Օրվա լրահոսը

Ձախողված վեպին՝ բարձր գնահատական

Աննա Դավթյանի՝ 2020թ. հրատարակված «Խաննա» վեպը թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի որոշ գրականագետների կողմից բարձր գնահատանքի է արժանացել՝ գրքի շուրջ ստեղծելով դրական ֆոն եւ առաջացնելով հետաքրքրություն։ Համացանցում առկա երկու անդրադարձ-գրախոսությունները (Վարդան Ջալոյան, Գեւորգ Տեր-Գաբրիելյան), ըստ էության, կենաց-գովքի ժանրից են, մյուս դեպքերում հայրենի գրականագետները նախընտրել են գրքին անդրադառնալ բանավոր՝ տարբեր հարցազրույցներում ուղղակի հիշատակության ձեւով։ Հեղինակի կողմից հանրայնացվել

Սոթքի ոսկու հանքը շահագործվում է միայն ստորգետնյա եղանակով․ ի՞նչ վնասներ են եղել ադրբեջանական գործողությունների հետեւանքով

«Առավոտը» հարցրեց՝ կառավարությունում վերլուծություն իրականացվե՞լ է, թե ադրբեջանական օկուպացիան ինչպես է անդրադարձել հանքավայրի աշխատանքների վրա, ի՞նչ վնասներ են արձանագրվել։

Երևանում համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

Ստացվել էր համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով վնասվածք: Դրանից հետո ինքն, ինքնապաշտպանության նպատակով, իրեն պատկանող գազային ատրճանակով կրակել է օդ:

Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին

«Ազատություն». Իսրայելն առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, նշում է, որ հարվածի հետևանքով բնակելի շենք է վնասվել, որը պատկանում է «Հեզբոլա»-ի հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» խմբավորման անդամներին։

«Թարգմանությունը հոգևոր ճգնաժամեր հաղթահարելու լավագույն բալասանն է»

Բաց և գլոբալ աշխարհում, որտեղ, թվում է, չկան լեզվական և իմացական արգելքներ, գիտելիք տարածելու և ստանալու սահմանափակումներ, թարգմանչի դերը, այնուամենայնիվ, ոչ միայն չի նվազում, այլև շեշտակի ավելանում են գործունեության ոլորտները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են որակյալ թարգմանության և փորձառու թարգմանիչների անհրաժեշտությանը:

Նարեկ Մանուկյանն ընտրվել է Հայաստանի բժշկական հաստատությունների միության նախագահ

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահի ընտրությունները։ Միաձայն նորաստեղծ ՀԿ-ի նախագահ է ընտրվել «Վ. Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոնների ղեկավարների կողմից այս տարվա հունիսին ստեղծվել է «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է՝ իր գործունեությամբ

Պղնձի եւ մոլիբդենի պահանջարկն աշխարհում աճում է, ինչպե՞ս իրացնել Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը․ անցկացվեց «Mining Armenia Forum»-ը

«Հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ մաքուր տեխնոլոգիաներին անցումը պահանջում է ավելի մեծ ծավալի հանքարդյունաբերական նյութերի արդյունահանում»։

«Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը»

Region monitor. «Արաս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը: Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ այս խնդիրը միշտ դժգոհություն

Մաքսիմ Ռեշետնիկով. Եվրասիական ինտեգրումը լավ է ազդել ՀՀ տնտեսության վրա. 9 տարվա ընթացքում երկիրը ԵԱՏՄ գործընկերների հետ ապրանքաշրջանառությունն ավելացրել է 6 անգամ. Sputnik Արմենիա

Եվրասիական ինտեգրումը լավ է ազդել ՀՀ տնտեսության վրա. 9 տարվա ընթացքում երկիրը ԵԱՏՄ գործընկերների հետ ապրանքաշրջանառությունն ավելացրել է 6 անգամ, իսկ արտահանումն աճել է 15 անգամ, ArmeniaSputnik–ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: -Ըստ էության, ԵԱՏՄ երկրները դարձել են ՀՀ–ի առանցքային գործընկերները։ Իսկ դրանց տեսակարար կշիռը ՀՀ առևտրում 27% –

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. կան տուժածներ

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Ինչպես հաղորդում է Հայ դատի պաշտպանության կոմիտեն, միջադեպը սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise և Ֆրանս-հայկական Homenetmen թիմերի միջև հանդիպման ժամանակ է տեղի ունեցել: Հայկական ակումբը հաղթել է 2:0 հաշվով, ինչը զայրացրել է թուրք երկրպագուներին և նրանք դանակներով վազել են խաղադաշտ։ Ոստիկանությունը միջամտել է, խաղը դադարեցվել է:

Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է

Ս․թ․ սեպտեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել «Ֆասթ» բրենդի կայացման և զարգացման 30-ամյակին նվիրված  միջոցառում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ֆասթի» աշխատակիցներ և այլ հյուրեր: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, «Ֆասթ Բանկ»-ի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը. «Նախ ուզում եմ նշել,

Հանիեի սպանությանն Իրանի չպատասխանելու դիմաց հրադադար հաստատելու ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների խոստումները սուտ էին. Մասուդ Փեզեշքիան

«Իրանն այսօր». Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան. «Նահատակ Հանիեի սպանությանն Իրանի չպատասխանելու դիմաց հրադադար հաստատելու ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների խոստումները սուտ էին: Նման հանցագործներին հնարավորություն տալը նրանց ավելի շատ հանցագործությունների կմղի»: «Թեև այս չարագործներին անհրաժեշտ է վճռական պատասխան տալ, սակայն,պատմական փորձը ցույց է տվել, որ ազատատենչ շարժումներն անհատների սպանությամբ չեն վերանա, և տասնյակ մարդիկ պատրաստ

Եթե ներքին համերաշխության համար Եկեղեցին քայլեր չձեռնարկի, ապա քաղաքացիական ընդհարումները անխուսափելի կլինեն

Համաձայն ավանդության, նման արարողությունների ժամանակ հնչող պատգամի կամ քարոզների ընթացքում Հայրապետական անվանական ողջույններ են հղվում ՀԱԵ Նվիրապետական Աթոռների գահակալներին, ինչպես նաև երկրի նախագահին ու վարչապետին, սակայն այս անգամ, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով ներկա ժամանակների ներքաղաքական լարված իրավիճակը, Ամենայն Հայոց կաթողիկոսը այլ մոտեցում ցուցաբերեց՝ չհնչեցնելով որևէ անուն, ինչը կարծում եմ, մեծ մասամբ հետևանք էր նաև, ընդդիմադիր դաշտի կողմից քննադատությունների չենթարկվելու մտավախության։

Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին, թե իբր Երևանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին․ «Ազատություն»

Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեղադրել է Հայաստանին, թե իբր Երևանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին։ Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նա ասել է, որ այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար ադրբեջանցի։ Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու համար համագործակցել

Գնել Սանոսյանը դիտարկել է Շինուհայր ենթակայանում կատարված աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով: Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։ Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ: 2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր

Ներքին Հանդ գյուղում մարդիկ ստիպված Ծավ գետի ջուրն են օգտագործում խոհանոցում, երեխաների համար․ Արման Թաթոյան

Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է։ Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ

Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ: Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական

«Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես»․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ

Սեպտեմբերի 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։ Տաճարի վերաօծման և Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության և Անվտանգության խորհրդի անդամներ,

44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, տարել անհայտ ուղղությամբ․ Shamshyan.com

Սեպտեմբերի 22-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա Գոհար Ն․-ն և հայտնել, որ իրենց տանից սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում իր որդին՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտակ Ն․-ն, դուրս է եկել և տեղեկություն չեն ունեցել, սակայն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 04։00-ին,

Առողջ սովորություններ` առողջ սիրտ

Վաղաժամ մահերի ճնշող մեծամասնությունը կարելի է կանխել, եթե վերահսկվեն սրտանոթային հիվանդությունների զարգացման հիմնական գործոնները` առողջ ապրելակերպը դարձնելով կենսակերպ: Մասնագետները նկատում են` դեռահասների մոտ ևս շատացել են սրտանոթային հիվանդությունների դեպքերը: Խորհուրդներ` սրտաբան Տաթևիկ Հովակիմյանից: ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ պատարագին: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության այլ անդամներ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Ամփոփվել է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը. սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը ներկայացրել է «Ներուժ»-ի պատմությունը, այն նպատակը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, այն էր՝ վերաիմաստավորել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները,

Առաջիկա 5 օրվա եղանակի տեսություն

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին, 3-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ ՀՀ ՊՆ

«Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու». Գագիկ Ծառուկյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր քաղաքական պասիվության պատճառն է իր դեմ հարուցված քրեական գո՞րծը, իրեն ճնշե՞լ են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ոչ մի բանով չեն ճնշել, Ծառուկյանին ոչ մեկն էլ չի կարող ճնշել։

Վեհափառը պարգևատրեց Սամվել Կարապետյանին և Մայր տաճարի վերակառուցմանն աջակցած բարերարներին

Մայր տաճարի վերանորոգման առիթով ազգային եկեղեցական բարերարներին Հայոց Հայրապետի կողմից «Նորահաստատ Սուրբ էջմիածին» և «Դուստր Սուրբ էջմիածին» բարձրագույն շքանշաններ հանձնվեցին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բարերարներ Վաչե Մանուկյանին և Թամար Մանուկյանին, Պերճ Սեդրակյանին ու Վերա Սեդրակյանը, Էրիկ Իսրայելյանին և Միլանա Իսրայելյանին և այլ բարերարների։

Այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը. նպատակը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` խրախուսելով որդեգրելու առավել առողջ ապրելակերպ, կանխելու սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող որոշ ռիսկի գործոններ անփոփոխ են (տարիք, սեռ, ժառանգական հակվածություն) և վերահսկման ենթակա չեն: Սակայն կան գործոններ, ինչպիսիք են խոլեսթերինի բարձր մակարդակը, ծխելը, գիրությունը (մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության մասնակցության ամփոփումը

Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։ Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր, նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր հարթակներում և թեմատիկ, հարակից միջոցառումների, այդ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31