Օրվա լրահոսը
«Հայաստանը չպետք է հետ վերցնի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակից, որպեսզի մյուս խնդիրները լուծվեն»․ Անդրանիկ Քոչարյան
Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետեւ Հայաստանի կառավարությունը եւ Զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր։
«Ֆորմուլա 1-ի» Գրան պրին Ադրբեջանում անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ. The Sunday Times
Լոուսոնի խոսքով՝ Ադրբեջանին հաջողվել է շահել նաև Վեսթմինսթերյան քաղաքական գործիչների սերը
«Իսկ պարոն Աջապահյանը եւ Գալստանյանը պատրա՞ստ են ապաշխարել, իրենց ապաշխարելուց հետո նոր կարող ենք խոսել»․ Անդրանիկ Քոչարյան
«Բայց սրբազանների մեջ կան շատ արժեքավոր հոգեւորականներ, որոնք, իմ կարծիքով, ապաշխարելու կարիք չունեն»։
Փաշինյանի հիշատակած վիճակագրության տվյալներն արժանահավատ չեն, հիմնված են օգտատերերի գնահատականների վրա. CivilNetCheck
Պետական գերատեսչությունները պարբերաբար օգտագործում են ոչ հավաստի այս տվյալները
Փաշինյանը կնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն, որն այս տարի անցկացվում է Ձորաղբյուրի Ուսուցման Կանաչ կենտրոնում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, առկա խնդիրներով: Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Այն յուրօրինակ հարթակ է ֆերմերների,
Մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ. Փաշինյան
Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի:
Կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի ուղղությամբ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 64-ամյա Սամվել Գ․-ն և հայտնել, որ ինքը թիվ 42 երթուղու ավտոբուսի վարորդն է և Գարեգին Նժդեհի հրապարակում լսել է կրակոցի ձայներ: Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։45-ից մինչև ժամը 19։50-ն
«Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը»․ Արարատ Միրզոյան
Ֆրանսիացի լրագրողի հարցին՝ արդյոք ֆրանսիական ներքաղաքական իրավիճակը Ձեզ մտահոգո՞ւմ է, ինչը կարող է նվազեցնել Ֆրանսիայի ազդեցությունը Եվրոպայում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Մենք ուշադիր հետևում ենք Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, վստահ ենք, որ Ֆրանսիայի ժողովուրդն ու քաղաքական ուժերը միշտ ունեն բավարար իմաստնություն գտնել ճիշտ ու ողջամիտ լուծումներ»։
Ֆասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար
Fastex-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների համար իրականացրել է սեմինար-դասընթաց, որի շրջանակում ոլորտի մասնագետները կիսվել են Web3-ի իրենց գիտելիքներով և փորձով: Դասընթացի շրջանակում խոսնակները ներկայացրել են ոլորտային կարևոր թեմաներ և պատմել բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական դրույթների, օրենսդրական կարգավորումների նախագծերի, կիբեռանվտանգության ռիսկերի, ապակենտրոնացված հավելվածների և կրիպտո ոլորտի մասին, ինչպես նաև պատասխանել են մասնակիցների հարցերին։ Հաշվի առնելով այն,
Մեր հանրությանը արժեքային տրանսֆորմացիայի ենթարկելու կանաչ լույս ունեն. Լիլիթ Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարության քաղաքականության մասին
Aravot.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը -ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսում խոսելով հանրակրթության նոր չափորոշիչներից՝ դրանք ներկայացրեց իբրեւ առաջընթացի եւ որակի գրավական, Ձեր կարծիքով արդյոք դրանք մեծ ձեռքբերո՞ւմ են: Խնդրում եմ այս թեմային անդրադառնալ Հանրակրթության մասին օրենքի համատեքստում: -Ցավոք սրտի հանրակրթությունը
Հայաստանի շախմատիստուհիները փայլում են համաշխարհային օլիմպիադայում
Բուդապեշտում երեկ հաղթանակ տարավ նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Շվեդիայի նկատմամբ:
Թրամփի նկատմամբ մահափորձի մեջ կասկածվող մեկ անձ է ձերբակալվել
«Ազատություն». Ձերբակալվել է Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտակայքից ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվող մեկ անձ, հաղորդում է Reuters-ը։ Կրակոցը հնչել է սեպտեմբերի 15-ին, եր Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն այն ակնհայտ մահափորձ է որակել։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ կասկածյալը դեպքի վայրում թողել
Հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանը
Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Երեկոյան ժամերգություն: Այունհետև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ Մայր Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափորը: Այդ առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացյալների երկրպագության
Ստեֆան Սեժուրնեն և Արարատ Միրզոյանը ընդգծել են Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի ռազմավարական նշանակությունը
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Հայաստանի և
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ ԱԳՆ
