Օրվա լրահոսը
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Պոկում վարժությունում 18-ամյա գյումրեցին 100 կգ արդյունքով ճանաչվեց հինգերորդը, սակայն պարզորոշ նկատվում էր, որ նա անհամեմատ մեծ ներուժ ունի եւ պայքարելու է ամենաբարձր տեղի համար, ինչն էլ արեց հրում վարժությունում։
Հանրապետության նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին: Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ավանդը հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և Լատվիայում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման գործում: Զրույցի ընթացքում Րաֆֆի Խարաջանյանը մանրամասներ է ներկայացրել լատվիահայ համայնքի մշակութային և հանրային կյանքի անցուդարձերից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր
Կարեւորվել է հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր: Տեղի է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ
«Նույնիսկ արցախցի զոհերը Հայաստանի իշխանությունների համար օտար են». Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրացավ մեր նորագույն պատմության ամենաողբերգական դժբախտ պատահարի տարելիցը։ Արցախում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից զոհվեցին ավելի քան երկու հարյուր, վնասվածքներ ստացան մոտ երեք հարյուր մեր հայրենակիցներ։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները որևէ աջակցություն չցուցաբերեցին զոհերի ընտանիքներին։ Ընտանիքներ, որոնք այդ օրերին կորցրեցին ամեն ինչ։ Երկու տարի առաջ
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում. Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից. Օլիվյե Դըկոտինյի
«Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից: Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ նրանց մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի», գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին:
Փաշինյանը և Քուվեյթի թագաժառանգը հեռանկարային են համարել տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Քուվեյթի թագաժառանգի հանդիպումը
«Իրավապահ մարմինները խուսափում են արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք քարոզողների դեմ պայքարելուց
«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. Իրավապահ մարմինները խուսափում են արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք քարոզողների դեմ պայքարելուց: Մասնավորապես, Քննչական կոմիտեն ու Դատախազությունը հրաժարվեցին քրեական վարույթ հարուցել «Թերեզա Ասատրյան» անվանումով ՖԲ օգտատիրոջ գրառման առիթով, որով առաջարկվում էր արցախցիներին զրկել բոլոր իրավունքներից և, ըստ էության, ստրկության մատնել Հայաստանում գտնվող ղարաբաղցիներին: «Իրազեկ
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի
Պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից արդեն ֆիքսվել է երկու դամբարան
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի սեպտեմբերի 7-ից Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում գտնվող նշանավոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից համաղեկավարում եմ ես, իսկ ռուսական կողմից՝ հնագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական
Սերոբ Գասպարյանը ձերբակալվելուց օրեր առաջ մեկնել էր Եվրոպա
Սերոբ Գասպարյանը ձերբակալման պահին օդանավակայանում էր, պատրաստվում էր լքել ՀՀ-ն
Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակ գերպ. Անտե Յոզիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Առաքելական նվիրակն առավելագույն ջանքեր կգործադրի երկու պետությունների բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ
Գեղամ Մանուկյան․ Էրդողանի հետ հանդիպման այցելությունով տպավորություն են ստեղծում, թե տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է եւ որեւէ թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ չկա
Քանի Ադրբեջանի հետ կան հարցեր, Թուրքիան երբեք Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորելու։ Մնացածը՝ Մարգարայի կամուրջ, երկաթգիծ, հեքիաթ է
Քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար
«Հուսով եմ՝ Ադրբեջանում կլինեն մարդիկ, որոնք կկարողանան անկաշկանդ և ինքնուրույն լինել երկխոսության ծրագրերում և միջոցառումներում»․ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբում (ԵՄԱ) պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց՝ միշտ էլ եղել է ցանկություն Ադրբեջանի իշխանության կողմից վերահսկելու երկխոսությունը ոչ պաշտոնական մակարդակում։
Վասիլիս Պալմասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ ՀՀ պաշտպանության նախարարություն
«Փաշինյանի հրճվանքը զարմացրել է անգամ ադրբեջանա-թուրքական մամուլին»․ ի՞նչ են գրել Էրդողանի հետ լուսանկարի մասին
