Օրվա լրահոսը
ՄԱԿ նստաշրջանի շրջանակներում գործընկերների հետ հանդիպումներում Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ: 🇪🇸 Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ։ Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8
«Խոշոր խաղացողներն իրենց պատվիրակներին ուղարկել են «եփելու» կարգադրություններ եւ գործարքներ». Նարեկ Աբրահամյան
Լիբանանի հարավային եւ արեւելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետեւանքով զոհերի թիվը 274-ից հասել է 492-ի, վիրավորների թիվը՝ 1645-ի։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավարի խոսքով՝ լիբանանցիներն առաջին անգամ են նման կորուստներ կրում 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո (ըստ Al Mayadeen հեռուստաալիքի)։ Երեկ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարձակում իրականացրեց Իսրայելի հյուսիսում գտնվող Մեգիդո ռազմական օդանավակայանի
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Արցախում անասնաբուծական ազատ գոտիներ ստեղծել
Ստորագրված հռչակագիրը թույլ կտա Ղարաբաղից (Արցախից) մսամթերք դուրս բերել համաշխարհային շուկա, ինչպես նաև ազատ գոտիներ ստեղծել Ղարաբաղում անասնաբուծական գործունեություն ծավալելու համար։
«Լարսին այլընտրանք կա, լաստանավը տարբերակ է, բայց այն պետք չէ, ինչո՞ւ անիմաստ փող ծախսենք»․ Գեւորգ Պապոյան
Ըստ նրա՝ առեւտրաշրջանառությունը մեծանում է, հետեւաբար, եւ հայ-վրացական, եւ ռուս-վրացական սահմանին ենթակառուցվածքները պետք է ընդլայնվեն։
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
«Հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը կարևոր դեր է խաղում խաղաղ ու ներառական հասարակություններ կառուցելու գործում»
ՔՊ-ում ի՞նչ քննարկումներ են եղել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով․ Գեւորգ Պապոյանը տեղյակ չէ
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արժեքների առումով խոսքի ազատություն է, այսինքն՝ մարդիկ կարող են ազատ արտահայտվել, դժգոհ լինել»։
Հարկեր մուծող քաղաքացու գրպանից քաղաքային իշխանությունը գումարը հանում է՝ լցնում չգործող դիտահորերը. ավագանու անդամ
Ամեն հորդառատ անձրևից հետո էլ Երևանում ջրհեղեղ է լինում։
«Մի կասկածեք». ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է Երեկ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Գործով
Սա Հայաստանը Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Շարմազանով
Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլը Նյու Յորքում հյուրընկալվում է Էրդողանին
«Տնտեսագիտական համալսարանը երբ կարող է տեղ գտնել գոնե թոփ 100-ի մեջ»․ Ժաննա Անդրեասյանն ուղղեց Մհեր Գրիգորյանի սխալը
«Կարծում եմ՝ 5 տարին բավարար ժամանակահատված է՝ Եվրոպայի թոփ 300 համալսարանների եւ աշխարհի թոփ 1000 համալսարանների շարքում մեր համալսարանը հաստատապես տեսնելու համար»։
Ucom ընկերությունը հրապարակել է 2023 թ-ի ֆինանսական արդյունքների աուդիտորական հաշվետվությունը
Ucom ընկերությունը հրապարակել է արտաքին աուդիտի արդյունքում հաստատված 2023 թ-ն ամփոփող ֆինանսական արդյունքները։ 2023 թ-ի արդյունքով ընկերության հասույթը կազմել է ավելի քան 38 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 5,7% աճ: Ընդ որում, աճը գրանցվել է ինչպես ֆիքսված ինտերնետի (+12,3% աճ՝ 2022-ի նկատմամբ), այնպես էլ շարժական կապի ծառայությունների գծով (+13,5% աճ՝ 2022-ի նկատմամբ)։ Եկամուտների աճը
ՊԲ հրամանատարն ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ. Տիգրան Աբրահամյան
Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցավ Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ
Կոբախիձեն հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին
Կոբախիձե. Սեփական փորձից գիտեն, թե որքան կարևոր է խաղաղությունը
«Խաղաղության» ադրբեջանական ավանտյուրան
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային։ Նացիստական Գերմանիան բաժանվեց մասերի»` սա Հայաստանի հետ «խաղաղության» հաստատման ձգտող Ալիեւի գնահատականն է Երեւանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ ՀՀ իշխանությունը, ինչպես հայտնի է, առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո`
Շարժվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ. Արարատ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և
Հաջիզադե. «Հայաստանին զոհի կարգավիճակում ներկայացնելը Ֆրանսիայի անարդար քաղաքականության հետևանք է»
ՄԱԿ-ի ամբիոնից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին, Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Անընդունելի է, որ Հայաստանին լայնորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար», – ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե
ԱՄՆ կառավարությունը հայտարարում է Հայաստանին 20.600.000 ԱՄՆ դոլար աջակցություն տրամադրելու մասին
