Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց վերջինիս  եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի

Արարատի մարզում գործող ցեմենտի գործարանների անհամաչափ արտանետումները կանխելու նպատակով ստեղծվել է «Թող շնչենք» նախաձեռնությունը

«Սա պետք է կանխարգելել, այսպես շնչել և ապրել անհնար է,  քանի որ ունենում ենք աղետալի հետևանքներ»,-ասաց նա։

Արցախյան մշակույթի օրեր՝ Երեւանում

Սեպտեմբերի 20-ին և 21-ին «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեց «Արցախյան մշակույթի օրեր» խորագիրը կրող երկօրյա ձեռնարկով։ Իրադարձության նպատակն էր ցույց տալ, որ Արցախից հեռու էլ ջանք ու եռանդ չի խնայվում մեր մշակույթը պահպանելու և հանրահռչակելու գործում։ Ծրագիրը սկսվեց Արցախյան վերջին պատերազմի և Արցախի հայաթափման տարելիցին նվիրված միջոցառումներով։ Մեկնարկը տրվեց գեղանկարիչ,

Բագրատ սրբազան. «Մենք բացարձակ տրամադրություն չունենք դահլիճներում, սահմանափակ միջավայրերում անցկացնել մեր միջոցառումների առաջիկա ողջ ընթացքը եւ հոկտեմբերի 2-ից նոր փուլ ենք մուտք գործում, որը ես կոչել եմ հաղթանակի եւ լույսի շրջան»

Այո, մենք վերատեսության ենք ենթարկել մեր գործողությունների ծրագիրը, մեթոդաբանությունը, մարտավարությունը: Եվ այդ վերատեսությունն է, որ մեզ այսօր մղում է քայլ առ քայլ գործելու: Չեմ զլանալու վերստին կրկնել՝ համառ, հետեւողական աննահանջ պայքարով:

Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել

Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

Համաձայնագրով նախատեսվում է հավելյալ 2,720.000 եվրո վարկ ներգրավել՝ Գյումրիի Անի եւ Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար

Վաչե Տերտերյանի խոսքով՝ համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում

Սերժ Սարգսյանի եղբորորդու և Սուրիկ Խաչատրյանի որդու վերաբերյալ քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է. «Հրապարակ»

«Հրապարակ». Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք էր սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հակասահմանադրական է համարում սահմանազատման հարցերով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Կանոնակարգում առկա են ձևակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար. այն ենթակա չէ ԱԺ-ի կողմից ընդունման

«Այս ամենը միայն գույք չէ․ այս ամենը պատմություն է, Հայաստանի, մեր ժողովրդի արժեքն է»․ Նկարիչների միության նախագահ

Սուրեն Սաֆարյանն ասաց՝ բոլոր միությունների նախագահների և ՀԿ-ների անունից դիմում-նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին հանդիպման ակնկալիքով։

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Պատգամավորի խոսքով Լեւոն Սահակյանը 2022 թվականի մարտին Ազգային

«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին` դրամաշնորհներ տալով ՀՀ-ում գործող մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՅՈՒՆԻՍԵՖ-ին

Ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ ձևավորելու և դրանք առաջ մղելու առաքելությամբ գործող «Աֆեյան» հիմնադրամն այսօր հայտարարեց Արցախից ավելի քան 100,000 տեղահանված անձանց աջակցելու համար նախկինում հայտարարված 2 միլիոն ԱՄՆ դոլարի տեղաբաշխման ավարտի մասին: Այս ծրագիրը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանն աջակցելուն ուղղված Աֆեյանների ընտանիքի նախորդ նախաձեռնությունների շարունակությունն է։ «Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է

Բարերարի միջոցներով վերականգնվում են «Քարակարմունջ»-ը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի  (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: 19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով: Տեղում քննարկվել են

Ոչ մեկը լուրջ չի ընկալի մեկին, որը ծպտուն չի հանում Բաքվի բանտերում հայտնված մեր գերիների մասին. Էդուարդ Շարմազանով

Արցախի նախկին նախագահ էլ կար, որը մինչեւ վերջ միամտորեն հավատում էր Նիկոլի «ապագա կա»-ին, իսկ այսօր նույն Նիկոլի անգործության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտում։

Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստին Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա՛».  Լևոն Զուրաբյան

Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ եւ սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:

Այո, վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու: Արցախի հիմնախնդիրը լուծված չէ. Բագրատ Սրբազան

Արցախի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ

«Միասին մենք նպատակ ունենք լուծելու բնապահպանական հրատապ մարտահրավերներ»

