Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, հաջողություն եմ մաղթում նրան»․ Ալեն Սիմոնյան

«Ո՞վ ասաց, որ թալանը հետ չի բերվել, հլա մի հատ կգնաք, կտեսնեք՝ ինչքան գումար է հետ բերվել տարբեր տնտեսվարողներից»։

Գորիսում ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները սեպտեմբերի ժամը 21.10-ին, շրջագայություն կատարելու ժամանակ, Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայի թափքում առկա 3 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը նույն օրը գնել է Արծվանիկի մի բնակչից: Փայտանյութով բեռնված մեքենան

«Սահմանազատման կանոնակարգը պետք է հանրաքվեի դրվի, հակառակ դեպքում իշխանության ուզուրպացիայի եւս մեկ օրինակ է դառնալու»․ Արծվիկ Մինասյան

Ըստ նրա՝ ՍԴ-ն այս որոշմամբ քողարկում է այն զիջումները, որոնք հնարավոր է, որ առաջիկայում ներկայացվեն Հայաստանին։

ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատությանը» տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։  

Դեսպան Քվինը պարգևներ է հանձնել ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի 5 շրջանավարտի, որոնք աչքի են ընկել հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում իրենց ներդրմամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները» նշում են ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների ձեռքբերումները Երևան, 30 սեպտեմբերի 2024թ. – ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պարգևներ հանձնեց ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի 5 շրջանավարտի, որոնք աչքի են ընկել հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում իրենց ունեցած ակնառու ներդրմամբ։ ԱՄՆ դեսպանությունը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները» նախատեսում են շրջանավարտների

Լեռնային Ղարաբաղի անկումը. մեկ տարի անց. «ԱՊՐԻ Արմենիա»

Քանի որ Ադրբեջանը բախվում է ջրի սակավության աճող խնդրի հետ, հնարավոր են նաև Գեղարքունիքի մարզի խորքերը ներթափանցելու փորձեր՝ հասնելու Սևանա լճի ափերին և ստիպելու Հայաստանին ընդունել իր ջրերի համատեղ օգտագործումը

«Մեր պետության նպատակներից է բխում, որ արցախահայերը մնան Հայաստանում, արտագաղթի ծավալը մեծ է»․ Արթուր Խաչատրյան

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Հանձնաժողովը իրավունքի ուժով սենց թե նենց ստեղծվելու է, եւ դուք կարող եք գործունեություն իրականացնել, այ հիմա կտեսնենք, թե ինչ կիրականացնեք»։

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Հայաստանում 14 հազար

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու. ԲԴԽ խոսնակ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 1-ին երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում

«Քննիչ հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա նաեւ Արցախի քաղաքական հարցի առաջքաշման համար»․ Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանն ասաց, որ ուզում է հիշեցնել՝ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ ՀՀ-ն ամեն ինչ կանի, որպեսզի Արցախի ժողովրդի բռնագաղթը կանխի։

Ապօրինի որոշմամբ ՍԴ-ն սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. ՀայաՔվե

ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ընդունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Այս տխրահռչակ որոշումը հիմնված է Սահմանադրական դատարանի այն դիրքորոշման վրա, ըստ որի` իբրև թե ՀՀ և Արցախի վերամիավորումը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Անկախության հռչակագրում ձևակերպված նպատակ, և այդպիսով չի կարող ընկալվել

«Առաջարկում ենք արցախցիների հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը»․ Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց նպատակն է այս հարցը չտեղափոխել իշխանություն-ընդդիմություն առճակատումների դաշտ, այլ պետք է փորձել հասնել Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման լավագույն լուծումներին։

Թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական և օգտակար մարդկանց և բիզնեսի համար: Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա թվայնացում չէ, այլ թվայնացման իմիտացիա, ինչն անիմաստ է. Փաշինյան

Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ

«Մենք համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով՝ որպես պատմամշակութային ինքնուրույն բնակավայր, այն ավելի արագ եւ արդյունավետ զարգացում կապրի». Վաչե Տերտերյան

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Ալավերդի համայնքի ավագանու կողմից ներկայացված նախաձեռնությամբ Կառավարությանն առաջարկվել է Սանահին թաղամասը, որ 1967 թվականին ներառված է եղել Ալավերդի քաղաքային, ավանային տիրույթում, իսկ 1996 թվականից՝ որպես Ալավերդի համայնքի թաղամաս, առանձնացնել եւ որպես առանձին գյուղ, ընդգրկել Ալավերդի

Անազատության մեջ գտնվող Կարեն Հակոբյանի առնչությունը իրեն վերագրվող ենթադրյալ արարքին չի հաստատվում որևէ տվյալով. փաստաբանական թիմ

Ուշագրավ է, որ մինչ օրս, արդեն կարելի է արձանագրել 7 օր անց՝ առկա չէ ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը:

Հայաստանը երեքական ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակներում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է կանանց եւ տղամարդկանց համաշխարհային դասակարգման հոկտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակները

«Արդարադատության նախարարի պաշտոնում գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»․ Արփի Դավոյան

Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պատճառները հանրությունից թաքցվում են, Դավոյանը պատասխանեց՝ ոչ։

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:  Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր

«Գրիգոր Մինասյանն ազատվել է իր դիմումի համաձայն, ՔՊ ստորագրահավաքը իմպիչմենտ չէր ենթադրում»․ Լուսինե Բադալյան

Լրագրողները հարցրին՝ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կպահանջի՞՝ հաշվի առնելով, որ նա 2021 թվականին իշխանությունը ստանձնեց անվտանգային խոստումներով, բայց տապալեց։

Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ 8 անձի մեղադրանք է ներկայացվել, որոնցից 5-ը կալանավորվել է

ԻԻՀ քաղաքացին Սիսիանի բնակչին առաջարկել է գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան

Երկրորդ կյանք ստացավ այլևս անբեմադրելի համարվող իսկապես որ անկրկնելի ներկայացումը

Բանն այն է, որ արդեն իսկ տեսական մեծ համարձակություն է, իսկ իրականում  ուղղակի ստեղծագործական հանդգնություն է, փորձել Կոմիտասին բեմում ներկայացնել պարային և այն էլ  բալետային ակադեմիական բեմաձևի մեջ: Կարելին, իհարկե կարելի է, բայց դա պիտի կատարյալ անթերի լինի` ընդունելի լինելու համար: Անգամ ամենաբարձրակարգ մասնագետների համար դա անդունդի վրա մազե կամրջով անցնելու խնդրի է նման, որի տապալման հավանականությունը 99%-ից ավելի է, իսկ հաջողելու հնարավորությունը 1%-ից  էլ շատ ավելի պակաս:

Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է սկսել հարավային Լիբանանում

Զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ սիրիական հեռուստատեսության լրագրող Սաֆաա Ահմադը, ևս 9 մարդ տուժել է:

Երևանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը

Սեպտեմբերի 30-ին Երևանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը` տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկը։ Միջոցառմանը մասնակցել են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրներից ավելի քան 40 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներ։ Պաշտոնական բացման արարողությունը մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728