Օրվա լրահոսը

Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ԱՄՆ-ի աջակցությունը. Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն

Նիդերլանդներում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է խորհրդարանի պաշտպանության, արտաքին հարաբերությունների, ինչպես նաև Եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպական հարցերի հանձնաժողովի և պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ծավալվել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում ԱԽ քարտուղար Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: ՀՀ Անվտանգության խորհուրդ

Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ ծննդյան օրվա առթիվ

Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու մեր երկրների և եղբայրական ժողովուրդների համար

Իմ տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին․ Ռուի Մոտան՝ «Փյունիկի» նկատմամբ հաղթանակի մասին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում 2։0 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ։ Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է իր թիմի հաղթանակի մասին։ «Մեր կողմից շատ լավ հանդիպում էր և ես կարծում եմ՝ հենց ամենասկզբից մենք վերահսկում էինք խաղը: Որոշ փոխանցումներ որակապես այնքան լավը չստացվեցին, որքան՝

ԱՄՆ չեմպիոնի կոչումը վիճարկելու են երեք հայ շախմատիստներ

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը, իսկ կանանց առաջնությունում՝ Տաթեւ Աբրահամյանը:

Նարինե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի ազգային բյուրոների պետերի առաջին հանդիպմանը

Սեպտեմբերի 16-19-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացում քննարկվել են հետախուզումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների կանխման և բացահայտման, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական

«Այս իրավիճակում Եվրամիությունը կցանկանար ներկայացված լինել Հայաստանում եւ ոչ թե Հայաստանը տեսնել Եվրամիությունում. սրանք բոլորովին տարբեր բաներ են». Արմեն Բաղդասարյան

«Եվրամիությունը հաստատ գրկաբաց չի ընդունի մի երկրի, որն աշխարհագրորեն Եվրոպա չէ, երկրորդ, ունի բազմաթիվ լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային»։

«Կարևոր է նաև հենց տնօրեններից լսել արդյունավետ լուծման առաջարկներ». ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։ Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի

Նախարար Միրզոյանի և Վոլկեր Տյուրկի հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ՄԱԿ գրասենյակի ներգրավվածության կարևորությունը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցության հարցեր։ Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու իրավունքների պաշտպանության հարցերում Գրասենյակի ներգրավվածության կարևորությունը։

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վերականգնել ավելի քան 288 միլիոն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը: ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել

Սիփան Օլահի և Լոնդոնի «Քլինգեն» կամերային անսամբլի դեբյուտային ելույթները՝ Մշակութային տոն Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում

Մաեստրո Սիփան Օլահը և Լոնդոնում գործող հայտնի «Քլինգեն» կամերային անսամբլը հաջողությամբ ավարտեցին իրենց առաջին համերգային շրջագայությունը Հնդկաստանում՝ գերելով հանդիսատեսին Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում։ Այս եզակի ելույթները կազմակերպվել էին Հնդկաստանում Հայաստանի դեսպանության կողմից՝ Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու, Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR), Չեննայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի և Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիայի հետ համատեղ:

Բաքուն բազմաթիրախային JF-17C կործանիչ է ստացել

«Ազատություն». Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել բազմաթիրախային JF-17C ինքնաթիռը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դեռ այս տարվա փետրվարին հաղորդվել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանում արտադրված JF-17C Block III մակնիշի կործանիչներ գնել։ Պակիստանյան մամուլն այն ժամանակ գրեց, թե գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան

Մհեր Գրիգորյանը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: ՀՀ

Ի՞նչն է տպավորել Բաբկեն Թունյանին՝ Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիբ Էրդողան հանդիպման մեջ

«Տնտեսական սպառնալիքները միշտ քննարկում ենք»,- սա էլ Բաբկեն Թունյանի պատասխանն է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որը հայտարարել էր, թե ՀՀ ցորենի պաշարի 90 տոկոսը ՌԴ-ից է գալիս։

Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար: Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: Երևանի քաղաքապետարան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9 %, արտահանման ծավալն աճել է 110 %-ով

2024թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 2024թ․ հունվար-օգոստոսը 2023թ․ հունվար-օգոստոսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.0%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 13.7%-ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 5.2%-ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 20.4%-ով, 📈Շինարարության ծավալն աճել է 16.2%-ով, 📈Արտահանման ծավալն աճել է 110.0%-ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 86.8%-ով, 📊2024թ․ օգոստոսը 2023թ․ օգոստոսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը

ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են նախաձեռնել. «Ազատություն»

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար, «Ազատության»-ը հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պատճառների մասին Աղազարյանը չխոսեց, նշեց՝ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի «հայրն ու եղբայրն ովքեր են»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախազգուշացում է տրվել սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Վահագն Դավթյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» կարգապահական տույժը: ՀՀ արդարադատության նախարարություն

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համաձայնագրեր են կնքել

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև նոր համաձայնագրեր են ստորագրվել: Վարչության սոցցանցում տարածած հայտարարության մեջ կնքված պայմանագրերը որակվել են «կարևոր»: Համաձայնագրերը վերաբերում են էլեկտրական ռազմական մեքենաների համատեղ զարգացմանը, խելացի զինամթերքի արտադրությանը, սիմուլյացիոն վարժական տեխնոլոգիաների և զինամթերքի արտադրության գծին, ռազմավարական ցանցային հաղորդակցման համակարգին, օդային պլատֆորմների հաղորդակցության մոդեռնիզացմանը և նման

Սփյուռքահայ ավելի քան 35 ստարտափեր Հայաստանում է՝ «Ներուժ 5.0»-ին մասնակցելու

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման պաշտոնական բացումը։ Սփյուռքից ավելի քան 35 սփյուռքահայ ստարտափերներ Հայաստան են ժամանել՝ ներկայացնելու իրենց տեխնոլոգիական գաղափարները, զարգացնելու և վերածելու կայուն բիզնեսի հենց Հայաստանում։  Այս տարի ծրագիրն անցկացվում է հոբելյանական՝ 5-րդ անգամ: Ծրագրի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես գալով` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանին առաջարկել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպել

Հայաստանի պատմության թանգարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպելու առաջարկություն: Այս համատեքստում քննարկվել են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ։ Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-30-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։ Երևան քաղաքի

«Անվտանգության և պաշտպանության ոլորտներում մեր համագործակցությունը ներառում է նաև պաշտպանական գնումների ոլորտը»․ Կիպրոսի պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը վստահեցրեց՝ կշարունակեն աջակցել ՀՀ-ի ջանքերին էլ ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ։

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

Այն գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում:

Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը

Վրաստանի «Պատվո նշան»-ի շքանշանակիր է, Մաչաբելիի անվան մրցանակի դափնեկիր: 2011 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2015 թվականից Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է:

Ավազակությամբ 38,250 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250կգ. քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որոնցից 11-ի ինքնությունը, վարույթի շրջանակներում քննիչների կողմից

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31