Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Այս տարի համաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո և տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրընկալվելու են մի քանի տասնյակ երկրների, ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր

Գրիգոր Մինասյան. «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»

Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:

«Ճիշտ է ասում Անդրեասյանը, վերափոխված է, դրա համար ո՛չ Դատալեքսն է աշխատում, ո՛չ իրենց էլեկտրոնային համակարգն է աշխատում, ո՛չ դատական ակտեր են տեղադրվում». Զարուհի Նախշքարյան. «Հրապարակ»

Նախօրեին մենք հրապարակում էինք արել այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի մեկ դահլիճի վերանորոգման եւ կահավորման համար 24 միլիոն է ծախսվել, եւ դահլիճի դիզայնի հեղինակը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է։ ԲԴԽ նախագահն անդրադարձել է մեր հրապարակմանը, փորձել է համոզել, որ այդ կլորիկ գումարի հատկացումն անտեղի չէ:։ Անդրեասյանը նաեւ նշել է, թե 2024-ին, բացի այս դահլիճից,

«Այս որոշմամբ ՍԴ-ն հայտարարում է, որ Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, եթե որևէ կերպ չեն ամրագրվել Սահմանադրության տեքստում, այլևս գոյություն չունեն». Վարդան Պողոսյան. «Ազատություն»

«Ազատություն». Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի, հայ – ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշման մեջ գրել են Սահմանադրական դատարանի դատավորներն ու անմիջապես հավելել՝ «սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։ Բարձր դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ 33-էջանոց որոշման գերակշիռ հատվածը, սակայն,

Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների գործերով նախաքննությունն ավարտվել է. նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել

«Ազատություն». Բաքվում Արցախի նախկին ղեկավարների գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն, նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։ Նա նշել է, որ այժմ քրեական գործերի նյութերին ծանոթանալու փուլն է, որը, նրա խոսքով, բավական երկար ժամանակ է պահանջում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ՊՆ-ն պահանջում է կալանքի տակ գտնվող Միքայել Արզումանյանի ընտանիքն ազատի բնակարանը․ դատարանը որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

Շուրջ 2 տարի ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջիններս պահանջում են, որ դատարանը ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի՝ 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը

Էլինա Ավանեսյանն ու Կարեն Խաչանովը ավարտել են մրցելույթները Պեկինում

Էլինան 3:6, 1:6 հաշվով տանուլ է տվել Ուկրաինայի ներկայացուցիչ Յուլիա Ստարոդուբցեւային: Նրանց դիմակայությունը տեւել է 1 ժամ 32 րոպե:

Երրորդը՝ Վեհափառը հայտարարեց այն մասին, ինչի մասին ծպտուն իսկ չի համարձակվում հանել օրվա իշխանությունը. Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին. «Փաստ»

Ու սա հնչեց որպես զորեղ նախատինք՝ փաշինյանական իշխանության ու նրա ներկայացուցիչների երեսին, քանզի նրանք հենց ազգային դիմագծի և իղձերի եղծմամբ է, որ զբաղված են այս ամբողջ ընթացքում: Այսպիսի, ահա, յուրօրինակ «Եղծ աղանդոց»՝ Հայոց հայրապետի կողմից:

Ոչ մի պահանջ չունենալով` մենք հանձնվում ենք

Այստեղ կարեւոր է ոչ այնքան այն, թե ինչ է արել կամ ինչ է ասել Հայաստանի վարչապետը, այլ ինչը ՉԻ ԱՐԵԼ: Նա չի՛ հնչեցրել Արցախում էթնիկ զտման, Հայաստանի ինքնիշխան տարածքի զավթման եւ Բաքվում պահվող հայ գերիների հարցերը: Ստացվում է, որ Ադրբեջանը մեզնից մի քանի տասնյակ պահանջ ունի (ընդ որում՝ այդ պահանջների ցուցակը գրեթե ամեն օր ավելանում է), իսկ մենք Ադրբեջանից ոչ մի պահանջ չունենք: Այլ կերպ ասած՝ հանձնվում ենք:

«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամն» այսօր էլ շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներին

«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը», մինչև 2022թ․ կեսերը, քանի Արցախն ամբողջովին շրջափակված չէր, կենցաղային տեխնիկա, սնունդ, հագուստ և այլ կարևոր իրեր էր հասցնում այս բնակավայրերի, Բերդաձորի, Ստեփանակերտի և այլ տարածքների կարիքավորներին։

«Իսկ առվի ջրի ու գորտի աչքի պահով բան կա՞ անելու». արձագանք ՀՀ վարչապետի գրառմանը

«Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետեւյալն է. հայի ետին խելքը բերել էականորեն առաջ»,- իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե՛ իշխանություն եղած ժամանակ և թե՛ այսօր որպես ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:

Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ-ի շեմը. «Ժողովուրդ»

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը վճարվում է պետական պարտքի ավելացման հաշվին։

Էդգար Ղազարյանը՝ ՍԴ որոշման մասին. «Դա իրականում մեր պետության կործանումը ազդարարող փաստաթուղթ է»

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների գործունեությունը ՀՀ սահմանադրությանը համապատասխան լինելու ՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին, ասաց. «Դա իրականում մեր պետության կործանումը ազդարարող փաստաթուղթ է»: Պարոն Ղազարյանի համոզմամբ ՍԴ-ն այդ փաստաթուղթը վարույթ ընդունելու իրավունք չուներ, որովհետեւ այն հակասում է «Սահմանադրական դատարանի մասին

