Օրվա լրահոսը

«Այս քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, ոչ թե փաստի առթիվ»․ Ամրամ Մակինյան

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հիմքով քրեական հետապնդումները շարունակվում են

Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Չեքիջյանին

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի

Դեսպան Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցություն խորացմանը այդ թվում՝ դատավորների վերապատրաստումների ոլորտում ՌԴ և ՀՀ արդարադատության ակադեմիաների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերում

Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։ Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես

Քաղաքապետն անձամբ իր տոմսը ձեռք չի բերում. Սուրեն Գրիգորյանը՝ Ավինյանի 20 հազար դոլարանոց տոմսի մասին

Աշխատակազմն է գնումը կատարում, եւ ես վստահ չեմ, որ այդտեղ քաղաքապետի որոշում է ենթադրվում… Քանի որ գնվել է հրատապ կարգով, եղել է այդ գինը, որը արդարացված չի եղել:

Մանասյանը և Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության

Հայ գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը՝ ԿԳՄՍՆ առաջնահերթություններից մեկն է. ծրագրի ամփոփում

Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է: 2024 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով արտերկրում լույս են տեսել հետևյալ գրքերը. Գրիգ, «Հիսուսի կատուն» (պատմվածքների ժողովածու, ալբաներեն, լատվիերեն և թամիլերեն), Արամ Պաչյան, «P/F» (վեպ, հունարեն), Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները» (վեպ, ալբաներեն), Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը» (վեպ, արաբերեն),

«Չանախ» պանրի նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը

2024 թ.-ին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար. խորհրդակցություն ՏԿԵՆ-ում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։ 2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ

Տարոն Չախոյանի սուտ մատնությունից և թիրախավորումներից պաշտպանվելու համար դիմել եմ ՄԻՊ-ին. Թագուհի Թովմասյան

Այսօր էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ՍՈւՏ մատնությունից և թիրախավորումներից պաշտպանվելու համար դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի և ես գործադրելու եմ բոլոր ջանքերը, որ Տարոն Չախոյանը պատասխան տա իր արարքների համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ

«Մեր նպատակն է մետրոյի Աջափնյակի կայարանի համար հաջորդ տարի ունենալ փաստացի արձանագրված կառուցապատող»․ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը նշեց, որ հաջորդ տարի Աջափնյակի կայարանի համար նախատեսված բյուջեն հիմնականում ուղղվելու է օտարումներին։

«Նաիրի» կինոթատրոնի շենքը, Չեխովի անվան դպրոցի շենքը եւ ֆիզիկայի ինստիտուտի շենքը ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացավ արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել է 1920-ական թթ

Այն գործվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան որբանոցում 1923 թ․ ստեղծված գորգագործական ֆաբրիկայում, որտեղ շուրջ վեց տարիների ընթացքում` (1923-1929) ստեղծվել է ավելի քան 3200 գորգ։ Ֆաբրիկայի ստեղծման նախաձեռնողը շվեյցարացի միսիոներ, Ղազիրի իգական որբանոցի տնօրեն Յակոբ Քյունցլերն է, որն իր հայանպաստ գործունեության համար արժանացել է «Հայ որբերի հայր» կոչմանը, նրան իր որբուհիները դիմում էին «պապա»։

«Աղբահանության վճարը կրկնակի թանկացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ»․ Հայկ Գրիգորյան

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը նշեց, որ մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, իսկ անհատական բնակելի տների մասով՝ 180 դրամ։

Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ ՆԳՆ համապատասխան թույլտվությունը

ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հրավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն։

«Թերևս ամենաշատը Գրիգի «Հիսուսի կատուն» և Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքերն են, որ արդեն նկատելի հաջողություններ են գրանցել միջազգային ասպարեզում». գրական գործակալ

Մոտ 40 գիրք արդեն թարգմանված և հրատարակված է մի շարք երկրներում, օրինակ` Գերմանիայում, Հնդկաստանում, Նիդեռլանդներում, Եգիպտոսում, Ավստրալիայում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Նեպալում, Ուկրաինայում, Լատվիայում, Ֆրանսիայում: Ավելի քան 40 գրքերի հեղինակային իրավունքներ էլ արդեն վաճառված են, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին կունենանք նույնքան թարգմանված գրքեր: Ցանկում ավելանալու են նաև նոր լեզուներ, ինչպիսիք են պարսկերենը, հունարենը, իսպաներենն ու պորտուգալերենը:

