Օրվա լրահոսը
Օլգա Սկորոխոդովան խոսել է «Google Arts and Culture» հարթակի մասին, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը
Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները
«Լավ, 6-8 տարվա մեջ մի հատ թեժ գիծն ի՞նչ է, որ ՀԷՑ-ը չի կարողանում կարգավորել»․ Հայկ Կոնջորյան
«Դուք ասում եք՝ 690 մլն դոլար ներդրում է արել ՀԷՑ-ն այս 6-7 տարիների ընթացքում, բայց իրավիճակն ավելի է վատացել»։
Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի կազմում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում: Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի Հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է: «Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում
Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր: Մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և
Տեղահանությունը, ի թիվս այլ հումանիտար խնդիրների, խախտել է արցախահայերի մշակույթի իրավունքը. Monument Watch
Նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական
«Ինչի՞ դիմաց է նախկինում միանձնյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին, եւ նա ի՞նչ գնով է ձեռք բերել Բաշխիչ ցանցերը»․ Անդրանիկ Քոչարյան
Գարեգին Բաղրամյանն ասաց․ «Ով ում ինչ է վճարել, չի հետաքրքրում մեզ, որովհետեւ դա բաժանորդի վրա չի անդրադառնում սակագնային տեսանկյունից»։
Արդյոք մեզ սպասո՞ւմ է նոր համավարակ. ինչպես կանխել վիրուսային հիվանդությունների աճը Հայաստանում․ քննարկում են մասնագետները
Ըստ գիտնականի՝ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել հետազոտական լաբորատորիաներ, կենդանանոցներ, վիրուսների բանկ և հաշվողական նոր ռեսուրսներ։
«Այս վճիռը, որն ունենք, անմիջապես որևէ հետևանք չի առաջացնում Հրայր Թովմասյանի համար՝ բացառությամբ գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը»․ Արամ Օրբելյան
Արամ Օրբելյանի կարծիքով՝ տվյալ որոշմամբ դատավորը դուռ է բացում իր՝ որպես դատավորի և իր գործընկերների անձեռնմխելիության՝ այսինքն՝ ընթացակարգային հավելյալ երաշխիքները վերացնելու ուղղությամբ։
Երևանի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարած անդամի մանդատը տրվել է Մուշեղ Հակոբյանին
Քանի որ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար։
«Հեռուստացույցի դիմաց նստած տատիկը նայեց էս ամենը եւ շրջվեց պապիկի կողմն ու ասաց՝ բա լավ, վերջը հոսանքի անջատումները երբ են վերանալու»
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հարցրեց՝ վերահսկվո՞ւմ է, թե ՀԷՑ-ի ներդրումներն ուր են գնում։
Պապիկյանը և դեսպան Ալեմանը քննարկել են ՀՀ-ի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Ոնց որ դաս լիներ, քննիչն ինձ դասն ասում էր, ես էլ հետո պետք է իր տված ինֆորմացիան վերարտադրեի»․ Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը
«Գիտեք, ոնց՝ ասեմ․ մինչեւ ՔԿ գնալը եւ քննիչի հարցերին պատասխանելը, ես ավելի քիչ ինֆորմացիա ունեի։ Քննիչն է ինֆորմացիա տվել։ Ոնց որ դաս լիներ, քննիչն ինձ դասն ասում էր, ես էլ հետո պետք է իր տված ինֆորմացիան վերարտադրեի։ Շատ-շատ բաներ ինձ հայտնի չեն եղել, չեմ հետաքրքրվել»,- Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով վկա Անի
Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ: Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ
Շուրջ 31կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտվել. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով ձեռք բերելու կապակցությամբ:
«Պարոն Բաղրամյան, հիմա ՀԷՑ-ը բիզնես է, թե՞ չէ․ պետությունը պարտավորություն ունի»
ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարցրեց․ «Մենք ինչպես պտտվում ենք, քաղաքացին պետք է վճարի»։
ԵՄ աջակցությամբ Լոռու եւ Տավուշի մարզերում ստեղծված տեղական ակտիվ խմբերը հաղթել են բերքի փառատոնի «Լավագույն տաղավար» անվանակարգում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Եվրոպական միության (ԵՄ) «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում ստեղծված Ծիլի ծով, Աղստեւի հովիտ, Գանձոր, Լոռվա ձոր եւ Տաշիր պլյուս Տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ-եր) սեպտեմբերի 14-15-ին մասնակցել են «Գյուղական կյանք եւ ավանդույթներ» բերքի տոնին՝ ցուցադրելով ՏԱԽ-երի շահառուների կողմից արտադրված եւ պատրաստված բերքն ու բարիքը։ ՏԱԽ-երի
Հայաստանում են ՄԱԿ գրասենյակի գործընկերները՝ քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման համար
Պրոբացիայի և Քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարիքների գնահատում. Միջազգային գործընկերներին են ներկայացվել ոլորտի ձեռքբերումները Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ միջազգային գործընկերների հետ տեղի է ունեցել հերթական հանդիպում-քննարկումը՝ Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներին վերաբերվող բարեփոխումների ընթացքի շուրջ: Նախարարի տեղակալը ողջունեց գործընկերներին, շնորհակալություն հայտնեց հրավերին արձագանքելու և ներկա գտվելու համար: Նա շեշտեց, որ հանդիպմանը գտնվում են
«Երբ դատավորը նիստում սկսում է քնել, մոտավորապես քնած էլ կարող էր այսպիսի վճիռ կայացնել»․ Հրայր Թովմասյան
Հրայր Թովմասյանն ասաց՝ ինձ համար միանշանակ է, որ բոլոր մնացած նիստերը հետաձգելը, հանրային պաշտպան ներգրավելը, խոսում էին նրա մասին, որ ես ցանկացած դեպքում ինչ-որ կերպ պետք է մեղավոր ճանաչվեի։
Փաշինյանի այս քայլը հերթական ծառայությունն էր Բաքվին, որն էլ նրանք արագորեն օգտագործել են Ռուբեն Վարդանյանի դեմ. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Կարդացի Ռուբեն Վարդանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանի հայտարարությունից հետո իմ գրառման մեջ նշել էի, որ նա այդ խոսքերով ուղղակի աջակցել է Բաքվին՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար պահվող մյուս հայերին սպասվող կեղծ դատավարություններից առաջ։ Հիշեցնեմ, որ նրանց շատ ծանր մեղադրանքներ են առաջադրում, իսկ
ԱՄՆ-ը պետք է օրինակ վերցնի Նիկոլ Փաշինյանից․ Արմեն Աշոտյանը հեգնեց
«Ես նայեցի նաեւ Հայաստան-Սփյուռք ֆորումի իր ելույթը․ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ «նոու-հաու» (անգլ.՝ know-how կամ knowhow, բառացի՝ գիտեմ ինչպես), տերմին, որ միջազգային հարաբերություններում օգտագործվում է փաստագրված տեխնիկական գիտելիքները, փորձը, նորույթները մի այլ երկիր փոխանցելու պարտավորությունը նշելու նպատակով. խմբ.) էր Փաշինյանի կողմից հերթական՝ ազատվենք Արցախից, որ լավ ապրենք։ Ասենք, ԱՄՆ-ը, օրինակ պետք է այդ քաղաքականությունը վերցնի,
Հանրային ռադիոյում հայտնված նոր ժամացույցների «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ»-ով
«Ռադիոլուրի» պատասխանը
Գրիգոր Մինասյանն ու դեսպան Մարագոսը քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։ Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթ համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ–ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: «Սմբատ Լպուտյանը հայ գրոսմայստեր է, որի առաջնորդությամբ շախմատը որպես առարկա ներդրվել է Հայաստանի դպրոցներում: Երկար տարիներ նա ղեկավարել է
Հայտնի են «Մեկնարկի՛ր» ծրագրի լավագույն ստարտափ գաղափարները
«Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և «Մեդիամաքս» մեդիա-ընկերությունը Viva-ի գլխավոր գործընկերությամբ ամփոփել են ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրը։ Երկու փուլով իրականացված «Մեկնարկի՛ր» ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են հաջողակ ընկերությունների փորձը, ծանոթացել ներդրումներ ներգրավելու առանձնահատկություններին, իսկ մենթորների հետ աշխատարանների ընթացքում՝ հղկել և բարելավել իրենց գաղափարները։ Մասնակիցները ստացել են մի շարք հարցերի
«Էլեկտրաէներգիայի անջատումները հաճախակիացել են, ՀԷՑ-ն այս տարի արդեն 152 մլն դրամ տուգանք է վճարել բաժանորդներին»․ Գարեգին Բաղրամյան
ՀԷՑ-ը սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացրել։
Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից
Դատարանը Հրայր Թովմասյանին ազատեց քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ։
«Ակադեմիական քաղաք»-ը հանրային միջավայրն ու մթնոլորտը վերափոխող նախագիծ է. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կառավարությունը զգալիորեն ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և 2018 թվականի համեմատ աճը կազմում է 280 տոկոս։
«Ավրորան» կմասնակցի «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության տարեկան միջոցառմանը Նյու Յորքում
«Ավրորայի» հերոսները, Ընտրող հանձնաժողովի եւ Խորհրդի անդամներն իրենց նպաստը կբերեն ապագային ուղղված քննարկումներին
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի ռազմական նվաճումից մեկ տարի անց ռազմագերիները, որոնց թվում են նաև Արցախի ութ նախկին պաշտոնյաները, շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում. «Արդեն մեկ տարի է, ինչ նրանք կալանավորված են և սպասում են դատավարության, որը մինչ օրս տեղի չի ունեցել։
Աղի պարկերում 58750 տուփ ծխախոտ է հայտնաբերվել․ ՊԵԿ
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը