Օրվա լրահոսը

Միջազգային զարգացումների ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք դեռևս շարժվում ենք հակառակ ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ապագայի գագաթնաժողովի գլոբալ արշավի շրջանակներում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-ին կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում, որն անցկացվել է առցանց: Այն նախաձեռնվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբայի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից: Արշավին միացել

Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» հիմնադրամի բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում. «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հանդիպման արդյունքները ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել է տեղի ամենահայտնի ու ամենամեծ պետական հիմնադրամի՝ «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլիին

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102մլն դրամ․

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության

«Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել». Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանը հրաժարվում էր ցուցմունք տալուց

«Երկրորդ հարցաքննության ժամանակ ինձ ճնշել են, մթնոլորտը լարված էր: Քննիչն ինձ դեմ էր տալիս փաստաթղթեր, ասում էր՝ դու ես ստորագրել: Ասում էր՝ հիմա, որպես վկա ես հարցաքննվում, բայց կարող ես կասկածյալ դառնալ: Քննիչը փորձում էր վերափոխել իմ միտքը: Բաներ կար, որոնց հետ ես համաձայն չէի, նա ինձ ուղղորդում էր: Նաեւ, որոշ բաներ ես չէի հիշում,

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Համաժողովն անցկացվում է «Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության բնագավառում համագործակցության, միջազգային կարգի միտումների, գլոբալ հարավի

Չնայած բարեփոխումներին, նախորդ զորակոչերի ընթացքում ստացված բողոքները դեռ առկա են

Մեդիա կենտրոնի կազմակերպած «Պիտանի են ծառայությանը, բայց ի՞նչ գնով. ամառային  զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները» թեմայով քննարկմանը ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության բաժնի պետի ժ|պ Արեն Սարգսյանը ներկայացնելով ապրիլի 29-ից օգոստոսի 15-ը հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային  ծառայությունների ամառային զորակոչի իրականացման ընթացքը, որպես պատասխանատու ստորաբաժանման ղեկավար գնահատեց պատշաճ մակարդակով կազմակերպված եւ սպասվածից որակյալ

Նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է նոր գույք. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին: Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛ դասասենյակների, թե՛ ճաշարանների, թե՛ գրադարանների, թե՛ ուսուցչանոցների և մարզադահլիճների գույքին:

ՀՀ ՍԴ-ն եւ ԻՀ գերագույն դաշնային դատարանը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով սեպտեմբերի 7-ից 13-ը  Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Գերագույն դաշնային դատարանի առաջին համատեղ աշխատաժողովը։ Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումների շրջանակներում

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Այս այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։ Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է

«Առաջին անգամ ադրբեջանցիների դաժանությունների 4 զոհեր՝ երեքը Արցախից, մեկը Հայաստանից, մեկնում են Վաշինգթոն»․ Կասիա Աբգարեան

«Նրանք մասնակցելու են սեպտեմբերի 19-ի լսումներին՝ ուղիղ մեկ տարի անց այն օրվանից, երբ Ադրբեջանն սկսեց ռմբակոծել Արցախը»։

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է  ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման  համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ

«Միջազգային իրավունքը կա, ավելի բարենպաստ պայմաններ ունենք՝ այն գործադրելու, ԼՂ բնակչությունը պետք է վերադառնա»․ Օկամպո

«Հուսով եմ, որ խաղաղության այս գործընթացն ավարտին կհասցվի, բայց դա այլ հարց է՝ ցեղասպանություն արդեն կատարվել է Լեռնային Ղարաբաղում, եւ դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա կպահանջի»։

ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է,

Փաշինյանը մոռացավ հիշեցնել, որ թշնամին դեռ Ջերմուկում է, Սև լճի ափերին, Իշխանասարում, Շորժայում ու Ներքին Հանդում. Արթուր Խաչատրյան

Բա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե ոչ մի հարց չի կարգավորվում, խաղաղություն չի հաստատվում, իսկ թշնամին ստանում է պատերազմ սանձազերծելու բազմաթիվ առիթներ․․․

Փայլան. Եթե այդ ճանապարհը բացվի, կամ թուրանական ճանապարհը պիտի լինի, կամ ռուսական, և այն Հայաստանի վերջն է լինելու

«Եվ մեկ ուժին պետք չէ, որ վստահենք, արդեն մենք այդ սխալը արեցինք՝ միայն Ռուսաստանին վստահեցինք և կորցրեցինք»

