Օրվա լրահոսը

Ոչ մեկը լուրջ չի ընկալի մեկին, որը ծպտուն չի հանում Բաքվի բանտերում հայտնված մեր գերիների մասին. Էդուարդ Շարմազանով

Արցախի նախկին նախագահ էլ կար, որը մինչեւ վերջ միամտորեն հավատում էր Նիկոլի «ապագա կա»-ին, իսկ այսօր նույն Նիկոլի անգործության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտում։

Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստին Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա՛».  Լևոն Զուրաբյան

Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ եւ սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:

Այո, վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու: Արցախի հիմնախնդիրը լուծված չէ. Բագրատ Սրբազան

Արցախի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ

«Միասին մենք նպատակ ունենք լուծելու բնապահպանական հրատապ մարտահրավերներ»

Նարեկ Մկրտչյանի և արքայադուստր Հայա Ալ Սաուդիի զրույցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ համատեղ ծրագրեր դիտարկել

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի շրջափուլից՝ առողջության շրջափուլ. ժամանակն է գործել ծերացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ) կլոր սեղան քննարկմանը։ Իր

Հայկական ազգային ինստիտուտը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը փաստագրող կայքէջ է գործարկել, որը հասանելի է նաև թուրքերեն

Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հայտարարեց նոր կայքէջի գործարկման մասին, որը փաստագրում է ցեղասպանության գործընթացի զարգացումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կործանմանը: Տեղակայված լինելով ANI-ի հիմնական կայքէջում, որը ավելի քան 25 տարիների ընթացքում դարձել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության միջազգային հաստատումը փաստագրող նշանավոր հեղինակություն, նոր կայքէջը հիմնված է ամբողջովին պաշտոնական արձանագրությունների վրա, որոնք վկայում

Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն հաստատելու, տարածաշրջանը տնտեսական զարգացման ուղիով տանելու հնարավորությունը բաց չթողնելու կարևորությունը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանը և

Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը հասել է 492-ի

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 492-ի, վիրավորներինը՝ 1645-ի․ հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 6:30-ից Իսրայելը զանգվածաբար ռմբակոծել է Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերը: Հայկական ալիք  

Մեզ համար որեւէ նշանակություն չունի՝ մյուս կողմը երբ, ինչպես պիտի իր ընթացակարգերն իրականացնի. Վահե Գրիգորյան

Ամեն ինչում խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն. Սեդա Սաֆարյանը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ին, 29-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների

Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, ծնողներն էլ վթարի են ենթարկվել. «Փաստինֆո»

Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջկա դեպքով ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդում է ստացել։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ «Նոր է սկսվել նախաքննությունը։ Այս պահին դեռ վաղ է վարկածների մասին խոսել»,- ասաց Աբրահամյանը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ

«Մենք բոլորս անպայման պիտի վերադառնանք Արցախ ու տեր կանգնենք մեր հայրենի հողին. դա երազանք չէ, նպատակ է». Միքայել Հաջիյան

«Ես դիմում եմ մեր բոլոր այն տղաներին, ովքեր մնացել են Ստեփանակերտում, մայր հողում, ում հոգիները սավառնում են Արցախի երկնքում…»։

Արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպան Սոբհանիին

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Նախարարն իր խորին ցավակցություններն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև հարաբերությունների բարձր

Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք` կասենք. ՍԴ նախագահ

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ լրագրողներին ասաց, որ հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ գտնում է, որ մի շարք հարցերի պատասխան հնարավոր է ստանալ գործի բանավոր քննության շրջանակներում, առաջարկել է անցնել բանավոր քննության, բայց դատարանը մերժել է:

OVIO-ն ինովացիոն կրթության կողքին՝ Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում

OVIO ընկերությունը հանդես է գալիս որպես Ռոբոտների միջազգային օլիմպիադայի (World Robot Olympiad) գլխավոր գործընկեր Հայաստանում։ Այս եզակի միջազգային մրցույթը նպատակ ունի ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ և խթանել նրանց հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ։ 2023 թվականից ի վեր օլիմպիադայի ազգային ներկայացուցիչը «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն է, ում հետ ևս ընկերությունը շարունակում է համագործակցել և միասին նպաստել

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլեւ կարողանա իրապես իր առաքելությունն իրականացնել». Վրթանես սրբազան

«Մեր զգացողությունները մեզ տանում են դեպի Արցախի 1988 թվականի շարժումը, երբ արդյունքում մենք տեսանք լուսավոր, հաղթանակած ու պայծառ Արցախ»։

Պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ մեծ աշխատանք պետք է իրականացնենք. Գիլոյան

«Սմբատը ֆիզիկապես հոյակապ վիճակում է. լավ մարզվել է, պարզապես իր մարզաձևում վճռորոշ է եղել սայլակի որակը»

«Շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բուռն կերպով մեկնարկեց 99-րդ համերգաշրջանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 12-ին սկսված և մինչև հոկտեմբերի 30-ը տևող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ երաժիշտներով: Սեպտեմբերի 19-ից 23-ը Ազգային ֆիլհարմոնիկը մեկնել էր եվրոպական հյուրախաղերի: Դեպի Ավստրիա նվագախմբի մոտ հարյուր անձի ավիափոխադրման հարցում, որը բավականին խնդրահարույց էր, աջակցության ձեռք է

«Ամերիկացի սենատորն անգամ շեշտեց, որ շատ ավելի արդյունավետ լոբբինգ կարող են իրականացնել սփյուռքի կազմակերպությունները, եթե միմյանց դեմ գործելու փոխարեն, ջանքերը համատեղեն»

Այս համաժողովը նոր մշակույթ է ստեղծում Հայաստան-սփյուռք համագործակցության, նոր կապեր ու կարծրացած ընկալումների փոփոխություն, որը խիստ անհրաժեշտ է միմյանց վերաարժեւորելու այս կարեւոր ճանապարհին

Եռաբլուրում կկառուցվի «Արցախի կանչը» հուշարձանը, որը նման է լինելու Ստեփանակերտի հուշահամալիրին

Այս հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների եւ սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակը:

Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային հանրությունը ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք հանդիսացող Արցախի Հանրապետության անկախությունը. Ստեփան Հասան-Ջալալյան

Հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ըստ հայտարարությունների հեղինակների՝ Արցախի հայությունը դեռևս չի իրացրել ինքնորոշման իր իրավունքը: Պետք է ստեղծվեն անհրաժեշտ և բավարար պայմաններ այդ իրավունքի իրացման համար:

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են բեռնատարը և «Mercedes-Benz»-ը․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 23-ին, ժամը 21։38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝

«Պետությունը ցանկանում է սեփականազրկել Նկարիչների միությանը և մյուս ստեղծագործական միություններին»․ Կարեն Մեժլումյան

Ըստ փաստաբանի՝ որևէ ապացույց չի ներկայացվել, որ Նկարիչների միության շենքը՝ Աբովյան 16 հասցեում գտնվող, մյուս ստեղծագործական միությունների շենքերը խորհրդային տարիներին եղել են պետական․ «Նման ապացույց, հիմնավորում չի ներկայացվել, որ այդ շենքերը եղել են պետական և 1990-ի օրենքով դարձել են ՀՀ սեփականություն»։

«Ես սրտացավություն եմ ցուցաբերել այդ գործի համար և աշխատել եմ արտաժամյա։ Իրականում դրոշակ չեմ սարքում դա»․ Վահե Միսակյանը՝ ԲԴԽ-ում

Անդրադառնալով խնդրահարույց գործին՝ Վահե Միսակյանն ասաց․ «Մեղադրանքը վերաբերում էր քաղաքական խոսքին, ազատ խոսքին, ամբողջը վիճարկվում էր պաշտպանության կողմից: Թեև լիազոր ներկայացուցիչս նշել է, որ այս գործով վկաներ չեն եղել, բայց եղել են տեսանյութեր, դրանք զննության ենթարկելու մասին արձանագրություններ։ Դատարանը համադրել է տեսանյութերը զննության արձանագրությունների հետ, դրանք քննարկման առարկա են դարձել։

Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորությունը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։ «ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով,

Էրդողանն ԱՄՆ-ում հանդիպել է Իրանի նախագահի հետ

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների իր գործընկերների հետ: Սեպտեմբերի 23-ին Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Վերջինս Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու նպատակով այցելել էր Նյու Յորքում գտնվող թուրքական տուն՝ «Türkevi»: Փեզեշքիան-Էրդողան հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզության կազմակերպության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը: Թուրքիայի նախագահականի

Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում. նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել: Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար: Թե ինչ է իրենից

Չի բացառվում՝ արթնանանք, տեսնենք՝ Տիգրանաշենն էլ չկա: Այլընտրանքը կա, այս ընթացքը կարելի է կասեցնել. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»

Շան գլուխը թաղված է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածներում, մնացածը ձեւակերպումներ են լինելու՝ Փաշինյանի կողմից տեղում ցուցադրելու, թե, տեսեք, մենք ստորագրեցինք։

Աննա Հակոբյանն ընդունել է Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի հրավերը

«Օլենա Զելենսկայի հրավերով ներկա էի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին»

«Ամբողջ Ազատության պողոտան՝ չորացած բարդիներ են, դե թող կտրեն, ինչո՞ւ չեն կտրում, եկան, այս կանաչ ծառը կտրեցին». «Հրապարակ»

Աբովյան փողոցի բնակիչ Աննա Ղուկասյանը երեկ առավոտյան սարսափելի տեսարան էր նկարել ու տեղադրել իր ՖԲ էջում, թե ինչպես է մի քանի տղամարդ` քաղաքի կանաչապատման վարչության համազգեստներով, կտրատում ու գետնին տապալում կանաչ, փարթամ թխկին։ Բացատրությունն այն է, որ ծառն ունի փչակ ու կարող է ամեն րոպե վայր ընկնել։ Բնակիչները հավաքվել ու հիմքեր են պահանջել, ինչին ի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31