Նարեկ Մկրտչյանի և արքայադուստր Հայա Ալ Սաուդիի զրույցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ համատեղ ծրագրեր դիտարկել

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի շրջափուլից՝ առողջության շրջափուլ. ժամանակն է գործել ծերացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ) կլոր սեղան քննարկմանը։ Իր

Հայկական ազգային ինստիտուտը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը փաստագրող կայքէջ է գործարկել, որը հասանելի է նաև թուրքերեն

Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հայտարարեց նոր կայքէջի գործարկման մասին, որը փաստագրում է ցեղասպանության գործընթացի զարգացումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կործանմանը: Տեղակայված լինելով ANI-ի հիմնական կայքէջում, որը ավելի քան 25 տարիների ընթացքում դարձել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության միջազգային հաստատումը փաստագրող նշանավոր հեղինակություն, նոր կայքէջը հիմնված է ամբողջովին պաշտոնական արձանագրությունների վրա, որոնք վկայում

Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն հաստատելու, տարածաշրջանը տնտեսական զարգացման ուղիով տանելու հնարավորությունը բաց չթողնելու կարևորությունը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանը և

Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը հասել է 492-ի

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 492-ի, վիրավորներինը՝ 1645-ի․ հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 6:30-ից Իսրայելը զանգվածաբար ռմբակոծել է Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերը: Հայկական ալիք  

Մեզ համար որեւէ նշանակություն չունի՝ մյուս կողմը երբ, ինչպես պիտի իր ընթացակարգերն իրականացնի. Վահե Գրիգորյան

Ամեն ինչում խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն. Սեդա Սաֆարյանը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ին, 29-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների

Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, ծնողներն էլ վթարի են ենթարկվել. «Փաստինֆո»

Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջկա դեպքով ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդում է ստացել։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ «Նոր է սկսվել նախաքննությունը։ Այս պահին դեռ վաղ է վարկածների մասին խոսել»,- ասաց Աբրահամյանը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ

«Մենք բոլորս անպայման պիտի վերադառնանք Արցախ ու տեր կանգնենք մեր հայրենի հողին. դա երազանք չէ, նպատակ է». Միքայել Հաջիյան

«Ես դիմում եմ մեր բոլոր այն տղաներին, ովքեր մնացել են Ստեփանակերտում, մայր հողում, ում հոգիները սավառնում են Արցախի երկնքում…»։

Արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպան Սոբհանիին

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Նախարարն իր խորին ցավակցություններն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև հարաբերությունների բարձր

Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք` կասենք. ՍԴ նախագահ

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ լրագրողներին ասաց, որ հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ գտնում է, որ մի շարք հարցերի պատասխան հնարավոր է ստանալ գործի բանավոր քննության շրջանակներում, առաջարկել է անցնել բանավոր քննության, բայց դատարանը մերժել է:

OVIO-ն ինովացիոն կրթության կողքին՝ Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում

OVIO ընկերությունը հանդես է գալիս որպես Ռոբոտների միջազգային օլիմպիադայի (World Robot Olympiad) գլխավոր գործընկեր Հայաստանում։ Այս եզակի միջազգային մրցույթը նպատակ ունի ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ և խթանել նրանց հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ։ 2023 թվականից ի վեր օլիմպիադայի ազգային ներկայացուցիչը «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն է, ում հետ ևս ընկերությունը շարունակում է համագործակցել և միասին նպաստել

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլեւ կարողանա իրապես իր առաքելությունն իրականացնել». Վրթանես սրբազան

«Մեր զգացողությունները մեզ տանում են դեպի Արցախի 1988 թվականի շարժումը, երբ արդյունքում մենք տեսանք լուսավոր, հաղթանակած ու պայծառ Արցախ»։

Պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ մեծ աշխատանք պետք է իրականացնենք. Գիլոյան

«Սմբատը ֆիզիկապես հոյակապ վիճակում է. լավ մարզվել է, պարզապես իր մարզաձևում վճռորոշ է եղել սայլակի որակը»

«Շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բուռն կերպով մեկնարկեց 99-րդ համերգաշրջանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 12-ին սկսված և մինչև հոկտեմբերի 30-ը տևող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ երաժիշտներով: Սեպտեմբերի 19-ից 23-ը Ազգային ֆիլհարմոնիկը մեկնել էր եվրոպական հյուրախաղերի: Դեպի Ավստրիա նվագախմբի մոտ հարյուր անձի ավիափոխադրման հարցում, որը բավականին խնդրահարույց էր, աջակցության ձեռք է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31