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքի «Թուրքական տուն» երկնաքերում հյուրընկալվելուն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հեղինակած «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» վերնագրով գիրքը նվեր ստանալուն, որի ժամանակ Փաշինյանը ժպտում է, իսկ Էրդողանը խորհրդավոր հայացքով նայում նրան, ասաց․ «Լուսանկարը նախևառաջ մեծ զարմանք է առաջացրել թուրք-ադրբեջանական մամուլում։ Նրանք շատ
COP 29-ը տեղի է ունենալու մի երկրում, որտեղ կլիմային ահռելի վնաս է հասցվում, խախտվում են ընդդիմադիր հայացքներ կրող քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները
Կլոր սեղան քննարկում Նյու Յորքում՝ Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ
«Ժնևը մեր եվրոպական շրջագայության առաջին կանգառն էր»
Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որը հրավիրված էր Ժնև՝ մասնակցելու Puplinge Classique փառատոնի 15-ամյակին, պատրաստվում է մեծ հյուրախաղերի։ Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի հետ։ Նվագախումբը գործունեություն է ծավալում ԿԵԱԿ կազմում։ Գարեգին Սարգսյանը, ունենալով գեղարվեստական կարևոր նախագծերի կառավարման երկարամյա փորձ, համաձայնեց մեզ ներկայացնել իրենց աշխատանքի առանձնահատկությունները: 2013 թվականից ի վեր
Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ երկու մայրաքաղաքներում
Կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը
ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակն ակնկալում է ակտիվ համագործակցություն արտակարգ իրավիճակների պլանի մշակման, աղետների կառավարման և այլ ոլորտներում
Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին
Հաջողության 6 գաղտնիքները
Ինչպե՞ս է հնարավոր, որ 30 տարվա ընթացքում առնվազն երկու պատերազմ ապրած մի երկիր ունենա այդքան գնահատված և արտասահմանում պահանջված մի նվագախումբ : Հաջողության գաղտնիքները : Աշխարհն ընդհանրապես եւ երաժշտության ոլորտը մասնավորապես դաժան է ու անողոք: Այդ դեպքում ինչպե՞ս կարող եք գտնել ձեր տեղը, այնուհետեւ գոյատեւել այս մրցակցային միջավայրում: Հարցեր, որոնք բնականաբար ծագեցին 2024 թվականի սեպտեմբերի
Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը: Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։ Նա բազմաթիվ
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Հայաստանի գործարար համայնքը և առաջատար մասնագետները մեկ օրով հավաքվել են Երևանի կենտրոնում` քննարկելու Telcell ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունները: Սեպտեմբերի 24-ին Telcell ընկերությունը ֆինանսական ոլորտի առաջատարների հետ քննարկեց և թափանցիկությամբ ներկայացրեց բաժնետոմսերի գնման հնարավորությունները։ Միջոցառումն արձանագրեց. լավագույն ժամանակը հիմա է` 2024-ին Telcell բաժնետեր դառնալը հնարավոր է: «Ուրախ եմ, որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այսչափ հետաքրքրություն
Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու վարույթով մեղադրյալները հայտնաբերվել են
Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը և այլք: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում Ֆրանսիայի հետ տարիներ ի վեր ձևավորված
Հստակ պահանջ ներկայացրեք Ադրբեջանին՝ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին, և այնուհետ միայն որոշեք ձեր մասնակցության հարցը COP29-ին. Էդմոն Մարուքյան
Սա Ադրբեջանի կողմից մարդու առևտրի ակներև դեպք է, որին Հայաստանը համաձայնել է ճարահատյալ
10 հարց՝ ԼՂ հայրենակիցների կողմից երեխայի ծննդով պայմանավորված նպաստների իրավունքի իրացման վերաբերյալ
Հարց 1։ ԼՂ–ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ–ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստների ո՞ր տեսակների համար կարող եմ դիմել: Պատասխան։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար՝ մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։ Հարց 2։ Երեխայի ծննդով պայմանավորված նպաստներից օգտվելու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ
«Խաթարվում է նաև դասապրոցեսի ընթացքը». շարունակվում են բողոքներ ներկայացվել ՄԻՊ՝ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում շինարարական և քանդման աշխատանքների հետևանքով առաջացող բարձր աղմուկի, փոշու, անվտանգային հարցերի, ինչպես նաև շինաշխատանքները ոչ աշխատանքային և հանգստյան օրերին իրականացնելու, արդյունքում` իրենց
Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի՝ Օհանովի փ. խաչմերուկից մինչև Տիչինայի փ. խաչմերուկ ընկած հատվածը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
Պատահարների գրանցման վերաբերյալ փոփոխություններ՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններում
Ինչպես գիտեք, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Երևան քաղաքում հաճախակի խցանումներ են առաջանում՝ անհարմարություններ պատճառելով Ձեզ։ Նշված խնդրի թեթևացման նպատակով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր կանոններում կատարել է հետևյալ փոփոխությունները. Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվելով