Օրվա լրահոսը

«Իրավունքի խախտման զոհի գործով» Արտակ Զեյնալյանի դիմումի քննությունը ՍԴ-ն կրկին հետաձգեց

Արտակ Զեյնալյանի դիմումի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում օգտահաշիվը չի դիտարկում, որպես լրատվության միջոց: Արդեն չենք հիշում, թե Սահմանադրական դատարանը որերորդ անգամ է կայացնում նույնաբովանդակ որոշում. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին

Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ «ատամներով» փորձում է կասեցնել հասարակության և պետության փլուզումը. Վահե Հովհաննիսյան

Պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք։

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված և անհետ կորած ՊԲ զինծառայողների անունները

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Աղոթեք նրանց հոգու հանգստության համար…. Այդպես էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները: 2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՀՎԱԾ եւ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ 1.Աբաղյան Արարատ 2.Աբաղյան Վիտալի 3.Աբրամյան Յուրի 4.Աբրահամյան Արմեն 5.Ադամյան Բաբկեն 6.Ադամյան Նիկոլայ 7.Ազիզյան Արմեն

«Գեղունի Չթչյանի արվեստով հարստացավ խորհրդային երաժշտությունը… Մեր առջեւ մի կոմպոզիտոր է, որի ստեղծագործություններն արժանի են լայն տարածման». Արամ Խաչատրյան

Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկեց Հայ ժամանակակից երաժշտության VIII փառատոնի աշնանային համերգաշարը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի ծննդյան 95-ամյակին։ Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մենք զրույցի հրավիրեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանին, որը վարում էր անվանի կոմպոզիտորի հոբելյանական երեկոն։ – Երեկոն սկսվեց կոմպոզիտորի երգերով,

«ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը». ԱՍՀՆ

Ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում Ձեզ՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը։ Այսինքն՝ անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից՝ Դուք կշարունակեք համարվել տվյալ միջոցառման շահառու, եթե բավարարում եք ծրագրի հիմնական պայմաններին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի

Մահացել է Արտաշես Գեղամյանը

Արտաշես Գեղամյանը 74 տարեկան էր: Նա ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր էր։ 1997թ. հիմնադրել և գլխավորում էր «Ազգային միաբանություն» կուսակցությունը: 1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:

ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր է առաջ մղում, մեր ձեռքբերումները փորձում պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԽ քարտուղարը օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում

ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը․ Զախարովա

«Եթե մնում են, նշանակում է սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում»

Պուտինը Շոյգուին գործուղեց Իրան եւ սպասում է Փեզեշքիանին

Սկիզբը՝ այստեղ Իսկ պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս Արեւմուտքի հետ տարաձայնությունները լուծելու նպատակով կառուցողական բանակցություններ վարելու պատրաստակամությամբ Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը եւ ակնկալում է Իրանի հետ ստորագրել նոր խոշոր միջպետական պայմանագիր եւ հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակի հասցնել, օրերս պաշտոնական Թեհրանը Մոսկվայի համար անակնկալ հայտարարություն

Գուրգեն Արսենյանի և Գուրգեն Մելքոնյանի պատկանող տարածքում պայթուցիկի տեղադրման դեպքի նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության

«Ադրբեջանի բռնակալն ուզում է ժողովրդավարության պատկեր ստեղծելը պարտադրել՝ գերմանացի պատգամավորներին կաշառելու միջոցով». գերմանական մամուլ. «Ազգ»

Ֆրանկ Շվաբե. «Ադրբեջանը ոչ միայն արգելել է իր մուտքը, այլ՝ իր հեղինակության դեմ արշավ է ծավալում, ինչը կազմակերպված տարածում է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը»:

Իշխանության կուրսը մեր մոտեցումներին հակասում է: Մեր պատկերացմամբ՝ ազգային պետական շահերն ամենակարեւորն են. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»

Ադրբեջանում պարբերաբար նաեւ Փաշինյանի հայտարարություններին են հղում անում: Նախորդ տարի՝ այս օրերին, հղում արեցին նրա այն հայտարարությանը, որ Արցախի հայերին որեւիցե վտանգ չի սպառնում:

