Օրվա լրահոսը

Գրիգոր Երիցյանը պատրաստվում է դիմել դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանից տեղեկացավ, որ նա պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը: Ի դեպ, նույն հիմքով եւս երկու հայց կա՝ ներկայացված ընդդեմ ավագանու. խոսքը ավագանու նախկին անդամներ Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի մասին է, որոնց դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, ՔՊ-ն եւս

Արցախցիներն իրենց հյուրի նման թող պահեն, 20 տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է․ Գագիկ Մելքոնյան. 24news

Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար

Պատմությունը մեզանից չի սկսվում

Ամենամեծ եւ ամենավտանգավոր մոլորությունը, որի մեջ կարող է ընկնել հասարակությունը, այն համոզմունքն է, որ պատմությունը սկսվում է նրանից, որ ներկայումս ապրողները, այսպես ասած, «նոր էջ են բացում»: Այդ աններելի սխալն են իրենց թույլ տալիս այս կամ այն երկրի մտավոր ու քաղաքական վերնախավերը եւ, նախեւառաջ, իհարկե, իշխանությունները: Բայց մնայուն արժեքները ստեղծվում են ոչ թե անցյալը մերժելով,

Ամերիկահայ վերլուծաբանը վստահ է՝ Հայաստանում արևմտյան ներկայության և ներդրումների ընդլայնումը կնպաստի նաև Վրաստանի նման երկրների վերադարձին արևմտյան ուղեծիր

Եթե ԱՄՆ-ն այս ուղղությամբ քայլեր չձեռնարկի, ապա այդ տեղը կարող է զբաղեցնել մեկ ուրիշը, մասնավորապես՝ Չինաստանը՝ նկատելով, որ այսօր տարածաշրջանում միայն Հայաստանը չունի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ Պեկինի հետ:

Ի՞նչ է ստացվում` ՀՀ առաջին ռանգի չորս պաշտոնյա միաժամանակ տարբեր կարծիքներ են հայտնում նույն բանի մասին. «Ազգ»

Ահավասիկ` Սյունիքով անցնող ճանապարհի, արտաքին խաղացողների հայացքով` միջանցքի թեման: Շշմել կարելի է, թե ամենաբարձր պաշտոնյաներն իրարից տարբեր ինչ մտքեր են արտահայտում նույն թեմայով:

Կարողացել են գտնել լուսանկարչին, որը փաստել է, թե նկարահանումն արվել է 3 տարի առաջ, պարզապես նոր է հրապարակել. ArmLur.am

Թեպետ պետք է նշեմ, որ հարսանեկան զույգերին Մատենադարանի հարակից տարածքում լուսանկարվելը չենք մերժում՝ համարելով, որ ամուր ու գեղեցիկ ընտանիքի առաջին հանգրվանը լինելը խորհրդանշական է։

Free Armenia Prisoners շարժումը բաց նամակ է հղել «Фորմուլա 1»-ին

Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ:

«Հայաստանի հետ վիզաների ազատականացմանն այս պահին բացահայտ դեմ արտահայտվողներ չկան». Ռիկարդ Յոզվյակ

Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է 3-4 տարում. Ռիկարդ Յոզվյակ

«Տեսանելի է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնել պայմանների, որոնց նպատակն այնքան էլ հստակ չէ». Օլեսյա Վարդանյան

Հարցազրույց Անվտանգության հարցերով վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հետ «Ամերիկայի ձայն»․ Ինչպես գիտենք, Հայաստանն ասում է, թե պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մինչդեռ Ադրբեջանի պնդմամբ՝ առայժմ համաձայնագրի միայն ութսուն տոկոսն է համաձայնեցվել: Ինչու՞ են կարծիքներն այսքան տարբեր»: Օլեսյա Վարդանյան․ «Այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներ են տարվում արդեն ավելի քան երեք տարի, թեև այն ավելի շատ հռչակագիր

4,5 տարի է՝ արհեստական շնչառություն ենք տալիս, բրդում՝ ամեն կերպ այս գործը բերել-հասցնելու ինչ-որ հանգրվանի. Հրայր Թովմասյան

Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե չլինեի Սահմանադրական դատարանում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու. Հրայր Թովմասյան

ՔՊ-ում արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցեր։ Նիստի մասնակիցները հանդես են եկել ելույթներով։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։ Նախարարը ողջունել է և ընդգծել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության փաստը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է ՄԱԿ ԵՏՀ գրասենյակի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության շրջանակներում Հայաստանի

ԱՄՆ պետքարտուղարության Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանը Հայաստան է ժամանել

ԱՄՆ պետքարտուղարության Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանն այցելել էր Հայաստան՝ քննարկելու ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցության առաջխաղացման և ամրապնդման ուղիները, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու էներգետիկ անցմանը։ Նա հանդիպումներ ունեցավ պետական և մասնավոր հատվածի էներգետիկ առաջնորդների և ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ։   ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«Համայնքի իշխանության անելիքը այս ընթացքում եղավ ժայռին ֆանարիկ դնելն ու Ջերմուկի սիմվոլ հանդիսացող եղնիկի տեսակն ու սեռը փոխելը». Սյուզաննա Ավետիսյան