Ուղղված կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացմանը և դիմակայունության ամրապնդմանը Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարեցին հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից 20.600.000 ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ Նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին և կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ
Արցախը լքելուց առաջ Ճարտարի բնակչուհին իր ձեռքով կոտրում է տասնամյակներով հավաքած իր թանկարժեք սպասքը
Արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանի ֆեյսբուքյան գրառումը Մայրիկս՝ Լյուդա Քամալյանը, գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է: Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից: Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից… Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը:
609 մլրդ դրամ դեֆիցիտ, 5․6 տոկոս տնտեսական աճ, 3․5 տոկոս գնաճ․ կառավարությունը հաստատեց 2025-ի բյուջեի նախագիծը
Ըստ նախարարի՝ ստվերի դեմ պայքարի եւ հարկային վարչարարության բարելավման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում։
Երբ ոմանք զգուշացնում էին, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ասում էին` թշնամուն «նավոդկա» եք տալիս. «Հրապարակ»
Երբ 2018-ին զգուշացնում էին, թե կարո՞ղ է գալիս եք իշխանության, որ Արցախի «հարցերը լուծեք», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները եռանդով հերքում էին, վիրավորում նման հարց բարձրացնողներին: Երբ ասում էին` հասարակությանը տեղեկացրեք, թե ինչի շուրջ եք բանակցում, ինչ եք խոսել վերելակում Ալիեւի հետ, ինչ է նշանակում` «իմ զրոյական կետից եմ սկսում բանակցությունները», վրդովվում էին, թե` «ինչ ուզում,
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. ԱԳ նախարարի ելույթ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հարգարժա՛ն նախարարներ, Գերազանցություններ, Հարգելի՛ պատվիրակներ Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ: Ես կցանկանայի սկսել
ՄԱԿ ամբիոնից Ադրբեջանի ագրեսիվ պահվածքից խոսելու փոխարեն հայտարարում է, թե որպես թեորեմ առաջ է քաշում «Ապագա կա» կարգախոսը. «Փաստ»
Ալիևը հող է նախապատրաստում որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների բռնկման համար, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են թմրեցնել մեր հանրության զգոնությունը խաղաղության մասին թեզերով։
Թուրքիային պետք է այնպիսի Հայաստան, որը հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ իր պատմական պահանջներից. Ռուբեն Սաֆրաստյան. «Հրապարակ»
Նյու Յորքում գտնվող Թուրքիայի տանը կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը, որից ստանդարտ պաշտոնական տեքստ տարածվեց։ Թուրքական մամուլը շեշտադրեց այդ հանդիպման ժամանակ Էրդողանի՝ Փաշինյանին մատուցած նվերը՝ իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքի տեսքով։ Թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանին հանդիպման վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք։ – Էրդողանական «արդար» աշխարհում ի՞նչ տեղ պետք է
2020 թվականի պատերազմից հետո անցկացրած այս չորս տարին ես կորսված ժամանակաշրջան եմ համարում բանակի արդիականացման հարցում. Սեյրան Օհանյան. «168 ժամ»
Հայաստանի հնարավորությունները շատ ավելի մեծ են, որոնցից, ցավոք, իշխանությունը չի՛ օգտվում
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Պեկինում հաղթանակով է մեկնարկել
Առաջին շրջանում Էլինան երկու սեթում 6:2, 7:5 հաշվով պարտության է մատնել ամերիկուհի Էմինա Բեքթասին
Փաշինյանի և Էրդողանի կանայք ջերմ շփվել են Բայդենի տիկնոջ կազմակերպած միջոցառման ժամանակ
Էմինե Էրդողան. «Եթե կան էլի հայ գերիներ կամաց-կամաց տվեք, մաս-մաս»։
Իշխանության եկան կոռուպցիան վերացնելու խոստումներով. 4 տարվա ընթացքում 201 դեպքով ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները. «Ժողովուրդ»
Կոռուպցիան վերացնելու խոստմամբ իշխանության եկած ուժի օրոք կոռուպցիոն հանցագործություններն աճել են. Ներկայիս իշխանությունները 2018թ.-ին իշխանության եկան հենց «Կոռուպցիոն բոլոր շրջանակները վերացնելու» խոստումներով: Սակայն, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը տարվա առաջին կեսին կազմել է 833 դեպք, իսկ հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019-ին՝ 632 դեպք։ 4 տարվա ընթացքում
Այն ժամանակ պատերազմում չէինք պարտվել, Հայաստանի նախագահը հաղթանակած էր, երբ ժպտում էր, հիմա ժպտում է պարտված ղեկավարը. Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»
Ավելի շատ նախապայմաններ Թուրքիայի կողմից երբեք Հայաստանի առջեւ չեն դրվել, եւ Հայաստանը երբեք այսքան պատրաստակամ չի եղել՝ կատարելու Թուրքիայի նախապայմանները:
Հոկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն
Վարժական հավաքների ընթացքում յուրա¬քանչյուր քաղա¬քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: