Օրվա լրահոսը
Շատերի համար 2020 թ. պատերազմն այն պահն էր, երբ հասկացան, որ պատրաստ չեն տառապել դրսում եւ իրենց մեղքի բաժինը կայ այն ամէնում, ինչը կատարուեց հայրենիքի հետ. Վարդան Մարաշլեան. «Ասպարեզ»
Հայրենադարձները քաջ գիտակցում են բոլոր մարտահրաւէրները եւ պատրաստ են տեղացիների հետ միասին կիսել եւ դիմագրաւել դրանց:
Այդ տրամաբանությամբ այս իշխանություններն էլ պատերազմում պարտվել են, որ նախկին նախարարները չկարողանան այնտեղից ցուցարար բերել. «ՉԻ»
Ու նախկինները, տեսնելով, որ չեն կարողանում ցուցարար բերել, իշխանություն զավթել, հանձնել են Արցախը:
Ան պնդեց, թէ աւանդական հայրենասիրութիւնը «քանդիչ» է եւ պիտի առաջնորդէ անկախութեան կորուստին, ամբողջութեամբ անարգելով Սփիւռքի 7 տասնամեակներու պայքարը՝. «Ասպարեզ»
Անցեալ տարուան իրադարձութիւններուն միջազգային հակազդեցութիւնը նուաստացուցիչ էր հայութեան համար եւ հոն անտեսուած էին մարդկային իրաւանց նկատառումները։ Ինչպէս միշտ, Արեւմուտքը կը փորձէ հարցը լուծել գումարներ հայթայթելով, Արցախի հայաթափման մէջ տեսնելով Հայաստանը իրեն մօտեցնելու առիթ մը։ Միւս կողմէ, Ռուսիա եւ իր 4000 զինուորները պարզապէս ականատես դարձան Արցախի մէջ ցեղային զտման, հայաթափումը կասեցնելու համար ոչ մէկ ջանք թափելով։
Վարդան Օսկանյան. «Ալիեւն այսօր մեզնից այդ 30 տարիների իրադարձությունների հետ կապված վրեժն է լուծում՝ ե՛ւ միջանցքի պահանջը, ե՛ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները». «Հրապարակ»
Տոյվո Կլաարի՝ ԵՄ ներկայացուցչի վերջին հարցազրույցը նայեք, ասում է՝ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի․ ադրբեջանցիները լքել են Հայաստանը 90-ականների սկզբին, հայերը՝ Ադրբեջանը, իսկ Արցախը բոլորովին այլ է։ Եվ դրանք համեմատության մեջ դնելն ուղղակի ժողովրդին մոլորեցնելու միջոց է։
Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից
եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում:
Պարանոյայի եւս մի պատրվակ
Վստահ եմ, որ Հայաստանում կան Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ երկրների գործակալներ, այսինքն՝ մարդիկ, որոնք անօրինական ճանապարհներով տեղեկություններ են հավաքագրում՝ հօգուտ իրենց երկրների: Բնականաբար, ԱԱԾ-ի պարտականությունն է՝ այդ գործակալներին բացահայտելը եւ արդարադատության առաջ կանգնեցնելը: Չեմ բացառում նաեւ, որ Հայաստանում եւ մեր երկրից դուրս կան մարդիկ կամ խմբեր, որոնք ցանկանում են այստեղ բռնությամբ փոխել իշխանությունը: Ցանկացած ՀՀ
Ինչ արտոնություններ են ունենալու էթիկական չափանիշներին հետևող ԶԼՄ-ները. Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են լրատվության ոլորտի օրենսդրական բարեփոխումները
2024 թվականի հուլիսի 15-ին Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողով է ներկայացրել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրմանն ուղղված օրենքների նախագծերը՝ խնդրելով Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք տրամադրել փաթեթի վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ակնկալվում է ստանալ այս տարվա հոկտեմբերին:
«Եթե ուզեցել եք անպատեհ, անիմաստ ու անդուր գրգռել, վիրավորել մեր հանրությանը, այն էլ այս տխուր օրով, ապա շնորհավորում եմ, միայն դա է ստացվել…»
2016 թվականից Ադրբեջանում դադարել են ամառ-ձմեռ ժամ փոխելը, միշտ մեր հետ մի ժամային գոտում են։
Արդյոք նրանց հրավիրե՞լ էիք, որ նրանց քաղաքական լիկբեզ անեի՞ք, հայրենասիրության վերատեսությամբ, թե՞ նրանց տեսակետները պետք է լսեիք. «Ազգ»
Գագաթնաժողովում հավաքվել էին կամ Հայաստանի վարչապետի շատ հայտնի տեսակետներին հակադրվողներ մեծավ մասամբ, որոնք հարցազրույցներում փորձում էին ապացուցել, որ հայրենակենտրո՛ն գաղափարներն ու հայրենասիրությունը պետք է դնել գործակցության հիմքում, կամ, ինչպես ըստ Հ-1-ի լուրերի ցուցադրածով էր, ընդհանրապես սփյուռքի ներկայացուցիչների մի գորշ զանգված էր ներկա, որը բերանը բաց լսում էր վարչապետի լիկբեզը նոր տեսակի հայրենասիրության եւ առհասարակ` հայրենասիրությունը որպես պետակաշինության ելակետ սխալ լինելու մասին
Տիգրան Հակոբյանը մտահոգություն է հայտնել ինտերնետի չկարգավորման դեպքում՝ ատելության խոսքի և ապատեղեկատվության ծավալների ավելացման վերաբերյալ
Հանդիպման ընթացքում Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Օրենքի փոփոխությունների ու լրացումների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկները
ՀՀՇ-ի ու եւս 5 կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. ԱՆ
Կառավարությունն ու ԱԺ-ն այս նպատակով կարող են դիմել ՍԴ
Վերջինը, որով կավարտվի մեղավորների ու սպառնալիքների շարքը, ՄԱԿ-ն է լինելու. «ՉԻ»
Հասանք ՀԱՊԿ-ին: Սկզբից նախկիններն էին սպառնալիք, հետո նախկինների նախկինները, հետո նախկինների նախկինների նախկինները, հետո ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները, հետո պետականության սխալ հիմքերը, հետո Սահմանադրությունը, հռչակագիրը: Նույնիսկ Արցախ բառի հիշատակումը:
Որևէ կառույց դեռևս չի դրսևորել քաղաքական կամք՝ նախաձեռնելու այն ճկուն մեխանիզմի ստեղծումը, որը կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայության երաշխավորված և անվտանգ, արժանապատիվ վերադարձն իր բնօրրան. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միություն
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննարկման կիզակետում պահել Ադրբեջանին պատերազմական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցը, որի անբաժան բաղադրիչն է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ վերադարձը միջազգային ռազմաքաղաքական ներգրավվածությամբ և անբեկանելի երաշխիքներով։
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար
Հայտնում ենք, որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի առաջարկությունների փաթեթը՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում
Նշելով, որ Արցախի ժողովուրդը մինչ օրս բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում՝ ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ ունեցած վկայության ելույթի ավարտին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հնչեցրել է առաջարկությունների հետևյալ փաթեթը․ «Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն Արցախից տեղահանվածների համար։ ՀՀ-ի սահմանափակ ռեսուրսներից տրամադրվող աջակցությունը
Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրություն
Վազգեն Մանուկյան. «Հիմա մենք դժգոհություն ունենք Ռուսաստանից, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը մեր թշնամին է, ուզես, չուզես, Ռուսաստանի հետ պետք է համագործակցես»
Անկախության 33-ամյակի առիթով «Բարձունք» կրթական շարժմանը հյուրընկալած ՀՀ առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, խոսելով արտաքին քաղաքականություն վարելու մասին, ասաց. «Ես այսքան հանդիպում ու զրուցում եմ մարդկանց հետ: Ոչ ոք ինձ չի ասում` ես ատում եմ Ադրբեջանին, որովհետեւ մեր տղաներին սպանել է, գլուխ կտրել եւ այլն: Կամ ատում են Արեւմուտքին, կամ ատում են Ռուսաստանին:
Օդի որակը՝ Երեւանում՝ նախորդ շաբաթվա ընթացքում
Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 12-18-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 14-17-ը, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-16-ը, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-18-ը, ◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-ին և 15-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի
Օդի որակը Գյումրի, Արարատ, Հրազդան եւ Վանաձոր քաղաքներում
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 8-14-ը (2024թ․) ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ միայն սեպտեմբերի 13-ին։ ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժը:
2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ Արման Թաթոյանը զեկույց է ներկայացրել
Այս զեկույցում մենք բացահայտել ենք, որ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին: Ըստ այդ տակտիկայի էլ պլանավորվել են հարձակումների 4 ուղղությունները: Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ցերեկը ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Դա էր
