Օրվա լրահոսը
Լայն եւ ռեալ հնարավորությունների դուռ է բացվում դավաճան իշխանություններից իրականում ազատվելու համար մոտակա մեկ ամսվա ընթացքում. Նարեկ Մալյան
Մոտակա մեկ ու կես ամսվա ընթացքում մենք կտեսնենք, թե որ արտաքին ուժը իր վրա կվերցնի պատասխանատվություն այս իշխանությունների դավաճանության , ապօրինությունների համար. Մալյան
Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով. «Ժողովուրդ»
Իրավիճակը պետք է մտահոգի իրավապահ մարմիններին:
«Պարտիզանական գործողությունները վայել չէ որեւէ պետական կառույցի»․ Գագիկ Բաղունցը՝ ՀՀ իշխանավորներին
Արցախի հարցը Գագիկ Բաղունցի համոզմամբ, հնարավոր չէ փակել, իրենք էլ վերադարձի հարցը մշտապես պահելու են օրակարգում։
COPout29-ը` COP29-ին դէմ կանգնող համաշխարհային արշաւ է, որուն նպատակը յստակ է․ մերկացնել Ատրպէյճանի կառավարութեան իսկական գործելաձեւը. «Հայրենիք»
Եւ ի՞նչ որակում կարելի է տալ ՔՊ-ական վարչախումբին, որ ամէն օր կը ձայնակցի Պաքուի վարիչներուն…
«Ոչինչ չունեմ ասելու մարդկանց, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է»․ Սամվել Շահրամանյան
Արցախի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները Եռաբլուրում էին
ՀՖՖ այս ղեկավարության օրոք «Փյունիկ»-ը կարող է դառնալ ֆուտբոլից «հեռացած» հերթական ակումբը բարձրագույն խմբերից. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահել իր աջակցությամբ ընտրված Արմեն Մելիքբեկյանին, ում օրոք հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում:
Ենթադրենք՝ համաձայնեցրել են ինչ-որ կետ: Որտե՞ղ է երաշխիքը, որ այն իրականացվելու է. «Փաստ»
Հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բովանդակության մասին: Մարդիկ չգիտեն, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը բանակցում ու համաձայնեցնում թշնամիների հետ: Սակայն դատելով ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ արվող «արտահոսքերից», համադրելով դրանք փաշինյանական իշխանության վարած աղետային քաղաքականության հետևանքների հետ՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, որ ոչ մի լավ բան չի սպասվում, բնականաբար: Ավելին,
Շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ՀՀ ԱԳՆ
Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է. խաղաղության և հարաբերությունների շուտափույթ հաստատում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, տարածաշրջանում կայուն զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության, բարեկեցության ապահովման տեսլականի վրա։
Այն օրը, երբ ՀՀ իշխանություններն այս հարցը կբերեն Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգ, կլինի միջազգային աջակցություն. Վարդան Օսկանյան. «Հրապարակ»
ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան Արցախի, Հայաստանի ժողովրդին, թե ինչու այս հարցը չեն ուզում բերել օրակարգ։
Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի. Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազության բողոքը. «Ժողովուրդ»
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից.
Մարդասիրությունը պետք է լինի առաջին տեղում
Վերջերս ՔՊ-ականները, ակնհայտորեն իրենց «շեֆի» ելույթներով ոգեշնչված, զուտ մարդկային տեսանկյունից, արտառոց մտքերն են արտահայտում: Արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու, որ նրանից մեկը Հայաստանում ապրող մարդկանց բաժանում է երկու սորտի՝ նրանց, ովքեր իրավունք ունեն երկրի գործերին խառնվելու եւ նրանց, ովքեր այդ իրավունքը չունեն եւ պիտի իրենց հյուրի պես պահեն: (Գուցե նրանց համար ավտոբուսներում առանձին տեղեր կամ
Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Ավետիք Չալաբյան
Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ՝ բոլոր այն սերունդների, որոնք կերտել են այն, դարերով պահել անառիկ, բերել հասցրել մեր օրը, երբ մենք այն այսպես անփառունակ ձեռքից բաց թողեցինք: Այս պարտքը ես պետք է հատուցեմ մինչև կյանքիս վերջին օրը, և դրա լավագույն հատուցումը կլինի հզոր Հայաստանը, և նրա հովանու տակ ծաղկող, վերստին հայկական մեր Արցախը:
Այսինքն, պարեկները հիմա նաև բժշկի գործառույթներ էլ են իրականացնելու. «ՉԻ»
Իբր քաղաքը քիչ է ծանրաբեռնված: Կիլոմետրանոց խցանումների հարցը լուծելու փոխարեն` նոր հարցեր են սարքում:
Այդ կադրերն ավելի շատ ցույց են տալիս, թե առաջնագծի տարբեր ուղղություններում ինչպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել մեր զինծառայողները. Տիգրան Աբրահամյան
Այն մարդիկ, ովքեր անտեսում են 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ստեղծված ծանր իրադրությունը, ովքեր լռում էին 9-ամսյա անմարդկային բլոկադայի օրերին, ովքեր անտեսում են արցախցիների դիմադրությունը, նրանք կա´մ լավագույն դեպքում մոլորյալներ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ գործող քարոզիչներ:
Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը. «168 ժամ»
Անցած մեկ տարում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի ու արցախահայերի դեմ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների կողմից գրեթե սինխրոն իրականացված կեղտոտ քարոզչության համապատկերում, այս տարելիցը նշվելու է միայն արցախահայերի ու Հայաստանում Արցախի կարևորությունն ու հայկականությունը գիտակցող շրջանակների կողմից, որոնց մեջ իշխանությունը, բնականաբար, չի մտնում։
Այս «գործում», որը դեռ ինչպես հարկն է, չեն էլ քննել, վազելով նշել են՝ «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ…». «Փաստ»
Տակավին նոր-նոր մեկնարկած «գործի» քննության մասին հաղորդագրության մեջ հստակ ու հատուկ, եթե չասվի՝ նպատակային ընդգծված են որոշակի հանգամանքներ: Ի մասնավորի, հատուկ շեշտվում է, որ հավաքագրվողներին վճարել են ռուսական ռուբլով, «վարժանքներն» անցկացվել են Ռուսաստանում, իսկ ներգրավված ու չկայացած «իշխանազավթիչների» մեջ արցախցիներ կան, կամ՝ ինչպես հայտարարության մեջ է նշվում, «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ»:
Տեղ համայնքի ավագանու անդամ. «Եթե սահմանին ստեղծված այս իրավիճակում հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, թուրքից ինչո՞վ է տարբերվում»
Ես ավագանու անդամ եմ եւ ինձ հուզող հարցերը դեմ առ դեմ տալիս եմ իրենց: Այնպես չի որ հետեւից եմ խոսում: Ինձ ասում են՝ տղավարի են խոսում: Բայց տղավարին ես ե՞մ, թե՞ դու, որ քո հիմնարկում մարդկանց տանում աշխատեցնում ես առանց գրանցելու, բանվորների հետ պայմանավորվում ես ութ հազար դրամով, բայց յոթ հազար դրամ ես տալիս:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները 16 կլոր սեղանների շուրջ քննարկեցին նաև հայկական ինքնության, մշակույթի և բրենդի նարատիվները
Ավարտվեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի առաջին օրը
Դեսպան Կոպիրկինն այցելել է Ռուսական սահմանապահ զորամաս
Սեպտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բ․ Զաքարյանը հյուրընկալել էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինին և մի խումբ այլ պաշտոնատար անձանց։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը՝ երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում։ Այնուհետև հյուրերը Խ․ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեցին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում գործող
«Վերջին արցախցիները»․ ֆիլմը Արցախի շրջափակման ողջ ծանրությունը հաղթահարած, պայքարող մայրերի և հրետակոծության տակ ծնված արցախցիների մասին է
Այսօր ԼՈՖԹ-ում տեղի ունեցավ արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանի «Վերջին արցախցիները» հեղինակային ֆիլմի դիտումը։ ֆիլմը շրջափակման ողջ ծանրությունը հաղթահարած, պայքարող, ուժեղ մայրերի և նրանց բալիկների մասին է, որոնք ծնվել են Արցախում 2023-ի սեպտեմբերի 19-29-ը։ Այդ փոքրիկները ծնվել են հրետակածությունների տակ, տեղահանման ճանապարհին, վախի, տագնապի ու խուճապի մեջ Ֆիլմի դիտմանը ներկա էին նաև հերոսներն իրենց բալիկների հետ։
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
Սեպտեմբերի 18-ին Բրատիսլավայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սլովակյան կողմից՝ Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարեկ Էշտոկը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության
ՀՀ նախագահն ու ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին
Արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել. Գագիկ Ծառուկյան
ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները: Բոլորին է հայտնի, որ օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են և ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել: Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես, միասնական հետևում էր մրցելույթներին և
Վանա լճում երևացող պատկերը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում
Սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել Վանա լճի Աղթամար կղզուց հրապարակված տեսանյութը, որտեղ երևացող պատկերը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես թուրք օգտատերերի շրջանում։ Նշենք, որ Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ վիթխարի չափեր ունեցող հրեշ է ապրում։ Ու այն օգտատերը, ով հրապարակել է սույն տեսանյութը, նույնպես այդ մասին է
Ազատ խոսքը ճնշելու փորձ. հարձակման թիրախում Hetq.am կայքն է
2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը Hetq.am կայքը ենթարկվել է ցանցային մեծածավալ գրոհի՝ DDoS հարձակման։ Այս զանգվածային կիբեռհարձակումը նպատակ ուներ կայքի սերվերները ծանրաբեռնել իր հնարավորություններից վեր թրաֆիկով՝ կայքը դարձնելով անհասանելի։ Հարձակումներ եղել են Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Ճապոնիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Չիլիից, Սերբիայից և Եգիպտոսից։ Վտանգավոր հարցումների աշխարհագրությունը փաստում է, որ սա համակարգված և բարդ հարձակում էր։
Տավուշից մինչեւ Իրանի սահման տարածքներ ունենք, որից մոտ 230 կմ Ադրբեջանը գրավել է. քարտեզագիր
Եթե կարողանանք Կիրանցի շրջանի սահմանազատումը վերջացնելուց հետո շարունակենք դեպի հարավ, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք: Այ այդ ժամանակ կերեւա, Ադրբեջանը դո՞ւրս է գալիս մեր սահմաններից, թե՞ Կիրանցով հարցը փակում է. քարտեզագիր
Telcell ընկերությունը բաժնետոմսեր է թողարկում․ 2024-ին ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է
«Թել-Սել» վճարահաշվարկային ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին․ այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ Ընկերությունը թողարկում է շուրջ չորս միլիոն թվաքանակով, 1,5 միլիարդ դրամի ընդհանուր արժեքով բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։ «Բաց մի թողեք հեռանկարը»՝ ընկերությունը այս կարգախոսն է որդեգրել։ «Մեր ընկերությունը 17
«Թող անհամեստություն չհամարվի, բայց իրոք փաստ է, որ երգերի միջոցով տարածում ենք Գյումրու բարբառը»․ Ռուբեն Մխիթարյան
«Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խումբը, որն անընդմեջ հանդես է գալիս նոր երգերով՝ միլիոնավոր դիտումներ ունենալով սոցցանցերում, ըստ էության հանրայնացնում է Գյումրու առանձնահատուկ, կոլորիտային բարբառը, և ոչ միայն Հայաստանի տարբեր տեղանքներում, այլ հայրենիքից դուրս։ «Գյումրու լեզուն չէի սիրում, ձեր երգերով սկսեցի սիրել ու օրվա մեջ մի 100 անգամ լսել», «Ես որ Գյումրու բարբառը նորմալ չէի հասկանում,
Սահմանվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ստանդարտ՝ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի կիրառման դեպքերի, հիմքերի մասով
Ոստիկանության գվարդիային կվերապահվի ներքին անվտանգության ապահովումը․ քննարկում Մեդիա կենտրոնում
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը: Կատարից Երևան ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչների համար Աննա Հակոբյանի անունից աշխատանքային նախաճաշ է