Օրվա լրահոսը
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու մասին չէ միայն, իսկ անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է»․ Փաշինյան
«Որոշ երկրների պաշտոնյաներ անում են հայտարարություն, որից գոնե ինձ համար ակնհայտ է, որ այս թուղթը չեն կարդացել։ Այստեղ գրվա՞ծ է, որ ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության որեւէ ներկայացուցիչ պիտի գետնի վրա այնտեղ լինի, չկա այդպիսի բան գրված»։
Ամասիայի տարածաշրջանում ավտոմեքենա է կողաշրջվել. կա զոհ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16։01-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ամասիայի տարածաշրջանի «Սնղ» կոչվող հանդամասի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1983 թ.)
«ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան Ադրբեջանի նկատմամբ․ եթե այդ թուղթը ստորագրվի, վավերացվի, Ադրբեջանի մտահոգությունները դուրս են գալիս»
«Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված քննարկումով փակուղի է տանում խաղաղության պայմանագրի գործընթացը»։
Դեռևս կան խտրականություն, բռնություն կանանց նկատմամբ և վնասակար կարծրատիպեր, որոնք խանգարում են կանանց իրացնել իրենց ողջ ներուժը. Աննա Հակոբյան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «հույս է հայտնել, որ ֆորումը դեր կխաղա մարդկանց միջև փոխանակումների գործում և ավելի շատ կենսունակություն կհաղորդի ՇՀԿ-ի անդամների միջև համագործակցությանը
«Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ Ռուսաստանն անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին. Զախարովա
Sputnik Արմենիա. Ռուսաստանը անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչել է որոշ շրջանակների՝ Մոսկվայի և Թեհրանի միջև տարաձայնություններ առաջացնելու նպատակով։ Նա նշել է, որ դա արվում է արևմուտքի շահերից ելնելով։ Ավելի վաղ Թեհրանը վճռականորեն հայտարարել էր
Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ոչ միայն տնտեսական կարևորություն ունի, այլև կենսական նշանակություն մեր երկրի համար
Սեպտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային, որը Հայաստան է այցելել «Երևանյան երկխոսություն» նախարարական մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Որպես Պետություն-մասնավոր համագործակցության միջազգային կազմակերպություն՝ Համաշխարհային
Ցանկություն ուներ իբրև քաղաքական հետապնդումների ենթարկված անձ՝ եվրոպական երկրում ապաստան ձեռք բերել
Սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվողի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
«Եթե սահմանազատումը նախնական է, այո, այնտեղ պետք է լինի բետոնից պատ»․ Մհեր Գրիգորյան
«Եթե ուզում եք իրավական բաղադրիչի մասին խոսենք, ես հիմա մեկնաբանություններ չէի ուզի տալ, որովհետեւ հարցը ՍԴ-ում է, գնահատականները բոլորիս հասանելի կլինեն»։
Չալաբյանի գործով մասնակի բավարարվեց մեր վերաքննիչ բողոքը և գործն ուղարկեց նոր քննության. փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Նիկողոսյանի, մասնակի բավարարեց Ավետիք Չալաբյանի գործով Մ. Մարտիրոսյան դատավճռի դեմ մեր վերաքննիչ բողոքը և գործն ուղարկեց նոր քննության: Նոր քննության ծավալի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո: Առաջիկայում այդ առթիվ կհրավիրվի մամլո ասուլիս: Այնուամենայնիվ, այս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ:
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում անվտանգության կանոնների պահանջների չպահպանմամբ՝ բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը
Տեղեկություններն առ այն, որ աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորությունները. ՄԻՊ
Սոնա Ղազարյանը՝ Գեղամ Նազարյանին. «Դուք, վստահաբար, պարզ գիտակցում եք, որ երկու անհամեմատելի միավոր եք փորձում հավասարեցնել»
Այո, Եվրամիությունը, ես չեմ պատմի Եվրամիության սկիզբը, ենթադրել է սուվերենության զիջում որոշ մակարդակում՝ կիրառվող դրամը, շուկան եւ այլն, բայց արդյո՞ք համեմատելի են Միութենական պետությունը, որի մասին հարց է հնչել ձեր քաղաքական խմբակցության ղեկավարին, եւ Եվրամիությունը, որտեղ պետությունները հարաբերվում են ինքնիշխանության, սուվերենության, պետականության եւ հարգանքի շուրջ:
Զախարովա. «Երևի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի ասուլիսին»
«Մարդիկ, ովքեր փորձագետ չեն, պետք է խոսքը տան նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում այդ ամենում»
«Հրազդան ՋԷԿ» ընկերությունն իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
«Խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել»
Օկամպոն անդրադարձել է հայ պատանդների ազատ արձակման նպատակով իր կողմից մեկնարկած արշավին՝ կարևորելով տեղեկատվական հարթակներում հանրային ճնշման ապահովումը
Արցախյան քաղհասարակության տասնյակ ներկայացուցիչներ սեպտեմբերի 9-ին Երևանում հանդիպում են ունեցել ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, Արցախ Միության կազմակերպմամբ: Անմիջական մթնոլորտում կայացած 3-ժամյա հանդիպմանը մտքեր են փոխանակվել թե՛ Արցախի ժողովրդի ցեղասպանության տարբեր դրվագների ու դրանց վերաբերյալ միջազգային արձագանքների, թե՛ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ու հնարավոր անելիքների շուրջ: Արցախ Միության նախագահ Արտակ