Անապահովության գնահատման գործընթացում նոր մոդելներ են որդեգրվել. հանրային քննարկում ԱԺ-ում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին հրավիրել էր հանրային քննարկում հիշյալ նախագծերի լրամշակման նպատակով. այս նախագծերով կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը: Քննարկմանը մասնակցել են

Սանոսյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը Հայաստան-Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա – Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք

Եվ կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով քայլել դեպի ինքնասպանություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր թույլտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը. Ռուբեն Հակոբյան

Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխանի չտրվեց մի շարք հարցերի, որոնք այսօր էլ հուզում են քաղաքացիներին։

Ալեն Սիմոնյանին ներկայացվել է «Ինժեներական քաղաքի» տեսլականը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի եւ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին եւ այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Ալեն Սիմոնյանին մանրամասն ներկայացվել են «Ինժեներական քաղաքի» տեսլականը, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: ԱԺ

Նախարար Մկրտչյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահը դիտարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերին ու համատեղ նախատեսվող նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի առանցքում են եղել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, հեղեղումների հետևանքով տուժած անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները։

COP29-ի շրջանակում քայլել ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը. Ընկերվար երիտասարդների միջազգային միության փոխնախագահ

Սեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարվել են Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարության ժողովը և Երիտասարդ սոցիալ դեմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը: ԸԵՄՄ-ի ղեկավարության ժողովի առանցքային օրակարգը 2025-ի գործունեության ծրագրի քննարկումն էր: Սարինե Աբրահամյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի այսօրվա արտաքին մարտահրավերները, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը,

ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության լայն շրջանակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Ֆելիպե Պաույերիի այցը Հայաստան, կարևորել է Հայաստանի

«Պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել»․ Գագիկ Խաչատրյանի գործով դատախազ. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը, քննարկվող հարցը՝ կրկին առողջական վիճակով պայմանավորված Խաչատրյանի բացակայությունը։ Նշենք, որ Խաչատրյանների վերաբերյալ գործը 4,5 տարի քննվելուց հետո վերսկսվել է, քանի որ նախագահող Արթուր Մկրտչյանը թոշակի է անցել։ Գործը վերամակագրվել էր Երևանի ընդհանուր

«Պարզ էր, որ նա նշան էր բռնել մեր վրա, բայց փորձում էր խոցել Ռուսաստանին: Մենք Պուտինի հետ այդ ամենը հիանալի տեսնում ու հասկանում էինք». Լուկաշենկո

Դա ոչ մի ձեւով չի ազդի Բելառուսի տարածքում ապրող մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքի վրա: Դուք ինձ համար արդեն հայեր չեք, դուք ինձ համար բելառուս եք: Դուք մեր քաղաքացիներն եք:

«Մեկնաբանության կարիք չեմ տեսնում». ԿԳՄՍ նախարարը՝ պատմաբանների վերջին հայտարարության մասին

Հ. Մուրադյանը, Զ. Գեւորգյանը եւ Ա. Կարապետյանը բարձրաձայնել են գրագողության եւ աղաղակող սխալների մասին

Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր 

Fastex-ը ստանձնել է  ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորի դերը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ձեռք բերված նոր համագործակցության  շրջանակում առաջիկա երեք ֆուտբոլային մրցաշրջանների ընթացքում Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը: «Fastex Պրեմիեր լիգայի» 2024/25 մրցաշրջանին մասնակցում է 11 ակումբ, որոնք վիճարկում են Հայաստանի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ նախկինում ևս Fastex-ը հանդիսացել է Հայաստանի

Խամաճիկային պետության ճակատագիրը գրեթե միշտ կանխորոշված ողբերգական է. Դավիթ Անանյան

«Ինքնիշխանության» նման երևույթն ավելի շատ հիշեցնում է ստվերային թատրոն

Նաթիա Նացվլիշվիլի. Երիտասարդներն առավել հաճախ են բախվում գործազրկությանն ու խտրականությանը

Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Այս նիստում քննարկվել է «Չմատնելով անուշադրության եւ ոչ մեկին. բնակչության առավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կրթության եւ զբաղվածության ապահովումը» թեման: ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի

Ժաննա Անդրեասյանը՝ օրվա լայքերի հետեւից ընկնելու, տարածաշրջանի լեզուների ուսուցման մասին

Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31