Իրանցի փորձագետը «Զանգեզուրի միջանցքի» ակունքները Թուրքիան Նախիջեւանին կապող տարածքն Անկարային հանձնելու մասին շուրջ 100 տարի առաջ ընդունված սխալ որոշման մեջ է տեսնում. «Ազգ»

Իրանական բանակի գնդապետ Ալիխան Ռիազին շուրջ 100 տարի առաջ կանխատեսել էր տխրահռչակ «զանգեզուրյան» միջանցքի սպառնալիքների մասին: Խոսքը 1932 թվականին ձեւավորված սահմանազատման եւ սահմանագծման իրանա-թուրքական համատեղ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններից Թուրքիային 800 քառակուսի կիլոմետրանոց տարածք հանձնելու մասին է, որի մեջ էր մտնում Սիսն ու հարակից տարածքները, ինչի շնորհիվ Թուրքիան Նախիջեւանի հետ ցամաքային ճանապարհով հաղորդակցվելու

Շատերի համար 2020 թ. պատերազմն այն պահն էր, երբ հասկացան, որ պատրաստ չեն տառապել դրսում եւ իրենց մեղքի բաժինը կայ այն ամէնում, ինչը կատարուեց հայրենիքի հետ. Վարդան Մարաշլեան. «Ասպարեզ»

Հայրենադարձները քաջ գիտակցում են բոլոր մարտահրաւէրները եւ պատրաստ են տեղացիների հետ միասին կիսել եւ դիմագրաւել դրանց:

Այդ տրամաբանությամբ այս իշխանություններն էլ պատերազմում պարտվել են, որ նախկին նախարարները չկարողանան այնտեղից ցուցարար բերել. «ՉԻ»

Ու նախկինները, տեսնելով, որ չեն կարողանում ցուցարար բերել, իշխանություն զավթել, հանձնել են Արցախը:

Ան պնդեց, թէ աւանդական հայրենասիրութիւնը «քանդիչ» է եւ պիտի առաջնորդէ անկախութեան կորուստին, ամբողջութեամբ անարգելով Սփիւռքի 7 տասնամեակներու պայքարը՝. «Ասպարեզ»

Անցեալ տարուան իրադարձութիւններուն միջազգային հակազդեցութիւնը նուաստացուցիչ էր հայութեան համար եւ հոն անտեսուած էին մարդկային իրաւանց նկատառումները։ Ինչպէս միշտ, Արեւմուտքը կը փորձէ հարցը լուծել գումարներ հայթայթելով, Արցախի հայաթափման մէջ տեսնելով Հայաստանը իրեն մօտեցնելու առիթ մը։ Միւս կողմէ, Ռուսիա եւ իր 4000 զինուորները պարզապէս ականատես դարձան Արցախի մէջ ցեղային զտման, հայաթափումը կասեցնելու համար ոչ մէկ ջանք թափելով։

Վարդան Օսկանյան. «Ալիեւն այսօր մեզնից այդ 30 տարիների իրադարձությունների հետ կապված վրեժն է լուծում՝ ե՛ւ միջանցքի պահանջը, ե՛ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները». «Հրապարակ»

Տոյվո Կլաարի՝ ԵՄ ներկայացուցչի վերջին հարցազրույցը նայեք, ասում է՝ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի․ ադրբեջանցիները լքել են Հայաստանը 90-ականների սկզբին, հայերը՝ Ադրբեջանը, իսկ Արցախը բոլորովին այլ է։ Եվ դրանք համեմատության մեջ դնելն ուղղակի ժողովրդին մոլորեցնելու միջոց է։

Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից

եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում:

Պարանոյայի եւս մի պատրվակ

Վստահ եմ, որ Հայաստանում կան Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ երկրների գործակալներ, այսինքն՝ մարդիկ, որոնք անօրինական ճանապարհներով տեղեկություններ են հավաքագրում՝ հօգուտ իրենց երկրների: Բնականաբար, ԱԱԾ-ի պարտականությունն է՝ այդ գործակալներին բացահայտելը եւ արդարադատության առաջ կանգնեցնելը: Չեմ բացառում նաեւ, որ Հայաստանում եւ մեր երկրից դուրս կան մարդիկ կամ խմբեր, որոնք ցանկանում են այստեղ բռնությամբ փոխել իշխանությունը: Ցանկացած ՀՀ

