Օրվա լրահոսը
Իրենք էին 2018-ին հայրենասեր, երբ եկել էին իբր հայրենիք փրկելու
Խաղաղություն կգա այն ժամանակ, երբ չենք ունենա այլեւս այս իշխանությունը. Դավիթ Ամալյան
Սիսիանի կոմունալ տնտեսության տնօրենն աշխատակցից պահանջել է աշխատավարձը
Փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտեի Սիսիանի բաժին
ԱԱԾ-ից ահաբեկել են մարդկանց, որ չմասնակցեն «Սրբազան պայքար» շարժման հավաքին. ԱԺ պատգամավոր
Տեղի կառույցները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն մարդկանց կանչել, վախեցրել, ահաբեկել են՝ հանկարծ չգնաք մասնակցեք
Իշխանությունն այլեւս չունի ժողովրդի հենարանը. Արա Նախշքարյան
Վստահ եմ, որ կազատվենք այս դժբախտ իրավիճակից. ազատամարտիկ
Երկար դարեր անց առաջին անգամ Պատարագ մատուցվեց պեղումների ընթացքում հայտնաբերված եկեղեցում
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի օրը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները ուխտավորաբար այցելեցին Լանջանիստի Սպիտակ վանք սրբատեղին։ Ուխտագնացության մասնակիցները՝ թվով շուրջ 120 հոգի, Լանջանիստ գյուղի սկզբնամասից քայլեցին դեպի վանք, որտեղ մասնակցեցին Սուրբ Պատարագին։ Երկար դարեր անց առաջին անգամ Պատարագ մատուցվեց պեղումների ընթացքում հայտնաբերված եկեղեցում։ Հավարտ Պատարագի՝ երիտասարդները ծանոթացան և
Վավերագրելով դրաման․ Ջազը՝ ոլորաններում
«Վավերագրելով դրաման» ծրագիր – Ջազի անցումը Հակարիով․ Տիգրան Սուչյանը փրկեց երաժշտությունը ռմբակոծությունից 2023-ի սեպտեմբերի 25-ին, Ադրբեջանի երկօրյա հարձակումից հինգ օր անց, Ստեփանակերտից ստացվող ծանր, հակասական լրահոսում հայտնվեց Տիգրան Սուչյանի գրառումը․ երաժիշտը խնդրում էր փրկել արցախյան ջազը՝ Արցախի ջազ նվագախմբի գործիքները։ Շեփորահար Տիգրան Սուչյանը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը Արցախի հետ գործնական կապեր չուներ։ Պատերազմի օրերին Հայաստան տեղափոխվեցին Արցախի երաժշտական
«Սրբազան պայքարը» ինտենսիվ փուլ կմտնի հոկտեմբերի 2-ից. Բագրատ սրբազան
«Այս շարժումը նոր է սկսում, ու եթե սա ոմանց համար քաղաքական գործ է, ինձ համար կյանք է: Հաղթելու է նա, ով համառ է ու համբերատար, ով պատրաստ է զոհաբերության ու զրկանքների: Սա ճշմարտության պայքար է ու ոչ մեկ չի կարող ինձ բաժանել այս հավատքից»,- այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասաց «Սրբազան պայքարի»
Հայաստանի շախմատի ֆեդերացիան կոչ է արել ՖԻԴԵ-ին թույլ տալ ռուսներին մասնակցել մրցաշարերին․ Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա – Հայաստանի շախմատի ֆեդերացիան կոչ է արել ՖԻԴԵ-ին թույլ տալ ռուսներին մասնակցել մրցաշարերին, ինչի մասին հայտարարել է ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը Բուդապեշտում կայացած ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայում։ Ըստ Լպուտյանի ՝ ՖԻԴԵ-ն չպետք է կախված լինի օլիմպիական կոմիտեի հանձնարարականներից, և չի կարելի քանդել շախմատային ընտանիքը: Ես չեմ ուզում նշել երկրները, բայց նրանք չեն պատժվում պատերազմներին
Չկա՛ Արցախ, չկա՛ Արցախում ապրող հայ, Հարավային Կովկասը երկար պիտի երազի խաղաղություն. Աբրահամ Գասպարյան
«Ասում եմ այնպես՝ ինձ տեսնի գլխավոր հերոսը. ուզում ես թռիր երկինք, իջիր ցած, Հայաստանի ամենաբարձր գագաթը Արարատն է». Աբրահամ Գասպարյան
Եթե մարդը հայրենասիրությունը հայրենակործան աշխատանքի մեջ է պատկերացնում, ոչինչ չունեմ ասելու. Տիրան Խաչատրյան
Եթե ինչ-որ բան չի նշվում մեծ շուքով, երեւի գնահատումն այն է, որ այդ օրը գոյություն չունի. Տիրան Խաչատրյան
«Այստեղ պետք է վերջապես հնչի քայլերի հստակ ճանապարհային քարտեզ». Նաիրա Զոհրաբյան
