Օրվա լրահոսը

Հայաստանի խաղաղության օրակարգը ձևավորելու համար անհրաժեշտ է նոր քաղաքական միտք, նոր ձևաչափեր. Վահե Հովհաննիսյան

Պարտված երկիրն ունի պարտված իշխանություն, բայց նաև՝ պարտված հանրային-քաղաքական վերնախավ ու պարտված հասարակություն

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 09:30-18.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ. Փափազյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Վաղարշյան, Հր. Քոչարի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27,

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։ Մեկնարկի միջոցառումը միավորեց ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորություն և շրջայց՝ Իմփաքթ

Վերականգնվել է Աղավնու աղբյուր թաղամասում գտնվող հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը

Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը

Պուտինի «երազանքները իրականություն չեն դառնա». Կոշտ նախազգուշացումներ Իրանից

Սկիզբը՝ այստեղ: Ռուսների «երկիմաստությանը պետք է վերջ տրվի», Իրանը պատրաստ է ընդդիմանալ սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբ, գրեց իրանական մամուլը Պաշտոնական Մոսկվայի «միջանցքային» դիրքորոշումը քննադատող առատ հայտարարություններով հանդես եկան Իրանի պաշտոնյաները, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները, փորձագետները, այս թեման վերջին օրերին, առհասարակ, մամուլի ուշադրության կիզակետում էր: Արձանագրումը, որ Մոսկվայի դիրքորոշումը հակասում է Իրանի հետ ռազմավարական հարաբերություններին,

Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև ադրբեջանական այդ ագրեսիայի ծանր հետևանքներն են

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ: Սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլ հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում

Քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ վերդիկտ է կայացրել

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը 2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։ Դատարանը վճռել է. 1) խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել. 2) ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս)

Թվացող անդորրը հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի. Վարուժան Գեղամյան

Ադրբեջանի այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են

Պետությունը և պետականությունը բառը փոխելով չեն ամրացնում. «Ազգ»

Թվում է՝ մեր պարագայում առավել ևս պետք է կարևորվեր ազգայինն ու ազգայի՛ն պետությունը

«Ներքին ու արտաքին քաղաքականությունը պարտվողական է». ի՞նչ են ուզում նոր քաղաքացիական շարժումները. «Հրապարակ»

2018 թվականից հետո նոր շարժումներ ստեղծվեցին․ «Հայաքվե», «Բաբոն տեր ա», «Միասին», «Բռունցքդ բեր», «Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Հայաստանը ես եմ», «Զանգ», որոնք, ի տարբերություն հների, քաղաքական պահանջներով են հանդես գալիս։ Նրանք հստակ արտացոլում են նախկին-ներկա հրապարակային հակամարտությունը, որն իր հետ բերեց 18 թվականը։ «Հայաքվեն» սկիզբ առավ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաքից։ Ի՞նչ

Ozon-ում շահավետ գնումների թոփ 5 լայֆ հաք

Մարքեթփլեյսները լիովին փոխել են ժամանակակից մարդու կյանքը՝ հեշտ և հարմարավետ դարձնելով գնումները: Այստեղ հեշտ է համեմատել գներն ու վաճառողներին, միշտ կարող եք ուսումնասիրել ակնարկները նախքան գնելը, և երբ կողմնորոշվեք ապրանքի հարցում, կարող եք ընտրել առաքման ամենահարմար ժամանակն ու եղանակը: Ozon-ի հետ միասին կազմել ենք թոփ 5 լայֆ հաքերը, որոնք կօգնեն Հայաստանի բնակիչներին դառնալ առցանց գնումների

Արդյոք Թեհրանին մտահոգող վտանգներն ընկալելի ու ընդունելի՞ են Երևանի համար. «Ազգ»

Այս օրերին պաշտոնական Թեհրանն օգտագործում է իր բոլոր ամբիոնները՝ որեւէ գնով Հայաստանի հետ սահմանի խզումը թույլ չտալու երկրի հաստատակամությունն ի ցույց դնելու համար: Եվ ինչպես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ է նշված՝ «Իրանի առջեւ բարդ խնդիր է դրված՝ խուսափել «Զանգեզուրի» միջանցքի ստեղծմանն առնչվող թակարդից եւ դիմակայել իր հարեւանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին»: Իրանցի

Մեր շախմատիստուհիները կրկին ջախջախիչ հաղթանակ տարան

 Երկրորդ տուրում պայքարի մեջ մտավ մեր հավաքականի հենասյունը՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը հանդես գալով երրորդ խաղատախտակի առջեւ, Լիլիթ Մկրտչյանի, Մարիամ Մկրտչյանի եւ Աննա Սարգսյանի հետ միասին ապահովեց համոզիչ հաղթանակը:

Իրանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ

«Ազատություն». Երևանը գնահատում է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Հեռախոսազրույցի մասին նաև Իրանի փոխարտգործնախարարն է X-ում գրառում կատարել՝ վերահաստատելով Թեհրանի «մեծ ցանկությունը»՝ ամրապնդել հարաբերությունները բոլոր հարևանների հետ։ «Ես նաև արտահայտել եմ մեր

«Հունգարիան՝ միջնո՞րդ». «Ազգ»

Հարցականով այս վերնագիրը սեպտեմբերի 12-ին զետեղել է գերմանալեզու «Բուդապեստեր ցայթունգը»՝ անդրադառնալով Հունգարիայի արտգործնախարարի Երեւանում հնչեցրած առաջարկներին: Առարկայական, խիստ փաստական շարադրանքն այդ չի հուշում, թե ինչո՞ւ է դրա հեղինակ Բեթինա Նեմեսը հարցականով արտահայտում իր վերաբերմունքը: Ի՞նչն է կասկած հարուցում. Հունգարիայի նախկին եւ ներկա վա՞րքը: Ինչո՞ւ իր կասկածը չի հիմնավորում, ի՞նչն է խանգարում: Պետեր Սիյարտոյի նույն հայտարարության

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Անդորրային շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Թիմային հաշվարկով Հայաստանն ունի 4,0, իսկ անհատական հաշվարկով՝ 7,0 միավոր:

Գրիգոր Երիցյանը պատրաստվում է դիմել դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանից տեղեկացավ, որ նա պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը: Ի դեպ, նույն հիմքով եւս երկու հայց կա՝ ներկայացված ընդդեմ ավագանու. խոսքը ավագանու նախկին անդամներ Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի մասին է, որոնց դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, ՔՊ-ն եւս

Արցախցիներն իրենց հյուրի նման թող պահեն, 20 տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է․ Գագիկ Մելքոնյան. 24news

Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար

Պատմությունը մեզանից չի սկսվում

Ամենամեծ եւ ամենավտանգավոր մոլորությունը, որի մեջ կարող է ընկնել հասարակությունը, այն համոզմունքն է, որ պատմությունը սկսվում է նրանից, որ ներկայումս ապրողները, այսպես ասած, «նոր էջ են բացում»: Այդ աններելի սխալն են իրենց թույլ տալիս այս կամ այն երկրի մտավոր ու քաղաքական վերնախավերը եւ, նախեւառաջ, իհարկե, իշխանությունները: Բայց մնայուն արժեքները ստեղծվում են ոչ թե անցյալը մերժելով,

Ամերիկահայ վերլուծաբանը վստահ է՝ Հայաստանում արևմտյան ներկայության և ներդրումների ընդլայնումը կնպաստի նաև Վրաստանի նման երկրների վերադարձին արևմտյան ուղեծիր

Եթե ԱՄՆ-ն այս ուղղությամբ քայլեր չձեռնարկի, ապա այդ տեղը կարող է զբաղեցնել մեկ ուրիշը, մասնավորապես՝ Չինաստանը՝ նկատելով, որ այսօր տարածաշրջանում միայն Հայաստանը չունի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ Պեկինի հետ:

Ի՞նչ է ստացվում` ՀՀ առաջին ռանգի չորս պաշտոնյա միաժամանակ տարբեր կարծիքներ են հայտնում նույն բանի մասին. «Ազգ»

Ահավասիկ` Սյունիքով անցնող ճանապարհի, արտաքին խաղացողների հայացքով` միջանցքի թեման: Շշմել կարելի է, թե ամենաբարձր պաշտոնյաներն իրարից տարբեր ինչ մտքեր են արտահայտում նույն թեմայով:

Կարողացել են գտնել լուսանկարչին, որը փաստել է, թե նկարահանումն արվել է 3 տարի առաջ, պարզապես նոր է հրապարակել. ArmLur.am

Թեպետ պետք է նշեմ, որ հարսանեկան զույգերին Մատենադարանի հարակից տարածքում լուսանկարվելը չենք մերժում՝ համարելով, որ ամուր ու գեղեցիկ ընտանիքի առաջին հանգրվանը լինելը խորհրդանշական է։

Free Armenia Prisoners շարժումը բաց նամակ է հղել «Фորմուլա 1»-ին

Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ:

«Հայաստանի հետ վիզաների ազատականացմանն այս պահին բացահայտ դեմ արտահայտվողներ չկան». Ռիկարդ Յոզվյակ

Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է 3-4 տարում. Ռիկարդ Յոզվյակ

«Տեսանելի է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնել պայմանների, որոնց նպատակն այնքան էլ հստակ չէ». Օլեսյա Վարդանյան

Հարցազրույց Անվտանգության հարցերով վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հետ «Ամերիկայի ձայն»․ Ինչպես գիտենք, Հայաստանն ասում է, թե պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մինչդեռ Ադրբեջանի պնդմամբ՝ առայժմ համաձայնագրի միայն ութսուն տոկոսն է համաձայնեցվել: Ինչու՞ են կարծիքներն այսքան տարբեր»: Օլեսյա Վարդանյան․ «Այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներ են տարվում արդեն ավելի քան երեք տարի, թեև այն ավելի շատ հռչակագիր

4,5 տարի է՝ արհեստական շնչառություն ենք տալիս, բրդում՝ ամեն կերպ այս գործը բերել-հասցնելու ինչ-որ հանգրվանի. Հրայր Թովմասյան

Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե չլինեի Սահմանադրական դատարանում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու. Հրայր Թովմասյան

ՔՊ-ում արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցեր։ Նիստի մասնակիցները հանդես են եկել ելույթներով։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։ Նախարարը ողջունել է և ընդգծել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության փաստը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է ՄԱԿ ԵՏՀ գրասենյակի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության շրջանակներում Հայաստանի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31