Ինչ արտոնություններ են ունենալու էթիկական չափանիշներին հետևող ԶԼՄ-ները. Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են լրատվության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

2024 թվականի հուլիսի 15-ին Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողով է ներկայացրել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրմանն ուղղված օրենքների նախագծերը՝ խնդրելով Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք տրամադրել փաթեթի վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ակնկալվում է ստանալ այս տարվա հոկտեմբերին:

«Եթե ուզեցել եք անպատեհ, անիմաստ ու անդուր գրգռել, վիրավորել մեր հանրությանը, այն էլ այս տխուր օրով, ապա շնորհավորում եմ, միայն դա է ստացվել…»

2016 թվականից Ադրբեջանում դադարել են ամառ-ձմեռ ժամ փոխելը, միշտ մեր հետ մի ժամային գոտում են։

Արդյոք նրանց հրավիրե՞լ էիք, որ նրանց քաղաքական լիկբեզ անեի՞ք, հայրենասիրության վերատեսությամբ, թե՞ նրանց տեսակետները պետք է լսեիք. «Ազգ»

Գագաթնաժողովում հավաքվել էին կամ Հայաստանի վարչապետի շատ հայտնի տեսակետներին հակադրվողներ մեծավ մասամբ, որոնք հարցազրույցներում փորձում էին ապացուցել, որ հայրենակենտրո՛ն գաղափարներն ու հայրենասիրությունը պետք է դնել գործակցության հիմքում, կամ, ինչպես ըստ Հ-1-ի լուրերի ցուցադրածով էր, ընդհանրապես սփյուռքի ներկայացուցիչների մի գորշ զանգված էր ներկա, որը բերանը բաց լսում էր վարչապետի լիկբեզը նոր տեսակի հայրենասիրության եւ առհասարակ` հայրենասիրությունը որպես պետակաշինության ելակետ սխալ լինելու մասին

Տիգրան Հակոբյանը մտահոգություն է հայտնել ինտերնետի չկարգավորման դեպքում՝ ատելության խոսքի և ապատեղեկատվության ծավալների ավելացման վերաբերյալ

Հանդիպման ընթացքում Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Օրենքի փոփոխությունների ու լրացումների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկները

Վերջինը, որով կավարտվի մեղավորների ու սպառնալիքների շարքը, ՄԱԿ-ն է լինելու. «ՉԻ»

Հասանք ՀԱՊԿ-ին: Սկզբից նախկիններն էին սպառնալիք, հետո նախկինների նախկինները, հետո նախկինների նախկինների նախկինները, հետո ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները, հետո պետականության սխալ հիմքերը, հետո Սահմանադրությունը, հռչակագիրը: Նույնիսկ Արցախ բառի հիշատակումը:

Որևէ կառույց դեռևս չի դրսևորել քաղաքական կամք՝ նախաձեռնելու այն ճկուն մեխանիզմի ստեղծումը, որը կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայության երաշխավորված և անվտանգ, արժանապատիվ վերադարձն իր բնօրրան. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միություն

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննարկման կիզակետում պահել Ադրբեջանին պատերազմական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցը, որի անբաժան բաղադրիչն է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ վերադարձը միջազգային ռազմաքաղաքական ներգրավվածությամբ և անբեկանելի երաշխիքներով։

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար

Հայտնում ենք, որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի առաջարկությունների փաթեթը՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում

Նշելով, որ Արցախի ժողովուրդը մինչ օրս բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում՝ ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ ունեցած վկայության ելույթի ավարտին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հնչեցրել է առաջարկությունների հետևյալ փաթեթը․ «Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն Արցախից տեղահանվածների համար։ ՀՀ-ի սահմանափակ ռեսուրսներից տրամադրվող աջակցությունը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31