Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիտարկումների վերաբերյալ

Դատախազի կողմից լիարժեք ապահովվել է դատական նիստին համապատասխան լեզվով թարգմանչի մասնակցությունը։

Ադրբեջանի և ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռները՝ ԵԽ Նախարարների կոմիտեի եռամսյակային նիստի օրակարգում

Նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի իշխանությունների վերջին գրավոր հաստատումը, որ նրանց համար ընդունելի է և պատրաստ են ստորագրել ԵԽ Քարտուղարության կողմից պատրաստված Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, մինչդեռ այս հարցով ըստ Նախարարների կոմիտեի՝ Ադրբեջանի իշխանությունները լրացուցիչ ժամանակ են պահանջել  Քարտուղարության կողմից պատրաստված Փոխըմբռնման հուշագրի տեքստի հնարավոր հետևանքների գնահատման համար։

Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս որդու մահվան վարույթով հիմնական կասկածյալին հայտնաբերել են. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի), ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ վստահ լինելով, թե որտեղ է գտնվում կասկածյալը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Նա այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի

Հայկական կարտոֆիլը ռուսական շուկայում իրացնելը դարձյալ խնդիր է․ Ազատանի նախկին գյուղապետի ահազանգը

Կարտոֆիլի ավելցուկ կա, սակայն չգիտեն՝ որտեղ են իրացնելու բերքը։

«Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 1205 անշարժ և 230 շարժական գույք». Գալյանը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ՀՀ փորձը

«Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1205 անշարժ և 230 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 320 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 566 մլրդ դրամ»

Երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի իրական մեղավորը կալանավորվել է

Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական կենտրոն»,

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ` Վ. Դոլմազյանի, մերժեց քննիչի միջնորդությունը և բավարարեց  մեր միջնորդությունը` Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն, բացակայելու արգել և գրավ: «Հակոբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

Հրայր Գեղամյանը՝ ԱՄՆ-ում ռազմական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 19-ի որոշմամբ, ռազմական կցորդ է նշանակվել Հրայր Գեղամյանը։ «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղաք Վաշինգտոն)»,- ասված է որոշման մեջ:

Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն  դրամ կաշառք տալու փորձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Ա. Տ.-ն հիշյալ ընկերությանը պատկանող հողատարածքում կառուցապատման աշխատանքների իրականացման ընթացքում քաղաքաշինական հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով պաշտոնատար անձանց փորձել է տալ 80 մլն ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տ.-ն, բազմաբնակարան շենքի կառուցապատման համար տրված

Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի գազի ջեռուցման կաթսան. ԱԻՆ նախկին նախարարի եւ մյուսների գործով լրացուցիչ դատալսում՝ պատժի նշանակման համար

Մեղադրող Կորյուն Սերոբյանը միջնորդեց ԱԻ նախկին նախարարի համար պատիժ սահմանել 8 տարով ազատազրկումը, զինվորական կոչումներից, պարգեւներից զրկելը, 5 տարով պաշտոններ զբաղեցնելը:

«Լավ, 6-8 տարվա մեջ մի հատ թեժ գիծն ի՞նչ է, որ ՀԷՑ-ը չի կարողանում կարգավորել»․ Հայկ Կոնջորյան

«Դուք ասում եք՝ 690 մլն դոլար ներդրում է արել ՀԷՑ-ն այս 6-7 տարիների ընթացքում, բայց իրավիճակն ավելի է վատացել»։

Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի կազմում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում: Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի Հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է: «Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում

Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր: Մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և

Տեղահանությունը, ի թիվս այլ հումանիտար խնդիրների, խախտել է արցախահայերի մշակույթի իրավունքը. Monument Watch

Նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական

«Ինչի՞ դիմաց է նախկինում միանձնյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին, եւ նա ի՞նչ գնով է ձեռք բերել Բաշխիչ ցանցերը»․ Անդրանիկ Քոչարյան

Գարեգին Բաղրամյանն ասաց․ «Ով ում ինչ է վճարել, չի հետաքրքրում մեզ, որովհետեւ դա բաժանորդի վրա չի անդրադառնում սակագնային տեսանկյունից»։

Արդյոք մեզ սպասո՞ւմ է նոր համավարակ. ինչպես կանխել վիրուսային հիվանդությունների աճը Հայաստանում․ քննարկում են մասնագետները

Ըստ գիտնականի՝ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել հետազոտական լաբորատորիաներ, կենդանանոցներ, վիրուսների բանկ և հաշվողական նոր ռեսուրսներ։