Ազգային արժեքների պահպանության անհրաժեշտությունը

Ազգային արժեքների, առանձնահատկությունների, ինքնության պահպանման պահանջով ղեկավարվող պետություն ունենալու անհրաժեշտությանը, մեր քաղաքական գործիչներից շատերը ցավոք լավ չեն հասկանում: Խորհրդային գռեհիկ մատերիալիզմի քարոզը մինչ այժմ էլ մեզանում իր բացասական, խորը հետքն է թողել: Եւ մեր այդ գործիչները ցավոք աշխարհ ընկալման, աշխարհայացքային բավական սխալ համոզմունքներով են ղեկավարվում: Չեն էլ պատկերացնում, թե օտարների կողմից ապազգայնացմանը դրդող քայլերը ինչ

Վահագն Խաչատուրյանը Ալեն Սիմոնյանի հետ ներկա է եղել եզդի ժողովրդի ազգային հերոս Ջհանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ներկա է եղել եզդի ժողովրդի ազգային հերոս Ջհանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Եզդի զորահրամանատարն Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումն Արևելյան Հայաստան։ 1918 թվականին իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին:  

Սամվել Ալեքսանյան․ «Բոգոյին կանչեք, իրան հարցաքննեք»

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր դատարանում հարցաքննվեցին գործարար Սամվել Ալեքսանյանն ու Արշավիր Սարգսյանը։ Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի վարչապետերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:   ՀՀ կառավարություն

Իրանի առաջին փոխնախագահը` Միշուստինին. «Սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության»

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը խոսել է Իրանի միջազգային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, պատրաստակամություն հայտնել Մոսկվայի հետ համագործակցել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ «Մենք ընդգծում ենք տարածաշրջանային բոլոր ոլորտներում համագործակցությունը մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նույնիսկ այնպիսի վիճելի թեմաների շուրջ, ինչպիսին են, օրինակ, Պարսից ծոցում գտնվող իրանական կղզիները,

Դեսպան Քվինն այցելել է Մասիս բլուր՝ տեղում տեսնելու թաղման հետ կապված բացահայտումը

Լսե՞լ եք օրերս Մասիս բլուր բնակատեղում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում կատարված կարևոր բացահայտման մասին: Դեսպան Քվինն այցելեց Մասիս բլուր՝ տեղում տեսնելու թաղման հետ կապված բացահայտումը, ավելին իմանալու դրա պատմական նշանակության և գիտնականների հայ-ամերիկյան թիմի հետագա քայլերի մասին:   ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

«Չեխ-հայկական բարեկամության վառ ապացույցը արտացոլված է ձեր հայացքներում». Պետր Պիրունչիկ

Նշվեց Չեխիայի պետականության տոնը, եւ կայացավ Ալֆոնս Մուխայի գործից ներշնչված մուրալի բացումը՝ Խանջյան 7 շենքի ճակատին

Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։ Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

UWC Դիլիջանի բոլոր ուսանողները դառնում են ընտրությամբ հայ. Պաուլա Լեգիսամո

«Դիլիջանի միջազգային դպրոցի բոլոր ուսանողները դառնում են ընտրությամբ հայ։ Երկու տարի այստեղ անցկացնելուց հետո (իմ պարագայում՝ չորս), անհնար է չներծծվել հայկական մշակույթի մեջ, չհուզվել հայոց պատմությամբ, հայ ժողովրդի հյուրասիրությամբ։ Կարծում եմ, մենք, թերևս, մարմնավորում ենք հայկականության մի տարբերվող տեսակ, և «ընտրությամբ հայ»-ը ճիշտ ձևակերպում է այսօրինակ փորձառության համար, քանի որ մենք թեև հայ չենք արյունով

Վիգեն Ավետիս. «Ես ապրեցի Ավրորայի կյանքով, նրա հետ անցա նույն տանջանքների միջով»

Ավրորա Մարդիգանյանի եւ Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթող քանդակ ստեղծելու եւ այն Երեւանում տեղադրելու գաղափարի հեղինակը «Ավրորա» բարեգործական նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ, երգահան, արվեստագետ եւ բարերար Մարինե Ալեսն է, Ռուբեն Վարդանյանի քույրը, իսկ քանդակագործը իտալահայ Վիգեն Ավետիսը: Վիգեն Ավետիսը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հուշակոթողը ստեղծելու պատվերը ստանալուց հետո հատուկ այդ նպատակով ժամանել է Երեւան: «Աշխատանքը

Մխիթար Հայրապետյանը կարևորել է ՀՀ կառավարության թվային փոխակերպման երկարաժամկետ ռազմավարության համար ծրագրերն ու նախագծերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը

Նուբար Աֆեյան. «Պատմության մեջ երբեք չի եղել, որ խաղաղություն լինի, երբ արդարություն չկա»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անմիջական ջանքերով այսօր բացված Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված նահատակների հուշակոթող քանդակի բացման արարողության ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Այս հուշակոթող քանդակը պատկերում է թե մեր նախկին, թե ներկա իրականությունը, որը պետք է հաղթահարենք եւ առաջ գնանք: «Ավրորայի» միսիան նույնն

Սիրող կնոջ խանդն ու հետապնդումն`անդրշիրիմից․ «խելահեղ» թատերաշրջան՝ Գյումրու դրամատիկականում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիակական թատրոնում 159-րդ թատերաշրջանը բացվեց յուրօրինակ տոնակատարությամբ ու ներկայացմամբ։ Թատերաշրջանի բացումն ազդարարվեց թատրոնի բակում՝ Գյումրիի «FOLKASIC»երաժշտական խմբի կատարումներով, կարմիր գորգով։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ թատրոնի ստեղծագործական անձնակազմը, պայմանավորված պատերազմներով, արցախցիների բռնի տեղահանմամբ, ծանր թեմաներ էին շոշափում, հիմնականում պատմական դրամաներ էին ներկայացնում՝ չընկճվելու, պայքարելու ոգի հաղորդելով հանդիսատեսին, այս անգամ բեմում լիրիկական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31