Օրվա լրահոսը

«Հարութը ներքին կապով անընդհատ զանգում էր, անհանգստանում եղբայրների համար և ինձ հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու». «Ապառաժ»

«Սեպտեմբերի 23-ին աշխարհի ամենաերջանիկ մայրն էի․ երեք զավակներս պատերազմից ողջ-առողջ վերադարձել էին։ Ի՞նչ իմանայի, որ երկու օր հետո անվերադարձ կկորցնեմ Հարութիս»

«Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում պայթյունի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած

ԵՄ Ծրագիրն աջակցում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության կարողությունների զարգացմանը

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և ազգային փորձագետ Արևիկ Սիմոնյանին։ Տեխնիկական աջակցության շրջանակում՝ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությանը Ծրագրի կողմից հանձնվել են մասնագիտական սարքավորումներ։ Վարչության պետ Նարեկ

Երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանում

2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան

Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում առաջարկեց առավոտյան պտտվել 50 բենզալցակայաններով եւ ՀԴՄ կտրոն տալու վիճակագրություն կազմել

Ես չեմ հիշում որեւէ դեպք վերջին հինգ տարիների ընթացքում, որ որեւէ բենզալցակայանում առանց իմ զգուշացնելու ՀԴՄ կտրոն տան: Սա խնդիր է:

Նարեկ Մկրտչյանը խոսել է օրենսգրքում փոփոխությունների մասին, որոնցով նախատեսվել են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգեր

Հայաստանի զբաղվածության ռազմավարությամբ խրախուսվում է շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը. Նարեկ Մկրտչյան

Կառավարությունն առաջարկում է հարկի վճարումն ուշացնելու օրական տույժը կրկին սահմանել 0.075 տոկոսի չափով

Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առնչվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանը: Դեռեւս 2020 թվականի ապրիլից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու նպատակով գործադիրն օրենքով վերանայել է տույժի դրույքաչափը` օրական 0.075 տոկոսից փոխելով 0.04 տոկոսի: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հաշվի առնելով այն փաստը, որ վերացել են 2020 թվականին առկա հանգամանքները, ինչպես

«Այս մեղադրական եզրակացությունը հիվանդ է»․ Հրայր Թովմասյան

Ի սկզբանե մեղադրող կողմը եկել է այս դատաքննությանը մեկ նպատակով՝ կանխորոշված, որ եթե կա ինչ-որ բան Թովմասյանի օգտին, նրա անմեղությունը հիմնավորող, նրան մեղսագրվող փաստերը հերքող, դրանք բոլորը սուտ են, կեղծիք են, դրանք գոյություն ունենալ չեն կարող։ Եվ միայն այն փաստերն են ճիշտ, որոնք ուղղված են Հրայր Թովմասյանի մեղավորությունը ապացուցելուն

Մաեստրոն

Է․Խ․ Վերջակետ։ Էդուարդ Խարազյան 85-ամյա հրաշամանուկը գնաց։ Զարմացրեց աշխարհն իր զարմանալի գոյությամբ, գնաց արթնացնելու իրենից առաջ գնացածներին։ Իր բարձր հասակը, հսկա ձեռքերը, կեպին, ուշ սովորած իր զվարթ հայոց լեզուն, նկարները, նկարակալները, ներկերը, վրձինները։ Իր Թումանյանը, Չարենցը, իր Հասոն, իր Վանոն, Ալեքսեյ Մատվեիչը, իր Հրաչ Թամրազյանը, Հրաչյա Սարուխանը, իր Լեւոն Խեչոյանը։ Քոչար 13-ի 3-րդ, 9-րդ, 7-րդ

«Մնացած 7 հազարի» այլաբանությունը

Փոքրամասնության առաքելությունն է «զանգվածային մարդու» տիրապետության պայմաններում արժեքներ պահպանելը Ինչ է ինձնից եւ այլ հեղինակներից ակնկալում հայաստանյան հասարակությունը: Եթե իտալացի սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետոյի «80/20» սկզբունքը կիրառենք, ապա հայաստանցիների 80 տոկոսը «քաղաքական խրամատներում» է, իսկ 20 տոկոսը հակված է մտածելու: Այդ՝ խրամատներում գտնվող 80 տոկոսն իր հերթին բաժանվում է 80/20: Ըստ այդմ, «քաղաքականացված» զանգվածի 80 տոկոսը