Կուսակցությունների մի մասը շարունակաբար չի ներկայացնում տարեկան հաշվետվություններ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ֆինանսական ամենախոշոր մուտքեր և ելքեր ունեցող կուսակցությունների թվում են նաև պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները։

«Իրականում սա ծխածածկույթ է, քանի որ ենթատեքստը լրիվ այլի մասին է․ ըստ էության՝ Նիկոլն ընդամենը կատարում է Ալիևի հրամանը՝ Մինսկի խմբի լուծարման հետ կապված»

Ինչ վերաբերվում է ՄԽ լուծարման փաստին, ապա Նախագահ Սարգսյանի հայտարարության մեջ հստակ ակնարկվում է, որ այդ կառույցի լուծարման համար Նիկոլը պետք է համանախագահների «դաբրոն» ստանա, այլապես այդ կառույցի մի քանի հարյուր հանդիպումները, 20-ից ավել տարի արված տասնյակ հայտարարություններն ուղղակի առ ոչինչ են դառնում։ Իր այդ քայլով Նիկոլը մարտահրավեր է նետում ոչ միայն ՀՀ երեք Նախագահներին, այլև ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ի, ՌԴ և Ֆրանսիայի վերջին 25 տարվա բոլոր նախագահներին ու ԱԳՆ-երին։

Նիկոլ Փաշինյան. «Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն առաջարկում է գիտական նոր ուղղություններ սահմանել՝ ընդլայնելով ժամանակակից Ադրբեջանի ուսուﬓասիրությունները

Գոհար Իսկանդարյանը շեշտեց ինստիտուտի երիտասարդացման խնդիրը՝ նշելով, որ անհրաժեշտ է գիտական նոր կադրերի համալրում, ասպիրանտների գիտական թեմաների շտեմարանի ստեղծում։ Նրա խոսքով՝ 2026թ․ Հայաստանում կանցկացվի Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողովը։

«Դատարանն արձանագրել է, որ կարմիր գծերի թանկացման որոշումն ի ցույց է դնում քաղաքային իշխանության, ավելի կոնկրետ՝ տվյալ որոշման զեկուցողի եւ հեղինակի անգրագիտությունը»

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը կայացվել է, բայց օրինական ուժի մեջ չի մտել, չկա վերջնական դատական ակտ։

«Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով». Արման Թաթոյան

Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար:

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նա նշեց, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։

Վահե Հովհաննիսյան. «Բոլոր նախկին նախագահներին այսօրվա իշխանությունների հետ համեմատելն ուղղակի վիրավորական է բանականության հանդեպ»

ՀՀ երեք նախկին նախագահները միմյանցից լրիվ տարբեր մարդիկ են, տարբեր գործիչներ, տարբեր արժեհամակարգերով։ Բայց ունեն մեկ հստակ պատմական ընդհանրություն. երեք նախագահների օրոք Հայաստանը չի եղել պարտված, ջարդված, ստորացված, կազմաքանդված վիճակում։

Բոլորս ցնցված ենք, որ վարպետ Մարատը կարող էր երեխա ծեծել. մանկապարտեզի տնօրեն

Մանկապարտեզի բակում 9-ամյա տղայի ծեծած պահակը աշխատանքից չի ազատվել

Թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել բռնկված հրդեհը. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի նախաքննությունն ավարտվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ

Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ»

Փաստացի գաղափարական առումով Արցախն Ադրբեջան համարողը, ով կարծել է, որ այլընտրանք չկա ու ճիշտն Արցախը հանձնելն է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել առ այն, որ ի սկզբանե ոչ միայն ստել է` 2018 թ.-ին հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման, այլ պրոցեսը տարել է լրիվ հակառակ ուղղությամբ:

Արդյոք հրահանգվե՞լ է դպրոցներին չտրամադրել տարեվերջյան հավելավճարները. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Նախարարությունը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգեւատրման գործող օրենսդրությունը

2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ. Աուդիտորների պալատի նախագահ. «Փաստ»

«Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել: 2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս: Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», – հավելում է զրուցակիցը:

Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. ԱԳՆ խոսնակ

Նկատենք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- ասել է Անի Բադալյանը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031