Օրվա լրահոսը

ՌԴ-ում կալանավորվել է ՔՊ նախկին անդամ Թաթուլ Ասիլյանը. «Sputnik Արմենիա»

Ասիլյանը անցած տարի կոչ էր անում ՀՀ-ից արտաքսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ովքեր կմասնակցեն ընդդիմադիրների ցույցերին։

Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ դիտարկեցին սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը

Սեպտեմբերի 9-ից 20-ը Հայաստանում էին Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնք ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների հետ դիտարկեցին սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը։ Phoenix Platoon ծրագիրը արդեն 8 տարի է ընթացքի մեջ է և ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, ինչպես նաև պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը 15 տարեկան է

Այս սեպտեմբերին սկսվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի՝ հանրությանն ամենից շատ ծանոթ՝ դիվանագիտական կադրերի պատրաստման ծրագրի 13-րդ դասընթացը: ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանն ասաց․ «Նախորդ տասներկու սերնդի ունկնդիրներից Դիվանագիտական դպրոցն ավարտել են 250-ից ավելի շրջանավարտներ, նրանց վաթսուն տոկոսն աշխատանքի է ընդունվել ՀՀ ԱԳՆ-ում, մնացածը ներգրավված են ամենատարբեր ոլորտներում՝ կրթություն, պետական կառավարման համակարգի այլ հաստատություններ, գիտահետազոտական աշխատանք, միջազգային կառույցներ, հասարակական կազմակերպություններ, լրագրություն և այլն»։

Դրսից և, մանավանդ, ներսից Քեզ իրապես կործանողները, ծնկի բերողները, բարբաջում են պետականությունից, ինքնիշխանությունից. Րաֆֆի Հովհաննիսյան

Քո վերահռչակման փաստը՝ 33 տարի առաջ, թող շնորհավորանք լինի այսօր և անգին, սթափեցնող պատվիրան։

Հայաստանը ողջունում է ՄԱԿ կենտրոնակայանում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում, «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։ Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեզասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարը։ Մենք

Ինչո՞ւ էին Բաքու ժամանել արևմտյան հատուկ ծառայությունների ղեկավարները․ կարծիք. JAMnews

Պուտինի՝ Ադրբեջան այցելությունից հետո ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունները։

Էրդողան. Հարցերի, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, քաղաքական օգտագործումը չի նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր ջանքերին

«Թուրքիան այսօր» լրատվական. «Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Հիշեցնենք՝ Նյու Յորքում մեկնարկում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքները։ Թուրքական մամուլը հայտնում է, որ «Թուրքական տանը» նախատեսված է Էրդողան-Փաշինյան առանձին հանդիպում։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը 40 միլիոն դրամ է տրամադրում Արցախի երեխաներին

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (ՀԵԱՀ) ակտիվորեն ներգրավված է Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող երեխաների առողջական խնդիրների լուծման գործում: Հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի, ԱԿԲԱ բանկի և Հայ ավետարանչական ընկերակցության հետ, ներգրավել է շուրջ 40,000,000 դրամ՝ աջակցելու քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, գաստրոէնտերոլոգիական, լյարդաբանական խնդիրներ և լեյշմանիոզ ունեցող երեխաների բուժմանը: Մեկամյա ծրագրի շրջանակներում 2024 թվականի

Հայտարարություն դասագրքերի հրատարակման բաց մրցույթի մասին

Հայտարարության տեքստը հաստատված է Գնահատող հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 19–ի 02/2024 որոշմամբ Մրցույթի ծածկագիրը՝  «ԲՄԾՁԲ ԴՇՀ–2025–001» Հրավերի հրապարակման ամսաթիվը՝    23.09.2024 թ․ Պայմանագրի անվանումը՝  Դասագրքերի հրատարակում 01/2025 Պատվիրատուն՝  Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ) Պատվիրատուի հասցեն՝  ք. Երևան, Ռոստոմի 29/164 Պատվիրատուն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ)

