Օրվա լրահոսը
Մյուռոնը ազգին միավորող խորը իմաստ ունի. Գեւորգ եպիսկոպոս Սարոյան
«Առավոտի» տաղավարում Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը մեկնաբանում է սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողությունները: Նա հիշեցնում է, որ կաթոլիկ եւ ուղղափառ ավանդություններում Մյուռոնօրհնությանը չի տրվում այն նշանակությունը, որով այդ արարողությունն օժտվում է մեր եկեղեցում: Այս դեպքում մյուռոնն օգտագործվում է ոչ միայն մկրտելու համար, այլ տաճարի
Ամենայն Հայոց Կաթողիկոսը 10 հազար դրամով տուգանվել է. «Ժողովուրդ»
10 հազար դրամանոց սրբապղծություն՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու
Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են. «Փաստ»
Խեղաթյուրվում է Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը։ Թերություններով լի ու խնդրահարույց դասագրքերն արագ հաստատվում են ու դրվում են աշակերտների ու ուսուցիչների սեղանին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել:
Շարունակում ենք նույն մանկամիտը մնալ
Չգիտեմ, պետք է արդյոք զայրանալ, թե պետք է պարզապես շատ-շատ տխրել, բայց փաստը մնում է փաստ՝ մեր քաղաքական միտքը շարունակում է մնալ տհաս երեխայի մակարդակին: Դա շատ տխուր է այն պատճառով, որ 2020 թվականից ի վեր ստացած բազմաթիվ հարվածներից հետո (չհաշված նախորդ պատմական փորձը) մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել պատրանքներով: Ես չգիտեմ՝ արդյոք մեր քաղաքական
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Մետաքսե Հակոբյան. Հայաստանի իշխանություններն անգամ չեն ասում՝ վերադարձրե՛ք մեր գերիներին, հետո քննարկենք մնացյալ հարցերը. «Փաստ»
Ակնհայտ է, որ արվում են ինչ-որ քայլեր՝ ի վնաս գերիների, որպեսզի իրենք երբևէ այլևս գերությունից չազատվեն: Դա են այսօր անում Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով ու պահվածքով՝ և՛ տեսանելի, և՛ անտեսանելի:
Արմինե Ադիբեկյան. «Ռուսաստանն իր նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող է գնալ շատ հեռու և ընդմիշտ». «168 ժամ»
Երբ Ռուսաստանն իր խաղաղապահ զորքերով չկարողացավ պաշտպանել Արցախը և մատը մատին չխփեց, երբ դա մտնում էր ՌԴ պատասխանատվության տակ: Ես չեմ հանում ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը, որովհետև թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց եկեք հիշենք՝ այդ փաստաթղթի հիման վրա ՌԴ պարտավորությունները՝ անվտանգություն, միջանցք՝ Հայաստան-Արցախ և պաշտպանություն: Էլի կետեր կային, բայց հիմա Արցախի մասին ենք խոսում: Ո՞ւր է Արցախը, ո՞ւր է միջանցքը, ո՞ւր են ռուս խաղաղապահները:
ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է ապահովելը, որպեսզի ոչ օրինապահ հարկ վճարողի կողմից հարկերից խուսափելը լինի «ոչ ձեռնտու»
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է:
Սեպտեմբերի 11-ի ահաբեկիչները սխալվում էին, երբ կարծում էին, որ կկարողանան կոտրել մեր կամքը․ Ջո Բայդեն. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը հայտարարությամբ են հանդես եկել Միացյալ Նահանգների պատմության ամենից սև էջերից մեկի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հերթական տարելիցի կապակցությամբ։ Հիշեցնենք՝ ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 3 հազար մարդ: «Այսօր մեր երկիրը միավորվում է՝ կրկին հիշելու մեր սրբազան ուխտը՝ երբե՛ք չմոռանալ 2977 թանկագին կյանքերից յուրաքանչյուրին, որոնց խլեցին մեզնից, երբ ահաբեկիչները հարձակվեցին մեր երկրի
Համաշխարհային առաջնորդների պարտականությունն է ստեղծել խաղաղ միջավայր, որը թույլ կտա մեր երիտասարդներին կրթվել, գտնել աշխատանք. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելությանը Սեպտեմբերի 11-ին կայացել է Հայաստան ժամանած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների պատվին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից կազմակերպված ընդունելությունը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը. «Երիտասարդները մեր ապագան են, որոնք անխոնջ