ՀՀ տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հասնելու հարցում հստակ է. Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ պետնախարարին

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում

Միջազգային հանրությանը կոչ ենք անում չճանաչել էթնիկ զտում իրականացրած վարչակարգի օրինակարգությունը՝ Ալիևի ռեժիմի վերարտադրումը Ադրբեջանում. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Արդյոք Ադրբեջանի ներքին գո՞րծն էր նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության կոտորածն ու բռնի տեղահանումը, հայկական մշակութային միջավայրի պղծումը և ոչնչացումը, հանցագործների հերոսացումը, պատերազմական հանցանքները:

Գնել Սանոսյանը և դեսպան Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բացօթյա ներկայացում՝ գումարած շնչավոր դեկորներ ու ծանոթ դեմքեր

Բյուրականի Հանդ Art մշակութային այգին որոշ օրերի թատերասրահ է դառնում Բյուրականի Հանդ Art այգում ներկայացումների, պոեզիայի երեկոների, ջազ, ռոք, հեղինակային երաժշտության համերգների կազմակերպումը հրաշալի մտահղացում է եւ մշակույթի ապակենտրոնացման  լավագույն օրինակ: Գերծանրաբեռնված Երեւանում նույն օրը միաժամանակ մի քանի միջոցառումների անցկացումը բոլոր առումներով «խփում» է հենց կազմակերպիչներին, որովհետեւ ունկնդիրը, հանդիսատեսը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարողանա դրանք

Հայաստանում սպորտի զարգացման համար պետք է հրաժարվել «սովետական օլիմպիական տերմինաբանությունի՞ց»

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե բոլոր լեզուներում էլ կան «հավաքական թիմ», «հավաքական» եւ «թիմ բառերը» եւ դրանց իմաստները ճիշտ են, հետեւաբար, ինչի՞ են որոշել «թիմը» հանել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ին

Ադրբեջանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սակայն չի խորշել իրականացնելու հենց կոնվենցիայի դրույթներին հակառակ հանցագործություններ. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

1953 թ․ սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Կոնվենցիան ստորագրվել էր դեռևս 1950 թ․ նոյեմբերի 4-ին Հռոմում, որով հստակեցվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված իրավունքները և պարտադիր ուժ հաղորդվեց դրանց։ Կոնվենցիան ենթադրում է իրավունքների և ազատությունների պաշտպանության լայն շրջանակ, որը որպես մեխանիզմ ներառում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստեղծումը։ Կոնվենցիան ստորագրել

Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների

«Ինչը որ ինձ մեղսագրում են՝ ասում եմ՝ ես չեմ արել, ինչում որ ինձ մեղադրում են՝ դա հանցագործություն չէ»․ Հրայր Թովմասյանը հանդես է գալիս ճառով

«Ո՞րն է պաշտպանական ճառի նպատակը: Դասական իմաստով՝ պաշտպանական ճառի նպատակը դատավորին քո անմեղության մեջ համոզելն ու դատախազների բերած հիմնավորումները հերքելն է, բայց արդյոք այս դեպքում է՞լ է այս նպատակը»,- հարցեր հնչեցրեց Հրայր Թովմասյանն՝ ինքն էլ պարզաբանելով, որ եթե նպատակը դա է, ապա այս դատավարությունը սկսելուց, ինքն այդ նպատակին արդեն հասել է. առանց որեւէ խոսք ասելու, որովհետեւ բոլորն ամեն ինչ գիտեն:

Դատի են տալիս ՀՀ կառավարությանը

Թե քաղաքացիական, թե վարչական դատարաններում առկա են հայցապահանջներ ՀՀ կառավարության դեմ օրեր առաջ ՀՀ քաղաքացիական դատարան է դիմել քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանը՝ «Հայաստանի Հանրապետության կողմից մարդու դեմ կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու փաստով պահանջի մասին» հայցով: Գործը գտնվում է դատավոր Ալլա Քյուրքչյանի վարույթում, երեկվա դրությամբ դեռ որեւէ որոշում առկա չէր, կողմերի կարգավիճակի, նախնական նիստի օր

Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ խաղաղության մասին որևէ իրական քննարկում ունենալու. Մանե Թանդիլյան

Ադրբեջանի ԱԳՆ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ արձանագրելով, որ իբր Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի վերադարձնելու գերիներին՝ նրանց համարելով հանցագործներ։

Արտակ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է

«Արտակ Գալստյանի՝ կալանքից ազատվելը, ուղիղ կապ ունի քաղաքապետարանում տեղի ունեցող պրոցեսների հետ»

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք փոքր հետխորհրդային պետությունը հաջողությամբ բալանսավորում էր հարաբերությունները Արեւմուտքի ու Արեւելքի արանքում. Պիետրո Շաքարյան

Անտեսելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ Փաշինյանը հուսով էր, որ հայրենիքի մի մասի «զոհաբերությունը» կօգնի արագացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հնարավոր կդարձնի դեպի Արեւմուտք ու ՆԱՏՕ Հայաստանի վերակողմնորոշումը։

«Զորաշարժի ենթարկել եվրոպահայության ողջ ներուժը՝ Ադրբեջանի վրա մեծ ճնշում գործադրելու համար»

«Եվրոպացիները հանուն Արցախի հարթակը» գումարեց COP 29-ի շուրջ ընթացող աշխատանքներին նվիրված քննարկում Սեպտեմբերի 6-ին գումարվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ: Օրակարգի առանցքային կետը Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայության տարված քարոզչական և քաղաքական աշխատանքների

Երկու ամսով կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ հատվածի երթևեկությունը

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։ Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։ Մանրամասները՝ երթևեկության սխեմայում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Յոթ հարյուր քայլ

Մեր գյուղի միակ գորգագործարանը մեր դպրոցից հեռու էր հարյուր քայլ։ Ես սիրում էի հեռավորությունները քայլերով չափել։ Մեր ընկուզենուց մինչեւ դպրոց վեց հարյուր քայլ էր հեռու: Նշանակում է՝ գործարանն էլ հեռու էր յոթ հարյուր քայլ։ Գործարանում ձեռագործ, նուրբ գորգեր ու կարպետներ էին ստեղծվում։ Այստեղ աշխատում էին շուրջ երկու տասնյակ տարբեր տարիքի վարպետ կանայք։ Գործարանի մաքրության պատասխանատուն

ՔԿՀ աշխատակիցները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն․ Տիգրան Աթանեսյան

ՔԿՀ աշխատակիցները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրենց մեքենայով կտեղափոխեն տուն․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ «Այստեղ դուք իրեն չեք տեսնելու։ Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ինչ-որ ավանդույթ է իրենց մոտ դարձել՝ որոշ դեպքերում»,- պարզաբանեց Տիգրան Աթանեսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում   Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ կարծիք հայտնեց, որ հավանաբար, այդպես

Վթարային ջրանջատում Աջափնյակում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Լևոնյան, Առաքելյան, Գ.Հակոբյանց, Հասմիկի, Սպորտի, Գ. Զոհրապի, Լուկաշինի, Եղիազարյան, Սիսակյան, Ա. Սարգսյան, Չուխաջյան, Մարտիրոսյան, Թերլեմեզյան, Վ. Միրաքյան, Ռ. Մելիքյան փողոցների, Խ. Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Վշտունի փողոցի և 1-5

«Եթե նախկինում բրյուսելներում էինք հանդիպում մենք, հիմա «վորոնյոկներում» ենք հանդիպում». Մամիկոն Ասլանյանը՝ Արմեն Աշոտյանին

Նա տեղեկացրեց, որ այժմ էլ Վանաձորի ավագանու ՀԱՍԿ խմբակցությունն է դիմել դատարան, այն պարագայում, երբ կարծես արդեն ընտրական այդ թնջուկի մասով Վճռաբեկ դատարանի որոշում կար։ Թե ի՞նչ է վիճարկում ՀԱՍԿ-ը, նա տեղյակ չէր, բայց համոզված է, որ պատահական ոչինչ չի լինում։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31