Օրվա լրահոսը
Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Նրան դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ
Իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում. Տիգրան Աբրահամյան
Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել:
Նիկոլ Փաշինյան. «Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն»
Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։
Արամ Սարգսյան. Շնորհավորում եմ Գյումրիի ավագանու ընտրություններում հաղթած և ընտրական շեմը հաղթահարած թիմերին
Պարտությունը, իհարկե, դաս է՝ հետագայում ավելի ճկուն լինելու և հաղթանակներ ունենալու համար։
Ռուբեն Մխիթարյան. Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին
Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:
«Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ իր ուզածին հասնել. ընդդիմությունը պետք է միավորվի. Անդրանիկ Թեւանյան
Նա հաստատել է, թե իրենց քվեներով աջակցելու են առավելագույն ստացածին՝ առանց որեւէ պաշտոնի ակնկալիքի:
Վահե Ղալումյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանա միանձնյա իշխանություն ձևավորել Գյումրիում
«Գյումրիում կայացած ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեր թեկնածուն՝ երկու ամիս համայնքի պաշտոնակատար աշխատած Սարիկ Մինասյանը, երկու անգամ ավելի ձայն է ստացել 10 տարի Գյումրին ղեկավարած թեկնածուից՝ Վարդան Ղուկասյանից»:
Արման Բաբաջանյան. «Ֆիքսվեց, որ հեղափոխական էյֆորիան սպառվել է, իսկ իրականությունը վերադարձել է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր՝ 2018-ի մարտ ամիս»
Հեղափոխությունը չի ձախողվել միայն նրա համար, որ հները վերադառնում են խմբերով: Այն ձախողվել է, որովհետև պետությունը չդարձավ գաղափար, արժեհամակարգ, վարք։ Այժմ ժամանակն է կանգ առնելու, դասեր քաղելու և վերագտնելու իրական ժողովրդավարության ճանապարհը՝ սթափ, խորքային առանց խոսքի ու կենացի:
«Արդյունքները պարզ են, զարգացումները՝ դեռ ոչ». Գնել Սանոսյանը Գյումրիում ընտրության մասին
Ում ընտրել են քաղաքացիները, ընդունում ենք այդ ընտրությունը։
Գյումրու ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են․ նոր տվյալներ․ ո՞վ կընտրվի քաղաքապետ
Գյումրու որոշ ընտրատեղամասեր՝ դեռ ընտրությունների արդյունքները չամփոփած, քվեները հաշվելու պահին հոսանքազրկվել էին։ Այդուհանդերձ 82 ընտրատեղամասերի նախնական արդյունքներն արդեն հայտնի են։ Քաղաքագետ Արմեն Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերի տվյալները։ Ընտրական շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժեր․ 1․ Սարիկ Մինասյան (ՔՊ) – 14 ՄԱՆԴԱՏ – 36,72 % (16951 քվե), 2․ Վարդան
Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝ 20967 Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝37 Ընտրողների ընդհանուր թիվը՝ 21004 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 11528 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 21559 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1600 Ընտրողներից
Գյումրիի 82 ընտրական տեղամասերից 13-ի նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում ամփոփել է Գյումրիի 82 ընտրական տեղամասերից 13-ի նախնական արդյունքները: Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 14 604 Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 0 Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը 0 Ընտրողների ընդհանուր թիվը 14 604 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 5 650 Տեղամասային
Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքը ազատագրելու ժամանակաշրջանը․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում մեր թիմը հաղթեց՝ հավաքելով 57% ձայն։ Շնորհակալ ենք բոլորից աջակցության համար, այս բարդ ճանապարհին միասնական լինելու համար։ Շուտով պարզ կդառնան նաև Գյումրիի արդյունքները, և կան բոլոր հիմքերը արձանագրելու, որ Գյումրին նույնպես ՔՊ չի ընտրել, ու ընդդիմադիրները պարտավոր
Գյումրիում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնցից երեքը 70-անց, 80-անց ու 90-անց կանայք են
Մարտի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում ընտրական իրավախախտում կատարելու կասկածով Գյումրիում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնցից երեքը 70-անց, 80-անց ու 90-անց կանայք, սակայն մինչև 22:20 րոպեն իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին այցելելու նրանց։ Փաստում ենք, որ իրավապահների վարքագիծը ոչ միայն ապօրինի է, այլև ընդգծված քաղաքական, քանի որ առերևույթ նպատակ է հետապնդում ուշացնելու ՔՊ-ի քարոզչական թեզերի հերքումը։
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական տվյալները՝ 25 տեղամասերից
«Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների 25 տեղամասերից նախնական տվյալներ է հրապարակել:
Փարաքարում ջախջախեցինք ՔՊ-ին․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Փարաքարում ջախջախեցինք ՔՊ-ին։ 57%։
Գյումրիի 11 տեղամասերի տվյալներով առաջատար է Սարիկ Մինասյանը
«Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների 11 տեղամասերից նախնական տվյալներ է հրապարակել
