Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը

Ֆասթ Բանկի «Ավան» մասնաճյուղի կառավարիչ Վահե Կեսոյանը նշել է․ «Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից, կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն»:

Մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն. ՀՀ քննչական կոմիտե

Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է:

Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը

Քաղաքապետը խոստացավ պատասխանատվության ենթարկել թերացած աշխատակիցներին։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը թևակոխում է քաղաքական գործընթացների նոր փուլ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը խոսեց նաև կարճաժամկետ հեռանկարում կուսակցության գործունեության ուղղությունների վերաբերյալ։

Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Տիգրան Աբրահամյան

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի, թուրքական բանակի մոդելով մոդեռնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջության ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է:

Մերկասառույց, մառախուղ, բայց բոլոր ավտոճանապարհները բաց են

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Դու շատ բան չես խոստովանել, մինչև չի բացահայտվել». արձագանքներ Նիկոլ Փաշինյանի գրառմանը

«Բանակցային գործընթացը երբեք նման բովանդակութիւն չէ ունեցած։ Ազրպէյճանն է միայն, որ խօսած է այդ դիրքերէն և բանակցային գործընթացը խափանած»:

Այս տխուր դեպքը ավելին է, շատ ավելին, քան մարդուն վարկաբեկելու անբարոյականությունը. «Ազգ»

Բացառվում է, որ նա նախապես, ասենք՝ մեկ ամիս առաջ չգիտեր, որ իր քաղաքական հերթական հալածյալի՝ Հովիկ Աղազարյանի ընտանիքում ի՛նչ իրավիճակ է, նկատի ունեմ պատգամավորի կնոջ սրտային հիվանդությունը, իսկ ավելի ուշ, երբ արդեն սաստկացրել էր հալածանքը, չէր իմացել, որ տիկին Աղազարյանը սրտի վիրահատության էր ենթարկվել։

«Վեց տարի շարունակ դու ոչ մի բան չես արել քաղաքական դաշտն առողջացնելու, մաքրելու համար»․ Նորայր Նորիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ըստ Նորայր Նորիկյանի՝ Բագրատի սրբազանի գործունեությունը խոսում է նրա մասին, որ ՀՀ-ում խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի։

«Թույլ տանք՝ Ալիևը թքի՞ մեր 30-ամյա պատմության վրա․ ՀՀ իշխանությունների պահվածքն անհասկանալի է»․ Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանին անհանգստացնում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը Բաքվի հայ պատանդների հարցով։

Չտեսաք պատից կախ, տեսաք ճակտից կախ, թե հակառակը․ Նորիկյանը՝ Ավինյանի ԱՄՆ-ի ավիատոմսի գնի առիթով

Մյուս փաստը, որն արձանագրել է Նորայր Նորիկյանն, այն է, որ Հայկ Մարությանը Մոնումենտում տուն է կառուցում։

Դուք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ պահանջ ներկայացնո՞ւմ եք․ Նորայր Նորիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նորայր Նորիկյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Եկել է հաշիվ տալու ժամանակը՝ ո՞ւր է ձեր խոստացած խաղաղության պայմանագիրը, ո՞ւր է ձեր խոստացած 29743 քառակուսի կիլոմետրը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը»։

Գյումրիում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Ամենամշակութային, ամենամարզական, ամենահումորասեր ու հյուրասեր Գյումրիում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

«Ալիևը ՀՀ-ից ուզում է ամեն ինչ»․ Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանը փաստեց՝ գործ ունենք մի թշնամու, հակառակորդի հետ, որն անկեղծ է իր նկրտումներում,  հստակ ներկայացնում է իր պահանջները․ «Նա հստակ գիտի իր անելիքը, ծրագրված առաջ է տանում իր պետության ռազմավարական շահը»։

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով ապամոնտաժվել են գովազդային վահանակներ, թարմացվել են ուղեցույց – ցուցանակները

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց – ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ: Տների և շենքերի պատերին

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդն այցելել է քեսապահայութեանը

«Գանձասար»– Կիրակի, 22 Դեկտեմբեր 2024-ի առաւօտուն, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան հովուական այցելութեամբ ժամանեց Քեսապ, ուր ջերմապէս դիմաւորուեցաւ Քեսապի հոգեւոր տեսուչ Հոգշ. Տ. Եսայի Վրդ. Էօրտէքեանի եւ Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցւոյ թաղական խորհուրդին կողմէ: Սրբազան Հօր կ’ընկերակցէին Հոգշ. Տ. Արմէն Աբղ. Գալաճեան, Ազգային Վարչութեան ատենապետ Ժիրայր Րէիսեան եւ Յարաբերական

Հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկը հեռացել է կյանքից․ վերջին անգամ, երբ հանդիպեցինք, ամբողջովին գիտակցում էր, որ օգտագործվել է ու նվաստացվել․ Սոնա Աղեկյան

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը 2018-ին, խաբելով շատերին, մարդկանց մեջ արդարության վերականգնման նշույլ կարողացան արթնացնել ու, ստորաբար օգտագործելով, ստանձնեցին իշխանությունը և հենց այդ նույն մարդկանց, ում օգտագործել էին` հասցրեցին հուսահատության, հուսալքության ու ծայրահեղ աղքատության։ Այսօր ցավով լսեցի, որ հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկն է հեռացել կյանքից, թող Աստված խաղաղություն տա նրա

Սիրիայի նոր իշխանություններն արգելում են իրանական ցանկացած ինքնաթիռի թռիչքը Սիրիայի օդային տարածքում

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Սիրիայի նոր իշխանություններն արգելում են երկրում ցանկացած ռազմական խմբավորումների գործողությունը, որոնք Թուրքիայի կողմից վերահսկվող «դաշինքի» մաս չեն կազմում։ Արգելվում է նաև իրանական ցանկացած ինքնաթիռի թռիչքը Սիրիայի օդային տարածքում։

Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ՝ որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես․ Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023 ստուգատեսի արդյունքները։ Հայաստանի 4-րդ դասարանի աշակերտներն արձանագրել են առաջընթաց Մաթեմատիկայից, հետընթաց՝ Բնագիտությունից։ 58 երկրների շարքում Մաթեմատիկայից 32-րդ տեղում ենք, Բնագիտությունից՝ 45-րդ։ Այս ստուգատեսում մի մտահոգիչ ցուցանիշ կա Հայաստանի համար։ Բացի թեստերից, աշակերտներին հարցեր են տրվում վերաբերմունքը պարզելու նպատակով։ Օրինակ՝

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Ադրբեջանի ԱԺ-ի զեկույցում ևս մեկ անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց է հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, որը ակտիվորեն զբաղված է

Սալոմե Զուրաբիշվիլին պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ․ Իրակլի Կոբախիձե

«Ազգ» – Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսպես է մեկնաբանել Սալոմե Զուրաբիշվիլիի՝ իր պաշտոնը թողնելու և նստավայրը լքելու դժկամությունը մինչև դեկտեմբերի 29-ը, երբ նախատեսվում է նոր նախագահի՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը։ «Կարծում եմ, որ նա բավականաչափ ողջախոհություն ունի, որպեսզի չխախտի քրեական օրենսգրքի նորմերը,

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել․ Վարդան Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը 2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։ Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները

Հալէպի առաջնորդի հրաւէրով հայ համայնքապետները մասնակցել են Մարոնիտ համայնքի վերանորոգուած Առաջնորդարանի վերօծման արարողութեանը

«Գանձասար»– Մարոնի Համայնքի Հալէպի Առաջնորդ Եուսէֆ Թոփճիի հրաւէրով, Շաբաթ, 21 Դեկտեմբեր 2024-ին, հայ երեք համայնքապետները Հալէպի քրիստոնեայ համայնքապետներուն հետ մասնակցութիւնը բերին Ֆարհաթ հրապարակին մօտ գտնուող Մարոնիտ համայնքի վերանորոգուած Առաջնորդարանի վերօծման արարողութեան։ Այնուհետեւ, վերօծուած Առաջնորդարանի դահլիճէն ներս համայնքապետները գումարեցին հերթական ժողով, որուն ընթացքին արծարծեցին ներկայ իրավիճակին առնչուող զանազան հարցեր։ Համայնքապետները Ս. Ծնունդի տօնի նախօրեակին մաղթեցին, որ

Այրվել են ավտոտնակը, ներսում կայանած բեռնատարը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:56-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 30 քմ), ներսում

Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը

2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվեց Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ

Սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի

Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ եւ 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Ըստ փոխանցված տեղեկատվության` թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետեւանքով: Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ: Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում: ՍՊԻՏԱԿԻ ԲԿ

Գևորգ Պապոյանն ընդունել է մի շարք քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։ Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության

Տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ

Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։ Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031