Արթուր Մարտիրոսյան. «Երբ փորձում ես հասկանալ, թե հնարավո՞ր էր խուսափել Արցախի հայաթափումից, տեսնում ես, որ ինչ-որ պահից մեր իշխանությունը ձեռքերը լվացել էր Արցախից ու որոշել ամբողջությամբ հանձնել, որ այդ «բեռից» ազատվի»
Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը, հետադարձ հայացքով անդրադառնալով մեկ տարի առաջ Արցախը հայաթափելու գործընթացին, ասաց. «Երբ հետադարձ նայում ու փորձում ես հասկանալ, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ, արդյոք հնարավո՞ր էր խուսափել դրանից եւ երբ ուզում ես վերլուծել, հասկանում ես, որ արդեն ինչ-որ մի պահից մեր իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել էր Արցախից, այլ որոշել էր ամբողջությամբ հանձնել,
Բաքվի ռեժիմի խոսնակների քայլն է, որի նպատակը Արեւմուտք-ՀՀ հարաբերությունները խաթարելն է. Արթուր Սաքունց
Եթե Հայաստանի կողմից լիներ խախտում, որի մասին պնդում են, անկասկած Հայաստանին կտրվեր համարժեք զգուշացումը. Սաքունց
Վերլուծաբան․ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կայունություն կհաստատի սևծովյան տարածաշրջանում». «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն» – Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի նախաձեռնած «Թուրքիայի և Արևմուտքի համագործակցության հեռանկարները սևծովյան տարածաշրջանում» խորագրով առցանց քննարկմանը վերլուծաբան Մարինա Վորոտնյուկն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Հետաքննող լրագրող. Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին. դա պարզապես ամբողջական զտում է. «Ազատություն»
Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, որը հայտնի է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանմամբ, աբսուրդ է համարում Բաքվի պնդումները, թե արցախահայերն իրենց կամքով են հեռացել Լեռնային Ղարաբաղից։ Ստորև ներկայացնում ենք հատված Լինդսի Սնելի հետ հարցազրույցից. «Ազատություն» – Անցյալ տարի այս օրը Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ մի քանի օրում բռնի տեղահանելով հայերին։ Ինչպես կարձագանքեք Բաքվի պնդմանը, որ նրանք իրենց
Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ու նախագահին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ
«Հայկական ալիք» – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ։ Նախագահին ուղղված ուղերձում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու ժողովուրդներին։ Վարչապետին ուղղված ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչել է
Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները հանդիպել են ընդդիմադիր պատգամավորներին
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորներին: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ
«Ես փորձում էի աշխարհին փոխանցել հնարավորինս շատ տեղեկատվություն՝ այն հույսով, որ կկոտրեմ Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերության պատը, սակայն ապարդյուն»․ Գեղամ Ստեփանյանը՝ ԱՄՆ Կոնգրեսում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վկայության ելույթ է ունեցել ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ։ Ես իմ աչքերով եմ տեսել․․․ «Ես ձեր առջև ներկայանում եմ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որը անձնապես վերապրել է Ադրբեջանի համակարգված ցեղասպանական քաղաքականությունը, որի արդյունքում ես
Եթե այդ ժամացույցները դեռ այդտեղ են, ապա, կարծում եմ, միայն այն պատճառով, որ ռադիոյի մարդիկ որոշում ունեն, որ դրանք փակցնողը պիտի իր ձեռքով դրանք հանի և ներողություն խնդրի. Գարեգին Խումարյան
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում: Վերջին 5 տարիներին՝ այս ժամով: Հաջորդ 5 տարիներին էլ, երբ չեղարկենք Հանրային հեռարձակողի խորհրդի բեմադրած «Փոխենք ռադիոյի տնօրեն» կոմեդիան: Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել,