Օրվա լրահոսը
«Աղոթք Հայաստանի համար». ֆիլմի հեղինակներից մեկը Պարգև արքեպիսկոպոսն է
«Աղոթք Հայաստանի համար»-ը կենտրոնանում է նյութապաշտությունից, ստից ու չարությունից հեռանալու կարևորության վրա՝ որպես ճգնաժամի հաղթահարման միջոց առաջարկելով հոգևոր վերածնունդ։
Սիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․,
Նաիրա Զոհրաբյան. «2023 թվականի սեպտեմբերի 18-ին արցախցի երեխաները վերջին անգամ գնացին դպրոց Արցախում, վերջին անգամ հնչեց դպրոցի զանգը, եւ սեպտեմբերի 19-ից Արցախում աշխատեցին միայն հիվանդանոցները»
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր ժամը 13:00-ին «Հայելի» ակումբում ասաց. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, հենց այս րոպեներին Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի հանդեպ: Սեպտեմբերի 18-ին արցախցի երեխաները վերջին անգամ գնացին դպրոց Արցախում, վերջին անգամ հնչեց դպրոցի զանգը, Արցախի համալսարանները վերջին անգամ աշխատեցին, եւ սեպտեմբերի 19-ից սկսած
Ժաննա Անդրեասյանը և դեսպան Կոպիրկինը անդրադարձել են միջմշակութային համատեղ նախաձեռնություններին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային
Փաշինյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել
«Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ»
«Պետք չէ տարանջատել Սփյուռքի և Հայաստանի ներդրողներին, պետությունը մշտապես պատրաստ է աջակցել բոլոր ներդրողներին»
Լուկաս Ֆուրլաս. Վճռականորեն պաշտպանում եմ իրենց պապենական հողերը վերադառնալու արցախցիների իրավունքը
«Ազգային ճակատ». Ես վճռականորեն պաշտպանում եմ արցախցիների իրավունքը՝ վերադառնալու իրենց պապենական հողերը՝ միջազգային երաշխիքների ներքո 🔷Այս գաղթը էթնիկական զտումների արշավի վերջին փուլն էր և տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, երբ միջազգային հանրությունը հերթական անգամ հանդիպեց՝ քննարկելու հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության և զարգացման հրատապ անհրաժեշտությունը՝ դատապարտելով ուժի կիրառումը և միջազգային կանոնների խախտումները։ 🔷Որպես Եվրախորհրդարանի անդամ,
«Այսպես կոչված միջանցքը եղել ու մնում է հայկական տարածք, և այստեղ կարելի է վերջակետ դնել»․ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարեց՝ հայ ռազմագերիները րոպե առաջ պետք է ազատ արձակվեն։
Տեղեկություններ էին ստացել, որ կալանավորված անձին քաղաքացիական հիվանդանոցում հեռախոս են փոխանցելու
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կալանավորված անձին քաղաքացիական հիվանդանոցում փոխանցելու են բջջային հեռախոս։ Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, նույն տարածքային բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացիական հիվանդանոցից
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զարգացնել գործունեության շրջանակը։ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական
Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում
Viva-ն շարունակում է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ մշտապես կատարելագործելով ու ընդլայնելով իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Ձգտելով իր հաճախորդներին տալ ավելին, քան կապն է, ընկերությունը կրկին ներկայանում է նորամուծությունով՝ այս անգամ «START+» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների համար։ (Տեսանյութ) Այսուհետ «START+»-ի բաժանորդները ևս հնարավորություն ունեն օգտվելու Yandex Plus-ի բոլոր առավելություններից՝ առանց ծառայության վճարի և սակագնային պլանով
ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը։ Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Իրենց տեղերը պահպանել են նաև առաջատար տասնյակի բոլոր մյուս ազգային ընտրանիները։ Տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Արգենտինա02 2. Ֆրանսիա92 3. Իսպանիա42 4. Անգլիա28 5. Բրազիլիա02
Ենթադրում եմ՝ վախենում են, որ մեծամասնություն չեն ունենալու: ՔՊ-ն որոշեց 2026 թ. ԱԺ ընտրություններն անել կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով. Իոաննիսյան
2017 թվականին ՀՀԿ-ն ուներ մանդատների քանակ և Ս. Սարգսյանին ընտրեց վարչապետ, բայց լեգիտիմության բացակայության պատճառով դա բերեց քաղաքական ճգնաժամի, ու Սարգսյանն այդ պաշտոնին 6 օր մնաց:
«Ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից, բայց ոչ առանց ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելու»
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու,
Շինաղբը, սորուն նյութերը տեղափոխել են առանց անթափանց ծածկոցի. 6 մարզում օդի աղտոտման 15 դեպք է հայտնաբերվել
Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։ Բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով
«Հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է»․ Միխայել Ռոթ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարեց․ «Մեր նպատակն է, որ ՀՀ-ն Հարավային Կովկասում խարիսխ դառնա խաղաղության, ժողովրդավարության և ազատության համար»։
«Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը
Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց
Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադայում եզրափակում են ուժեղագույն հնգյակները
Բուդապեշտում ընթացող շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Անգլիայի թիմին: Միակ հաղթանակը տարել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի են արել: Ութերորդ տուրից առաջ, որում մեր տղաները ուժերը չափելու են տանտերերի՝ Հունգարիայի հավաքականի հետ, Հայաստանը մրցաշարային աղյուսակում եզրափակում է
ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանը պարգևատրվել է մեդալով
Հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ոստիկանությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար
Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև. երեքն էլ ձերբակալվել են
Սեպտեմբերի 18-ի ժամը 16:15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է: Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել
Շվեյցարիայի Ազգային խորհրդարանի պատգամավորները դիմում են հղել գործադիր իշխանությանը՝ արցախահայերի վերադարձի և իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ
Ցյուրիխաբնակ համայնքային գործիչ Մանուկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր Շվեյցարիայի Ազգային խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը եւս 15 այլ պատգամավորների ստորագրությամբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ արցախահայերի վերադարձի եւ իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ։ Եկող երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին գործադիրն արդեն խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետեւյալ հարցերին. – Արդյո՞ք Շվեյցարիան ճանաչում է
Արցախի դեմ ռազմական ագրեսիայի օրն Ադրբեջանում տոն է հռչակվել՝ Ինքնիշխանության օր
«Ա1+». Արցախի դեմ ռազմական ագրեսիայի օրը Ադրբեջանում տոն է հռչակվել։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է օրը նշել որպես Ադրբեջանի ինքնիշխանության օր։ Այն կնշվի սեպտեմբերի 20-ին, հայտնում է Minval.az-ը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մեր կոչն է համայն հայությանը՝ չդադարեցնել պայքարը, լինել հետևողական, վճռական. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարություն
ՀՀ-ի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է և չի կարող կասկածի տակ դնել Արցախի հարցի առկայության փաստը
Կախվածությունների բուժման կենտրոնում հաշվառված 7772 անձանցից 7-ը անչափահաս է, 13 -ը՝ 18 տարեկան է,180-ը՝ կին. Սուրեն Նազինյան
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը տեղափոխվել է համացանցային հարթակ, եւ դա դժվարացրել է դրանց հայտնաբերելիությունը
Գերմանիայի հետ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. Ռուբինյանը՝ Ռոթին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարեւորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Ռուբեն Ռուբինյանը
Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ
«Ազգային ճակատ». Քրեական վարույթը, որի շրջանակներում Ղազարյանը հրավիրվել է ՔԿ, նախաձեռնվել է 2022 թվականին եւ վերաբերում է «Դիմադրություն» շարժման ակցիաների ընթացքում ճանապարհ փակելու, ոստիկանության հետ բախումներին։ Ղազարյանը, մասնավորապես, հրավիրվել է 2022թ․ մայիսի 2-ի դեպքերի դրվագով։ Առաջին անգամ է այս գործով հրավիրվել ՔԿ, վկայի կարգավիճակ ունի։
Վազգեն Մանուկյան. «Քաղաքականությունը գիշատիչների միջեւ պայքար է, որին Հայաստանը փորձում է մասնակցել որպես օրիորդ»
ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը Անկախության 33-րդ տարեդարձի առիթով հյուրընկալվել էր «Բարձունք» կրթական շարժմանը: Նա ներկայացրեց, թե 1988 թվականից մինչեւ այսօր Անկախությունը ինչ փորձությունների միջով է անցել, ինչ ճիշտ ու սխալ քայլեր են կատարվել, խոսեց նաեւ հնարավոր լուծման ուղիների մասին: «Շատ բան կա սովորելու եւ հիշելու, թե անցյալում ինչեր
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց Բեգլարյանն ու Ստեփանյանը դիմել են ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում:
ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է՝ արժեզրկելու համար Արցախը, Արցախի համար պայքարը․ Արտակ Բեգլարյան
«Իհարկե, մենք այդ ուղղությամբ կարող ենք առաջընթաց ունենալ, եթե ՀՀ իշխանությունները պաշտոնապես դա դնեն արտաքին քաղաքական օրակարգում, եւ, որպես առաջնահերթություն, ե՛ւ միջազգային գործընկերների հետ, ե՛ւ Ադրբեջանի հետ բանակցություններում այս հարցերն առաջ մղեն։ Ցավոք, մենք հակառակն ենք տեսնում»,- Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում, խոսելով Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, գերիներին վերադարձնելու, Արցախը վերադարձնելու եւ