Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի առաջարկությունների փաթեթը՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում

Նշելով, որ Արցախի ժողովուրդը մինչ օրս բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում՝ ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ ունեցած վկայության ելույթի ավարտին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հնչեցրել է առաջարկությունների հետևյալ փաթեթը․ «Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն Արցախից տեղահանվածների համար։ ՀՀ-ի սահմանափակ ռեսուրսներից տրամադրվող աջակցությունը

Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրություն

Վազգեն Մանուկյան. «Հիմա մենք դժգոհություն ունենք Ռուսաստանից, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը մեր թշնամին է, ուզես, չուզես, Ռուսաստանի հետ պետք է համագործակցես»

Անկախության 33-ամյակի առիթով «Բարձունք» կրթական շարժմանը հյուրընկալած ՀՀ առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, խոսելով արտաքին քաղաքականություն վարելու մասին, ասաց. «Ես այսքան հանդիպում ու զրուցում եմ մարդկանց հետ: Ոչ ոք ինձ չի ասում` ես ատում եմ Ադրբեջանին, որովհետեւ մեր տղաներին սպանել է, գլուխ կտրել եւ այլն: Կամ ատում են Արեւմուտքին, կամ ատում են Ռուսաստանին:

Օդի որակը՝ Երեւանում՝ նախորդ շաբաթվա ընթացքում

Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 12-18-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 14-17-ը, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-16-ը, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-18-ը, ◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-ին և 15-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի

Օդի որակը Գյումրի, Արարատ, Հրազդան եւ Վանաձոր քաղաքներում

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 8-14-ը (2024թ․) ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ միայն սեպտեմբերի 13-ին։ ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժը:

2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ Արման Թաթոյանը զեկույց է ներկայացրել

Այս զեկույցում մենք բացահայտել ենք, որ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին: Ըստ այդ տակտիկայի էլ պլանավորվել են հարձակումների 4 ուղղությունները: Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ցերեկը ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Դա էր

Արթուր Մարտիրոսյան. «Երբ փորձում ես հասկանալ, թե հնարավո՞ր էր խուսափել Արցախի հայաթափումից, տեսնում ես, որ ինչ-որ պահից մեր իշխանությունը ձեռքերը լվացել էր Արցախից ու որոշել ամբողջությամբ հանձնել, որ այդ «բեռից» ազատվի»

Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը, հետադարձ հայացքով անդրադառնալով մեկ տարի առաջ Արցախը հայաթափելու գործընթացին, ասաց. «Երբ հետադարձ նայում ու փորձում ես հասկանալ, թե ինչո­՞ւ դա տեղի ունեցավ, արդյոք հնարավո՞ր էր խուսափել դրանից եւ երբ ուզում ես վերլուծել, հասկանում ես, որ արդեն ինչ-որ մի պահից մեր իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել էր Արցախից, այլ որոշել էր ամբողջությամբ հանձնել,

Բաքվի ռեժիմի խոսնակների քայլն է, որի նպատակը Արեւմուտք-ՀՀ հարաբերությունները խաթարելն է. Արթուր Սաքունց

Եթե Հայաստանի կողմից լիներ խախտում, որի մասին պնդում են, անկասկած Հայաստանին կտրվեր համարժեք զգուշացումը. Սաքունց

Վերլուծաբան․ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կայունություն կհաստատի սևծովյան տարածաշրջանում». «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն» – Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի նախաձեռնած «Թուրքիայի և Արևմուտքի համագործակցության հեռանկարները սևծովյան տարածաշրջանում» խորագրով առցանց քննարկմանը վերլուծաբան Մարինա Վորոտնյուկն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:  

Հետաքննող լրագրող. Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին. դա պարզապես ամբողջական զտում է. «Ազատություն»

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, որը հայտնի է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանմամբ, աբսուրդ է համարում Բաքվի պնդումները, թե արցախահայերն իրենց կամքով են հեռացել Լեռնային Ղարաբաղից։ Ստորև ներկայացնում ենք հատված Լինդսի Սնելի հետ հարցազրույցից. «Ազատություն» – Անցյալ տարի այս օրը Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ մի քանի օրում բռնի տեղահանելով հայերին։ Ինչպես կարձագանքեք Բաքվի պնդմանը, որ նրանք իրենց

Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ու նախագահին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ

«Հայկական ալիք» – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ։ Նախագահին ուղղված ուղերձում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու ժողովուրդներին։ Վարչապետին ուղղված ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչել է

Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման

Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները հանդիպել են ընդդիմադիր պատգամավորներին

Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորներին: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ

«Ես փորձում էի աշխարհին փոխանցել հնարավորինս շատ տեղեկատվություն՝ այն հույսով, որ կկոտրեմ Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերության պատը, սակայն ապարդյուն»․ Գեղամ Ստեփանյանը՝ ԱՄՆ Կոնգրեսում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վկայության ելույթ է ունեցել ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ։ Ես իմ աչքերով եմ տեսել․․․ «Ես ձեր առջև ներկայանում եմ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որը անձնապես վերապրել է Ադրբեջանի համակարգված ցեղասպանական քաղաքականությունը, որի արդյունքում ես

Եթե այդ ժամացույցները դեռ այդտեղ են, ապա, կարծում եմ, միայն այն պատճառով, որ ռադիոյի մարդիկ որոշում ունեն, որ դրանք փակցնողը պիտի իր ձեռքով դրանք հանի և ներողություն խնդրի. Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում: Վերջին 5 տարիներին՝ այս ժամով: Հաջորդ 5 տարիներին էլ, երբ չեղարկենք Հանրային հեռարձակողի խորհրդի բեմադրած «Փոխենք ռադիոյի տնօրեն» կոմեդիան: Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել,

«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ձևաչափերով թաղեն արցախյան հարցը»․ քաղաքագետ

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճանապարհով է տեսնում արցախյան հիմնախնդիր լուծումը՝ իրավակա՞ն, դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական՝ գուցե այն թողնելով գալիք սերնդի ուսերին։ Քաղաքագետի համոզմամբ, արդի փուլում Արցախի հիմնախնդրի լուծում ակնկալելն անիմաստ է։ Ըստ նրա, քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, Արցախի հարցը օրակարգ չի մտցվելու ու արցախամետ որևէ որոշում չի

Սեյրան Խուդանյանը հեռու էր մեդալների համար պայքարից

Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը 55 կգ քաշային կարգում հանդես եկավ իր հնարավորություններից ցածր: Նա պոկում եւ հրում վարժություններում կատարեց մեկական հաջող մոտեցում՝ 100+125 կգ, եւ երկամարտի 225 կգ արդյունքով դուրս մնաց մեդալների համար պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Տեղյակ ենք այդ իրադարձությունների ազդեցության մասին հայ երեխաների վրա, այդ հարցերը կդնենք Ադրբեջանի առաջ»․ Անն Սկելտոն

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի նախագահ Անն Սկելտոնն ասաց՝ պահանջել, հորդորել են ՀՀ կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել վերջ դնելու մարմնական պատժի կիրառմանը իր բոլոր դրսևորումներով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել

«Մենք ունենք ամբուլատորիաների նոր կոնցեպտուալ նախագիծ և առաջիկայում մեկնարկելու ենք 50 գյուղական ամբուլատորիաների մրցույթի փուլը». Անահիտ Ավանեսյան

«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտում ընթացիկ բարեփոխումներին, ծրագրերին, առողջապահության համակարգի մարտահրավերների չեզոքացման և ոլորտի զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավման կարևորությանը: Նա մատնանշել է վերջին տարիներին սփյուռքահայ բարերարների, բժիշկների և առողջապահության կազմակերպիչների հետ ունեցած համագործակցության, կարողությունների մեկտեղման դրական փորձը և հայտնել պատրաստակամություն այն ընդլայնելու: Համակարգային բարեփոխումների համատեքստում գերատեսչության ղեկավարը նշել

Արցախի մասին լսումներ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովում մեկնարկում են «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումները։ Հանձնաժողովի կայքում նշվում է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևն իր ձեռքերում է կենտրոնացրել իշխանությունը՝ ստեղծելով ավտորիտար ռեժիմ։ Լսումների ընթացքում կքննարկվեն ադրբեջանցի ընդդիմադիրների հանդեպ բռնությունները։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ կայքում ընդգծվում է․ «Լսումները կքննարկեն ակնհայտ էթնիկ

Հայկ Կոնջորյանն ու Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։ Քննությամբ

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։ Բեռնատարի վարորդ  Ս.ՈՒ.-ն, չունենալով  համապատասխան փաստաթղթեր, փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պարզաբանումը՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիների և բարդիների տապալման վերաբերյալ

Վերջին օրերին մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել: Դրանք այս անգամ ևս վնասել են  քաղաքացիների գույքը՝ ստեղծելով անվտանգության խնդիր: Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն։ Բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը։ Կից՝ լուսանկարների հղումը.

Արամ Սարգսյան. ԱԳՆ հայտարարությունն ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունը, իմ կարծիքով, հստակ ակնարկ է, որ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակով մասնակցել սեպտեմբերի 23-27-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ նիստերին և ԱՄՆ հովանու ներքո ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Ադրբեջանը դիրքորոշվելու խնդիր ունի, քանի որ դեմ է ՀՀ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուն և ԱՄՆ-ում համաձայնագիր ստորագրելու

Պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման ներկայացուցիչներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման

«Ասում էր՝ այլևս ի վիճակի չեմ այդ բացասական հոսքերը լսել․ ի վերջո դուրս եկավ լրագրությունից»․ տրավմատիկ իրավիճակները՝ լրագրողների մասնագիտական գործունեության այրման պատճառ

Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ամիրյանը վստահ է՝ պետք է կարևորել և խոսել լրագրողների, լրատվությամբ զբաղվող, մեդիաբովականդակություն ստեղծողների հոգեկան առողջության մասին։

Տղաները մարտնչել են՝ կենդանի վահան հանդիսանալով դիրքերի մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար. «Ապառաժ»

«Երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, Վանյան չէր կարող հանգիստ նստել օտար երկրում. առանց հարազատներին տեղյակ պահելու, վերադարձավ և լրացրեց կամավորների շարքերը»

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31