Օրվա լրահոսը
«Փառք Աստծո․ օրվա հետ կապված»․ Արգիշտի Քյարամյան
Մայր Աթոռ ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մայր Տաճար է այցելել նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշումներում»․ Արշակ սրբազանը՝ ՀՀ իշխանության նկատմամբ՝ եկեղեցու վերաբերմունքի մասին
Հարցին՝ արդյոք իշխանությունների մասնակցությունը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը կարո՞ղ է կոտրել պատնեշը, որն առաջացել է եկեղեցու և ՔՊ-ի միջև, Արշակ սրբազանը դժվարացավ պատասխանել ու ասաց․ «Ինտելեկտս չի բավարարում»։
Թուրքիայում բողոքի հանրահավաք են անցկացրել Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության դեմ
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքերը բողոքի հանրահավաք են անցկացրել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության դիմաց. նրանք բողոքել են Իսրայելի կողմից Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության դեմ։
Համազգային ցնծության օր է այսօր․ բացվել են Սուրբ Էջմիածնի դռները
Մայր Տաճարի վերաօծման արարողություն է և Հայրապետական Սուրբ Պատարագ:
Հարցազրոյց Լոս Անճելըսի Քաղաքապետական Խորհուրդի Նախագահ Փօլ Գրիգորեանի Հետ. «Ասպարէզ»
Լոս Անճելըսի քաղաքապետական խորհուրդի նախագահ Փօլ Գրիգորեան 24 Սեպտեմբերին, Փոքրիկ Հայաստանի մէջ գտնուող «Հորիզոն» կայանէն «Ասպարէզ»ի խմբագիր Արա Խաչատրեանի հետ հարցազրոյց մը ունեցաւ։ Հարցազրոյցին ընթացքին Գրիգորեան նաեւ խօսեցաւ Հայկական Հարցը ջատագովելու նպատակով իր ջանքերուն մասին, որոնք ոչ միայն քաղաքին, այլ նաեւ նահանգային իշխանութիւններուն զօրակցութիւնը ապահովեցին, յատկապէս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Արցախի ինքնորոշման իրաւունքը պաշտպանելու գծով։
Հայ ազգը պետք է ցկյանս երախտապարտ լինի այդ մարդուն՝ «Իրական Հայաստան»- «Պատմական Հայաստան» տխրահռչակ «տրակտատի» համար․ «Հայացք Երևանից»
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, որի առթիվ պաշտոնական մակարդակով դարձյալ տոնական միջոցառումներ չեղան, ինչպես նախորդ երեք հետպատերազմյան տարիներին։ Այդ օրը նախագահականում պարգեւատրման արարողություն էր, եւ Եռաբլուրի կողմից մերժված իշխանությունը գրեթե ողջ կազմով այնտեղ էր։ Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Եռաբլուրում են լուսացրել, որպեսզի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ու
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Մրցաշարը, որի նպատակն է խթանել հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը, կանցկացվի սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում՝
Որքան էլ այդ մարդը փորձի հանրությանը համոզել, հավատացող չկա․ «Հայացք Երևանից»
Սեպտեմբերի 6-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հ1»-ի եթերից հայտարարեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, եւ եզրակացությունը պատրաստ է, որը եկող հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի փակ նիստում: Քոչարյանի խոսքով՝ հանրությունը կարող է ծանոթանալ զեկույցի միայն առանձին հատվածներին, բայց ոչ ամբողջական տեքստին, քանի որ
Էլինա Ավանեսյանը Պեկինում անցավ երրորդ շրջան, իսկ Կարեն Խաչանովը առաջին հաղթանակը տարավ
Էլինա Ավանեսյանը Պեկինում ընթացող WTA China Open մրցաշարի երկրորդ շրջանում 6:3, 5:7, 6:2 հաշվով պարտության է մատնել ամերիկուհի Քերոլայն Դոուլհայդին եւ պայքարը շարունակելու է երրորդ մրցափուլում, որտեղ նրա մրցակիցը լինելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Յուլիա Ստարոդուբցեւան: Նույն մրցաշարում հաղթանակով է մեկնարկել ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը իսպանացի Ռոբերտո Կարբալյես Բաենայի նկատմամբ առավելության հասնելուց հետո՝ 6:4,
Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց 21-րդ դարի չորրորդ Մյուռոնը և կոչվեց «Դրոշմ ինքնության»
Սեպտեմբերի 28-ին` Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը: Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ,
