Օրվա լրահոսը

«Մինչև մեր վերադարձը» խորագիրը կրող հաւաք՝ Գլենդելի «Արցախ» պողոտայում

Ուրբաթ, Սեպտեմբեր 20-ին ՀՅԴ Արևմտեան Շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ «Մինչև մեր վերադարձը» խորագիրը կրող հաւաք Գլենդելի «Արցախ» պողոտայում: Միջոցառման նպատակն էր ոգեկոչել մեր տոկունութիւնը և դեպի Արցախ վերադարձի անկոտրում ուղին: Մասնակիցները կիսուեցին իրենց յոյզերն ու ապրումները՝ Արցախի հայաթափման տարելիցին միաժամանակ հաստատելով արցախահայութեան կամքը հայրենիք վերադառնալու համար և բնորոշեցին համայն հայութեան քաղաքական պարտաւորութիւնները

Վավերագրելով դրաման․ Էվա և Դավիթ․ որտե՞ղ եք ծնվել

«Վավերագրելով դրաման» ծրագիր – ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱԾ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ Սերգեյ, Իննա, Արսեն, Նվեր, Ալեքս, Մանե, Ռիտա, Էվա՝ Մարինե Առուշանյանի 8 երեխաներն են, մեծը՝ 16 տարեկան, փոքրը՝ 5 ամսական։ Վանք գյուղից Ստեփանակերտ հասած Մարինեին հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները, չունենալով ազատ մահճակալներ, նրան ուղղորդել են քաղաքապետարանի շենք։ Ցավերը

Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ»․ News.am

Հանրային ռադիոյի տնօրենի Ժ/Պ Արմեն Քոլոյանը News.am-ին հայտնել է. «Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև, միևնույն է, սիրում ես նրանց»,-ասել է նա: Նյութն

Մենք շարունակում ենք ընտրած ուղին՝ ապահովելու առավել անվտանգ ու բարգավաճ միջավայր մեր քաղաքացիների, ինչպես նաև կարևոր խաչմերուկում գտնվող մեր տարածաշրջանի համար․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումը ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ «33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան և ժողովրդավար պետություն կառուցելու ամուր կամքով: Այսօր, չնայած բազում մարտահրավերներին, ժողովրդավարական սկզբունքներին ու արժեքներին աներկբա հանձնառությամբ, ինչպես նաև համախոհ գործընկերություններ կառուցելու միջոցով մենք շարունակում ենք ընտրած ուղին՝ ապահովելու առավել անվտանգ ու բարգավաճ միջավայր մեր քաղաքացիների, ինչպես նաև

Հրանտ Ալեքսանյան. «Մաշտոցի ուսուցումից հետո բազմաթիվ մատյաններ ստեղծվել են հենց Ամարասում, Գանձասարում, Գրչավանքում եւ այլուր»

«Արցախյան մշակութային օրերի» շրջանակներում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» եւ «Թեքեյան կենտրոնը» համատեղ կազմակերպել են երկօրյա ձեռնարկ, որի ընթացքում ցուցադրվում էր արցախյան մշակույթի մի փոքրիկ մասը: Դեռ  1998 թվականին Ստեփանակերտում ստեղծված «Ոգի Նաիրի» գեղարվեստի կենտրոնի տնօրեն գրող, հրապարակախոս, բ.գ.թ., թարգմանիչ Հրանտ Ալեքսանյանը նշեց, որ Ստեփանակերտում շատ հետաքրքիր էր բոլոր առումներով եւ իրենց տարբեր բնույթի ձեռնարկները նորություն

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացումը՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության օրվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային բացառիկ իրադարձությամբ

Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ:

Անկախությունն այլևս անսակարկ արժեք է յուրաքանչյուր հայի համար․ «Հանրապետություն»

Ցանկացած պետության համար անկախությունը գոյության հիմնաքար է ու նախապայման, բայց նաև գործընթաց է, որ ունի միայն սկիզբ և երբեք չի ավարտվում հարափոփոխ, մարտահրավերներով լի, տուրբուլենտ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությանը հասել է պատերազմների, ահաբեկչության ու դժվար պայքարի միջով, և անկախությունն այլևս անսակարկ արժեք է յուրաքանչյուր հայի համար, որ հասկանում է՝ ինչ է ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶԱՎԱԿՆԵՐԻ

Նայինք մեր անցեալին, որպէսզի կարենանք Հայրենիքի ներկան արժեւորել եւ համապատասխան մօտեցումներ ճշդել․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին պատգամը՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին առիթով Այսօր 21 Սեպտեմբեր է. Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրն է. այլ խօսքով, սովորական օր չէ՛, պէտք չէ՛ ըլլայ իւրաքանչիւր հայու եւ ողջ հայութեան համար։ Մեր պատմութեան ընթացքին Հայաստանի անկախութեան համար պայքարեցանք, ստեղծագործեցինք, նոյնիսկ արիւն թափեցինք այն խոր գիտակցութեամբ, որ անկախութիւնը Աստուածատուր իրաւունք է եւ, հետեւաբար, սրբազան

ԱՄՆ կոնգրեսական․ «Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»․ «Ապառաժ»

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան

«Բարի վերադարձ, Դիցուհի»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Պատմության թանգարանից, որում Բրիտանական թանգարանից ժամանակավոր ցուցադրության նպատակով տեղափոխված Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխն է: «Բարի վերադարձ, Դիցուհի»,-գրել է Փաշինյանը։

