Օրվա լրահոսը
Կալիֆոռնիայում կսահմանափակեն դասերի ընթացքում հեռախոսից օգտվելը
Դպրոցում կրակոցների դեպքում ավելի լավ է, որ հեռախոսները անջատված լինեն, որպեսզի զանգերը չբացահայտեն աշակերտների գտնվելու վայրը
Այդ ինչպե՞ս պետք է Արցախը նորից մերը լինի, եթե 3 տարեկան երեխան ՀՀ քարտեզը առանց Արցախի է տեսնում ու սովորում. Մարիամ Աբրահամյան
Սա համատարած բոլոր պետական կառույցներում է՝ ջնջել Արցախի հետ կապված ցանկացած բան, լեգիտիմացնել Արցախը Ադրբեջանի մաս կազմելը։
Գերմանիայի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրի դրամական աջակցություն, հոգեկան առողջության ծառայություններ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նաև աջակցություն կցուցաբերեն ծնողավարման և հոգեկան առողջության ու հոգեսոցիալական խնամքի կարիք ունեցող ընտանիքներին
Սերոբ Գասպարյանի գործով՝ կալանքի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացվել. Էրիկ Ալեքսանյան
Քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ ցուցմունք տված անձանց հետ
Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման,
Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից՝ գլորվել ձորը. վարորդը մահացել է
Սեպտեմբերի 26-ին, ժամը 01:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1989
Հայաստանում ՀՆԱ-ի աճը սպասվում է, որ 2025 թ.-ին կկազմի 6 տոկոս. Ասիական զարգացման բանկ
ԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2024 և 2025 թ.թ. Հայաստանում միջին գնաճը կկազմի համապատասխանաբար՝ 0․8% և 2․5%, իսկ
Հիմա դասատու է, մի հատ էլ ապտակել է, ես դրանում վատ բան չեմ գտնում: Կարող է` չի ցավացել, կամ կամաց է խփել. բռնության ենթարկված աշակերտի մայր
Տիգրանաշենում ուսուցչուհու կողմից բռնության ենթարկված Վալերին Արցախից էր եկել
Ինչպե՞ս է պատահում, որ «խեղճիզմի» քաղաքականություն իրականացնողներին Բաքվում տեսնում են որպես «ռեւանշիստ». Տաթևիկ Հայրապետյան
Նյութի մեջ բառացի նշված է. «Հայաստանի հետ դիմակայությունը չի ավարտվի հաջորդ շաբաթ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ սպառազինված մնա՝ և ուղիղ, և փոխաբերական իմաստով»։
UWC Դիլիջանի միջոցով Հայաստանը կրթական համբավ ու հանրաճանաչություն է ձեռք բերում. Ալիս Պետրոսյան
«Երբ Արցախի պատերազմն սկսեց՝ Թուրքիան պարտադրեց, որ Դիլիջանում սովորող երեք թուրք աշակերտները վերադառնան տուն՝ մտածելով, թե մենք լավ չենք վերաբերվի այդ երեխաներին։ Երեխաներին հրավիրեցինք, ծնողներին կանչեցինք ու ասացինք, որ երեխաներին վերադարձնում ենք Թուրքիա։ Գիտե՞ք երեխաներն ինչ ասացին՝ «մենք մի ոտք անգամ դուրս չենք դնի Հայաստանից, մենք նույնիսկ համակիր ենք իրենց մտածելակերպին եւ արած գործերին»»։
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի
«Այս որոշումները վերաբերում են հազարավոր ուսանողների, որոնք պետք է վստահ լինեն, որ կստանան ֆինանսական համապատասխան աջակցություն և կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա»
Ստեղծվել են «Սասունցի Դավիթ» էպոսի Երվանդ Քոչարի պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները` տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Երվանդ Քոչարի ձևավորած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները։ 1939-ին Քոչարը ձևավորել է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական հրատարակչությունը․ գուաշով ստեղծված 7 նկարը Վարպետը գծագրել է քարե հարթաքանդակների տեսքով՝ «Կռիվը առյուծի հետ», «Սասունցի Դավիթը ձիու հետ», «Դավիթը ոսկու կոտով խփում է Կոզբադուն», «Դավիթը ձիու վրա», «Դավիթը հոտաղ», «Դավթի
«Ի՞նչն էր ուրախացրել Նիկոլ Փաշինյանին Էրդողանի հետ հանդիպմանն ու նրա գիրքը գրկելիս»․ Պապոյանը բարկացավ ու մեղադրեց նախկիններին
«Այդ ձեր երազած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանի հետ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին»։
Երևանի փոքր կենտրոնի 31 փողոցներում կստեղծվի էլեկտրամատակարարման ցանց` ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։ Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառողներ) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ այդմ, պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված
ՄԱԿ նստաշրջանի շրջանակներում գործընկերների հետ հանդիպումներում Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ: 🇪🇸 Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ։ Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8
«Խոշոր խաղացողներն իրենց պատվիրակներին ուղարկել են «եփելու» կարգադրություններ եւ գործարքներ». Նարեկ Աբրահամյան
Լիբանանի հարավային եւ արեւելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետեւանքով զոհերի թիվը 274-ից հասել է 492-ի, վիրավորների թիվը՝ 1645-ի։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավարի խոսքով՝ լիբանանցիներն առաջին անգամ են նման կորուստներ կրում 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո (ըստ Al Mayadeen հեռուստաալիքի)։ Երեկ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարձակում իրականացրեց Իսրայելի հյուսիսում գտնվող Մեգիդո ռազմական օդանավակայանի
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Արցախում անասնաբուծական ազատ գոտիներ ստեղծել
Ստորագրված հռչակագիրը թույլ կտա Ղարաբաղից (Արցախից) մսամթերք դուրս բերել համաշխարհային շուկա, ինչպես նաև ազատ գոտիներ ստեղծել Ղարաբաղում անասնաբուծական գործունեություն ծավալելու համար։
«Լարսին այլընտրանք կա, լաստանավը տարբերակ է, բայց այն պետք չէ, ինչո՞ւ անիմաստ փող ծախսենք»․ Գեւորգ Պապոյան
Ըստ նրա՝ առեւտրաշրջանառությունը մեծանում է, հետեւաբար, եւ հայ-վրացական, եւ ռուս-վրացական սահմանին ենթակառուցվածքները պետք է ընդլայնվեն։
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
«Հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը կարևոր դեր է խաղում խաղաղ ու ներառական հասարակություններ կառուցելու գործում»
ՔՊ-ում ի՞նչ քննարկումներ են եղել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով․ Գեւորգ Պապոյանը տեղյակ չէ
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արժեքների առումով խոսքի ազատություն է, այսինքն՝ մարդիկ կարող են ազատ արտահայտվել, դժգոհ լինել»։
Հարկեր մուծող քաղաքացու գրպանից քաղաքային իշխանությունը գումարը հանում է՝ լցնում չգործող դիտահորերը. ավագանու անդամ
Ամեն հորդառատ անձրևից հետո էլ Երևանում ջրհեղեղ է լինում։
«Մի կասկածեք». ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է Երեկ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Գործով
Սա Հայաստանը Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Շարմազանով
Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլը Նյու Յորքում հյուրընկալվում է Էրդողանին
«Տնտեսագիտական համալսարանը երբ կարող է տեղ գտնել գոնե թոփ 100-ի մեջ»․ Ժաննա Անդրեասյանն ուղղեց Մհեր Գրիգորյանի սխալը
«Կարծում եմ՝ 5 տարին բավարար ժամանակահատված է՝ Եվրոպայի թոփ 300 համալսարանների եւ աշխարհի թոփ 1000 համալսարանների շարքում մեր համալսարանը հաստատապես տեսնելու համար»։
Ucom ընկերությունը հրապարակել է 2023 թ-ի ֆինանսական արդյունքների աուդիտորական հաշվետվությունը
Ucom ընկերությունը հրապարակել է արտաքին աուդիտի արդյունքում հաստատված 2023 թ-ն ամփոփող ֆինանսական արդյունքները։ 2023 թ-ի արդյունքով ընկերության հասույթը կազմել է ավելի քան 38 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 5,7% աճ: Ընդ որում, աճը գրանցվել է ինչպես ֆիքսված ինտերնետի (+12,3% աճ՝ 2022-ի նկատմամբ), այնպես էլ շարժական կապի ծառայությունների գծով (+13,5% աճ՝ 2022-ի նկատմամբ)։ Եկամուտների աճը
ՊԲ հրամանատարն ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ. Տիգրան Աբրահամյան
Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցավ Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ
Կոբախիձեն հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին
Կոբախիձե. Սեփական փորձից գիտեն, թե որքան կարևոր է խաղաղությունը
«Խաղաղության» ադրբեջանական ավանտյուրան
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ոչ ոք խաղաղության պայմանագիր չառաջարկեց նացիստական Գերմանիային։ Նացիստական Գերմանիան բաժանվեց մասերի»` սա Հայաստանի հետ «խաղաղության» հաստատման ձգտող Ալիեւի գնահատականն է Երեւանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ ՀՀ իշխանությունը, ինչպես հայտնի է, առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո`
Շարժվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ. Արարատ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և