Հստակ ասում եմ, որ հետո չասեն՝ կաթողիկոսը խնդրել է Մայր Տաճարի օծման կապակցությամբ որեւէ գործողություն չի լինելու:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 24-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում 23-ի ցերեկը, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում
Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Նախարարը մասնակցելու է միջոցառումներին՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանահին
Ալեքսանդր Լապշինը պնդում է՝ իր հետ կապված միջադեպը կազմակերպվել էր Ադրբեջանի կողմից
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը Ընկերներ, ահա և հաստատումն այն բանի, որ երեկ՝ Հայաստանի Անկախության օրը Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի կողմից՝ իմ կալանավորման վերաբերյալ բելառուսական հարցումն օգտագործելու միջոցով։ Ալիևյան «բոտի» այս դատարկ օգտահաշիվը մեկ շաբաթ առաջ ինձ իսկապես գրել էր․ «Մենք մեր մարդիկ ունենք Հայաստանի Գլխավոր դատախազությունում և
Վավերագրելով դրաման․ «Հաղթանակ»․ Արցախցի միայնակ տարեցների նոր օթևանը
«Վավերագրելով դրաման» ծրագիր – Տեղահանության ճամփան ամենասարսափելին էր։ Ստեփանակերտի տուն-ինտերնատում պատրաստվում էին հոբելյան նշելու։ Չնայած շրջափակմանը, կարողացել էին մթերք ճարել՝ սիրած տոլման ամեն գնով պատրաստելու համար։ Սպասված տոլմայի օրը՝ սեպտեմբերի 19-ի ցերեկը, տուն-ինտերնատի մոտ պայթեցին առաջին ռումբերը։ Աշխատակիցներն ու բժիշկներն անմիջապես դուրս եկան՝ իրենց ընտանիքներին գտնելու հույսով։ Տուն-ինտերնատում ապրողները երկու օր մնացին նկուղում։ Հետո ավտոբուսներ
Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի. Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ
Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան
ԹԵ ինչքանով է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած «թյուրիմացությունը» հիասթափեցնող, բացատրության կարիք չունի․ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե խոսքը գնար մի մարդու մասին, ում ամբողջ գործունեության վերաբերյալ ՀՀ իրավապահ համակարգը պարտավորված չէր մանրամասն իրազեկված լինել, ժամանակավոր թյուրիմացությունը կարող էր բացատրություն ունենալ։ Բայց երբ ձերբակալման մասին ՀՀ դատախազության ձերբակալման օրդեր է արձակում Ալեքսանդր Լապշինի նկատմամբ եւ երեք ժամ անց այն չեղարկում է (ըստ այս
«Մինչև մեր վերադարձը» խորագիրը կրող հաւաք՝ Գլենդելի «Արցախ» պողոտայում
Ուրբաթ, Սեպտեմբեր 20-ին ՀՅԴ Արևմտեան Շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ «Մինչև մեր վերադարձը» խորագիրը կրող հաւաք Գլենդելի «Արցախ» պողոտայում: Միջոցառման նպատակն էր ոգեկոչել մեր տոկունութիւնը և դեպի Արցախ վերադարձի անկոտրում ուղին: Մասնակիցները կիսուեցին իրենց յոյզերն ու ապրումները՝ Արցախի հայաթափման տարելիցին միաժամանակ հաստատելով արցախահայութեան կամքը հայրենիք վերադառնալու համար և բնորոշեցին համայն հայութեան քաղաքական պարտաւորութիւնները
Վավերագրելով դրաման․ Էվա և Դավիթ․ որտե՞ղ եք ծնվել
«Վավերագրելով դրաման» ծրագիր – ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱԾ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ Սերգեյ, Իննա, Արսեն, Նվեր, Ալեքս, Մանե, Ռիտա, Էվա՝ Մարինե Առուշանյանի 8 երեխաներն են, մեծը՝ 16 տարեկան, փոքրը՝ 5 ամսական։ Վանք գյուղից Ստեփանակերտ հասած Մարինեին հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները, չունենալով ազատ մահճակալներ, նրան ուղղորդել են քաղաքապետարանի շենք։ Ցավերը
Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ»․ News.am