Ինչո՞ւ էին Լապշինին ձերբակալել․ իրավապաշտպանը պարզաբանում է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս մեկ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել, այնուհետև իրավապաշտպանն ուղիղ եթերում պարզաբանել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Ադրբեջանի պահանջով․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Ալեքսանդր Լապշինին «Զվարթնոց»-ում ձերբակալել են Ադրբեջանի ու Բելառուսի պահանջով։

Մենք՝ որպես իրավապահ համակարգի լոկոմոտիվ, պետք է պայքարենք հանուն արդարության և օրինականության հաստատման. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ,  այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել. «Հարգելի՛ գործընկերներ, Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը: Անկախությունը շնորհ չէ. այն սերունդների առջև մեր պատասխանատվության և

Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան․ Արտյոմ Երկանյան

Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի ֆեյսբուքյան գրառումը Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լապշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում մեր իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են իրենից անձնագիրը ու առաջարկել են սպասել: Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը կարող

Պայթյուն Երևանի Սեբաստիայի փողոցի գազալցակայանում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության

Սերոբ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմի հայտարարություն Ինչպես արդեն գիտեք, Սերոբ Գասպարյանը իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով ենթարկվում է քրեական հետապնդման, ընտրված է խափանման միջոց կալանավորումը։ Փաստաբանական թիմը հայտարարում է, որ մեղադրանքը ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։ Միաժամանակ չենք

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում

Վավերագրելով դրաման․ «51-րդ բրիգադը»

«Վավերագրելով դրաման» ծրագիր– Առաջինն Արցախ հասած շտապ օգնության անձնակազմը մի քանի օրում 100 ծանր վիրավոր է փրկել 31-ամյա Վազգեն Ասատրյանը երեք տարի աշխատում է շտապ բուժօգնության կայանում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակմանը հաջորդող օրերին նա բժիշկների խմբի հետ Հայաստանից Արցախ է մեկնել։ 23 մեքենա պետք է դուրս բերեին ծայրահեղ ծանր հիվանդներին ու վիրավորներին։ Վազգենն իր

Մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով: «Շնորհավորում

Մոլդովայում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու

Հանրապետական մաղթանք` Հայաստանի անկախության տոնի առիթով

Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Հանրապետական մաղթանք։ Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Ջո Բայդենի, Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում  Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են

Այս մարտահրավերների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորում․ ՀՅԴ

Ուղերձ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 33-րդ տարեդարձը կարևոր առիթ է արժևորելու անկախ պետականության կայացումը, ինչպես և անդրադառնալու մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին: Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է և բաղձալի երազանքը: Այս նվաճումը պահպանելն ու զարգացնելը պահանջում են հետևողական և համառ պայքար: Հայ ժողովուրդն հերթական անգամ պատմական

Նիկոլ Փաշինյանն իրենով մերժել է իրեն Եռաբլուրից․ Բագրատ սրբազան

«Այցելությունը Եռաբլուր ուխտի, երդումի պահն է՝ առաջինը իրենց վերադարձնելու երազներն ու հայրենիքը, հաղթանակի տեսիլքը, որ մեր տղաներն ունեցել են: Որովհետեւ մենք այսօր զրկված ենք մեր Արցախ աշխարհից, որի ազատագրման համար նահատակության գինն ենք վճարում մեր զավակների: Զրկված ենք մեր բազմաթիվ տղաներից, որոնք եւ որոնց մարմինները մինչեւ հիմա գերության եւ անհայտ վիճակների մեջ են գտնվում: Գտնվում

Վավերագրելով դրաման․ «Մեր Նանեն հրեշտակ դարձավ»

«Վավերագրելով դրաման» ծրագիր –  Գաղթի ճանապարհին Ելենան մահացել սրտի կաթվածից Հյուրասենյակի անկյունում Ելենա Սարգսյանի լուսանկարն է հարազատ գյուղից՝ Լուսաձորից, վերջին պահին վերցրած նոթատետրը՝ բոլոր համագյուղացիների հեռախոսահամարներով։ Պայուսակում նաև խունացած նամակներ են եղել՝ թոռներից։ Ելենան Սարգսյանն ընտանիքի ավագն էր, 88 տարեկան։ Լուսաձորում բոլորը ճանաչում էին նրան։ Երկար տարիներ տեղի դպրոցում աշխարհագրություն է դասավանդել, հետո դարձել դպրոցի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին առանձին

Լուգանսկի հայ համայնքում մասնակցեցինք հայերենի դասավանդմանը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Լուգանսկի հայ համայնքը՝ ղեկավար Վարդան Հայրապետյանի գլխավորությամբ (Հայրապետյանը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Հասարակական պալատի ազգամիջյան և միջկրոնական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալն է), շատ ջերմորեն ընդունեց մեզ։ Այցելեցինք հայկական եկեղեցի, հետո ծաղիկներ խոնարհեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար տեղադրված խաչքարի մոտ, ապա այցելեցինք հայկական «Ուրարտու» կենտրոն, որտեղ հայ երեխաների

Երբեք չկասկածենք, որ միահամուռ բաղձանքն ու ջանքը եղել և մնալու են մեր համազգային երազանքների իրականացման ամենահուսալի գրավականները․ Սուրեն Պապիկյան

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը գիտակցաբար ու աներկբա ստանձնեց այդ սրբազան պարտականությունը: Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նախադեպային դիրքորոշում է ձեւավորել

Վճռաբեկ դատարանի քաղաղաքացիական պալատի սեպտեմբերի 2-ի որոշման համաձայն, դրամական միջոցների գրավի տեսակ է նաեւ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը, որը կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում է գնորդի օգտին գրավադրված՝ ի ապահովում կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության եւ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31