Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ Վլադիմիր Գասպարյանի գործով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է

«Բնակչության մեծ մասն ունենալու է լուրջ խնդիրներ այնպես, ինչպես իրական շահառուներին հայտարարագրելու ժամանակ ունեինք»․ Էլեն Մանասերյան

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի կարծիքով՝ այն գործատուն, որը չունի այդ պատասխանատվությունը աշխատանքային պայմանագիրը կնքելու, մենք միևնույն է, էլի չունենք գործիք, որ հսկենք այդ գործատուին։

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողներն այս մրցաշարի գործող չեմպիոններն են, իսկ մինչ այդ երկու անգամ 2-րդ տեղն են գրավել, երեք անգամ՝ 3-րդ։

«Լուրերը, թե Հայաստանում հանցավոր վակխանալիա է, չափազանցություն են»․ Փաշինյան

«Ոստիկանության եւ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը բերում է հանցավորության լատենտայնության նվազեցման, ինչն իր հերթին բերում է հանցավորության աճին»։

Ավելի քան երեսունվեց տարի է՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված մեկ միլիոնից ավելի հայերի հարցը մնում է առկախված. «Միասին»

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով ադրբեջանական խեղաթյուրումներին, թե՛ պաշտոնական տեղեկատվությամբ, թե՛ հրապարակային ելույթներում հնչեցրել են Ադրբեջանից արտաքսված հայերի ոչ հավաստի թիվ՝ 600-700 հազար, ըստ ամենայնի հիմք ընդունելով միայն Հայաստան տեղափոխված ու  այստեղ որպես փախստական գրանցված հայերի թվաքանակը

Մնում է Հայրենիքը «տեղից շարժվի»

Նախածննդյան խոհեր անվանի նկարչի տարեդարձին Նկարչի հետ հանդիպումը սկսվում է նրա նկարներից: Նկարներ, որոնցում կա ճաշակ, գույնի զգացողություն, տեխնիկա, վարպետություն: Երբեմն, դժվարանում ես պատասխանել հարցին. Ալեքսանդր Սադոյանը գեղանկարչության ո՞ր ժանրում է ուժեղ. դիմանկարներո՞ւմ, բնանկարներո՞ւմ, աբստրակտ գործերո՞ւմ… Սադոյանին բնորոշ է մի տեղում չկանգնելը, անվերջ որոնումը, իրեն չկրկնելը: ԱՄՆ-ում 1996 թվականից բնակվող ճանաչված նկարիչ Ալեքսանդր Սադոյանը սեպտեմբերի

2024 թ. առաջին կիսամյակի ընթացքում հանցագործության դեպքերը նվազել են 5.4%-ով

Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հանցավորության շարժընթացին, նշել է. «Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 1073-ով կամ 5.4%-ով. 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18.818 դեպք, 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 19.891 դեպք:

«Սիսիանի հայերը փեշերից բռնած՝ թույլ չէին տալիս, որ ադրբեջանցիները լքեն»․ Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, թե հայերը տարածքային պահանջներ ունեն Ադրբեջանից եւ հարցին՝ արդյոք նման հայտարարությունները հիմք չե՞ն տալիս Ադրբեջանի նախագահի այդպիսի կարծիք ձեւավորելու համար՝ ասաց․ «Այն պետությունը, որը ստեղծվել եւ կառավարվում է Թուրքիայի կողմից, իրականացնում է իր հարյուրամյա ծրագիրը՝ Հարավային Կովկասից հայերին

«Գործակալների» ռեեստրում գրանցված ՀԿ-ներին Վրաստանը դրամաշնորհ կտրամադրի. JAMnews

JAMnews. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը պետական դրամաշնորհային ծրագիր կիրականացնի այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք գրանցվել են Արդարադատության նախարարության ռեեստրում՝ համաձայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» (այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին») օրենքի: Կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն հայտնել է, որ այս պահի դրությամբ Արդարադատության նախարարությունում գրանցվելու համար դիմել է ավելի քան

«Վարչապետը հստակ ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ պրոցեսի կազմակերպողը չի կարող լինել այլ պետություն, քան ՀՀ-ն»․ Գեւորգ Պապոյան

Պապոյանը չպատասխանեց հարցին՝ փաստաթղթում նշվում է, որ ՀՀ տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները, ի՞նչ է ենթադրում դա։

«Նաև Հայաստանի արագացված ռազմականացումն է խաղաղության հաստատմանը սպառնացող հիմնական գործոնը». Բայրամովը՝ Քսավյե Բեթելին

Region monitor. Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բեթելի միջև։ Բայրամովը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին տեղեկացրել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին։ Նա նշել է, թե «Հայաստանի օրենսդրության մեջ առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի

Վանաձորի «արդարադատուհին» տեսնես հանգի՞ստ է քնում

Եվ Աստված ասաց Կայենին. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։ Արդ անիծյալ լինես երկրի վրա, որ բացեց իր բերանը եղբորդ՝ քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար»: Աստվածաշունչ, Ծննդոց գիրք, 4։ 10-11 2023թ. հոկտեմբերի 16-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին 50-ամյա որդուս սպանությանը։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին արդեն Քննչական կոմիտեն հանդես եկավ համառոտ

«Եթե ժողովուրդը նորից չի հավաքվելու, եթե 365 օրից միայն մեկ օրն է ուզելու, թող չլինի այդ իշխանափոխությունը»․ Խաչիկ Մանուկյան

«Մենք խեղված իրականության մեջ ենք ապրում»,- այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։ «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։ Խոսելով Հայաստանում իշխանափոխության հնարավորությունների մասին եւ

Էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր էին գողացել՝ պատճառելով ավելի քան 4 մլն դրամի վնաս. 7 անձի մեղադրանք է ներկայացվել

2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 ՀՀ դրամի վնաս։ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել նաև քաղաքացուց այն

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի հետ ձերբակալվածներից մեկը կին է․ մանրամասներ

Ի դեպ, այս դպրոցն այն մեկն է Շիրակի մարզի 48 դպրոցներից, որոնք օպտիմալացման ենթակա են, ընդգրկված են հարևան դպրոցների հետ միավորվելու կառավարության ծրագրում։

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. ռուս-վրաց-իրանական վեկտոր. Սամվել Բաբայան

Ինչ վերաբերում է ՀՀ–ՌԴ հարաբերություններին, ապա օրախնդիր անհրաժեշտություն է վերանայել երկկողմ հարաբերությունները

Դուք ունեք մեծ ներուժ փոխելու աշխարհը, քանի որ առավել ճկուն եւ համարձակ եք, քան նախորդ սերունդները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝ հիշարժան այն իմաստով, որ առաջին անգամ մեր երկրում անցկացվում է

Հատուկ վերանայման բողոքները վարույթ չեն ընդունվում. ՍԴ-ն քննության էլ չառավ

2024 թվականի մայիսի 10-ին Հակոբ Հովհաննիսյանի գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է այն հատուկ վերանայման բողոքները վարույթ ընդունելը, որոնց ներկայացմամբ քրեադատավարական հակադիր շահեր ունեցող երկու դատավարական սուբյեկտները՝ պաշտպանը եւ դատախազը, Վճռաբեկ դատարանից հայցել են միեւնույն՝ ՀՀ քրեական դատավարության 194-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման վերաբերյալ նախադեպային ուղղորդում: Հակոբ Հովհաննիսյանը օգոստոսի 14-ին դիմել էր

Հետևում եմ, թե ինչպես է  հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է  հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են 100 տոկոսանոց հաղթանակներով

Այսօր երկրորդ տուրում մեր տղաները հանդիպելու են Անդորրայի, աղջիկները՝ Մեքսիկայի ընտրանիների հետ։

«Միասին»-ը պահանջում է ապահովել 1 միլիոն 200 հազար հայերի վերադարձն Ադրբեջան․ Ժասմինա Ղեւոնդյանը ներկայացրեց պահանջագիրը

«Ոչ հավաստի թիվ է ներկայացվել միշտ՝ 600-700 հազար, հավանաբար, նկատի առնելով միայն Հայաստան տեղափոխվածների թիվը։ Բայց շատերը այլ ճանապարհներով հեռացել եւ հաստատվել են տարբեր երկրներում»,- այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԴԿ խորհրդի անդամ Ժասմինա Ղեւոնդյանը։ «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար

Կրեմլը հաստատել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ խիստ զգայուն ոլորտներում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» խմբերգի համաշխարհային պրեմիերան՝ Երեւանում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին պատմական իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն Արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգին ելույթ է ունենալու «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Իվան Ստոլնիկով: Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք մի քանի

«Ես համաձայն չեմ, որ տարբեր պատասխաններ եմ տվել․ ընդամենը մեկնաբանության հարց է»․ Արմեն Աշոտյանի գործով վկան՝ դատախազին

Մեղադրող դատախազ Արման Նշանյանը վկա Կարեն Ակոպյանի նախաքննական և դատաքննության ընթացքում ցուցմունքներում հակասություններ է տեսնում։

Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար. Հաջիզադե

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի խոսքով՝ Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ «Դա մեզ մոտ ափսոսանք է առաջացնում. փաստաթղթի 9-րդ կետը հստակ պարտավորություններ է նշում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց,

Ֆրանկ Փալոն. Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ

Region Monitor. ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը X-ում գրել է․ «Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ կրկնապատկելով ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով աջակցության փաթեթը: Այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը և ամրապնդել տնտեսական և անվտանգության անկախությունը»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31