացեք, ասեք, շոուն չստացվեց». ՔՊ վստահված անձի անհարգալից խոսքերը ԶԼՄ-ներին

Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը 14/07 ընտրտեղամասում նաեւ ՔՊ վստահված անձ է։ Մհեր Ախտոյանը կոպիտ կերպով հրաժարվեց պատասխանել լրատվամիջոցների հարցերին եւ ասաց, որ լրագրողները «շոու են անում»։ «Զակազ տվողներին գնացեք, ասեք՝ շոուն չստացվեց»։ «Մեզ ոչ ոք զակազ չի տվել։ Մի վիրավորեք լրատվամիջոցների ներկայացուցիչներին», — պատասխանեց լրագրողներից մեկը։ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացող չեմ, թեկուզ ոտքս էլ կտրվի, ձեռքս էլ կտրվի». Վարդան Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քվեարկեց Սլաբոդկա թաղամասի 6֊րդ դպրոցում տեղակայված տեղամասում։ Նա մեկ անգամ ևս բացառեց ՔՊ֊ի հետ համագործակցությունը` հայտարարելով, որ հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ չունի գնալու, թեկուզ ոտքն էլ կտրվի, ձեռքն էլ, իր համար ամենաբարձը Հայաստանի Հանրապետությունն է և հայ ժողովուրդը։ Հարցին` այդ դեպքում հնարավո՞ր է Վանաձորի սցենարը կրկնվի Գյումրիում, հայտարարեց. «Էհ, նստեցնում

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել. ՆԳՆ

Տեղեկատվություն․ Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 12։00-ի դրությամբ)

Չեն տրամադրել «Միասնություն» դաշինքի քվեաթերթիկը

Փարաքարի համայնքի ընտրությանը մասնակցող «Միասնություն» դաշինքն ահազանգում է Մերձավանի մանկապարտեզում՝ 14\7 ընտրատեղամասում խախտման մասին։ Մի քանի դեպք է գրանցվել, որ 2 համարի քվեաթերթիկը չեն տրամադրել ընտրողին։ Ընտրատեղամասի նախագահը առայժմ հրաժարվեց մեկնաբանել այս լուրը։ Դաշինքի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը քվեարկելուց հետո վստահություն հայտնեց, որ «սա չի կարող ազդել ընտրողի կամքի վրա»։   Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քվեարկության մասնակիցների թիվը 11:00-ի դրությամբ

Գյումրեցիներն ավելի պասիվ են

Հազարավորների ձայնը ավելի բարձր է լսվելու, քան այն մեկի ձայնը. Ռուբեն Մխիթարյան

Արցախն իմ ներսում է, 150.000 հատ Նիկոլ Փաշինյան ու իր պես խռխռացող ուսապարկեր լինեն. Մխիթարյան

«Ինձ ապտակող չի ծնվել»․ Սարիկ Մինասյան

Հենց նոր Գյումրու ավագանու նախկին անդամ Գևորգ Առաքելյանին, կամ որ առավել հայտնի է, Կատու Գևորգին պատկանող Գյումրվա բաղնիքում, որտեղ տեղակայված է թիվ 31/53 ընտրատեղամասը․ իր փոքրիկ որդու հետ քվեարկեց ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը։ Նա ոչ բոլոր լրագրողների հարցերին պատասխանեց։ Շփվեց շատ կարճ։ Լրագրողներից մեկի հարցին, թե աթոռն է ձեզ փոխել, դուք առաջ այսպիսին չէիք, ասաց`

Իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են․ «ՀայաՔվեի» դիտորդների արձանագրած իրավախախտումները

Գյումրիի 31/69 տեղամասում տեղ չկա մարդկանց տեղաշարժի։ Վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա: Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ: Գյումրիի 31/73 տեղամասում թեև ցուցակները փակցված են տեսանելի վայրում, բայց ցուցակների պատճենները այլ պատուհաններին են փակցված, ըստ հանձնաժողովի նախագահի` քողարկման նպատակով, ինչը կարող է շփոթություն առաջացնել: Գյումրիի տեղամասերից

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31