Այս մարդիկ ամիսներով ԵՄ անդամակցության քարոզ են անում՝ չիմանալով, որ ԵՄ դա Եվրոպական միությունն է, ոչ թե Եվրոպայի միություն. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառումը Սա ոչ թե Եվրոպայի կեղծ քարոզիչների, այլ Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է։ Այս մարդիկ ամիսներով ԵՄ անդամակցության քարոզ են անում՝ չիմանալով, որ ԵՄ դա Եվրոպական միությունն է, ոչ թե Եվրոպայի միություն։
Սեռափոխ Դիանա Ղզրոյանը Հայաստանը կներկայացնի «Miss Star International» մրցույթում
Նա ախուրյանցի է, ավարտել է Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժինը
Ներկայացվել է Հայաստանի կլիմայի և սեյսմիկ սպառնալիքների վերլուծությունը
Նա, ով գիտի անցյալը, հասկանում է ներկան և կարող է կանխատեսել ապագան: 2024 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ազգային առցանց համաժողով «Հայաստան. Կլիմայական սպառնալիքներ» խորագրով։ Այս աննախադեպ իրադարձությունը ուղիղ եթերով հեռարձակվեց ավելի քան 5 ժամ՝ 18 լեզուներով համաժամանակյա թարգմանությամբ: Միջոցառման մասնակիցները՝ կամավորներ, գիտնականներ, հասարակության տարբեր ոլորտների մասնագետներ, բարձրաձայնեցին տեղեկություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի և
Եգիպտոսի Հանրապետության քաղաքացին ընկել է շենքի 10-րդ հարկից՝ շինարարական աշխատանքներ կատարելիս․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով նշված շենքի 10-րդ հարկից,
«Դիլիջան» ազգային պարկ բաց թողնվեց 10 կովկասյան ազնվացեղ եղջերու
Սեպտեմբերի 13-ին, «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնվեց թվով 10 կովկասյան ազնվացեղ եղջերու։ 2013-ին մեկնարկած վերաբնակեցման ծրագիրը իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն
Ռազմավարական բարձունքների վերահսկողությունից զատ ևս մի խնդիր են լուծում՝ մեր ջրային ռեսուրսների վերահսկողությունը․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը Սա երկու տարի առաջ թշնամու հարձակման արդյունքում օկուպացված տարածքների մի մասն է։ Այս հատվածի քարտեզը պարզ ցույց ա տալիս, որ ռազմավարական բարձունքների վերահսկողությունից զատ ևս մի խնդիր են լուծում՝ մեր ջրային ռեսուրսների վերահսկողությունը։ Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը, որից էլ
Մալեքի. Զանգեզուրի վերաբերյալ Ռուսաստանի պնդումներն անընդունելի են
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 15-ին Ֆադահոսեյն Մալեքին Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստի ժամանակ բանավոր դիտողության ժամանակ ասել է. « Վերջերս ռուսները պնդում էին Զանգեզուրի մասին, և այս հարցը անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, մեր դիվանագիտական համակարգը
Ահազանգ իրավապահներին. Օձունում 43 ինքնակամ կառույց է օրինականացվել, սակայն համայնքային բյուջե պակաս գումար է մտել
Հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է նաեւ Վիետնամին եւ այսօր խաղում է Չինաստանի հետ
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է հաղթական ընթացքը 45-րդ համաշխարհային օլիմպիադայում: Չորրորդ տուրում մեր աղջիկները 3:1 հաշվով պարտության մատնեցին Վիետնամի ընտրանուն: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը ոչ ոքի արեցին, իսկ Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը հաղթանակ տոնեցին մրցակիցների նկատմամբ: Չորս տուրից հետո մեր կանանց ընտրանին թիմային հարյուր տոկոսանոց արդյունքով Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի, Ուզբեկստանի
Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլության հանդեպ, անհանդուրժող վնասարարության և հայրենաքանդումի հանդեպ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Քույրեր և եղբայրներ, Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝ համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանում հոգևոր և ազգային մեր կյանքում: Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանց հոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը
Իմ ազատման հրամանը քաղաքական ենթատեքստ ունի. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ
Այսպես թե այնպես իրենց հետ աշխատելու ցանկություն չկար, պարզապես սկզբունքի հարց էր դատի տալը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
ՀՅԴ գործիչները հանդիպում են ունեցել Լուիս Մորենո Օկամպոյի հետ
ՀՅԴ «Քրիստափոր Միքաելյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, որին մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՀ եւ Արցախի Ազգային Ժողովների ՀՅԴ պատգամավորներ, կուսակցական ընկերներ: Քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շարունակական միջազգայնացմանը, ինչպես նաև Cop 29-ին ընդառաջ իրականացվող տարաբնույթ
Հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից: 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը եւս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, ու
Արցախցիներն էլ հայաստանցիներ են ու վերջ․ դուք եք ասել․ ՉԻ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24News-ի հետ զրույցում ասել է. «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն»: ՉԻ.- Բա քո առաջնորդն էր ժամանակին ճվճվում. «Արցախը Հայաստան է ու վերջ»: Իսկ դա նշանակում է, որ արցախցիներն էլ հայաստանցիներ են ու վերջ: Դուք եք ասել: Հիմա ուրանում