Օրվա լրահոսը
Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անջեյ Դուդայի հետ
Ռուբեն Վարդանյանը երազում էր, որ արտերկրից մարդիկ գան Հայաստան՝ մրցունակ կրթություն ստանալու. UWC Դիլիջանի շրջանավարտ
UWC Դիլիջան միջազգային դպրոցի` 2017թ. շրջանավարտ Սիլվիյա Հովնանյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում ուսանելու, ստացած գիտելիքների, կրթության ու ուսուցման հիմքում ընկած արժեքների, արտերկրում մասնագիտություն ստանալու ու հայրենիք վերադառնալու որոշում կայացնելու մասին: «UWC ցանցի քոլեջներ ընդունվելը բավականին բարդ է, բայց նաև արժանի դիմորդները երբեք գումարի պատճառով չեն մերժվում: Նրանք ընդունվում են, ու
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա
Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ
«Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են»
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։
Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ստեղծագործական միությունների կողմից ներկայացված մտահոգությունների վերաբերյալ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Գեղարքունիքի մարզի Շորժա
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի
Ադրբեջանի գործողությունները վկայում են հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգված քայլերի մասին, որոնք վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային արժեքները
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը դատապարտելու մասին Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը: Հայաստանի և հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցված պատմական և մշակութային հարստությունն այսօր վտանգի տակ է և անօրինական ու անմարդկային գործողությունների է ենթարկվում
Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը: Նախ տեղի է ունեցել նստաշրջանին մասնակից պետությունների ղեկավարների դիմավորման արարողությունը, վերջիններիս ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այնուհետև նստաշրջանի բացման ընթացքում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բրազիլիայի նախագահ Լուիս
Ալեն Սիմոնյանը Անդորրայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես` արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ակտիվ կապի հաստատում: Ալեն Սիմոնյանն Անդորրայի իր պաշտոնակցին ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն
Գառնիկ Դանիելյան. «Ես չեմ պատկերացնում այդ մարդկանց Մայր տաճարում»
Մինչեւ մի քանի ամիս առաջ ես եւ իմ ընկերները Մայր աթոռի կողքը կանգնած էինք, որ պահենք, չմտնեն եկեղեցին պղծեն: Իրենց ուղղորդած մարդիկ: Դա այնքան պարզ, այնքան ակնհայտ է եղել:
Քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ պետությունից թաքցված 135.815.763 ՀՀ դրամ է վերականգնվել պետական բյուջե
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել
«Ես հարկ մուծող եմ, բայց ես ինձ հերոս չեմ համարում, ո՞նց կարող է հարկ մուծողը լինել հերոս»․ Ռուբեն Մխիթարյան
Ցավոք սրտի, մեր կողմից մեծ հռչակված մարդիկ իրենք իրենց են սիրում այս ժամանակի մեջ, ոչ թե ժամանակն են սիրում, այլ իրենք իրենց այս ժամանակի մեջ սիրում, իրենց համար մեկ է՝ ով է իրենց ծափ տալիս, թուրքն է իրենց ծափ տվել, թե հայը, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում են իրեն ծափ տվել, թե Ստամբուլի կոնսերվատորիայում, մեկ է»,-ասում է Ռուբեն Մխիթարյանը։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ները 15 օր կանցկացնեն Հայաստանում՝ մասնակցելով դասընթացի, ապա յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանք կիրականացնի իր համայնքում
Երևան, Հայաստան (24․09․2024թ․) – Սեպտեմբերի 23-ին Երևանում մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Արդեն չորրոդ տարին իրականացվող ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի
«Պարզ տեքստով գրված է, որ ապագայում նպատակ ունեն հարձակվելու Հայաստանի վրա»
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Սա Ադրբեջանի նախագահական ապարատի հետ փոխկապակցված կայք է, որտեղ պարզ տեքստով գրված է, որ ապագայում նպատակ ունեն հարձակվելու Հայաստանի վրա, որը համարում են իրենց գոյություն չունեցող «պատմական հայրենիքը» և կոչում «Արևմտյան Ադրբեջան»։ Իմ գրառումների նպատակն է՝ զգուշացնել վտանգի մասին, քանի դեռ այն
Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբն առաջին անգամ էր Երևանում և Թումանյանի անվան զբոսայգում համախմբել էր երաժշտասերներին
«Երևան կլասիկ ֆեստ». Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբն առաջին անգամ էր Երևանում և Թումանյանի անվան զբոսայգում համախմբել էր երաժշտասերներին: Փառատոնի վերջին օրն այսօր է՝ սեպտեմբերի 24-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կսպասի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգի սկիզբը՝ 20:00: Մանրամասները՝ տեսանյութում. Երևանի քաղաքապետարան
Անդրեասյանն անդրադարձել է Նիդերլանդների թանգարանային քաղաքականության փորձի, մասնավորապես՝ մարքեթինգային բաղադրիչի ուսումնասիրմանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ–Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն:
Գծանշումն այնպես անփույթ են մաքրել, որ վարորդները շփոթության մեջ են ընկնում և հայտնվում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտում. ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն են իրականացնելու: Մասնավորապես նշվում էր, որ օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած
COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին. Human Rights Watch
«Ազատություն». COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Իլհամ Ալիևի վարչակազմին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է անկախ ձայների մասնակցություն, հայտարարել է Human Rights Watch-ը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ Ադրբեջանը ավտորիտար իշխանություն ունեցող, այլախոհությունը չհանդուրժող պետություն է, որը հետապնդում է անկախ լրագրողներին, ակտիվիստներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Բագրատ սրբազան. «Ձեր ատելությունը ուտելու է ձեզ, սպառվելու եք, այրվելու եք հենց ձեր ատելության եւ թշնամության մեջ»
Ոմանք նաեւ ասում են, թե ծրագիր չկա: Ծրագիրը մեկն է, այս չարիքի հեռացումը: Եվ շատ սիրով նորից կրկնում եմ. նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան եւ իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է անխտիր, թող հանձն առնեն եւ իրականացնեն:
Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են Ստամբուլ-Բեյրութ թռիչքները
Մահացածների թվում կա 35 երեխա:
Պապոյանը և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները
Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը,
Գառնիկ Դանիելյան. Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում՝ այդ չարիքը ավելի ահավոր, ավելի սարսափելի ցանկանում են բերել Հայաստանի Հանրապետության գլխին
Այդ ազգակործան, հայակործան ծրագիրը, որ իրականացրին Արցախում, նույն ծրագիրը իրականացնում են նաեւ Հայաստանի Հանրապետության հետ:
Անդրադառնալով Նիդերլանդների հետ համագործակցությանը՝ Վահե Ղազարյանն ընդգծել է տարբեր ուղղություններով լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը
Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթեր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ ՆԳ նախարարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը։ Նա
Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի ելույթները պարտվող եւ հաղթող ղեկավարների ելույթներ են ու միմյանց փոխլրացնում են․ Ստեփան Դանիելյան
«Երկու ղեկավարների ելույթները՝ մեկ ընդհանուր տրամաբանության մեջ են․ կա Ադրբեջանի նախագահի ելույթը, որն ասում է՝ ես հաղթող երկիր եմ, որպես հաղթող երկիր, պետք է իմ պայմաններն ընդունեն եւ ապագան, որի մասին խոսում է Հայաստանի ղեկավարը, լինելու է իմ պայմաններով։ Եվ Հայաստանի ղեկավարը, որը խոսում է անցյալը մոռանալու, նույնիսկ ներկան մոռանալու ու խաղաղության մասին․ իր համար
«Ռուսական երկաթուղիներ»-ի և «Հարավկովկասյան երկաթուղի»-ի ղեկավարները պարգևատրվել են Երախտագիտության մեդալներով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն – խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը պարգևատրվել են Երախտագիտության մեդալներով։ Ինչպես նշված է նախագահի հրամանագրում, մեդալները շնորհվել են «հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և 2024 թվականի մայիսին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքների վերացման գործում նշանակալի ավանդի համար»։
Հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման 4 դեպք՝ Կոտայքում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։ Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։ Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական
Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը օգոստոսին՝ 751 816
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 536-ով կամ 4.8%-ով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
«Չէ՞ որ «խաղաղությանը» բան չմնաց, մի քիչ էլ զիջենք, խեղճանանք ու վերջ». Տաթևիկ Հայրապետյան
Բայց այս ամենի մասին ՀՀ-ում խոսող պաշտոնյա չկա, այս ամենի մասին մեր իրականության մեջ պետք է լռել․․․