«Խաղաղության խաչմերուկը»` մեծ խթան կարող է հանդիսանալ հյուսիսը հարավին և արևելքն արևմուտքին կապող միջազգային լոգիստիկ ծրագրերի զարգացման գործում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order» պանելային քննարկմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել արագ փոխակերպումների ենթարկվող
Ունենք մեծ հնարավորություններ և ներուժ մեր երկրների հարաբերությունների զարգացման առումով. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը՝ հիմնված հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքի ու բարիդրացիական համակեցության վրա: «Մեր երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և տարբեր մակարդակի փոխայցելությունները շարունակական բնույթ են կրում: Այս համատեքստում կարևոր իրադարձություններ էին Իրաքի Հանրապետության մեծարգո նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի պաշտոնական այցը Հայաստան և իմ պաշտոնական այցն Իրաքի Հանրապետություն: Մեր քննարկումների ընթացքում մենք արձանագրեցինք, որ ունենք մեծ հնարավորություններ և ներուժ մեր երկրների հարաբերությունների զարգացման առումով, հակտապես՝ չօգտագործված մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում»,- մասնավորապես նշել է նախագահ Խաչատուրյանը:
Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Հայաստան կատարած մեր այցը պայմանավորված է երկու երկների միջև առկա հարաբերությունների խորությամբ և մարդասիրական հարցերի շուրջ լիակատար համակարծիք լինելով»:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կայացած դատաիրավական համակարգի դերը պետությունների ինքնիշխանության, ժողովրդավարության և օրինակարգության ամրապնդման գործում:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրաքի պետական ինստիտուտների նմանությունների և ընթացիկ բարեփոխումների կարևորության վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդարդարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին և այս տեսանկյունից շեշտվել է առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ շարունակական քայլերի կիրառման անհրաժեշտությունը:
Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը
Նախարար Գևորգ Պապոյանն այսօր մասնակցել է Հայաստանում սեպտեմբերի 11-ից 13-ը կայանալիք ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը։ Ներկա են եղել նախարարի տեղակալները, ԷՆ գլխավոր քարտուղարն ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները։ Համաժողովը միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և
Փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պետնախարարին
Սերդար Քըլըչը հանդիպել է Միխայիլ Գալուզինի հետ
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիները։
Օդային տագնապի դեպքում իջեք նկուղներ. ԱԻՆ-ի աշխատակիցները սկսել են բակերով շրջել ու բնակիչներին իրազեկել
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ-ի ) աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ Երեւանի բակերով շրջում ու բնակիչներին հրավիրում են մի քանի րոպեով բակի զրուցարաններ՝ հնարավոր օդային տագնապի դեպքում քաղաքացիների անելիքների մասին տեղեկություններ տրամադրելու: «Օդային տագնապի ժամանակ իջեք շենքերի նկուղներ». բակային շրջայցերի ընթացքում բնակիչներին հորդորում են ԱԻՆ-ականները: Aravot.am-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական շրջայցի ժամանակ բնակիչները վրդովված
Հովանոցների տեղադրումից հետո կիսամերկ մոդելի նկարահանումներ են Մատենադարանի պատերին
Հովանոցների տեղադրումից հետո կիսամերկ մոդելի նկարահանումներ են Մատենադարանի պատերին։ «Մատենադարանը, որտեղ պահվող մագաղաթներից շատերը ցեղասպանության ժամանակ փրկելու համար հարյուրավոր հոգեւորականների իրենց կյանքն են զոհաբերել սրանց համար, իրենց այլանդակությունը նկարելու բեմ է դարձել»։ Ահազանգում է Գուրգեն Վարդանյանը։
«Մանիպուլյացիայի փորձեր են, ինչպես հայտնի խոսքում՝ «մեկ խաղում ենք, մեկ չենք խաղում». Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում փաստաթղթերի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքը և պայմանավորվածությունների մերժումը հօգուտ ակնթարթային հանգամանքների։ Մարիա Զախարովան այսպես մեկնաբանեց Երևանում կայացած ֆորումի ժամանակ Փաշինյանի հայտարարությունը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի ենթադրում երրորդ ուժերի կամ երկրի կողմից հաղորդակցությունների անվտանգության ապահովում. նա առանց վերջաբանի մեջբերել է փաստաթղթի 9–րդ կետը ՌԴ ԱԴԾ սահմանապահների դերի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետությունը
Աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը՝ բացման համերգին, իսկ փառատոնի աստղը՝ Պլասիդո Դոմինգոն
Մեկնարկում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանը
«Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները». Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 11-ին մասնակցել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը: Կատարված աշխատանքների արդյունքում վերանորոգվել են ազատազրկված կանանց մասնաշենքը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ՝
COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի «կլիմայական վարքագիծը»․ մաս 1
Ի՞նչ է COP29-ը COP-ը համաշխարհային կլիմայական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով է, որն ամեն տարի անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից: COP-ը «Կողմերի համաժողով» (Conference of Parties) բառակապակցության հապավումն է, ըստ որի՝ այն երկրները, որոնք միացել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին Շրջանակային կոնվենցիային (UNFCCC), իրավական առումով միջազգային պայմանագրի «կողմ» են: Պայմանագրի կողմերը պարտավորվել են կամավոր գործողություններ
Ինչու չէր խոսվում Երվանդ Քոչարի որդու՝ Դավիթի մասին. Նկարիչների միությունում 30 տարի անց բացվել է նրա բացառիկ ցուցահանդեսը
«Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է արվեստագետի ծննդյան 85-ամյակին
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի վարչության պետերից մեկը
Aravot.am-ին հասած տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Նրան ձերբակալել է Հակակոռպուցիոն կոմիտեն, թե ինչ կասկածանքով, կոնկրետ ինչ քրեական վարույթի շրջանակներում, այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։ Մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան ձերբակալել են աշխատանքի գալուց րոպեներ անց՝ իր իսկ կաբինետում։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝
«Ասում էիք՝ վայ, ո՞նց են Կիրանցի երեխեքը դպրոց գնալու։ Գնացեք, տեսեք՝ Կիրանցի ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ վախեցած չէ»
Քրիստինե Վարդանյանն արձագանքեց․ «Այս տեմպերով դուք Երեւանից էլ զորքերը հետ կքաշեք, կասեք՝ սա Երեւանը չէր»։
Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինին
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Հույս հայտնեց, որ Դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել
«Պետության բոլոր լծակներն այսօր ձեր ձեռքերում են, որքան էլ դուք ու ձեր կողմնակիցները փորձեք մեղքը բարդել նախկինների ու արցախցիների վրա»․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին
«Մենք աշխատում ենք Ազգային անվտանգության ռազմավարության վրա, դա տեղի է ունենում ոչ հրապարակային»։
«Հիմա օրենք ենք ընդունում: Առավոտյան հարցրեք. եթե մի քաղաքացի իմանա ինչի մասին է, ես ականջներս կկտրեմ». Սերգեյ Բագրատյանը հակադարձեց Ալեն Սիմոնյանի իրեն արած դիտողությանը
Եթե շտապում ենք, ժողովուրդ ջան, եկեք սենց պայմանավորվենք: Նախագիծը բերեք, ոչ էլ զեկուցեք, քվեարկենք, գնա: Պրոբլեմ կա, շատ պրոբլեմներ ունենք մեր տնտեսության մեջ: Եկեք աշխատենք: Ով շտապում է, թող գնա՝ մենք մնանք աշխատեն
«Իսկ ո՞վ է ասել, որ թմրանյութերի դեմ միայն ես պետք է պայքարեմ, դուք բերեք թմրանյութերը լցնեք վրանները, Միհրան Պողոսյանը ներկրի, գաք ինձ ասե՞ք, այ քեզ բան»
Ագնեսա Խամոյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ո՞նց է ստացվում, պարոն Փաշինյան, որ ձեր անվտանգությունն ու իշխանությունը պահելու համար ուժային համակարգն իդելական աշխատում է»։
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում կողաշրջվել է
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1993