«Վարչապետը, ԱԱԾ տնօրենը ու ՀՔԾ պետը քննարկում էին, թե ինչպես են կալանքի տանում մարդկանց, հիմա՞ էլ է այդպես»․ հարց Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ձեր նշած իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը հիմա ձեր շարքերում է, եւ ես կարծում եմ՝ կարող է մամուլի ասուլիս հրավիրել եւ պատմել, թե ինչ է եղել»։
«Ֆրեսկոներ Փարաջանովի համար»․ Պոլինա Չիժևսկայի ցուցահանդեսը Երևանում
Սեպտեմբերի 10-20-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործելու է իսրայելցի նկարչուհի Պոլինա Չիժևսկայի «Ֆրեսկոներ Փարաջանովի համար» խորագրով ցուցահանդեսը։ Նկարչուհու սերը հայկական մշակույթի նկատմամբ ծնվել է դեռ երիտասարդ տարիքում՝ Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի հանճարեղ գեղանկարչությանը ծանոթանալուց հետո, իսկ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը դարձել են իրական բացահայտում երիտասարդ նկարչուհու համար։ Գեղարվեստական արտահայտության ճշգրտությունը, կերպարների և խորհրդանիշների
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
«Ազատություն». Երկու ամսով կալանավորվել է Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նա կալանավորվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու մեղադրանքով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
«Ազատություն». Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել», – ասել է Շոյգուն։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հայոց ցեղասպանությունը վերապրած, իսլամացված հայ կնոջ պատմությունը «Սիրելի F» ֆիլմում. Ermenihaber
Ermenihaber. Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։ Աքջանը ներկայացրել է, թե ինչպես է մուտք գործել կինոարտադրության ոլորտ, ինչ դժվարությունների է հանդիպել Թուրքիայում հայերի հետ կապված ուսումնասիրությունների ժամանակ: – Ինչպե՞ս մուտք գործեցիք լուսանկարչության աշխարհ և
«Խաղաղության պայմանագրում մեկ հոդված ընդհանրապես համաձայնեցված չէ, մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, եկեք ստորագրենք»․ Փաշինյան
«Մեր հարցը Ադրբեջանին հետեւյալն է՝ իսկ երբ որ մենք ենթադրենք այդ կարեւոր հարցերն արտահայտենք, էլ չեն լինելո՞ւ կարեւոր հարցեր»։
Դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով սեպտեմբերի 6-ից սկսվել է հեծանիվների մատակարարումը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին
Պետությանը պատճառված վնասը՝ 6.6 մլրդ դրամ. բենզա և գազալցակայանները՝ ՊԵԿ-ի ուշադրության ներքո
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին,
«Վիրտուալ ԱՀԿ». բիզնեսը կառավարելու արդյունավետ գործիք՝ Viva-ից
Եթե ունեք բիզնես, կատարել եք զգալի ներդրում և ակնկալում եք հնարավորինս սեղմ ժամկետներում ցանկալի արդյունք արձանագրել, կիրառե՛ք գործընթացները կառավարելու ճկուն գործիքներ: Հաճախորդի հետ շփումը, գոհունակության բարձր ցուցանիշ ապահովելը և աշխատակիցների կատարողականը վերլուծելը բիզնես գործընթացների միայն մի մասն են կազմում: Բաց թողնված զանգերը, օրինակ` կարող են հաճախորդ կորցնելու և եկամուտների կրճատման պատճառ դառնալ: Մինչդեռ հնարավոր է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա –Աթենքի փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս: Նշված ճանապարհահատվածում
Միջազգային ստանդարտներին համապատասխանող 2 նոր մասնաշենք՝ «Աբովյան» ՔԿՀ-ում
Վերանորոգվել է կանանց տեղամասը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը
Սեպտեմբերի 16-ից ստորագրահավաք՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցով․ ԿԸՀ-ն որոշում կայացրեց
ԿԸՀ-ն որոշեց ԱԺ-ին օրենքի նախագիծ առաջարկելու համար ստորագրությունների հավաքման համար 60-օրյա ժամկետ սահմանել սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Միրզոյանը և Մորատինոսը քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր
Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին անվերապահ հավատարմության կարևորությունը:
«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա».
«Ազգային ճակատ». ՊԵԿ նախկին շենքը քանդում են։ Պայթեցման ընթացքում տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա։ Բնակիչների խոսքով՝ անգամ ճանապարհը չէ փակ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զեյթունում ապրող բնակիչները ահազանգել էին, որ բնակելի շենքերից 40 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքը պայթեցնում են։
Գիլոյանն ընդունել է Հանես Էդերերին՝ քննարկելու ՀՀ-ում տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները
«Մեծ ջանքեր գործադրեցինք, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ»,- ասել է Վահրամ Սարգսյանը
Ճապոնիայում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա հնարավորությունները
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը» խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և