Օրվա լրահոսը

Պարտված երկրի ինքնիշխանությունը չի մեծանում

Սովորաբար այս կամ այն երկրի անկախությունը նվաճվում է եթե ոչ ռազմական հաղթանակով, ապա գոնե քիչ թե շատ հաջող ռազմական գործողություններով: Կարելի է ասել, որ նման գործողություններն ինքնիշխանության քննություն են. դու ցույց ես տալիս, որ կարող ես ունենալ արդյունավետ զինված ուժեր, պաշտպանված սահմաններ, ի վերջո՝ պետություն: Դա է ապացուցում 19-21-րդ դարի պատմությունը՝ ընդհուպ մինչեւ Կոսովո, Արեւելյան

UBPay համակարգը միացել է IAMTN միջազգային ասոցիացիային

UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը դարձել է Դրամական փոխանցումների ցանցերի միջազգային ասոցիացիայի՝ IAMTN-ի անդամ: IAMTN-ը միավորում է բանկերին, վճարային համակարգերին, էլեկտրոնային փողի կազմակերպություններին և բջջային օպերատորներին: Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է կառավարությունների, վերահսկող մարմինների, ասոցիացիաների և մասնավոր ընկերությունների հետ՝ ավելի անվտանգ, հուսալի, արագ, մատչելի և թափանցիկ ձևով միջազգային փոխանցումների և վճարումների իրականացման գործընթացին աջակցելու համար:

Խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված քննարկմանը

Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։

Ժողովրդավարությունն ինչ է տվել Հայաստանին 2018 թվականի հեղափոխությունից հետո. վարչապետը Նյու Յորքում մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով քննարկմանը

Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլևս չկա հետ ճանապարհ դեպի կասկածելի ընտրություններ։

Դե հիմա էս իմաստունը թող բերի, ցույց տա, որ 1990թ. օգոստոսի 5-ին կամ 1991թ. հոկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանն ասել է, թե Ղարաբաղի հարցը լուծում չունի. «ՉԻ»

Բա որ չեն ասում՝ քաղաքագիտության դոկտոր: Էս Շիրինյանը: Թե որ սա է դոկտորը, մեր վիճակն էլ սա պիտի լինի:

Ադրբեջանական գազը չի կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական գազին. տնտեսագետ Արմեն Եղիազարյան. «168 ժամ»

Կրկնում եմ՝ մեկից ավելի մատակարարողն ավելի լավ է, բայց եթե Ադրբեջանին են դիտարկում, ապա արդյո՞ք դա Ադրբեջանը չի օգտագործի՝ որպես քաղաքական ճնշում՝ չեմ կարող ասել։ Գուցե իրենք ուզում են դիվերսիֆիկացիա իրականացնել, գուցե խաղաղության պայմանագրից հետո անեն, բացառել պետք չէ»,- եզրափակեց Արմեն Եղիազարյանը։

Կարծես այդ մարդիկ մերոնք չէին, մեր ազգակիցներն ու հայրենակիցները չէին, կարծես միևնույնն էր, թե ինչ է կատարվել. «Փաստ»

Մեր այդ լուսավոր տղաների հիշատակը հարգելու համար սգո օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Միայն Փաշինյանի «լայվային» բացականչությունները հնչեցին, թե՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը…»:

Հովտաշատ գյուղի սկզբնամասում վթարից հետո այրվել է ավտոմեքենա. կան զոհեր

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Անդրանիկ Օզանյանի մարտական թուրը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում

Այսօր Հայաստանի պատմության թանգարանում Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակին ընդառաջ «Սուրբ անունդ կհիշվի դարեդար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը կայացավ: Անդրանիկի կնոջ ժառանգներ Սեթա եւ Կրիկոր Դիգրանյանները Զորավար Անդրանիկին պատկանող  տասնյակ նոր ցուցանմուշներ, այդ թվում, մարտական թուրը, հերոսի մազափունջ, որ տարիներ շարունակ որպես մասունք պահել է նրա կինը, լուսանկարներ, փաստաթղթեր եւ անձնական իրեր նվիրաբերեցին թանգարանին: Աշոտ

Հակոբ Ասատրյան. «Մենք համաեվրոպական «Օրեր» ամսագիրը օգտագործում ենք նաեւ Հայաստանն ու Արցախը քարոզելու նպատակով, բայց ցավոք, այսօրվա իշխանություններից աջակցություն բացարձակ չենք ստանում»

Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Չեխիայում հրատարակվող «Օրեր» համաեվրոպական ամսագրի հիմնադրման 25-ամյակին նվիրված ձեռնարկը: Ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը Aravot.am-ին ասաց. «25-ամյակը, իրոք, հանրագումարի բերելու շրջան է: Մենք երբեք չէինք պատկերացնի, որ 25 տարի կդիմանանք, որովհետեւ երբ սկսեցինք, առաջին տարիներին պարզվեց, որ շատ դժվար է լինելու: Մանավանդ, որ հայությունը, որ արտագաղթել էր Եվրոպա, կարդալու, գիր-գրականության,

«Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս-ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ». Մակրոն

«Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս-ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ, այս մասին հայտարարել Էմանուել Մակրոնը` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից «Միջազգային համայնքը պետք է լինի այստեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ընթանան, և միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Մահացածների անունները ցուցակներից ես էի ջնջում | Վերապրում․ Գայանե Սարգսյան

Գայանե Սարգսյանը Արցախի Ստեփանակերտ քաղաքից է: Նա կամավորությամբ է սկսել զբաղվել Արցախի համար ամենածանր շրջանում. շրջափակում, պատերազմ, բռնագաղթ… Հիմա էլ Երևանում է հայրենակիցների խնդիրներով զբաղվում:   Արցախի Հեռուստատեսություն

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

Պոկում վարժությունում 18-ամյա գյումրեցին 100 կգ արդյունքով ճանաչվեց հինգերորդը, սակայն պարզորոշ նկատվում էր, որ նա անհամեմատ մեծ ներուժ ունի եւ պայքարելու է ամենաբարձր տեղի համար, ինչն էլ արեց հրում վարժությունում։

Հանրապետության նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին: Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ավանդը հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և Լատվիայում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման գործում: Զրույցի ընթացքում Րաֆֆի Խարաջանյանը մանրամասներ է ներկայացրել լատվիահայ համայնքի մշակութային և հանրային կյանքի անցուդարձերից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր

Կարեւորվել է հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր: Տեղի է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ

«Նույնիսկ արցախցի զոհերը Հայաստանի իշխանությունների համար օտար են». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրացավ մեր նորագույն պատմության ամենաողբերգական դժբախտ պատահարի տարելիցը։ Արցախում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից զոհվեցին ավելի քան երկու հարյուր, վնասվածքներ ստացան մոտ երեք հարյուր մեր հայրենակիցներ։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները որևէ աջակցություն չցուցաբերեցին զոհերի ընտանիքներին։ Ընտանիքներ, որոնք այդ օրերին կորցրեցին ամեն ինչ։ Երկու տարի առաջ

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում. Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից. Օլիվյե Դըկոտինյի

«Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից: Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ նրանց մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի», գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին:

«Իրավապահ մարմինները խուսափում են արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք քարոզողների դեմ պայքարելուց

«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. Իրավապահ մարմինները խուսափում են արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք քարոզողների դեմ պայքարելուց: Մասնավորապես, Քննչական կոմիտեն ու Դատախազությունը հրաժարվեցին քրեական վարույթ հարուցել «Թերեզա Ասատրյան» անվանումով ՖԲ օգտատիրոջ գրառման առիթով, որով առաջարկվում էր արցախցիներին զրկել բոլոր իրավունքներից և, ըստ էության, ստրկության մատնել Հայաստանում գտնվող ղարաբաղցիներին: «Իրազեկ

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի

Պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից արդեն ֆիքսվել է երկու դամբարան

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի սեպտեմբերի 7-ից Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում գտնվող նշանավոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից  համաղեկավարում եմ ես, իսկ ռուսական կողմից՝ հնագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական

Սերոբ Գասպարյանը ձերբակալվելուց օրեր առաջ մեկնել էր Եվրոպա

Սերոբ Գասպարյանը ձերբակալման պահին օդանավակայանում էր, պատրաստվում էր լքել ՀՀ-ն

Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակ գերպ. Անտե Յոզիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Առաքելական նվիրակն առավելագույն ջանքեր կգործադրի երկու պետությունների բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ

Գեղամ Մանուկյան․ Էրդողանի հետ հանդիպման այցելությունով տպավորություն են ստեղծում, թե տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է եւ որեւէ թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ չկա

Քանի Ադրբեջանի հետ կան հարցեր, Թուրքիան երբեք Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորելու։ Մնացածը՝ Մարգարայի կամուրջ, երկաթգիծ, հեքիաթ է

Քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար

«Հուսով եմ՝ Ադրբեջանում կլինեն մարդիկ, որոնք կկարողանան անկաշկանդ և ինքնուրույն լինել երկխոսության ծրագրերում և միջոցառումներում»․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբում (ԵՄԱ) պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց՝ միշտ էլ եղել է ցանկություն Ադրբեջանի իշխանության կողմից վերահսկելու երկխոսությունը ոչ պաշտոնական մակարդակում։

Վասիլիս Պալմասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։   ՀՀ պաշտպանության նախարարություն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31