Երկու տարի առաջ այս օրը կեսգիշերին թշնամին հարձակվեց Ջերմուկի վրա՝ օկուպացնելով 139 կմ/ք տարածք։ Ողջ քաղաքը ժամերի ընթացքում դատարկվեց թշնամու հրետակոծության հետևանքով, քանի որ ջերմուկցին երբեք սահմանապահ կամ սահմանակից չէր եղել, որովհետև Արցախը մեր հենարանն ու վահանն էր։ Իսկ այսօր թշնամին մի քանի քայլի վրա հարմար տեղավորվել է հենց մեր հողերում՝ հսկողության տակ պահելով կարևոր

Քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությունը

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ

ՀՀԿ. սահմանազատման և սահմանագծման գործընթացները պիտի իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա,

Նոր թատերաշրջան՝ նոր դեմքերով ու թարմ ձեռագրերով․ ի՞նչ են խոստանում աճեմյանցիները՝ թատերական կյանքի 159-րդ տարում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 28-ի կրկին կբացի դռները՝ ազդարարելով 159-րդ թատերաշրջանի մեկնարկը։ Թատերաշրջանը կբացվի մեծ շուքով, թատրոնի մուտքի մոտ կարմիր գորգ կփռեն, երաժշտական խմբերից մեկը հանդես կգա  կատարումներով, որին կհաջորդի անգլիացի գրող Նոել Քոուարդի «Խելահեղ SEANCE» կատակերգության բեմադրումը։ Լիրիկական կատակերգությունը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը։ Նա արդեն իսկ կատակերգության ժանր բեմադրելու

Ալեն Սիմոնյանը Տուլիա Էքսոնի և Մարտին Չունգոնգի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեման

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին

Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Փաշինյանի համոզմամբ՝ այն կնպաստի ՀՀ-ում տուրիզմի ոլորտի զարգացմանը

«Զոհ է գեղեցկատես ու հմայիչ դատավորը, որին շատ ավելի հաճելի է նայել, քան լսել: Զոհ է մեղադրվողը: Զոհ են փաստաբանները…». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածո Սամվել Ֆարմանյանը գրում է. «Կյանքումս առաջին անգամ դատարանում էի՝ Հրայր Թովմասյանի դատական նիստերին: Գործը քաղաքական հետապնդման ցցուն օրինակ է, որի մասին խոսում են բոլորը՝ ինքը Թովմասյանը, փաստաբանները, լրագրողները: Խոսել են Նիկոլն ու ԱԱԾ նախկին տնօրենները: Իմ դիտարկումը՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են: Զոհ են դատախազները, որոնց միակ հույսն այն է,

Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 դեպք, որից 1168-ը` իրացման

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում քննարկվել են հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտումների հետ կապված հարցեր, որոնց շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2024 թ․ ութ ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը: 2024 թ. ութ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1070-ով կամ 4,2%-ով (2023 թ. 8 ամիս` 25637, 2024

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել է Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացված հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին գրել է փաստաբան Սոսե Չանդոյանը:

Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում

Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են պարենային և ոչ պարենային բոլոր ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանման պայմանները՝ սառնարանային ջերմաստիճանից մինչև ապրանքային տեսք: Երևանի քաղաքապետարանը հսկողությունն իրականացնում է սպառողների իրավունքները պաշտպանելու համար: Խախտումների մեծ մասը ապրանքների արտադրման ժամկետների բացակայությունն  է ու նաև կրկնապիտակները: Տնտեսվարողները խախտումների համար օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ

«Հայաստանը շատ լավ օրինակ է. ՀՀ ԱԺ-ում երիտասարդների համամասնությունը բավականին մեծ է». Մարտին Չունգոնգ

Փաստը, որ համաժողովն անցկացվում է Երևանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար՝ որպես հաջողակ ժողովրդավար երկիր

«Գինու արդյունաբերությունը նաև արվեստ է, այն պարզապես տնտեսության ճյուղ չէ մեզ համար». Պապոյան

Պատմական առիթ է տարբեր երկրների ավելի քան 120 ներկայացուցիչների ծանոթացնելու հայկական զբոսաշրջային հնարավորություններին, գինու ոլորտին. Պապոյան

Փարաջանովի խոշոր վաստակը կինոարվեստի զարգացման ասպարեզում կարող է նոր լույս սփռել հայ և համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում. Սուվարյան

«Հայաստանում փարաջանովագիտության ակունքներում կանգնած է հենց ԳԱԱ Արվեստի ինստիտուտը»

Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտից Դատապարտյալների հիվանդանոցում թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր են հայտնաբերել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31