ՏԻՄ ընտրական գործընթացների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ․ ՄԻՊ
Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի,
Ընտրություններ Գյումրիում՝ Չոռնի Անոյի առևանգմամբ, մեր Սարիկի թաղում բաց քվեարկությամբ, վեճերով, լավ տղեքով ու իրար վրա միլիցա բերելով
Գյումրիում ավարտվեց քվեարկությունը, այս պահին ընտրատեղամասերում ընթանում է հաշվարկը, մի քանի ժամից պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժն է առաջատար և որոնք կարող են համալրել ավագանու կազմը։ Այսօրվա ընտրություններն անցան գերլարված մթնոլորտում․ թեև հանրապետության տարբեր տեղանքներից ոստիկանական մեծ ուժեր էին բերել Գյումրի, սակայն դա չխանգարեց կոպիտ ընտրախախտումներ կատարելուն։ Մինչ մյուս ուժերի վստահված անձինք դժգոհում էին,
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը կարող է և պարտավոր է միջազգային հանրությանը հստակ ներկայացնել բռնատեղահանվածների կարիքները, հասցեագրել դրանք․ Գեղամ Բաղդասարյան
Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Ստիպված եմ բոլորին հիշեցնել, որ արցախցիների բռնի տեղահանությունից ընդամենը մեկուկես տարի է անցել: Այսինքն՝ վերքը դեռ չի սպիացել, հավաքական տրավման շարունակում է նեղել՝ բառի բուն իմաստով սրտի անկանոն կծկումների, ինչպես նաև հոգեբանական «առիթմիայի» տեսքով: Սա առանց հիշեցնելու էլ պիտի ընկալվեր, ու առաջին հերթին՝ իշխանությունների կողմից: Մարդ նույնիսկ
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ – քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, – խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1, – քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, – ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի
Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը փոխկապակցված են, և տարածաշրջանային ցանկացած գործընթաց ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի անվտանգության վրա. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հակամարտությունն էլ ավելի է սրվել՝ Իսրայելի բանակի կողմից Բեյրութին հասցված վերջին հարվածներից հետո։ Անկարան դատապարտել է հարձակումը՝ Իսրայելին մեղադրելով միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է կեղծավոր և բռնապետ, որը դաժանորեն ճնշում է իր քաղաքացիներին
Փարաքար և Գյումրի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը
Հարգելի՛ քաղաքացիներ, Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ):Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը
Ի՞նչ է օրվա ընթացքում ֆիքսել Aravot.am-ի տեսախցիկը Փարաքարում. ամփոփում
Ժամը 20:00-ին փակվել են Արմավիրի մարզի 9 բնակավայր ընդգրկող Փարաքար խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերը։ Մեկնարկում է ձայների հաշվարկը։ Ի՞նչ է ֆիքսել Aravot.am-ը Ժամը 12:00-ի սահմաններում ահազանգ ստացվեց «Միասնություն» կուսակցությունների դաշինքից։ Հայտնել էին, որ Մերձավանի 14/07 ընտրատեղամասում ընտրողներից մի քանիսին չեն տրամադրել «Միասնության» քվեաթերթիկը։ Ընտրատեղամասի նախագահ Պատվական Մարգարյանի խոսքով՝ արձանագրվել է մեկ այդպիսի դեպք։ Ընտրողը չի
Ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությունն ավարտված է
Գյումրի և Փարաքար համայնքներում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությունն ավարտված է։ Ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն ժամանակացույցի, ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 31․03․2025-ին՝ մինչև ժամը 14։00-ն։ ՆԳՆ-ի կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20,967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111,236։ Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833
Առանց տարբերանշանի ոստիկաններ՝ Փարաքարի 14/08 տեղամասի դիմաց
«ՀայաՔվեի» դիտորդներն ահազանգում են՝ առանց տարբերանշանի ոստիկաններ Փարաքարի 14/08 տեղամասի դիմաց:
Անահիտ Խալաթյանի ձերբակալման համար չկա որևէ հիմք․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել: Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնի: Կանխատեսելով, որ ստելու են, պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել
Ընտրակեղծիք ՔՊ-ի վստահված անձի կողմից. «ՀայաՔվեն» ահազանգում է
Ընտրակեղծիք ՔՊ-ի վստահված անձի կողմից Գյումրիի 31/04 տեղամասում: Գյումրիի 31/30 տեղամասում թոռն առանց գրանցվելու տատի հետ մտնում է քվեախցիկ: 31/3 տեղամասային կենտրոնում քաղաքացին սկսել է շրջել ու միջամտել ընտրական գործընթացին: Երբ «ՀայաՔվեի» դիտորդը փորձել է ֆիքսել դա, հարձակվել է դիտորդի վրա: Կարմիր Խաչի մեքենան Գյումրիի «Ձյունիկ» մանկապարտեզում տեղակայված տեղամաս է բերում տարեց ընտրողների:
Փարաքարում ևս մի շարք խնդիրներ են արձանագրել «ՀայաՔվեի» դիտորդները
Սա Փարաքարի գործող համայնքապետի մեքենաներից է, որն ամբողջ օրվա ընթացքում 14/10 և 14/12 տեղամասեր պարբերաբար ընտրողներ է բերում: Փարաքարի 14/12 տեղամասում այս անձը տեղամասի դիմաց մոտենում է ընտրողներին և ուղղորդում նրանց: Փարաքարի 14/09 տեղամասում ընտրողին դատարկ կտրոն է տրամադրվել, որը նա գրիչով լրացրել է: Փարաքարի 14/14 և 14/16 տեղամասերը հոսանքազրկված են: