Օրվա լրահոսը
2023թ.-ին հանցագործությունների թիվը ՀՀ-ում կրկնապատկվել է՝ 2017 թ.-ի համեմատությամբ. «Ժողովուրդ»
Շարունակ լսում ենք հեքիաթ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է։ 2017 թվականին ՀՀ-ում կատարվել է 20 հազար 285 հանցագործություն: 2023 թվականին այն կրկնապատկվել է, ինչը աննախադեպ է պետությունների իրավական վիճակագրության մեջ` 40 հազար 666 դեպք։ Իսկ մինչհեղափոխական շրջանում՝ 2017 թվականին, ՀՀ իրավապահ համակարգում քննվել է միայն կոռուպցիոն
«Այժմ ակնհայտ է, որ Արցախի անկախությունը չճանաչելու ՀՀ հաջորդական իշխանությունների պատճառաբանությունները սխալ էին». Արշավիր Գյոնջյան. «Ազգ»
Հավատացած եմ, որ ե՛ւ ներկա իշխանությունները, ե՛ւ աղմկարարար ընդդիմությունը գիտակցում են, որ Արցախի վերաբերյալ ամենատարբեր, երբեմն իրարից անկախ պատճառներով արտահայտված հռետորաբանությունները սոսկ վրդովմունքի արտահայտություններ են:
Սրբապիղծ, օտարերկրյա գործակալ, գնա ստեղից. Եռաբլուրը քո տեղը չի. ԱԺ պատգամավորը՝ լրագրողին
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Եռաբլուրում հունից դուրս եկավ
Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել փորձաքննության արդյունքները. 88 ԴՆԹ նույնականացված, բայց չհուղարկավորված զինվորի մարմին կա. «Ժողովուրդ»
Ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին՝ համարելով, որ ԴՆԹ նույնականացմամբ ստացված տվյալները հեռու են իրականությունից։
Ըստ իրանցի փորձագետի՝ «Զանգեզուրի միջանցքը» չափազանց կարեւոր նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար՝ պանթուրանիզմի գաղափարախոսությամբ պայմանավորված. «Ազգ»
Վերլուծաբանը մոտ ապագայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ լայնածավալ պատերազմի հավանականությունը չի բացառում: Նա ենթադրում է, որ այս հակամարտության մեջ բախվելու են ո՛չ միայն հարեւան երկրների, այլ նաեւ արտատարածաշրջանային խաղացողների շահերը:
Մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը. արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս, ի թիվս այլոց, հաստատում է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «ցեղասպանություն» ոճրագործությանը:
Ավետիք Չալաբյան. Փաշինյանի անձնական գործն է՝ գնալ ու ստորանալը, սակայն նա չպետք է մոռանա, որ, ի վերջո, երկիր է ներկայացնում. «Հրապարակ»
«Ինչո՞ւ ես դու մեզ՝ բոլորիս, կոխում այս ցեխաջրի մեջ, ինչո՞ւ ես մեզ՝ բոլորիս, այսպես վիրավորում, ի՞նչ ենք արել մենք քեզ, վերջիվերջո։ Կրա՞կն է ընկել այս ժողովուրդը, որ եկել է՝ քեզ ընտրել»,- հարցնում է Չալաբյանը։
Եկեղեցու ազդեցության մոդելները
Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Միացյալ Նահանգները աշխարհիկ պետություն է, եւ թեոկրատիայի որեւէ նշույլ այնտեղ չկա: Բայց դժվար թե որեւէ մեկը հերքի, որ եկեղեցու դիրքորոշումը (նախեւառաջ, իհարկե, կաթոլիկ եւ բողոքական՝ իր տարբեր ճյուղերով) ազդում է առաջիկա ընտրությունների ընթացքի վրա: Հասարակական վերաբերմունքը աբորտների, միգրանտների, զենք կրելու, միասեռական ամուսնությունների հանդեպ ձեւավորվում է նաեւ միլիոնավոր հավատացյալների
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ՔՊ-ականների ուղղությամբ վանկարկեց՝ «մարդասպան, ցեղասպան»
Էս մարդիկ Եռաբլուրը սարքել են քաղաք, սառը հաշվարկով շարունակում են հայրենիքը հանձնել, Եռաբլուրը մեծացնել. Մետաքսե Հակոբյան
Բաներ կան, որոնք Հայաստան պետության ղեկավարները պարզապես պետք է չանեն. «Ազգ»
Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած տասը միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչների մոտ չխոսեն ցեղասպանության` խորհրդային քարոզչական համատեքստում կառուցված լինելու եւ հայրենասիրությունը պետության ելակետ որպես սխալ լինելու մասին: Տասը միլիոն մարդ ապրում է եւ միավորվում է հայրենասիրության ու ցեղասպանության դատի հետապնդման գաղափարներից էներգիա ստանալով, իսկ դուք հանգցնում եք հայկականությամբ ապրելու նրանց տաքացնող կրակը:
Խաղաղությունն այնքան մոտ է և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում
Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:
«Սրբազան պայքարը» եւ սփյուռքի պարտավորությունը. «Ալիք»
Ու չնայած սփիւռքեան հայաշատ գաղթօջախ-համայնքներում էլ Շարժմանը արձագանգում ու ըստ հնարաւորի՝ հաւաք-միտինգներ են կազմակերպւում, բայցեւայնպէս՝ հարկաւոր է աւելի ներգործուն տեսք հաղորդել դրանց, առաւել աշխուժացնելով Շարժման օրգանական կապը սփիւռքեան համապատասխան միաւորների հետ։
Մեկդ Շիրինյանին փոխանցեք, որ Չիլիի նախագահական նստավայրը Լա Մոնեդան է, ոչ թե Մոնկատան. «ՉԻ»
Լրիվ խառնել է իրար. Մոնկադան (դա էլ չգիտի, որ Մոնկատա չի, այլ Մոնկադա) ոչ թե նախագահական նստավայր է, այլ զինվորական կազարմա, ու գտնվում է ոչ թե Չիլիում, այլ Կուբայում, ու ոչ թե Պինոչետն է գրոհել, այլ Ֆիդել Կաստրոն, ու ոչ թե 1973 թվականին, այլ 1953-ին:
Վենետիկի Սուրբ Ղազար Մխիթարեան Մայրավանքին մէջ տեղի ունեցաւ «Փրկենք հայկական ժառանգութիւնը – Արցախը» յուշ երեկոն
horizonweekly. Կիրակի, 22 Սեպտեմբեր 2024-ին, երեկոյեան ժամը 5.00-ին, Վենետիկի Սուրբ Ղազար Մխիթարեան Մայրավանքին մէջ տեղի ունեցաւ «Փրկենք հայկական ժառանգութիւնը – Արցախը» խորագիրով Արցախի նուիրուած յուշ երեկոյ, որպէս եզրափակում Եւրոպայի զանազան երկիրներու մէջ Արցախի նուիրուած ձեռնարկներուն, կազմակերպութեամբ եւ համագործակցութեամբ Մխիթարեան Միաբանութեան, Արցախի Հայ Առաքելական Թեմի յանձինս` Տ. Վրթանէս Եպս. Աբրահամեանի եւ «Մունք» Գերմանիա կազմակերպութեան գլխաւոր ներկայացուցիչ
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում․ Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ
«Խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում». Մեթյու Միլեր
«Ամերիկայի ձայն». Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը տարածեց ամերիկյան կողմի հաղորդագրությունը հանդիպման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի համաժողովի ընթացքում պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Բլինքենն իր գոհունակություն է հայտնել երկու
ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայումս տևում է միջինում երկու ամիս
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ: Խորհրդի քարտուղարությունն
«Հայաստանի պատմության համար աննախադեպ է». ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով. «Ազատություն»
«Ազատություն». Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 700 միլիոն դոլար կամ ավելի քան 660 մլրդ դրամ։ Կառավարությունն այսօր հաստատեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ու նախագիծն ուղարկեց Ազգային ժողով։ «Հայաստանի պատմության համար աննախադեպ է», – ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը: «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք
