Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել Մեծ Բրիտանիայից՝ ԱԳ նախարարի հրապարակումից հետո․ «Ազատություն»

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին քննադատությունների է արժանացել՝ մեղադրվելով դիվանագիտական սխալի համար: Նա իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը, գրում է Financial Times-ը։ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել Մեծ Բրիտանիայից Լամիի հրապարակումից հետո, FT-ին ասել է հայ պաշտոնյան: Այս հայտարարությունը Լամին արել է երկուշաբթի օրը Substack-ի նոր

«Իմ հորդորն է՝ Փաշինյանը թող սիրի ադրբեջանցիներին, թուրքերին եւ հայ ժողովրդի բոլոր թշնամիներին». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը 44-օրյա պատերազմում զոհված հերոսների` ամբողջ գիշեր Եռաբլուրում հերթապահած ծնողներին հորդորեց գնալ տուն եւ մարմնապես հանգստանալ: Իսկ Aravot.am-ի հարցին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ինքը չափից ավելի հայրենասեր է, պատասխանեց. «Իմ հորդորն է, որ ինքը սիրի ադրբեջանցիներին, թուրքերին եւ հայ ժողովրդի մնացած բոլոր թշնամիներին: Իր սերը թող մնա իրեն, իր սիրո

Հուսանք համատարած պարտությունների, աղետալի ու կորստաբեր իրադարձությունների ծանր ֆոնի վրա, հայկական շախմատի այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա Հայաստանի վերելքի ու մեր ժողովրդի նոր հաղթանակների համար․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը 1924թ.-ին հիմնադրված շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այս տարի նշում է իր 100-ամյակը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ: ՖԻԴԵ-ի այս աննախադեպ արձանագրումը խոսում է Հայաստանի Հանրապետության շախմատային պատվի ու բարձր հեղինակության միջազգային ճանաչման մասին: Այն երկար տարիների քրտնաջան ու հետևողական աշխատանքի

72 ժամից հետո կրկին ձերբակալում են՝ «դատարան ներկայացնելու համար»

Հարություն Ներսիսյանի դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Մանուկյան) Սահմանադրական դատարան մուտքագրվել էր սեպտեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի դատական կազմը օրերս մերժեց նրա անհատական դիմումը: Սակայն դիմումատուի կողմից բարձրացվել էր մի հարց, որին գրեթե ամեն օր առնչվում են ձերբակալվող անձինք: Ըստ դիմուատուի, «Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածն՝ այնքանով,

ԱՄՆ պետքարտուղարություն. Այս տարելիցը մեզ հիշեցնում է, որ դարավոր հակամարտությունների ընթացքում տարածաշրջանում միլիոնավոր անմեղ խաղաղ բնակիչներ զոհվել և տեղահանվել են. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը, թե ինչպես է Վաշինգտոնը դիտարկում մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցած զարգացումները, ինչի հետևանքով շրջանի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան: «Մեկ տարի առաջ ավելի քան 100 հազար էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմեցին Հայաստան: Այն տրավման և դժվարությունները, որոնց

Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Հայաստանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Հայաստանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում։ Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը։

Վերականգնվող «Անտունիում» երգչախումբը ինտեգրվել է բալետային խմբում

Հարցազրույց բալետի արտիստ, առողջության համակարգի գծով մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանի հետ – Հարգարժան Սուսաննա, 55 տարի անց, վերջապես Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն անդրադարձել է ձեր հոր` անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի «Անտունի» բալետին, Էդգար Հովհաննիսյանի հանճարեղ երաժշտությամբ: Սեպտեմբերի 26, 27-ին  կկայանան պրեմիերային առաջին ներկայացումները: Վերականգնման աշխատանքները իրականացնում եք դուք: Կարելի է պատկերացնել, թե դա

Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն, բայց ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ: Բայց մենք կարողացանք որպես

Հրանտ Բագրատյան․ «Ռուսաստանից մեզ կկտրեն, բայց նոր էներգահամակարգ չենք մտնի կամ դա կլինի ավելի թանկ»․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը նախօրեին երկրորդեց իր գործընկեր Ալիեւի՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը կկարողանա գազ գնել Ադրբեջանից։ Ալիեւն այն ժամանակ խոսել էր Վրաստանի համար ադրբեջանական գազի առավելությունների մասին ու նշել, թե` հաշվի առնելով  «մերձությունը և ենթակառուցվածքները», նման համագործակցությունը «բնական կլիներ»։ Փաշինյանը «Համաշխարհային

Հայաստանի հետաքրքիր ժեստը Մոսկվային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս վերահաստատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական եւ արժանապատիվ խաղաղության կարեւորությունը, փոխանցեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Անցյալ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի մասին Միլլերը հայտնել էր նաեւ, որ Բլինքենը ողջունել է «կողմերի միջեւ առաջընթացը վերջին շրջանում, այդ թվում՝ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնությունը»: Զրուցակիցները քննարկել

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին․ Ռուսաստանի Դեսպանություն

Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության Օրը։ Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման: Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված

Ի՞նչն է խանգարում այս իշխանության ներկայացուցիչներին գոնե հիշել սեպտեմբերի 19-ը, խոսել Արցախի կորստի մասին․ «Հրապարակ»

Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչն է խանգարում այս իշխանության ներկայացուցիչներին, տարբեր պաշտոններ զբաղեցնող այս անհայրենիք զանգվածին գոնե հիշել սեպտեմբերի 19-ը, խոսել Արցախի կորստի մասին, ցավի ու ափսոսանքի խոսքեր հնչեցնել, կարեկցել բնավեր արցախցիներին: Այս ի՜նչ համատարած վախ է տիրում իշխող կուսակցության եւ նրա արբանյակների շրջանում, որ սարսափում են Արցախ բառն անգամ արտաբերել, մի քանի տող

Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան

Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը: Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ

Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ»

Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալ Հարություն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ նրա պաշտպան Վաչե Դավթյանը։ Ասել է թե՝ իրավապահները, քննելով դեպքը, եկել են այն համոզման, որ նա չի կրակահերթ արձակել Ասիլյանի տան ուղղությամբ. ուստի հարց է առաջանում՝ ապա, ով կամ ովքեր

Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ․ Արմեն Սարգսյան

Այսօր Հայաստանի Անկախության տոնն է, անկախություն, որը սերունդներ էին երազել, որի համար սերունդներ են նվիրաբերել իրենց կյանքը, միտքն ու ուժը։ 33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության: Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը: Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ` անցյալը արժևորելով, ներկայի իրողությունները հստակ

Ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Է., ծնված 1971 թ.)

Ճարահատեալ ելքերը գտնողները դառնում են ինչպէս Րաֆֆիների, այնպէս էլ՝ Սեւակների ԽԵՆԹԵՐԸ

Դեռեւս սրանից ամիսներ առաջ իր ընդդիմադիր հայեացքներով յայտնի իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը հրապարակեց իր վերջին յօդւածը։ Վերջին, որովհետեւ իր իսկ բնորոշմամբ՝ անցնող վեց տարիների ընթացքում գրած ու հրապարակած սթափեցնող-ահազանգող բազմաթիւ յօդւածներով ու դրանց զուգահեռ՝ լուսաբանական հարցազրոյցներով, բանավիճումներով, ժողովրդական տարբեր խաւերի հետ անմիջական շփումներով հանդերձ, հասարակայնութեան բնական ռէակցիան ու ակնկալւող ընդվզումը՝ հայրենակործան իշխանախմբի դէմ այնպէս էլ վճռական

Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է: Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը

Զուիցերիոյ Խորհրդարանի 16 Անդամներ Արցախահայութեան Տունդարձի Վերաբերեալ Գրաւոր Հարցում Ուղած Են Գործադիր Իշխանութեան․ «Եռագոյն»

«Եռագոյն» – Սեպտեմբեր 19-ին Զուիցերիոյ Ազգային խորհրդարանի հայանպաստ երեսփոխան Էրիխ Ֆոնթոպել 15 այլ երեսփոխաններու ստորագրութեամբ գրաւոր հարցում ուղղած է Զուիցերիոյ գործադիր իշխանութեան` արցախահայերու տունդարձի եւ անոնց իրաւունքներու վերականգման վերաբերեալ: Երկուշաբթի, 23 սեպտեմբերին գործադիրը արդէն խորհրդարանի ամպիոնէն պէտք է պատասխանէ հետեւեալ հարցումներուն. – Արդեօք Զուիցերիան կը ճանչնա՞յ Լեռնային Ղարաբաղի հայերու հայրենիք վերադառնալու եւ այնտեղ իրենց ինքնորոշման

Զոհված հերոսի մայր. «Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ հայրենասիրություն սովորեցնի»

44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները Անկախության օրը դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում։ Նրանք գիշերվանից այստեղ են, որպեսզի իշխանության ներկայացուցիչները չգան կանգնեն իրենց զավակների սուրբ շիրիմի առջեւ, ցուցադրաբար չնկարվեն եւ հեռանան։ Զոհվածի մայր Գոհար Ադամյանը հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, չեն գա։ Նա տարօրինակ չհամարեց, որ երկու տարի առաջ հենց այստեղ ծնողների, այդ թվում՝ իր նկատմամբ կիրառված բռնությունների

Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ,

Ինչը չենք արել 33 տարում

Այն, որ պետականության 33-րդ տարում Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ «մոլորակների շքերթի» արդյունք: Այդ փաստը հետեւանք է պետության հանդեպ ՀՀ քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքի: Անձերն արտահայտում են այն գործընթացները, այն օրինաչափությունները, որոնք կան հասարակության մեջ: Եթե այսօր Փաշինյանը հանրաքվե կազմակերպի՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի Ադրբեջանի կազմում» հարցով, եւ իր ճարպիկ

Ինքնորոշման իրաւունքը վերարծարծելը հրամայական է. «Ազդակ»

Սեպտեմբեր 21-ի խորհուրդը կը յուշէ ամէն բանէ առաջ, որ Հայաստանի անկախութեան եւ գերիշխանութեան սպառնացող թուրքեւազրպէյճանական դաշինքի ծրագիրները պէտք է խանգարել: Այդ ծրագիրներու իրականացումը կը սպառնայ մեր հայրենիքի գերիշխանութեան եւ անկախութեան: Արցախի Հանրապետութեան տապալումը, Արցախի հայաթափումը այդ ծրագիրի առաջին փուլն է: Հայաստանի գերիշխանութեան այսօրուան սպառնալիքը թուրքեւազրպէյճանական դաշինքի փայփայած «Զանգեզուրեան միջանցք»-ն է: Թուրանական կամուրջի կառուցման ծրագիրը տապալելու

Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

ՄԵՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին: Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար

Եռագոյնը կը ծածանի կեդրոնական հրապարակներուն վրա՞յ, թէ՞ անշունչ «քաղաք»՝ Եռաբլուր գերեզմանատան մէջ. «Հայրենիք»

Սեպտեմբեր 21-ին կը տօնենք Հայաստանի վերանկախացման 33-ամեակը։ Իսկ դեռ տարի մը առաջ, Սեպտեմբեր 19, 2023-ին Արցախի հայութիւնը տեղահանուեցաւ։ Ժպտի՞լ, թէ՞ տխրիլ։ Պարծենա՞լ, թէ՞ գլխիկոր «կծկուիլ»։ Եռագոյնը կը ծածանի կեդրոնական հրապարակներուն վրա՞յ, թէ՞ անշունչ «քաղաք»՝ Եռաբլուր գերեզմանատան մէջ։ Պատմութեան ներկայի ճակատագրական դարձած պահուն, երբ Հայաստանէն մնացած վերջին բեկորներն ալ վտանգուած են, դժուար է անկախութեան մասին խօսիլ։

Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ

Մեր ամոթալի լռության պատճառով հնարավոր դարձավ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը. Եվրախորհրդարանի պատգամավոր

«Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից, որը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: «Մենք չենք կարող մոռանալ այդ ողբերգությունը եւ պետք է շարունակենք պնդել՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, աջակցել զոհերին եւ պահպանել ԼՂ-ում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը»:

Մերուժան Եղոյանը չկարողացավ մասնակցել մեդալների համար պայքարին

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում երկամարտում ցույց տվեց 263 (118+145) կգ արդյունք եւ անմասն մնաց մեդալների համար պայքարից։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Խաչվերացի տոնը և Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի օծման 14-ամյակը

Սեպտեմբերի 15-ին Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարում կրկնակի տոն էր՝ Խաչվերացի և Մայր Տաճարի օծման 14-ամյակի առիթով։ Տոնական պատարագը մատուցեց Արևմտյան թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը՝ աղոթակցությամբ քահանայից դասի։ Սուրբ պատարագի արարողության ընթացքում Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին և օրհնվեցին Մայր Տաճարին նվիրաբերված երկու սրբապատկերներ և 30 քահանայական շուրջառներ, որոնց նվիրատուն էր Ալխազյան ընտանիքը։

Արցախի իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացիայի, էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ․ «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սկսվեց Արցախյան Ցեղասպանությունը, երբ Ադրբեջանը 10-ամսյա դաժան պաշարումից հետո ներխուժեց 3000-ամյա հայկական տարածք և փաստացի Արցախ պետություն (Լեռնային Ղարաբաղ): Ադրբեջանը սպանեց հարյուրավոր հայերի և մյուսներին ստիպեց լքել իրենց տները։ Պաշարումն ու ներխուժումն ուղեկցվում էին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31