Օրվա լրահոսը
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության համար»
Վերադարձի իրավունքը պետք է լինի իրացվող ջանքերի առաջնագծում:
Մեր հայրենակիցները պետք է վերադառնան Արցախ մեկ պարագայում. տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան
Վերադարձ Արցախ 2023թ. մայիսի 22-ին ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հայտարարեց, որ ինքը ճանաչում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս: Գրեթե չորս ամիս անց՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևանում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
ԵՄ-ն կարող է կասեցնել առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար. JAMnews
«Վրացական երազանքի» նկատմամբ ԵՄ անհատական պատժամիջոցները մշտապես արգելափակվում են Հունգարիայի կողմից
«Մանեկենը հավաքել ենք իրենց հակասություններից». պաշտպանը մանեկեն էր բերել դատարան
Երեւան քաղաքի քրեական դատարանում (Շենգավիթ նստավայր) նախորդ օրը շարունակվեց կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը: Պաշտպան Աննա Ծառուկյանը հանդես եկավ ըստ էության փորձագետի կարգավիճակով, դատարան ներկայացրեց մանեկեն, որի շուրջ էլ կառուցեց իր խոսքը: Նրա չորս ժամանոց խոսքն անավարտ մնաց, եւ կշարունակվի հոկտեմբերի 1-ին նշանակված նիստում: Ինչ էր ուզում մանեկենի ներկայացմամբ ասել: «Մանեկենը
«Ի՞նչ է կատարվում իմ մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ»․ Անահիտ Ավանեսյանը՝ Արցախի կորստի մասին
Հարցին, թե ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել Եռաբլուր, նա պատասխանեց․ «Որ պահին ով գտնում է, որ հարմար է, այցելում է Եռաբլուր»։
«Եթե 2-3 տարի առաջ էն՝ իր ասած «վնգստացող» դատավորներին գոնե հանձնարարում էր շատ արագ տալ դատավճիռը, հիմա ասում է՝ մեզ հետաքրքիր չէ»
«Իշխանությունն ասում է՝ մենք պետք ցույց տանք մեր ուժը այն աստիճան, որ աստիճան ահասարսուռ կլինի ՀՀ քաղաքացիների համար՝ հասնելու մեկ նպատակի՝ որ կա՛մ վախենան, կա՛մ մեզ հետ գործ չունենան, կա՛մ երկուսը միասին». Աննա Մկրտչյան
«Յուրաքանչյուր արվեստի գործ դեր է խաղում ապագայի ձևավորման վրա». Իտալիայում բացվել է հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես
Իտալիայի Մանտուա քաղաքի BLOOM ROOM Laboratory ցուցասրահում բացվել է ցուցահանդես, որն իտալաբնակ հանրությանը կներկայացնի 11 հայ ստեղծագործողների աշխատանքները։ GET in TOUCH խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են Հրաչյա Վարդանյանի, Ալբերտ Վարդանյանի, Էդգար Գրիգորյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Բարսեղյանի, Մկրտիչ Մաթևոսյանի, Նորայր Կասպերի, Նվարդ Երկանյանի, Գուրգեն Գինոսյանի, ինչպես նաև EksyLeathergoods-ի, Muscari Association-ի և Family Care Foundation-ի (համատեղությամբ)՝ ստեղծագործական
«Առողջապահական ապահովագրությունը կներդրվի 3 տարվա ընթացքում»․ Անահիտ Ավանեսյանն ասաց, թե ինչու է ձգձգվում գործընթացը
Առաջին փուլը վերաբերում է պետական պատվեր ստացող եւ սոցիալական խմբերում ներառված անձանց։
Դիմել եմ միջազգային գործընկերներիս. ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ. Թագուհի Թովմասյան
Քրեական վարույթի առիթով դիմել եմ միջազգային գործընկերներիս
Անձինք իրենք են դիմել ոստիկանություն, նախորդ տարիներին ոստիկաններն էին բացահայտում
Մայիսի 16-ին «Courtyard by Marriott» հյուրանոցում «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի իրազեկման արշավի» շրջանակներում կազմակերպվել էր դասընթաց լրատվամիջոցների եւ լրատվության պատասխանատուների համար: «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը, որը ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ է, ներկայացրեց նոր մարտահրավերների, մոտեցումների մասին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ
Ադամ Շիֆն առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի եկամուտներն ու դրանք ուղղել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ունի Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։ Ադամ
«Անպատժելիության պայմաններում Ադրբեջանը շարունակելու է հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը»
Արման Թաթոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին
«Նիկոլ Փաշինյանն ուղիղ վիրավորում էր Եռաբլուրում գտնվող մեր նահատակներին»․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը նաեւ նկատեց՝ եթե պետության ողջ հայեցակարգը բարեկեցության վրա ես կառուցում, մարդիկ այլ պետություններում էլ կարող են բարեկեցիկ ապրել՝ մոռանալով իրենց, իրենց ինքնությունը, մշակույթը, կրոնը։
Խաչվերացի օրը նաև Մասիս համայնքի տոնն էր
Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի էր բերվել Տիրոջ կենարար Խաչափայտի Սուրբ մասունքը, որով և թեմակալ առաջնորդի ու հոգևոր հայրերի կողմից կատարվեց Անդաստանի կարգ, օրհնվեցին Մասիս համայնքը և բնակիչները:
«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պալատական հեղաշրջումից 10 օր հետո լուծարեցին ԼՂ-ն»․ Պապոյան
Գեւորգ Պապոյանը ձեւացրեց, թե չի լսում հարցը, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
«Իրականացրինք ցանկությունս, սկսելով մեր երկրի նվիրյալների տնից»
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Եռաբլուրն է 2020-2024: Միշտ երազել եմ, որ Երևանում մշտադալար անտառ լինի և առաջին իսկ հնարավորությունից, թիմով իրականացրեցինք ցանկությունս, սկսելով մեր երկրի նվիրյալների տնից։
Ռազմավարական ընտրություն Հայաստանի բարձրագույն կրթության ու գիտության ոլորտների զարգացման համար
Սկիզբը՝ թիվ 154 եւ 156 համարներում Միջազգային վարկանիշներ Բարեփոխումների սկզբում (ինչպես Հայաստանում հիմա է), Վրաստանում շատ էր խոսվում բուհերի վարկանիշների, հեղինակների մեջբերումների ինդեքսների մասին եւ այլն։ Սակայն շատ արագ այդ խոսակցությունները դադարեցին, եւ այժմ վարկանիշներն այլեւս հաշվի չեն առնվում։ Սա մասամբ բացատրվում է դրանցում վրացական (ինչպես նաեւ հետխորհրդային այլ) բուհերի ցածր դիրքով, մասամբ էլ հենց՝
«Մեզ համար ուխտ եւ երդում պիտի դառնա՝ առանց վախենալու՝ մեր պատիվը, տունը վերականգնելը»․ Բագրատ սրբազանի պատգամը՝ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ
Նա զորակցություն հայտնեց Բաքվի բանտերում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ հայտարարելով, որ նրանք առ այսօր գերեւարված են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հանցավոր համաձայնության արդյունքում։
Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների. Արցախի թեմի առաջնորդի ուղերձը
Ժամանակն է լծվելու մեր ազգային նվիրական իղձերի իրականացմանը, ամեն գնով, պատեհ ցանկացած առիթ օգտագործելու, որպեսզի արդարությունը վերահաստատվի մեր կյանքում
«ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա» հայտարարությունն արած Փաշինյանը կառավարության նիստում չխոսեց Արցախի կորստի ու զոհերի մասին
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ չհարգեցին նահատակների հիշատակը։
«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի երկրորդ օրը հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական նվագախումբը
«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի երկրորդ օրը Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ։ Նվագախումբը ելույթ կունենա նաև սեպտեմբերի 19-ին, ժամը 20:00-ին: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Երևանի քաղաքապետարան
«Սեպտեմբերի 19-ը մեր պետության եւ ազգի ամոթի եւ խայտառակության օրն է»․ Բագրատ Սրբազան
«Շատ արցախցիներ անցնելով ցավի և կորովի այս ճանապարհը, մեզ հետ փայփայում են տուն վերադառնալու հույսը և կամքը, մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը։ Հեռու չի լինելու այն օրը, որ մենք ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը և մեր հաղթանակները՝ վկան Եռաբլուրի եւ լքված մեր հերոսների շիրիմներն են», ասաց սրբազանը։
Կարեւորում ենք արցախցիների զբաղուածութեան հարցը. ամենամեծ խնդիրն այն է, որ արցախցիները հեռանում են Հայաստանից` չկարողանալով հոգալ տարրական կարիքները. «Ասպարեզ»
Արցախեան 44-օրեայ պատերազմի առաջին օրերից, Երեւանի Այգեձորի 70 հասցէն այն կենտրոնակայաններից էր, որտեղ խմորւում էր յոյս ու տարբեր միջոցներով այն փոխանցւում Արցախ: «Նախնեաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպութիւնը` հիմնադրուած հադրութեցի Սայիդա Պօղոսեանի, նրա ամուսնու` Արման Մխիթարեանի եւ ընկերների կողմից, պատերազմի օրերին արագօրէն վերաձեւաւորուեց` սահմանելով գործունէութեան մի քանի ուղղութիւններ, որոնք առաջնային էին այդ պահին: Կենտրոնը՝ Սայիդայի եւ
Մոսկվան, Բաքուն, Անկարան եւ հայաստանյան ընդդիմությունը
Ընդդիմությունը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով, փաստացի, Ռուսաստանին հարցեր չունի ուղղելու Վերջին օրերին մեր հասարակությունը ուշի-ուշով հետեւում էր Իրանից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման համատեքստում հնչող ուժգին մեղադրանքներին: Իրանից, ոչ ավել, ոչ պակաս, ասում էին, որ ռուսական կողմի պահվածքը` «դանակ է թիկունքից»: Թեհրանից իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, պատգամավորները, փորձագետները, մամուլն` իր հրապարակումներով աննախադեպ «հարձակում» գործեցին պաշտոնական Մոսկվայի
Ըստ Փաշինեանի՝ հայրենասիրութեան կայսերական կերպարին նպատակը այն է, որ Հայաստանի անկախ եւ ինքնիշխան պետութիւն գոյութիւն չունենայ. «Ասպարեզ»
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին ընթացքին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան, խօսելով հայրենասիրութեան մասին՝ ըսաւ, որ անիկա մեծ վնասներ հասցուցած է։ Ան բացատրեց, թէ, ըստ իրեն, ի՛նչ նպատակ ունի Հայաստանի մէջ հայրենասիրութեան այդ օրինակին ներդրումը: «Ես ձեզ կ՛ասեմ այնպէս, ինչպէս ասում եմ իմ ընտանիքին. ամենամեծ խնդիրը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրութիւնը: Ընդ որում,
Երբ ՀՀ-ն ասում է, որ պատրաստ է տալ այդ ճանապարհը՝ այն կարգավիճակով, որ Իրանն է տալիս, Իրանին դժվար կլինի զսպել Զանգեզուրի միջանցքի օրակարգը. Սերգեյ Մելքոնյան. «Հրապարակ»
Թուրքիան ուզում է ճանապարհ, Արեւմուտքն ուզում է, Ադրբեջանն ուզում է, Ռուսաստանն ուզում է, բոլորն ուզում են ճանապարհ, բացի Իրանից։ Իրանի համար շատ դժվար կլինի դիմագրավել այս օրակարգին։
Նախարարությունը Արցախի թեմայով անհամապատասխանությունը կշտկի դասագրքի հաջորդ հրատարակման ժամանակ
Իսկ 2024-2025 ուստարում 10-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 2023 թ. գործածության երաշխավորված դասագրքով
Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող իշխանությունը. «Ապրելու երկիր»
2023թ․ սեպտեմբերի 19-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
«Արցախը չի բռնազավթվել, այլ ՀՀ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն»․ Դավիթ Գալստյան
«Եթե Հայաստանի օրվա իշխանությունները չեն խոսում Արցախի վերադարձի մասին, ապա դա վառ ապացույց է, որ Արցախը չի բռնազավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ այսօր Արցախի հանրապետության գործադիր, օրենսդիր