2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների այցը բռնազավթված Արցախի Քարվաճառի շրջան: Դիվանագետներին ուղեկցում էր նախագահ Իլհամ Ալիևի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը: 2020 թվականից ի վեր իրականացվող այս այցերը հաճախ ունենում են դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային լրատվականներն Ադրբեջանի քաղաքական, ռազմական տեսլականը ներկայացնելու և հայկական կողմին որոշակի ուղերձներ տալու նպատակ:
Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել ու առանձին անհատների, ո՞նց եք քրեակատարողական ծառայություն, հարկադիր կատարման ծառայություն կառավարելու, դատական ու իրավապահ համակարգի բարեփոխման չափազանց բարդ գործընթաց իրականացնելու. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր նախարարությունը կորցնի իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, ապա որեւէ մեկին պետք չի այդպիսի ոչ մասնագետ եւ ոչ էլ, հատկապես, նախարար… Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել ու առանձին անհատների՝ ընդամենը մանրախնդիր, թեկուզ միաժամանակ չափազանց անարդար, հարձակումներին
«Հարցրի՝ բա Վալեր ջան, մամադ, պապադ գիտե՞ն, պատասխանեց՝ հանկարծ չասեք, պապայիցս վախենում եմ»
5-րդ դասարանի աշակերտին ապտակած ուսուցչուհին 70 ամյա կին է
Այդ նախարարությունը այսպիսի անողնաշար վիճակում չէր եղել վերջին 25 տարում. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը հարգանքի արժանի է, քանի որ այդ քայլով նա փորձում է թուլացնի իր ղեկավարի` Գրիգոր Մինասյանի դեմ սկսված արշավը։ Եվ այստեղ պետք է արձանագրել, որ Գրիգոր Մինասյանի գլխավոր մեղքը, մեղմ ասած, Սիրվարդ Գևորգյանի նշանակումը չէր։ Մինասյանի գլխավոր մեղքը Արդարադատության նախարարությունը քաղաքականություն մշակող
Ի՞նչ են ստորագրել 2023-ի հունիսի 3-ին Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը եւ Շահին Մուստաֆաեւը․ Արամ Սարգսյանը գաղտնազերծումներ է անում
Հայաստանին խոստանում են վերագործարկել նաեւ վրաց-աբխազական երկաթգիծը
ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում
Եվս մեկ քայլ՝ ուղղված գործարար միջավայրի` հատկապես տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանը. ՀՀ կառավարությունն ընդունել է ներկայացված նախագծերը
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին
«2024-ին ավելի շատ մարդիկ են կարծում, որ իրենց խոսքի ազատությունը սահմանափակվում է, քան նախորդ տարի»․ հետազոտություն
2023-ին հարցվածների 42 և 2024-ին 40 տոկոսն է կարծում, որ իր կարծիքը կարող է ազատորեն արտահայտել առցանց, քան համացանցից դուրս։ Հարցվածների 77 տոկոսը կարծում է, որ Հայաստանում լրագրողները որոշակի թեմաներ լուսաբանելիս կարող են բախվել սպառնալիքների։ Հարցվածների միայն 50 տոկոսն է կարծում, որ իշխանությունները կամ համապատասխան կառույցները բավարար կերպով պաշտպանում են լրատվամիջոցների խոսքի ազատությունը։
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ ՀՀ
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումն արդեն ավարտվել է: Քննարկումները շարունակվել են շուրջ մեկուկես ժամ ՝ լրատվամիջոցների համար փակ ռեժիմով
Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Գրիգոր Մինասյանի գրառումը. «Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»
Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը: ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան