Օրվա լրահոսը
Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա
Հայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն
«Դատական քննությունը միայն դատական նիստեր նշանակելը և վերջում դատական ակտ հրապարակելն ու կայացնելը չէ»․ Վահե Միսակյան
Վահե Միսակյան․ «Ինձ վերագրվում է դիտավորություն դատական նիստերը հետաձգելու մեջ։ Ո՞րն էր դիտավորությունը։ Վեց դատական նիստերը հետաձգելուն նպաստելու, խոչընդոտելու հանգամանքներ ստեղծելու համար չտեսա շարժառիթի մասին որևէ հիմնավորում»։
Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվեց միջազգային գործակցության աշխատակարգը
Գրիգոր Մինասյանն ընդգծեց, որ այս կարևորագույն փաստաթուղթն արդարադատության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման կարևոր ուղենիշ է
«ԵՄ-ՀՀ կրթական երկխոսություն» հարթակը առանցքայիններից է կրթության ոլորտում մինչև 2030 թվականը նախատեսված բարեփոխումների ընթացքը քննարկելու համար. Արթուր Մարտիրոսյան
Կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը
Մաքուր քաղաքականության խոստումներ Շրի Լանկայում
Շրի Լանկայի նորընտիր նախագահ Անուրա Կումարա Դիսանայկեն երդմամբ ստանձնել է պետության գլխի պաշտոնը, տեղեկացնում է BBC-ն։ Նոր առաջնորդը խոստացել է մաքուր քաղաքականությամբ գործել։ Ձախ հայացքներ կրող Դիսանայկեն հայտարարել է․ «Մենք պետք է նոր, մաքուր քաղաքական մշակույթ հաստատենք․․․մենք կանենք առավելագույնը քաղաքական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու համար»։ Նրա խոսքով՝ նա հասարակ քաղաքացի է։ «Ես հրաշագործ չեմ։
Հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասից 109 միլիոն դրամը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ
Հանրային սննդի օբյեկտում հավի և խոզի շաուրմաները ցուցանիշներով չեն համապատասխանել նորմերին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5): Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները: Մասնավորապես՝ «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ
ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաեւ Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: Դեսպանն
Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու ու ատելություն քարոզելու մասին. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը փշրում է Փաշինյանի թեզը, թե միջազգային հանրությունը է Արցախը մշտապես դիտարկել Ադրբեջանի մաս
ԱՄՆ-ում Գեղամ Ստեփանյանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների ձեռնարկման կարևորությունը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի այցը ԱՄՆ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 15-20-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցը կազմակերպվել է Save Armenia և Save Persecuted Christians կազմակերպությունների հրավերով։ Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ իր ելույթում ընդգծել է Արցախից բռնի տեղահանված
«Գլխիս սարքել են»․ Փանիկի վարչական ղեկավարը՝ համացանցում քննարկվող սիրո ռոմանտիկ խոստովանությամբ տեսանյութի մասին
Տեսանյութը նկարահանված է վարչական ղեկավարի առանձնասենյակից՝ աշխատանքի ժամին, ու սա առիթ է տվել տարածողներին գրելու, թե «տեսեք ինչով է զբաղված Նիկոլի գյուղապետը աշխատանքի ժամին»։
Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 16-22-ը.(2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.54մ (22.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 37սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի
Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել Սերգեյ Լավրովին, ՌԴ պաշտպանության նախարարին, դեսպան Կոպիրկինին. Կոչուբաև
ՀՀ քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։
Մաշտոցի պողոտայի խաչմերուկում դրիֆտ կատարած երիտասարդները ձերբակալվել են
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 20-ի գիշերը, ժամը 1.40-ին, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 18 տարեկան երկու երիտասարդի: Նրանք Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսով» դրիֆտ էին կատարել: «Մերսեդեսը» տեղափոխվել և է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Արմավիրի մարզպետը, դեսպան Դըկոտինյին մասնակցել են Մուսա լեռան հերոսամարտի 109-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, մարզի համայնքների ղեկավարների, հյուրերի հետ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 109-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ավանդական դարձած տոնակատարությունը, որն ամեն տարի նշվում է սեպտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը, իր շուրջն էր համախմբել մուսալեռցիներին ու Փարաքար համայնք
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Հունգարիա այցը նույնպես չեղարկվել է. պատվիրակության մեջ էլի չկար ընդդիմադիր պատգամավոր
Հենա երեք օր է՝ դիմում ենք ընդդիմադիր խմբակցություններին, որ գան Տաջիկստան գնանք, հրաժարվում են և Տաջիկստան չեն գալիս, բայց հուսամ՝ այցը կկայանա
Բաղրամյան գյուղի բնակիչը կանգնեցրել է օտարերկրացու մոպեդը՝ ծակող գործիքով սպառնալով՝ 45 հազար դրամ հափշտակել
Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական
Ինձ համար մեծ պատիվ է, որ եղել եմ մեր ազգի համար պատմություն կերտած այս թիմի մի մասը. Արոնյան
Հայ շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի ֆեյսբուքյան գրառումը. Շատ լարված օլիմպիադա էր։ Շնորհավորում եմ Հնդկաստանին իրենց պատմական նվաճման համար։ Ինչ վերաբերում է մեզ, ուրախ եմ, որ կարողացա նվաճել արծաթ անհատական մրցաշարի ժամանակ և թիմային արծաթ ԱՄՆ-ի համար։ Շնորհակալություն Ֆաբիին, Ուեսլիին, Լենիերին, Ռեյին, մեր մարզիչներ Ջոնին և Միշային։ Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց
Գերմանիայի դեսպան Բուշն Իջևանում ԵՄ դիտորդական առաքելություն է այցելել
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն. տեղեկանում ենք X-ի միկրոբլոգում առաքելության գրառումից։
Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների թիվը Բաքվի ցուցահանդես-վաճառքում ռեկորդային է
Ermenihaber. Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունները մասնակցելու են սեպտեմբերի 24-ից 26-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք ռազմարդյունաբերական «ADEX 2024» ցուցահանդես-վաճառքին: Ցուցահանդեսի շրջանակներում այցելուներին ներկայացվելու են թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրված տարբեր պլատֆորմներ և համակարգեր: Ընկերությունները զուգահեռաբար ներկայացնելու են նաև արտադրված տեխնիկայի կարողություններն ու հետաքրքրվողների հետ միասին դիտարկելու են համագործակցության հնարավորությունները: Նշենք, որ «ADEX 2024» ցուցահանդես-վաճառքում, որին մասնակցում են
Օրվա զարդը 4,40 մ տրամագծով գաթան էր, որը գրանցվեց Դյուցազնագրքում
Սեպտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում կազմակերպված Գաթայի ավանդական փառատոնին։ Փառատոնը կազմակերպվել է «Արփա» բնապահպանական հիմնադրամի, «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի և Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքներով։ Տոնի անբաժան մասն էին ժողովրդական երգն ու պարը, երաժշտական հրաշալի կատարումները, լարախաղացը, բերք ու բարիքով լի տաղավարները։ Օրվա զարդը, իհարկե, 4,40 մ տրամագծով գաթան
ՍԴ-ից պահանջում ենք մերժել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի հաստատումը. «Հայաքվե»
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անընդունելի է, քանի որ այդպիսով կտրուկ աճում է սահմանազատման գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հնարավորությունը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն իր հերթին հնարավոր է երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հիմնախնդիրները, առաջին հերթին` արցախյան
Ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում կարեւոր է նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում. Արշակյանը Բելգիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարեւոր առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել,
Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը
«ԱՄԿ-ն պատրաստ է հատկացնել ֆինանսական միջոցներ և մոբիլիզացնել տարբեր ոլորտների այդ թվում՝ զբաղվածության, աշխատանքի չափորոշիչների, ձեռնարկությունների և գենդերային հավասարության մասնագետներ՝ աջակցելու Հայաստանի տևական վերականգնմանը ճգնաժամից հետո»
Ամերիկյան համալսարանի ուսանողներից մեկի հայրը հրազենի կոթով հարվածներ է հասցրել մեկ անձի գլխին, կրակոց արձակել. չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ամերիկյան համալսարանի ուսանողները վիճաբանելու շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով ժամանել են, կրկին վիճաբանել
Ալեն Սիմոնյանը Անդորրայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, խոսել դրա կարեւորության մասին
Անդորրայի համար կարեւոր է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը
Շենքի բակից 2 հոգով առևանգել են կնոջը և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է
Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր ծանոթ են եղել տուժողին։ Մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ
Արցախի ճակատագիրը դեռ վճռված չէ: Պարտավոր ենք հասնել արդարության. «Բացում»
Բացում նախաձեռնության հայտարարություն. Արցախի դեմ ցեղասպան ագրեսիայի համապարփակ գնահատականներ Արցախի հակամարտությունը խորն արմատներ ունի: 20-րդ դարի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշ տարածքներ դարձան վիճելի: 1921 թվականին Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը բռնակցեց Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ որպես ինքնավար մարզ: ԽՍՀՄ փլուզման ժամանակ, Արցախում հայերից ազատվելու նպատակով, ադրբեջանական կողմը գնաց վայրագությունների և Արցախի հայ ժողովուրդն իր ինքնորոշման հարցը
Զինծառայողի սպանության նախաքննությունը, նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ
40 հազար ռուբլին տարբեր օրերի գողացել էր Արարատում հաշվառված 15-ամյա մի աղջիկ
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Արարատ քաղաքի բնակիչ տղամարդը հայտնում էր, որ գրապահարանում դրված իր դրամապանակից փող են գողացել: Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 40 հազար ռուբլին տարբեր օրերի գողացել է Արարատ քաղաքում հաշվառված