Օրվա լրահոսը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նիստ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: Վարչապետը ողջունել է վերջիններիս գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահեն տնտեսության զարգացումն է ու այդ համատեքստում կարևորել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն  

Արմեն Հարեյան. «Պետությունը ուժեղ է, եթե լի է իրար սիրող մարդկանցով, որոնք հարաբերություն ունեն Աստծո հետ»

«Սրբազան Հայաստան» շարժումն այսօր Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նախաձեռնության անդամ Արմեն Հարեյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս ուխտերթը մեր նախաձեռնությունը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի մյուռոնօրհնեքի եւ վերաբացման առիթով, ապաշխարության խորհուրդով: Ովքեր հիմա միացել են մեզ եւ էլի շատ մարդիկ, հասկանում են, որ մինչեւ հիմա

Պապոյան. Խնդիր ենք դրել Իրանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ, իսկ ապագայում՝ 3 միլիարդ դոլարի

Հայաստանից Իրան արտահանումը 2023թ.-ին կազմել է 94,5 մլն, ներմուծումը՝ 597,9 մլն դոլար: Մեր նպատակները շատ ավելին են, քան արդեն իսկ ձեռք բերվածը

Մտահոգիչ է, որ նման կարևոր և բարդ օրինագծի քննարկման համար հատկացվել է չափազանց կարճ ժամանակ. բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են  գիտական համայնքի մտահոգությունները. Գիտուժ

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։ Օրինագիծը կենտրոնանում է կրթության որակի բարելավման վրա («ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում)։ Չնայած նախագծում

«Մեր հույսն ու հավատքը առկա փորձությունների մեջ պիտի ջանանք զորացնել». Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը: Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու խանդավառություն պարգևելով ամենքին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Ինչո՞ւ էր վրացի պատգամավորը դեմ, որ ԵԽԽՎ-ն քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը

Բյուրոն առաջարկել էր ընթացիկ հարցերի քննարկման ձևաչափով կազմակերպել «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը» թեմայով քննարկում։ Այն միաձայն ընդունվեց Վեհաժողովի կողմից։

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել հայ կաթոլիկ համայնքի` հայկական մշակութային արժեքների նկատմամբ անվերապահ հոգատարությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ

Հայության էթնիկ զտումների, բռնի տեղահանման, Ադրբեջանում հայատյացության պետականացման ճարտարապետներից մեկը հենց Իլհամ Ալիևը չէ՞.. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Հայաստանի տարածքը «հայրենիք» կոչող Իլհամ Ալիևը կարծես թե մոռացել է ոչ վաղ անցյալում հնագույն քարտեզներում Ադրբեջանի ապարդյուն փնտրտուքը։

«Ցեղասպանության զոհերը եւ Ավրորա Մարդիգանյանը այսօր մեզ պատգամում են, թե ինչը պետք լինի մեր պատասխանատվությունը եւ պարտականությունը». Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

«Ավրորա» առաքելությունը իր աջակցությունն ու զորակցությունն է բերում բոլոր նրանց, որոնք զգում են աներեւակայելի մարտահրավերների եւ անարդարությունների ծանր լուծը: Թող Տերը այսօր եւ միշտ զորակից լինի Ռուբեն Վարդանյանին: «Ավրորա» նախաձեռնության առաքելությունը հույսի փարոս է ժամանակակից հերոսներին, որոնք հակառակ վայրագություններին եւ հսկայական դժվարություններին, որոշել են ընդդիմանալ կամ հանդգնել են փոխել հասարակությունը կամ աշխարհը:

44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցը հերթական առիթն է համաշխարհային հանրության առջև բարձրաձայնելու ադրբեջանական հանցանքների մասին. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

4 տարի առաջ այս օրերին, տարիներ շարունակ ծայրահեղ ռասիզմի ախտով վերարտադրված ադրբեջանական վարչակարգը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Պատերազմի սանձազերծումը փաստացի և վերջնական հրաժարում էր խնդրի խաղաղ կարգավորման երկարամյա գործընթացից, որում շարունակաբար Ադրբեջանը վարել է փոխհամաձայնության ձեռքբերման հնարավորությունների տապալման քաղաքականություն։ Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում էր միջազգային իրավունքի նորմերի հիման

Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան

Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ նետված բաժանարար թեմաներով:

Պուտինը Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով 

Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար, հայտնում է TACC-ը:

Սարյանական շունչ ու ջրաներկի միջազգային փառատոն՝ Գյումրիում․ այս քաղաք են ժամանել աշխարհահռչակ վարպետներ

Գյումրու Աբովյան ճեմափողոցը վերածվել էր նկարչական մեծ սրահի․ ամենուր երեխաներ էին, որոնք ջրաներկով իրենց հարազատ քաղաքն էին պատկերում։

Հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը. Փաշինյան

Մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է

Հնարավոր է՝ հայկական կինոակադեմիային հրահանգ է իջեցվել՝ Արցախի մասին ֆիլմը չուղարկել «Օսկարի». Հովհաննես Իշխանյան

Շողակաթ Վարդանյանը հրաժարվել էր վարչապետի մրցանակից՝ դեռեւս ֆիլմի պատրաստման ժամանակ

Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար եւ բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։ Այս համատեքստում Նուբար Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան

Մինչև հրամանատարի զոհվելը թշնամին չկարողացավ ճեղքել նրա դիրքերի պաշտպանությունը. կայացել է Մանվել Կարապետյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը

Աշոցքի մարզամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի անմահ հիշատակին նվիրված «Լեռների արծիվը» գրքի շնորհանդեսը։ Հասմիկ Խաչատրյանի հեղինակած «Լեռների արծիվը» գրքում Մանվել Կարապետյանի մասին հուշեր ու վկայություններ են նրա ընկերների, հարազատների կողմից։ Շնորհանդեսի ներկաներին, հերոսի ծնողներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետի խորհրդական Գնունի Աղաբեկյանը,

Կառուցապատողը պետությանը պատճառած վնասից 100 միլիոն դրամը վերականգնել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են  ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝

UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում

UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UNIMobile  հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին։ UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է: Ծառայությունից օգտվելը շատ հարմար է։ UNIMobile հավելվածում հարկավոր է բացել «Միջազգային փոխանցումներ- UBPay» բաժինը, ապա ընտրել՝ «Ուղարկել փոխանցում» կամ «Ստանալ փոխանցում», և լրացնել անհրաժեշտ տվյալները:

Կուբան կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ Լատինական Ամերիկայի երկրների միջեւ․ Կուբայի Առեւտրային պալատի նախագահ

Լոգիստիկ խնդիրը, ըստ նրա, Թուրքիայով՝ նավահանգստային ճանապարհով կարելի է կազմակերպել։

Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար պակաս տեսանելի են դառնում հայերի ներկայության ապացույցները. Հոլանդական NOS

«Ազգային ճակատ». Հոլանդական NOS-ը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար պակաս տեսանելի են դառնում հայերի նախկին ներկայության ապացույցները։ Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երևում են արբանյակային լուսանկարներով, այլև արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։    

Ադրբեջանում պատերազմի մասնակիցները դժգոհում են պետական աջակցությունից

«Գեղարդ» հիմնադրամ. 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական գործողությունների մասնակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, ընդգծելով պետության անուշադրությունը։ Նրանք պահանջում են սոցիալական աջակցություն՝ հաշմանդամության կարգ, վետերանի կարգավիճակ, թոշակների բարձրացում և աշխատանք։ 2021-2023 թվականներին բազմաթիվ ակցիաներում նրանք հայտարարել են, որ պետությունը չի տրամադրում անհրաժեշտ աջակցություն, իսկ բուժման գործընթացները շատ երկար են տևում։ Լարված իրավիճակը վկայում

23-ամյա երիտասարդը կալանավորվել է ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով

2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի

«Օրենքն ամբողջովին վերանայվել է». «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

«Ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»»

Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր

Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։ Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու, սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով, հանդիսավոր նիստ, ինչպես նաև Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում և ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում։ «ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կրիտիկական

Պարեկները դրիֆտ կատարած երիտասարդին ներկայացրել են ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կատարել է դրիֆտ՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Վարորդը խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Էստոնական

Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, տարհանում կազմակերպելու կարիք չկա. դեսպան Աթաբեկյան. «Արմենպրես»

ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում։

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 23-29-ը.(2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (29.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31