ՀՀ դեսպան․ Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով
Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն-համերգ, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկավ «Կադանս» համույթը։ Միջոցառմանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Դենդիասը, առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, Աթենքում հավատարմագրված երկու տասնյակից ավել դիվանագիտական ներկայացուցչությունների
Սերգեյ Լավրով․ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես իրենցից․ Sputnik Արմենիա
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ այդ հարցում Ռուսաստանը պատրաստ է կատարել
Սամբոյի միջազգային ֆեդերացիան բարձրագույն կարգավիճակ շնորհեց «Գագիկ Ծառուկյանի գավաթ» մրցաշարին
«Միկա» մարզադահլիճում կայացավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 22 երկրների ուժեղագույն մարզիկներ: Հատուկ այդ նպատակով Երեւան ժամանած մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը բացման հանդիսավոր արարողության ժամանակ հատուկ ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը անձնական մեծ ներդրում ունի սամբոյի զարգացման գործում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Եվ որպես ապացույց բերեց այս մրցաշարը,
Սամվել Բաբայան. Ադրբեջանական կողմի հետ փոխանակվել էինք սկզբունքների փաթեթով․ «Իրականում»
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների փորձի, 2023 թվականին Արցախում տեղի ունեցած քաղաքական գործընթացների և բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման իր տարբերակի մասին։
Հանգստյան տներից մեկի մոտակա անտառում հայտնաբերվել է մոլորված քաղաքացին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ: Ջրափրկարարները հանգստյան տներից մեկի մոտակա անտառում հայտնաբերել են մոլորված
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից:
«Եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերվել». Ժաննա Անդրեասյան
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցում էր նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լրագրողների տարակուսանքին՝ Հայոց եկեղեցու դասաժամերը դպրոցներից հանեց՝ սեպ խրելով եկեղեցու եւ իշխանության միջեւ, իսկ հիմա մասնակցում է այս արարողությանը, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այդ առիթով քանիցս բացատրություններ տրվել է եւ չի կիսում լրագրողների որակումները: Ավելին, ասաց, որ եկեղեցուն միշտ հարգանքով է վերաբերվել:
Ներկայացվել են ՄԻՊ մշտադիտարկմամբ ոչ հոժարակամ և հարկադիր բուժման ոլորտում վեր հանված խնդիրներն ու օրենսդրական բացերը
Ծաղկաձորում սեպտեմբերի 27-28-ն անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։ Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։ Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման
Լեւոն Քոչարյանին չի հետաքրքրում՝ ովքեր են մասնակցում Մյուռոնօրհնեքին. իրեն հրավիրել են, եկել է
«Ես, անկեղծ, չգիտեմ՝ ով է այստեղ մասնակցում: Իմ անունով հրավեր եմ ստացել, դրա համար էլ մասնակցում եմ»,- այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվել էին՝ ինչո՞վ է պայմանավորված իր մասնակցությունը Մյուռոնօրհնեքի արարողությանը, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն
Դասասենյակում բռնկված հրդեհը մարվել է
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի 1-ին հարկում գտնվող փայտագործության դասասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին,
«Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատի հետ լավ հարաբերություն ունեցել. երբեք». Անդրանիկ Քոչարյան
«Սա այն օրն է, որ մենք բոլորս էլ մեր հոգիների մեջ ինչ-որ բան պետք է փնտրենք եւ գտնենք»,- այս պատճառով էր այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն դեմքերից Անդրանիկ Քոչարյանը՝ տիկնոջ հետ: «Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատի հետ լավ հարաբերություն ունեցել. երբեք»,- այսպես պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը՝ դիտարկմանը, որ
