Օրվա լրահոսը

«Պարզվել է՝ հարակից շենքի փոսորակում շինաշխատանքները չեն կարող դպրոցի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել. թիվ 172 դպրոցում դասերը կվերականգնվեն սեպտեմբերի 27-ից»

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։ Այս ընթացքում  մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև  ՀՀ ՆԳ  նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։ Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում

Իսրայելական նոր զենքերն արդեն Ադրբեջանում են. Սերգեյ Մելքոնյան

Իսրայելից ռազմական տեխնիկա բերելու առնվազն երրորդ թռիչքն է սեպտեմբերի ընթացքում

Գահակալության արարողություն Գյումրիում՝ Հռոմի պապի ներկայացուցիչների մասնակցությամբ

Հնչեցին Հռոմի պապի ներկայացուցիչների՝ նոր գահակալին ուղղված բարեմաղթանքները, որտեղ մասնավորապես ասվում էր․ «Եղեք կանաչ ծառի նման, որը որքան ավելի շատ է ապականություն շնչում, այնքան ավելի շատ թթվածնով է հատուցում»։

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Իրանի հետ նշանակալի համաձայնագիր է ստորագրել, որն այժմ պատրաստ է գործարկման

Համաձայնագիրը շուտով թույլ կտա հայկական ավտոմեքենաների սեփականատերերին ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը, որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան իրենց հայկական տրանսպորտային միջոցներով:

Արփինե Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի օրենսդրական փաթեթ, որով ՀՀ-ում առաջին անգամ կկարգավորվի կրիպտոակտիվների շրջանառության բնագավառը

Ներքին գործերի նախարարությունՍեպտեմբերի 25-ին կայացել է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։ Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար

Ռուբեն Հակոբյան․ «Իրենք գործում են նույն ծրագրի մեջ եւ, Նյու-Յորքում կարծես թե, այդ ծրագրի մասնակիցները հանդիպեցին միմյանց»

Նա խոսում էր ապագայի մասին այնպես, ինչպես խոսում է Հայաստանում, աշխարհին բացատրում էր, որ մենք պետք է ապրենք «ապագա կա»-ի երազով եւ իր կերպարը փորձում էր մատուցել որպես խաղաղության աղավնի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում։ Եվ դա այն դեպքում, որ այնտեղ նստածներից շատերը գիտեն, թե ինչ է կատարվում ռեգիոնում, Հայաստանի հետ ինչպես են վարվում հարեւանները, էթնոզտման, ցեղասպանության ենթարկում արցախահայությանը, ինչպես են օկուպացրել մեր տարածքները եւ ինչ ծրագրեր ունեն մեզ հետ կապված։

Գնման պայմանագրերում փաստացի ստացված գումարից ցածր գին է նշվել. կառուցապատողը վերականգնել է ավելի քան 431 միլիոն դրամ պակաս վճարված հարկը  

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցա-գործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ. Միրզոյան

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ

«Մարզ առ մարզ փոփոխություն բերել». «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրն ընդլայնվում է

Եվրասիական զարգացման բանկը, ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագիրը  և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պաշտոնապես մեկնարկել են «Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը Երևանում և Լոռիում՝ այդպիսով տոնելով Դպրոցական կաթի համաշխարհային օրը:  Հիմնվելով 2023 թվականին Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցներում իրականացված փորձնական փուլի հաջողությունների վրա՝ «Կաթ դպրոցներին» փորձնական նախագիծն այժմ նախատեսվում է ընդլայնել։ Այս տարվանից սկսած՝ Լոռու մարզի և Երևանի դպրոցների աշակերտներն օրական

Ովքեր ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախորդ ձեռնարկները համադրելի են համարում ընթացիկ զարգացումների հետ կամ տգետ են, կամ վարձու քարոզիչ. Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Նրանք, ովքեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախորդ բոլոր ձեռնարկները՝ Տեր-Պետրոսյանից մինչև «ֆուտբոլային դիվանագիտություն», բովանդակությամբ համադրելի են համարում ընթացիկ զարգացումների հետ կամ կատարյալ տգետ են կամ վարձու քարոզիչներ: Ընդ որում, երկրորդն ավելի պատվաբեր է:

Թուրքիան և Ռուսաստանը աշխարհի հիմնական խնդրահարույց հարցերի վերաբերյալ նմանատիպ մոտեցումներ ունեն. Նուման Քուրթուլմուշ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին։ Քուրթուլմուշն ընդգծել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն առևտրին են վերաբերում, այլև էներգետիկային, պաշտպանական արդյունաբերությանը, զբոսաշրջությանը: Նա նշել է նաև, որ աշխարհի հիմնական խնդրահարույց հարցերի նկատմամբ երկու երկրներն ունեն նմանատիպ մոտեցումներ։ Հայկական ալիք

ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից

Շրջանառվող լուրերի համաձայն՝ մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը խախտումներ է կատարել։

155 տարի առաջ այս օրը լույս աշխարհ է եկել Կոմիտասը

155 տարի առաջ այս օրը լույս աշխարհ է եկել կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան)։ Հայտնի է, որ Վարդապետը վերին աստիճանի ճշտապահ է եղել, երբեք չի խախտել պայմանավորված ժամը։ Սակայն հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանը մի այսպիսի դեպք է պատմել. մի օր

Մասիսը և Էքս ան Պրովանսը քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր են ստորագրել

Այսօր Մասիս խոշորացված համայնքի և ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ քույր քաղաքներ դառնալու մասին: Հիմք ընդունելով 1992թ․-ի փետրվարի 24-ին Ֆրանսիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև երկու համայնքների միջև ձևավորված ջերմ, բարեկամական կապերը, և ցանկանալով ամրապնդել այդ կապերը՝ հաստատելով ամուր հարաբերություններ և համագործակցային գործողություններ, երկու կողմերը համաձայնեցին. Առաջնորդվելով արդարության

Ադրբեջանը Թուրքիայի հետ բանակցում է Herikks համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման շուրջ

«Ազատություն». Բաքուն Անկարայի հետ բանակցում է թուրքական արտադրության օդային հարձակման նախազգուշացման թուրքական արտադրության համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման շուրջ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«20 ժամ դժոխքում». արցախցի բուժակը վառելիքի պահեստի պայթյունից հետո իր տեսածի մասին. «Հետք»

«Հետք». 2023 թ. սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի մոտ գտնվող վառելիքի պահեստի պայթյունից հետո մինչեւ հիմա բուժակ Սամվել Գաբրիելյանը չի մոռանում արյան հոտն ու ողբի ձայնը հիվանդանոցում: «20 ժամ դժոխքում. ուրիշ ձեւ չեմ կարող նկարագրել»,- ասում է Սամվելը, որն ապրում էր Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում: Սեպտեմբերի 25-ին, երբ ընտանիքը պետք է լքեր տունը, նա անընդհատ փորձում

«Արմենիա» փառատոնի շնորհիվ դասական երաժշտության սիրահարները հնարավորություն են ստանում ունկնդրելու հայտնի երաժիշտների կատարումները

«Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մեծ համբավ վայելող թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը։ Համերգային ծրագրում հնչել է երկու թավջութակի կոնցերտ՝ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 և Ալեքսեյ Շորի Թավջութակի թիվ 3 կոնցերտները։ Նվագախումբը կատարել է նաև Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Համերգը ղեկավարում էր մեծ ճանաչում ունեցող

Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարների կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին: Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր

«Ուսուցիչը պետք է վերապատրաստվի այն կազմակերպությունում, որտեղ ինքը ցանկանում է». Արաքսիա Սվաջյան

Ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգին առնչվող հարցերի քննարկում՝ բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների հետ

Կալիֆոռնիայում կսահմանափակեն դասերի ընթացքում հեռախոսից օգտվելը

Դպրոցում կրակոցների դեպքում ավելի լավ է, որ հեռախոսները անջատված լինեն, որպեսզի զանգերը չբացահայտեն աշակերտների գտնվելու վայրը

Այդ ինչպե՞ս պետք է Արցախը նորից մերը լինի, եթե 3 տարեկան երեխան ՀՀ քարտեզը առանց Արցախի է տեսնում ու սովորում. Մարիամ Աբրահամյան

Սա համատարած բոլոր պետական կառույցներում է՝ ջնջել Արցախի հետ կապված ցանկացած բան, լեգիտիմացնել Արցախը Ադրբեջանի մաս կազմելը։

Գերմանիայի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրի դրամական աջակցություն, հոգեկան առողջության ծառայություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նաև աջակցություն կցուցաբերեն ծնողավարման և հոգեկան առողջության ու հոգեսոցիալական խնամքի կարիք ունեցող ընտանիքներին

Սերոբ Գասպարյանի գործով՝ կալանքի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացվել. Էրիկ Ալեքսանյան

Քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ ցուցմունք տված անձանց հետ

Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման,

Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից՝ գլորվել ձորը. վարորդը մահացել է

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1989

Հայաստանում ՀՆԱ-ի աճը սպասվում է, որ 2025 թ.-ին կկազմի 6 տոկոս. Ասիական զարգացման բանկ

ԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2024 և 2025 թ.թ. Հայաստանում միջին գնաճը կկազմի համապատասխանաբար՝ 0․8% և 2․5%, իսկ 

Ինչպե՞ս է պատահում, որ «խեղճիզմի» քաղաքականություն իրականացնողներին Բաքվում տեսնում են որպես «ռեւանշիստ». Տաթևիկ Հայրապետյան

Նյութի մեջ բառացի նշված է. «Հայաստանի հետ դիմակայությունը չի ավարտվի հաջորդ շաբաթ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ սպառազինված մնա՝ և ուղիղ, և փոխաբերական իմաստով»։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31