Իմ շնորհակալությունն եմ հայտնում տիկին Ժոլիին՝ Արցախի վերաբերյալ բացառիկ հայանպաստ դիրքորոշման և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի հարցը կրկին բարձրաձայնելու համար. Մանե Թանդիլյան

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, կոչ անում անվերապահորեն ազատ արձակել ռազմագերիներին և ձերբակալված անձանց. Ժոլի

«Լեգենդը, որ Երեւանում օդի որակը շատ վատն է, մասնավորապես, փոշոտ է, մեր սարքերը չեն հաստատում»․ Ավինյան

«117 սարք միասին չեն կարող սխալ տեղեկատվություն տալ ամբողջ քաղաքից միաժամանակ»,- ասաց նա։

Ֆերիկ համայնքի կայանալիք ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրվել է երկու թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը և Թեմուր Թոռունի Քյալաշյանը։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են։ Գրանցումն իրականացվելու է սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային

Սիսիանի համայնքապետարանը «գլխատվելո՞ւ» է

Համայնքապետն ու 2 տեղակալներն ազատվելու են

Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան

ներխուժման փորձը հայկական ուժերի կողմից կատաղի դիմադրության էր հանդիպել, հատկապես շատ արդյունավետ մեր դիպուկահարներն էին գործել, այլ նաև թուրքական և ադրբեջանական հրամանատարության համար կոնֆլիկտի պատճառ էր դարձել:

«Շատ տեղերից բենզալցակայանները պետք է դուրս գան, Երեւանում առանց նորմատիվային կանոնների պահպանման որեւէ բենզալցակայան չպետք է աշխատի»․ Ավինյան

«Շինարարների համար կանոնները շատ մանրամասն պետք է գրենք, որ նույնիսկ մանկահասակ երեխաները կկարողանան հասկանալ»,- ասաց Ավինյանը։

Թուրքական մամուլը հայտնում է, որ Էրդողան-Փաշինյան հանդիպում է նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում

Նյու Յորքում մեկնարկում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքները։ Թուրքական մամուլը հայտնում է, որ «Թուրքական տանը» նախատեսված է Էրդողան-Փաշինյան առանձին հանդիպում։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Ճանապարհների անվտանգության ապահովումը մասնավոր կամ պահնորդական ընկերությունների պատվիրակելու դեպքում Հայաստանը, ըստ էության, ոչինչ չի շահի. «Հայացք Երեւանից»

Եթե երկիրն անկարող է սեփական տարածքում ապահովել անվտանգություն եւ պատրաստ է կամ ստիպված է իր սուվերեն իրավունքը զիջել ուրիշների, ապա մեծ է հավանականությունը, որ հաջորդիվ այդ տարածքի նկատմամբ կարող են վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնել այլ պետություններ՝ որպես հիմք ունենալով տվյալ երկրի անկարողության պաշտոնական ճանաչումը:

Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ

Կանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն է Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ հստակ արձանագրվում է և՛ գերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, և՛ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և՛ հակամարտության կարգավորման համար կարևոր ինքնորոշման իրավունքի հարգումը: Կանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ: Շուտով երևի Կանադան էլ

Մարտին Պողոսյանը վեց մոտեցումներից միայն մեկը հաջող կատարեց

Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը, որը ներկայացված պատվերերով մեդալի հավակնորդներից մեկն էր լինելու, ձախողեց մրցելույթը: Պոկում վարժությունում Մարտինը երեք անգամ տապալեց մոտեցումները նախնական պատվիրված 170 կգ ծանրաձողին ու զրո ստացավ, իսկ հրումում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 170 կգ ու ձախողեց հաջորդ երկու մոտեցումները 175

Ձերբակալված արցախցի Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր ժամանել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Ստանձնել եմ Սերոբ Գասպարյանի հետ մեկտեղ իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող, արցախյան քառասունչորսօրյա և քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից արցախցի Արմեն Մնացականյանի շահերի պաշտպանությունը։ Հարազատների խնդրանքով ընդամենը իրազեկում եմ, որ վերջինս Ռոստովից Հայաստան էր ժամանել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։ Միաժամանակ իրազեկում եմ, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար

Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին. Կանադայի արտաքին գործերի նախարար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ջոլիի հետ։ Հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Թարգմանաբար ներկայացնում ենք նախարար Ջոլիի հայտարարությունը։ «Անցյալ շաբաթ լրացավ մեկ

Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ինքնասպանության. Մուրադ Փափազյան

Ինքն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց իրավունք չունի ժողովրդին խաբել. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանն ասում է ՝ եկեք ազգային արժեքներից հրաժարվենք, այդ դեպքում թուրքերի հետ կլավանանք, տաշ-տուշ կանենք, լավ կապրենք. Մարինե Պետրոսյան

Արդեն հստակ է, թե ինչն է Նիկոլ Փաշինյանի գլխավոր միտքը՝ այդ որ ասում է՝ որտեղ հաց, այնտեղ կաց, լավ ապրել: Դա թուրքական օրակարգն է

Եթե ուզում են իշխանափոխություն, քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն ամեն ինչ ու միավորվեն. Ռուբիկ Հակոբյան

«Լավ օրից չէ, որ Բագրատ սրբազանը քաղաքական առաջնորդություն է վերցրել, որովհետեւ քաղաքական ուժերի համախմբում տեղի չունեցավ: Ակնկալել, որ ինչ-որ մեկը մեզ ձեռք մեկնի դրսից, դա նախ ճիշտ չէ, հետո էլ չեն մեկնի: Եթե ուզում են իշխանափոխություն, քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն ամեն ինչ ու միավորվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր

«Ուրիշ» թատրոնում Կոմիտաս է հնչում 

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնում հանդիսատեսին ներկայացվեց «1869» մեկ գործողությամբ պատմությունը՝ ըստ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի։ Բեմադրող ռեժիսորը նույն քոլեջի շրջանավարտ, այժմ «Ռեժիսուրա» մասնագիտությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող  Արտյոմ Ավետիսյանն է։ Ընտրելով նորարարական լուծումներ՝ բեմադրող ռեժիսորը դասական ստեղծագործությունը  մեկնաբանել է ժամանակակից թատերական լեզվով։ Ուսանող-դերասանները բուռն շարժումներով արտահայտում էին

Առջեւից կանցնի ՊՊԾ պետը, որը պիտի գլուխ գովա, թե իր պարգեւատրված զենքով քանի հոգու է կարողացել կյանքից զրկել. Աննա Մկրտչյան

Այնքան ակնհայտ էր, թե Նիկոլի համար այս երկրում առաջնահերթությունը որն է՝ մարդ ծեծող ոստիկաններին  պարգեւատրել, Աննա Մկրտչյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր աղջիկները ճանաչվեցին 5-րդը, տղաները՝ 6-րդը

Բուդապեշտում ավարտվեց շախմատի տղամարդկանց եւ կանանց 45-րդ համաշխարհային օլիմպիադան: Եզրափակիչ՝ 11-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակ տոնեցին, համապատասխանաբար, Իրանի (2,5:1,5) եւ Գերմանիայի (3:1) նկատմամբ եւ ընդհանուր պայքարի ավարտին վաստակեցին թիմային հավասար՝ 17,0-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մեր տղաներն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեցին 6-րդ հորիզոնականում, իսկ կանայք զբաղեցրին 5-րդ տեղը: Հարկ է նշել, որ

Իրենք էին 2018-ին հայրենասեր, երբ եկել էին իբր հայրենիք փրկելու

Խաղաղություն կգա այն ժամանակ, երբ չենք ունենա այլեւս այս իշխանությունը. Դավիթ Ամալյան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31