«Այս վճիռը, որն ունենք, անմիջապես որևէ հետևանք չի առաջացնում Հրայր Թովմասյանի համար՝ բացառությամբ գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը»․ Արամ Օրբելյան

Արամ Օրբելյանի կարծիքով՝ տվյալ որոշմամբ դատավորը դուռ է բացում իր՝ որպես դատավորի և իր գործընկերների անձեռնմխելիության՝ այսինքն՝ ընթացակարգային հավելյալ երաշխիքները վերացնելու ուղղությամբ։

Երևանի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարած անդամի մանդատը տրվել է Մուշեղ Հակոբյանին

Քանի որ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար։

«Հեռուստացույցի դիմաց նստած տատիկը նայեց էս ամենը եւ շրջվեց պապիկի կողմն ու ասաց՝ բա լավ, վերջը հոսանքի անջատումները երբ են վերանալու»

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հարցրեց՝ վերահսկվո՞ւմ է, թե ՀԷՑ-ի ներդրումներն ուր են գնում։

Պապիկյանը և դեսպան Ալեմանը քննարկել են ՀՀ-ի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Ոնց որ դաս լիներ, քննիչն ինձ դասն ասում էր, ես էլ հետո պետք է իր տված ինֆորմացիան վերարտադրեի»․ Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը

«Գիտեք, ոնց՝ ասեմ․ մինչեւ ՔԿ գնալը եւ քննիչի հարցերին պատասխանելը, ես ավելի քիչ ինֆորմացիա ունեի։ Քննիչն է ինֆորմացիա տվել։ Ոնց որ դաս լիներ, քննիչն ինձ դասն ասում էր, ես էլ հետո պետք է իր տված ինֆորմացիան վերարտադրեի։ Շատ-շատ բաներ ինձ հայտնի չեն եղել, չեմ հետաքրքրվել»,- Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով վկա Անի

Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ: Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ

Շուրջ 31կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտվել. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով ձեռք բերելու կապակցությամբ:

«Պարոն Բաղրամյան, հիմա ՀԷՑ-ը բիզնես է, թե՞ չէ․ պետությունը պարտավորություն ունի»

ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարցրեց․ «Մենք ինչպես պտտվում ենք, քաղաքացին պետք է վճարի»։

ԵՄ աջակցությամբ Լոռու եւ Տավուշի մարզերում ստեղծված տեղական ակտիվ խմբերը հաղթել են բերքի փառատոնի «Լավագույն տաղավար» անվանակարգում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Եվրոպական միության (ԵՄ) «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում ստեղծված Ծիլի ծով, Աղստեւի հովիտ, Գանձոր, Լոռվա ձոր եւ Տաշիր պլյուս Տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ-եր) սեպտեմբերի 14-15-ին մասնակցել են «Գյուղական կյանք եւ ավանդույթներ» բերքի տոնին՝ ցուցադրելով ՏԱԽ-երի շահառուների կողմից արտադրված եւ պատրաստված բերքն ու բարիքը։ ՏԱԽ-երի

Հայաստանում են ՄԱԿ գրասենյակի գործընկերները՝ քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման համար

Պրոբացիայի և Քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարիքների գնահատում. Միջազգային գործընկերներին են ներկայացվել ոլորտի ձեռքբերումները Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ միջազգային գործընկերների հետ տեղի է ունեցել հերթական հանդիպում-քննարկումը՝ Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներին վերաբերվող բարեփոխումների ընթացքի շուրջ: Նախարարի տեղակալը ողջունեց գործընկերներին, շնորհակալություն հայտնեց հրավերին արձագանքելու և ներկա գտվելու համար: Նա շեշտեց, որ հանդիպմանը գտնվում են

«Երբ դատավորը նիստում սկսում է քնել, մոտավորապես քնած էլ կարող էր այսպիսի վճիռ կայացնել»․ Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանն ասաց՝ ինձ համար միանշանակ է, որ բոլոր մնացած նիստերը հետաձգելը, հանրային պաշտպան ներգրավելը, խոսում էին նրա մասին, որ ես ցանկացած դեպքում ինչ-որ կերպ պետք է մեղավոր ճանաչվեի։

Փաշինյանի այս քայլը հերթական ծառայությունն էր Բաքվին, որն էլ նրանք արագորեն օգտագործել են Ռուբեն Վարդանյանի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Կարդացի Ռուբեն Վարդանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանի հայտարարությունից հետո իմ գրառման մեջ նշել էի, որ նա այդ խոսքերով ուղղակի աջակցել է Բաքվին՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար պահվող մյուս հայերին սպասվող կեղծ դատավարություններից առաջ։ Հիշեցնեմ, որ նրանց շատ ծանր մեղադրանքներ են առաջադրում, իսկ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31