Օրվա լրահոսը
Տուգանելու հերթն հասավ ընդդիմադիր անասնատերերի՞ն
Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը, որը ողջ ամառ այցելել է Շիրակի մարզի տարբեր գյուղական համայնքներ, զրուցել բնակիչների հետ ու արձանագրել նրանց խնդիրները, մասնավորապես մարզի սպանդանոցների՝ փաստաթղթով լինելը, բայց իրականում չգործելը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անասուններին սպանդանոցային մորթի չենթարկելու համար հատկապես սկսել են տուգանել իշխանության վարած քաղաքականությունը քննադատողներին։ Այն
Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վիրավորելու համար Բաքվի դատարան հայց է ներկայացվել. News.am
Reuters-ը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան, այդ թվում՝ ադրբեջանական թերթերից մեկի դեմ։ NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը և որոշ մանրամասներ հայտնեց. «Տեղեկությունները ճիշտ են.։ Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանը Բաքվի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ
Նիկոլ Փաշինյանը` Միշել Բարնիեին. ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ
«Շատ լավ հիշում եմ՝ ողջունելի էր, որ նման բան է լինելու․ աշխատողների համար հանգիստը ապահովելու համար տարածք է լինելու»․ Արմեն Աշոտյանի գործով վկան՝ Սևանում ԵՊԲՀ-ի համար տարածք ձեռք բերելու մասին
Վկայի՝ որոշ հարցերի չպատասխանելու առիթով մեղադրող դատախազն ասաց․ «Մեր գնահատմամբ՝ վկան ընդամենը պատրվակ է հորինում, որ իր դեմ կարող է օգտագործվել այդ պատասխանը։ Դա չի կարող հիմնավոր համարվել, որ վկան չի պատասխանում իր վերաբերյալ հարցերին»։
Էմանուել Մակրոնը ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը
Հարգելի ՛ քաղաքացիներ, ս.թ. հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Վաշինգտոնը հերքում է Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկությունը
«Ազատություն». Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հերքել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկությունը։ Հոկտեմբերի 2-ին այս մասին հաղորդել էր ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։ Լրատվամիջոցը պնդել էր, որ Իվանիշվիլիի չորս զավակներից երեքը, որոնք բնակվում են արտերկրում, չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշվիներից։ «Ֆորմուլան» նաև նշել էր, թե խոսքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Ինչպես նաև, Նալբանդյան – Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Հայաստանը կրթության ոլորտում էական բարեփոխումների փուլում է, նպատակն է՝ ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն՝ բոլոր մակարդակներում. Արաքսիա Սվաջյան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը: Համաժողովի աշխատանքները շարունակվել են պլենար քննարկումների ձևաչափով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
«WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը»
Մեկնարկում է WCIT2024/DigiTec-ը՝ ԴիջիԹեք Էքսպո, աննախադեպ համերգային ծրագիր և կոնգրես համաշխարհային խոսնակներով․ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանը կդառնա տեխնոլոգիական մտքի կենտրոն Հոկտեմբերի 3, Երևան։ Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակում անցկացվելու է ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), աննախադեպ բացման համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և
Հայաստանը հանձնառու է շարունակելու ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, Մեծարգո՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում է հակամարտությունների
Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 26-30-ը, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին, հոկտեմբերի 1-ին, ◾️Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոնում՝ սեպտեմբերի 26-ին, ◾️Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
«Արարատ» հանգստի գոտու տարածքում ապօրինի ջրառը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկի թերակղզու հատվածում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ «Արարատ» հանգստի գոտու տարածքում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից կատարվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Նշվել է, որ անհրաժեշտ է մեծացնել համատեղ ջանքերը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Հայկական ալիք
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը։ Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին՝ Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։
Հրազդանում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 22-28-ը (2024թ․) ◾️Հրազդանում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 25-ին։ ◾️Գյումրի, Արարատ և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Աննան շատ հետևողական, լավ իմաստով ինձ հետապնդում է, չկա մի համերգ, որ ներկա չլինի, և իմ կենսագրության ավելի լավ գիտակ է, քան ես». մաեստրո Չեքիջյան
«Իմ կյանքում ավելի խորհրդավոր բան հնարավոր չէ պատկերացնել, քանի որ ես չեմ լինի, բայց այս գիրքը կլինի»
Մեքսիկան կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման և կանխարգելման գործում. Խերարդո Նոռոնյա
Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն: Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը,
Ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկելու համար վավերացրին Հռոմի ստատուտը, բայց ուղիղ մեկ տարի անց ոչ մի դիմում չեն ներկայացրել Ադրբեջանի դեմ
Այսինքն՝ դուրս է գալիս, որ ժողովրդավարական իշխանությունը ժողովրդավարական խորհրդարանում մեր ժողովրդին ներկայացնում է, որ հրատապորեն վավերացնում ենք այս փաստաթուղթը, որ ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկենք, որից ուղիղ մեկ տարի անց ոչ մի դիմում չի տալիս ընդդեմ Ադրբեջանի:
Աննա Վարդապետյանը և Բելառուսի գլխավոր դատախազը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական
Ցուցուլյանը կարևորել է «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող քիմիական նյութերի անվտանգ կառավարման ուղղությամբ միջգերատեսչական ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը
Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը, ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի
Ալֆրեդ Քոչարյան. Պետությունը կարևորում է գրադարանների դերը հասարակության կյանքում
«Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը այս վերափոխումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ»
«Ամեն գործարքից երեք տարի անցել է, հետեւաբար, վաղեմության ժամկետը անցած է եւ այս գործով ապօրինի գույքի բռնագանձման պահանջները բոլորը պետք է մերժվեն»
Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջի վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին
Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար
Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղևորություն շահելու հնարավորություն։ Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հինգօրյա ուղևորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․ մարտին կամ ապրիլին): Խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը անհրաժեշտ է կատարել 5 և ավելի
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»։
Նիլ Ուշակովին Եվրախորհրդարանը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ է ընտրել
Նատալի Լուազոն և լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվել են որպես նրա տեղակալներ:
Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքը կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի է դարձել. Ժաննա Անդրեասյան
Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը
Չեն համապատասխանել միջպետական ստանդարտին. տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: «ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել են թվով 12 վարույթներ, որոնց արդյունքում 10 վարույթներով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության
«Ճամպրուկը» վերադառնում է հայտնի դեմքերի հետ
Դովլաթովը հնարավորություն է տալիս, որ մարդն ինքն իրեն ճանաչի, բայց ժպտա
Երկու անձ կալանավորվել է Շիրակի մարզի տարբեր հատվածներում տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար
2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