«Քաղաքականությունով ընդհանրապես չեմ զբաղվում». Ռուբեն Մաթեւոսյան
Ես շատ եմ սիրում Հայաստանը, հային, մեր պետականությունը, Երեւանը եւ ոչ մի երկրի բարեկեցիկ կյանք չեմ փոխի իմ Երեւանի կյանքի հետ. այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: Նա մասնակցում էր Մյուռոնօրհնեքի արարողությանը: Լրագրողը հետաքրքրվեց՝ իսկ Հայաստանում, Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ հա՞շտ է: Ռուբեն Մաթեւոսյանը պատասխանեց. «Ինձ չէ, որ
Սամվել Կարապետյանը` ՀԷՑ-ը իրենից վերցնելու մասին
Իշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար. Էջմիածնի Մայր տաճարի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին`ճի՞շտ են լուրերը, որ իշխանությունը ցանկանում է խլել ՀԷՑ-ը: Նա հերքեց այն տեղեկությունը, որ որոշակի չափաբաժին է իշխանությունը ցանկանում պետականացնել. «Ամեն ինչի մասին խոսում են, դուք
Հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները․ Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Որ ոք օծցի ի սմանէ երկիւղած լիցի յԱստուծոյ եւ աներկիւղ ի հակառակորդէն»։ «Ով օծվի Սրանով (Մյուռոնով), երկյուղած պիտի դառնա Աստծուց և անվախ թշնամուց»։ (Կանոն Սրբալույս Մյուռոնի Օրհնության) Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված,
Տեր Եսային` Բագրատ սրբազանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին
Իշխանության ներկայացուցիչներին ուղարկված հրավերները` մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարի Սուրբ Ծննդյան և վերաօծման արարողություններին, չի փոխում Հայ Առաքելական եկեղեցու՝ իշխանությունների հրաժարականի պահանջի օրակարգը. լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Արթենյանը` Մյուռոնօրհնեքի արարողության մեկնարկին։ Նա հայտարարեց նաև, որ ՀԱԵ-ն միշտ եղել է պետականության ամրապնդման կարեւոր գրավական եւ հաշտեցման ջատագով, ուստի արարողությանը
Արցախը հայաթափվեց 2023 թվականին՝ գործող իշխանությունների օրոք. Գևորգ Փարսյան
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հաշվի առնելով Արցախի կորուստը, նաեւ այն մարտահավերները, որոնք առկա են, գոյություն ունեն, կարծում եմ, որ ինչ-որ փոփոխություններ պետք է անել քաղաքականության մեջ, որպեսզի չեզոքացվեն բոլոր մարտահրավերները»,-Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա մասնակցում էր Մյուռոնօրհնեքի արարողությանը։ Պատասխանելով Արցախի կորստի մասին հարցին՝ Գևորգ Փարսյանն ասաց, որ
Էջմիածինը տեսականորեն մաքրվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայությունից. Ռուբեն Ռուբինյան
Էջմիածինը տեսականորեն մաքրվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայությունից. այս մասին Էջմիածնի Մայր տաճարի մոտ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Լրագրողները նկատել էին` ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հայտնել են, որ վաղը չեն մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը։ «Սա ևս մեկ լավ երևույթ է։ Նրանք իրենք են մաքրել Էջմիածինը` չմասնակցելու իրենց ծրագրերով»,-
ՀՀ ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում երեկ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։ Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու
Իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է նաև ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը․ «Իրանն այսօր»
«Իրանն այսօր» – Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է նաև ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը։
Ովքեր են ներկա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը այսօր ներկա են ԱԺ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, մշակույթի գործիչներ։ Մանրամասները՝ ֆոտոշարքով Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