Օրվա լրահոսը

Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք

2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների այցը բռնազավթված Արցախի Քարվաճառի շրջան: Դիվանագետներին ուղեկցում էր նախագահ Իլհամ Ալիևի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը: 2020 թվականից ի վեր իրականացվող այս այցերը հաճախ ունենում են դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային լրատվականներն Ադրբեջանի քաղաքական, ռազմական տեսլականը ներկայացնելու և հայկական կողմին որոշակի ուղերձներ տալու նպատակ:

Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել ու առանձին անհատների, ո՞նց եք քրեակատարողական ծառայություն, հարկադիր կատարման ծառայություն կառավարելու, դատական ու իրավապահ համակարգի բարեփոխման չափազանց բարդ գործընթաց իրականացնելու. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր նախարարությունը կորցնի իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, ապա որեւէ մեկին պետք չի այդպիսի ոչ մասնագետ եւ ոչ էլ, հատկապես, նախարար… Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել ու առանձին անհատների՝ ընդամենը մանրախնդիր, թեկուզ միաժամանակ չափազանց անարդար, հարձակումներին

«Հարցրի՝ բա Վալեր ջան, մամադ, պապադ գիտե՞ն, պատասխանեց՝ հանկարծ չասեք, պապայիցս վախենում եմ»

5-րդ դասարանի աշակերտին ապտակած ուսուցչուհին 70 ամյա կին է

Այդ նախարարությունը այսպիսի անողնաշար վիճակում չէր եղել վերջին 25 տարում. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը հարգանքի արժանի է, քանի որ այդ քայլով նա փորձում է թուլացնի իր ղեկավարի` Գրիգոր Մինասյանի դեմ սկսված արշավը։ Եվ այստեղ պետք է արձանագրել, որ Գրիգոր Մինասյանի գլխավոր մեղքը, մեղմ ասած, Սիրվարդ Գևորգյանի նշանակումը չէր։ Մինասյանի գլխավոր մեղքը Արդարադատության նախարարությունը քաղաքականություն մշակող

ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում

Եվս մեկ քայլ՝ ուղղված գործարար միջավայրի` հատկապես տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանը. ՀՀ կառավարությունն ընդունել է ներկայացված նախագծերը

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին

«2024-ին ավելի շատ մարդիկ են կարծում, որ իրենց խոսքի ազատությունը սահմանափակվում է, քան նախորդ տարի»․ հետազոտություն

2023-ին հարցվածների 42 և 2024-ին 40 տոկոսն է կարծում, որ իր կարծիքը կարող է ազատորեն արտահայտել առցանց, քան համացանցից դուրս։ Հարցվածների 77 տոկոսը կարծում է, որ Հայաստանում լրագրողները որոշակի թեմաներ լուսաբանելիս կարող են բախվել սպառնալիքների։ Հարցվածների միայն 50 տոկոսն է կարծում, որ իշխանությունները կամ համապատասխան կառույցները բավարար կերպով պաշտպանում են լրատվամիջոցների խոսքի ազատությունը։

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։   ՀՀ

Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ

Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումն արդեն ավարտվել է: Քննարկումները շարունակվել են շուրջ մեկուկես ժամ ՝ լրատվամիջոցների համար փակ ռեժիմով

Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Գրիգոր Մինասյանի գրառումը. «Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»

Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը:   ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան

Ցավոք, ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի երաշխավորման հետ կապված տարբեր խնդիրները դեռևս ամբողջական լուծում չեն ստացել. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 26-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։ Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցեր, և այս համատեքստում պետության ստանձնած պարտավորությունները։

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող hանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Կայացել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։ Հերթական նիստի շրջանակներում քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, և ամփոփվել Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։ Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի

Քաղաքում՝ ըստ վերջին հաշվառման, մոտ 1,7 մլն ծառ կա, վեց ամսում տապալվել է հարյուր ծառ, դա ո՞ր տոկոսն է կազմում. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Վայ վույ, ծառ է տապալվել… Նկարն էլ նայում եմ, ամբողջությամբ փտած բարդի, կեղևազուրկ, արմատավզիկից նեխած։ Բա հայտարարել էիք, որ Արաբկիր վարչականում ծառերի հաշվառումը 2023-ին ավարտել եք։ Փաստորեն, էս փտած ծառը ու նմանները թողած 2023-2024-ին կանաչ հացենի ու թեղի էիք հատում… Քաղաքում՝ ըստ վերջին հաշվառման, մոտ 1,7 մլն ծառ

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից». Սիրվարդ Գևորգյան

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել  այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին: Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար: Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա

Դավիթ Ջամալյան․ «Այդ լայն ժպիտը Էրդողանի հետ, գիրքը կրծքին սեղմելը մատնում էր մարդու իրական դիրքորոշումները, անսահման թրքասիրությունը»

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Հայաստանի հետ եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ ասաց․ «Մեր լսարանը կայուն է եւ այս ամենից սկզբունքորեն չպետք է զարմանա։ Այս ամենը կանխատեսելի էր։ Բայց մենք մեր լսարանը ընդլայնելու կարիք ունենք։ Ինչ խոսում ենք ես, մեր գործընկերները, պետք է հասնի հանրության այն հատվածին, որը նիկոլասորոսական լրատվամիջոցների ազդեցության տակ

«Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ». Ժաննա Անդրեասյան

«Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին»,- Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը: Հոբելյանի առիթով ԿԳՄՍ

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է սահմանադրությանը

Սահմանադրական դատարանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը

Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սվենսոնը քննարկել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կողմերը խոսել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության մասին: ԱԺ

Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և դրանից անդին. Արարատ Միրզոյան

այաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։

Նաիրա Զոհրաբյան․ «ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթում ոչ մի բառ չի հնչել, որ Հայաստանի պետականությունը վտանգված է, սուվերեն տարածքն օկուպացված է, բանտերում հայ ռազմագերիներ են խոշտանգվում, Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը»

Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսել է չգիտեմ ինչի մասին, Եհովայի վկաների գրքից է մեջբերումներ արել՝ խեղաթյուրելով Աստվածաշունչը։ Եվ խոսել է այն մասին, որ մենք պետք է դադարենք իրական խնդիրների մասին խոսելուց եւ մեր առջեւ պիտի լինի ապագայի տեսլականը։

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով որոշում է կայացվել վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին. քրեական վարույթը կարճվելու է. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է։

Ադրբեջանի ռազմական ներուժը հզորացնելը առաջնահերթություն է` կրկին հայտարարում է Ալիևը

«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքվի առաջնահերթությունն է հզորացնել երկրի ռազմական ներուժը։ «Առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի հզորացում, անվտանգության ապահովում, պետական սահմանների պաշտպանություն, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում», – տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ Անցած օրերին Բաքվում կազմակերպված ADEX-2024 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում էլ Ալիևը շեշտել

Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 2000 եվրո վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 2․000 եվրո։ Դատարանը գտնում է, որ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար։ 2016թ․-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից զինված ապստամբությանը հաջորդեցին ցույցեր, երթեր և հավաքներ Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Գագիկ Միքայելյանը, որը այդ ժամանակ աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում որպես

33-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել «Սլավմեդ» բժշկական կենտրոնին հարակից տարածքում. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վրույր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան 3-րդ նրբանցքի 4/2 և 4/3 հասցեներում գտնվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում իր մոտ գտնվող ատրճանակով կրակոցներ

Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 15-21-ը (2024թ․) ◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 15-ին, 21-ին, ◾️Ալավերդիում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 15-ին, 17-ին և 21-ին, ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել

Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել: Իսրայելական “AS Holdings”-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ “Ari Arms” միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող “Azersilah” ընկերության հետ: Հայկական ալիք

Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 19-25-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 20-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 22-ին և 24-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31