Հանրային ռադիոյի տնօրենի Ժ/Պ Արմեն Քոլոյանը News.am-ին հայտնել է. «Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև, միևնույն է, սիրում ես նրանց»,-ասել է նա: Նյութն
Մենք շարունակում ենք ընտրած ուղին՝ ապահովելու առավել անվտանգ ու բարգավաճ միջավայր մեր քաղաքացիների, ինչպես նաև կարևոր խաչմերուկում գտնվող մեր տարածաշրջանի համար․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումը ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ «33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան և ժողովրդավար պետություն կառուցելու ամուր կամքով: Այսօր, չնայած բազում մարտահրավերներին, ժողովրդավարական սկզբունքներին ու արժեքներին աներկբա հանձնառությամբ, ինչպես նաև համախոհ գործընկերություններ կառուցելու միջոցով մենք շարունակում ենք ընտրած ուղին՝ ապահովելու առավել անվտանգ ու բարգավաճ միջավայր մեր քաղաքացիների, ինչպես նաև
Հրանտ Ալեքսանյան. «Մաշտոցի ուսուցումից հետո բազմաթիվ մատյաններ ստեղծվել են հենց Ամարասում, Գանձասարում, Գրչավանքում եւ այլուր»
«Արցախյան մշակութային օրերի» շրջանակներում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» եւ «Թեքեյան կենտրոնը» համատեղ կազմակերպել են երկօրյա ձեռնարկ, որի ընթացքում ցուցադրվում էր արցախյան մշակույթի մի փոքրիկ մասը: Դեռ 1998 թվականին Ստեփանակերտում ստեղծված «Ոգի Նաիրի» գեղարվեստի կենտրոնի տնօրեն գրող, հրապարակախոս, բ.գ.թ., թարգմանիչ Հրանտ Ալեքսանյանը նշեց, որ Ստեփանակերտում շատ հետաքրքիր էր բոլոր առումներով եւ իրենց տարբեր բնույթի ձեռնարկները նորություն
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացումը՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության օրվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային բացառիկ իրադարձությամբ
Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով․ դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ:
Անկախությունն այլևս անսակարկ արժեք է յուրաքանչյուր հայի համար․ «Հանրապետություն»
Ցանկացած պետության համար անկախությունը գոյության հիմնաքար է ու նախապայման, բայց նաև գործընթաց է, որ ունի միայն սկիզբ և երբեք չի ավարտվում հարափոփոխ, մարտահրավերներով լի, տուրբուլենտ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությանը հասել է պատերազմների, ահաբեկչության ու դժվար պայքարի միջով, և անկախությունն այլևս անսակարկ արժեք է յուրաքանչյուր հայի համար, որ հասկանում է՝ ինչ է ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶԱՎԱԿՆԵՐԻ
Նայինք մեր անցեալին, որպէսզի կարենանք Հայրենիքի ներկան արժեւորել եւ համապատասխան մօտեցումներ ճշդել․ Արամ Ա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին պատգամը՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին առիթով Այսօր 21 Սեպտեմբեր է. Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրն է. այլ խօսքով, սովորական օր չէ՛, պէտք չէ՛ ըլլայ իւրաքանչիւր հայու եւ ողջ հայութեան համար։ Մեր պատմութեան ընթացքին Հայաստանի անկախութեան համար պայքարեցանք, ստեղծագործեցինք, նոյնիսկ արիւն թափեցինք այն խոր գիտակցութեամբ, որ անկախութիւնը Աստուածատուր իրաւունք է եւ, հետեւաբար, սրբազան
ԱՄՆ կոնգրեսական․ «Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»․ «Ապառաժ»
Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան
«Բարի վերադարձ, Դիցուհի»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Պատմության թանգարանից, որում Բրիտանական թանգարանից ժամանակավոր ցուցադրության նպատակով տեղափոխված Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխն է: «Բարի վերադարձ, Դիցուհի»,-գրել է Փաշինյանը։